ՀՀ վերահսկիչ պալատը ուսումնասիրել է նախարարությունների ծախսերը եւ պարզել, որ էկոնոմիկայի նախարարության՝ 2 բիոզուգարանների համար կատարած ծախսը անարդյունավետ է: Երկու զուգարաններինց մեկը, որը տեղադրված Երեւանում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ, ժամանակ առ ժամանակ չի աշխատում, իսկ Տաթեւում տեղադրված մյուս բիոզուգարանն ընդհանրապես չի գործում: Այսօր այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը էկոնոմիկայի նախարարին հանձնարարելով վերանայել երկու բիոզուգարանների հարցը, նկատեց, որ երեկ Արմավիրի մարզ կատարած իր այցի ժամանակ կարկուտից տուժած գյուղացիները իրեն այդ հարցն են տվել, թե ինչո՞ւ երկու բիոզուգարանի համար նախարարությունը 100 մլն դրամ է ծախսում, այդ գումարներն այսօր կտային գյուղացիներին: Վարչապետի այս դիտարկմանը, էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանն ասաց, որ բիոզուգարանների շահագործումը նախարարության վերահսկողությունից դուրս է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Վերեւի հրաշալի նկարը կարելի է անվանել« Իսկ ու՞ր է վարչապետը»:
Պատասխան. «Իսկ վարչապետը մյուսում նստած ծիծաղում է էս ազգի վրա»: