Օրվա լրահոսը

Ցուցահանդես` նվիրված ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին

1948 թվականից հոկտեմբերի 24-ը նշվում է որպես ՄԱԿ-ի օր: 1971թ. ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի կողմից առաջարկվեց այդ օրը ՄԱԿ-ի անդամ երկրներում նշել որպես հանրային տոն: Եվ այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց ցուցահանդես` նվիրված է ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին: Ցուցահանդեսը ներկայացնում էր հայ գեղարվեստի երեք սերունդների՝ Արա Բեքարյանի, Սեդա Բեքարյանի և Արփի Վարդանյանի արվեստի գործերը: Բացման հանդիսավոր արարողությանը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը նշում է հիմնադրման 80 ամյակը

Այսօր` հոկտեմբերի 18-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) նշում է հիմնադրման 80 ամյակը: Այդ կապակցությամբ ՀՊՃՀ Մեծ դահլիճում անցկացվեց ՀՊՃՀ Գիտական խորհրդի ընդլայնված հոբելյանական նիստ եւ վաստակաշատ պոլիտեխնիկցիների մեծարման արարողություն: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս  Ռադիկ  Մարտիրոսյանը ողջունելով ներկաներին ասաց, որ սա այն հաստատությունն է, որը տասնամյակների ընթացքում պատրաստած կադրերին կարող էիր գտնել աշխարհի տարբեր ծայրերում:

«Գնդակը հիմա Հայաստանի դաշտում է»․ ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատարի խոսնակ

Azatutyun.am․ Հայաստանի հետ 3.5 տարի բանակցված Ասոցացման համաձայնագիրը Եվրամիությունը Վիլնյուսում չի նախաստորագրի, այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն` ի պատասխան Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից շարունակաբար հնչող այն համոզմունքին, որ Ասոցացման համաձայնագիրը ինչ-որ տարբերակով, այդուամենայնիվ, նախաստորագրվելու է Վիլնյուսում: «Ես կարող եմ մեկնաբանել այն իրողությունների մասին,

Ստեփան Հեքիմյան. «Ազգիդ կերպարը նրա հերոսներով կարող ես կերտել»

«Նոյյան տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցավ հանդիպում «Աշխարհի մարդիկ. Ռուսաստանի հայտնի հայերը» գրքի հեղինակ Ստեփան Ռոբերտի Հեքիմյանի հետ: Հեղինակն ասաց, որ գրքի ստեղծման աշխատանքները սկսվել են 2010 թվականից: Հիմնական նպատակը Ռուսաստանում բնակվող հայ մեծերին ներկայացնելն է. «Գրքում ներկայացված են այնպիսի մարդիկ, որոնք կայացել են որպես անհատականություններ և պահպանել են իրենց հայությունը: Իմ նպատակը

Գենդերային օրենքի մասին քննարկումը ԱԺ հանձնաժողովը հետաձգում է մինչեւ մեկ տարով

Նախագծով առաջարկվում է գործող օրենքի 3-րդ՝ հասկացություններին վերաբերող հոդվածի 1-ին մասի՝ «գենդեր» եզրույթի սահմանմանը վերաբերող 1-ին, 11-րդ եւ 12-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել, 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «գենդերային հարաբերություններ» բառերը փոխարինել «կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքները եւ հավասար հնարավորությունները» բառերով:

Ստյոպա Սաֆարյան. «Կաթողիկոսն անձեռնմխելի չէ, թող դիմի դատարան, ես էլ չեմ ընդունում նրա անձն ու վարքը»

Օրերս Գյումրիի Վարդան Աճեմյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը ԳԱԼԱ հեռուստաընկերությամբ կաթողիկոսին սատանա էր անվանել: Մամուլում եւ սոցցանցերում Նիկոլայ Ծատուրյանի այս խոսքերից հետո մեծ աղմուկ էր բարձրացել, քանի որ, ըստ տարածված լուրերի, կաթողիկոսը վիրավորվել էր, բարկացել էր նրա վրա եւ բողոքել Սերժ Սարգսյանին, որ նրան ազատել տա թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ

Զարուհի Փոստանջյան. «Ո՞նց ենք արտահանելու Դրմբոնի ոսկին, եթե Մաքսային միությունը սահման դնի Արցախի առջեւ»

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» ճանաչելու մասին Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագիծը նախատեսված քսան րոպեի փոխարեն քննարկվեց երեք ժամից ավելի: Քննարկման բոլոր մասնակիցները մի բան էին պնդում՝ ոչ մի հայ աշխարհում չի կարող դեմ լինել Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը: Ու դրանից հետո գալիս էր «բայցը»՝ բայց կա նպատակահարմարության հարց, բայց հիմա

Վանաձորցին մեղադրվում է սուտ մատնություն կատարելու մեջ

Նա իրավապահներին պատմել էր, որ Ստամբուլում իրեն ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ:

Նաիրա Զոհրաբյանը մտահոգված է. «Պատգամավորի վարքագծի կանոնները դառնալու են մահակ՝ ընդդիմադիրների դեմ»․ (Տեսանյութ)

«Պատգամավորի վարքագծի կանոններով» ինչպե՞ս կարելի է ստիպել գեներալներին՝ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանին, որ լրագրողների հետ զրուցելիս հայհոյանքներ չտան, Մհեր Սեդրակյանին, որ քաղաքավարի լինի ԶԼՄ ներկայացուցչի հետ, կամ Առաքել Մովսիսյանին, որ իր գործընկերոջը չասի «թուրքի տակ պառկող»: Aravot.am-ի հետ զրույցում մեր այս հարցին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Դա որեւէ կերպ հնարավոր չէ ստիպել: Նման

«ՌԴ ղեկավարին ուղղված նամակը բովանդակում է նաև դիմում մյուս երկու Համանախագահներին»․ Հայկ Քոթանջյան

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանի անունից ս.թ հոկտեմբերի 18-ին հրապարակված հայտարարության տեքստը փոխանցվել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ն.Գ. Ջոն Հեֆերնին, Ռուսաստանի Դաշնության դեսպան Ն.Գ. Իվան Վոլինկինին, Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. Անրի Ռենոյին:   ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ` ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ  «ՂԱՐԱԲԱՂԻ ՊՐՈԲԼԵՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊՐՈԲԼԵՄՆ Է» ԲԱՑ ՆԱՄԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Հայտնի

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության պետի նոր տեղակալներին

Հոկտեմբերի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ Նախագահի հրամանագրերով ոստիկանության պետի տեղակալներ նշանակված Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին: Ոստիկանության պետը շնորհավորեց Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոններ ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթեց աշխատանքի նոր բնագավառում: Վլադիմիր Գասպարյանն այնուհետև ներկայացրեց ոստիկանության Լոռու մարզային վարչության  նորանշանակ պետ Արտակ Կարապետյանին: Վլադիմիր Գասպարյանը

Հայաստան նոր աղանդ է ներթափանցել, այս անգամ՝ Ռուսաստանի Դաշնությունից. (Տեսանյութեր)

«Հայաստանում կա շուրջ երկու հարյուր աղանդավորական  կառույցներ, որոնցից վաթսունչորսը գրանցված են: Աղանդ կա ներթափանցել է Ուկրաինայից, սակայն այստեղ ավելի շատ հետեւորդներ ունի, քան այնտեղ, քանի որ այստեղ օրենքը սահմանափակումներ չունի եւ վերջիններիս համար տարածման պարարտ հող է դարձել»,-այսօր այս մասին «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Դանիել Պետրոսյանը: Վերջինիս փոխանցմամբ` իրենք ունեն տեղեկություններ,

Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հինգերորդ նիստը

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հինգերորդ նիստը: Շարունակվեցին «Իշխանությունների բաժանում և հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները` միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ»  հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները: Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. հոկտեմբերի 25-ին:   ՀՀ Արդարադատության նախարարություն

Բաց նամակներ` ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներին

  Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներին՝ ՀՀ-ում այդ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հանքարդյունաբերական մասնավոր գործընթացներին միջամտությունները դադարեցնելու և նրանց գործողությունների օրինականությունը հետաքննելու կոչով: Խնդիրը, մասնավորապես, վերաբերում է Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտում գրանցված «Լիդիան Ինթերնեշընըլ» մասնավոր ընկերության հանքարդյունաբերական բիզնես շահերը սպասարկելու նպատակով կառավարական օղակների վրաԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանների  շարունակական ճնշումներին: Ինչպես նշում

«Սարսափելի տաղանդավոր ապուշ ազգ ենք»

Վերջերս Նիկոլայ Ծատուրյանի «Գալա» հեռուստաընկերության  «Կարևորի մասին» հաղորդման ժամանակ հնչեցրած անհեթեթ մտքերի գագաթնակետը` իր ազգին «ապուշ» անվանելն էր: Դժվար է հավատալ, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարը, ժողովրդական արտիստը և պրոֆեսորի կոչում ունեցող անձը կարող է նման մտքի հեղինակ լինել: Սակայն, երբ հետևում ես հաղորդման ընթացքին պարոն Ծատուրյանի հնչեցրած մյուս անհեթեթ մտքերին` ըստ որոնց նորակառույց եկեղեցիները «անհամ

Արտգործնախարարն այցելեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ

Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետոյի հետ բացեց գրասենյակի համաժողովների վերանորոգված դահլիճը։ Դահլիճի բացման արարողությունից հետո ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի մշտական համակարգողի. ՄԱԿ-ի գործակալությունների և ծրագրերի հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ, որոնք անդրադարձան անցած քսան տարիների ընթացքում Հայաստանում իրենց կառույցների կողմից իրականացրած ծրագրերին,  ներկայացրեցին իրագործվող

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով աշխատանքից ազատվել են Ս.Սինանյանը և Ջ.Ֆարխոյանը

  ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հոկտեմբերի 18-ի հրամաններով` Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանը և Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ջոն Ֆարխոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից` սեփական դիմումների համաձայն:   ՀՀ գլխավոր դատախազություն

«Նույնիսկ մտածել եմ հայկական համայնք այնտեղ ստեղծել». Եվգենի Կասպերսկի

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք շա՞տ հայերեն են աշխատում «Կասպերսկի լաբորատորիայում»:

Ադրբեջանը շարունակում է մեծացնել ռազմական բյուջեն

«Ազատություն» ռադիոկայան. Ադրբեջանը նախատեսում է 2014 թվականին ռազմական ծախսերին հատկացնել 2 միլիարդ 967 միլիոն 831 հազար մանաթ կամ 3 միլիարդ 798 միլիոն 89 հազար դոլար: Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, հաջորդ տարվա պետբյուջեի նախագծում նշված այդ գումարը 57 միլիոն մանաթով ավելի է ընթացիկ տարվա բյուջեով հատկացվածից: Արման Հովհաննիսյան

Քրեակատարողական վարչության կաշառք շորթած աշխատակիցները կալանավորվել են

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանը և նույն բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը կալանավորվել են: Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ Սահակ Հարությունյանի և Ալեքսանդր Խաչատրյանի կողմից նախնական համաձայնությամբ և շորթմամբ`

Կեղծ ազատամարտիկը դատապարտվեց

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ ավարտվեց Լենդրուշ Գեղամյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Լենդրուշ Գեղամյանը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:Նրա խափանման միջոցը թողնվեց անփոփոխ` ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Դատարանը ապացուցված համարեց այն, որ Լ.Գեղամյանը չի մասնակցել ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը:Սակայն նա որպես հաշմանդամ ազատամարտիկ

Միջադեպ գիշերային ակումբում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողները ոստիկանության Նոր Նորքի բաժին են հրավիրել Երևանի գիշերային ակումբներից մեկի պարուհիներ` 1992 թ. ծնված Սուսաննա Հ.-ին, 1993 թ. ծնված Անժելա Ժ.-ին, 1993 թ. ծնված Իրինա Կ.-ին և 1987 թ. ծնված Օլգա Ֆ.-ին: Պարզվել է, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 03.30-ին, գիշերային ակումբում, 1975 թ.

Նոյեմբերյանի մարզադաշտը վերաբացվեց, մնաց տրիբունան

Մարզադաշտը վերակառուցվեց 5 տարում

Ազատամարտիկները հաջորդ կլոր-սեղան քննարկմանը ելքեր են առաջարկելու

Ազատամարտիկների կազմակերպած այսօրվա կլոր-սեղան քննարկման ձևաչափը կուսակցությունների ներկայացուցիչների մեծ մասի համար հասկանալի չէր: Նրանք սկսում էին ելույթները, ազատամարտիկները ընդհատում, դժգոհում, որ շեղվում են հավաքի նպատակից: ՀԱԿ անդամ Սամվել Աբրահամյանն էլ զարմացած հարցրեց. «Ախր պարզ չէ, սա սեմինա՞ր է, թե՞ ինչ է»: Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի բացատրությունից հետո, պարոն Աբրահամյանը շարունակեց. «Հայաստանում ոչնչացված է ընտրական համակարգը, ոչնչացված

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջազգային գիտաժողովի մասնակիցներին

Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում անցկացվող ՙԵկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայակններ և մարտահրավերներ՚ թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին: Հանդիպմանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց գիտաժողովի մասնակիցներին, կարևորեց նման գիտաժողովի անցկացումը Մայր Աթոռ Ս.

Զարուհի Փոստանջյան. «Նրանք պահ որսացող չեն»

Նիստից հետո տիկին Փոստանջյանը մեր հարցին, թե սպասո՞ւմ էր նման արդյունքի, ասաց, որ ավելի լավ էր տրամադրված, կարծում էր, որ վերջիվերջո, հանկարծ իրենց մեջ խիղճը կարթնանար, բայց, ցավոք սրտի, առայժմ «խիղճը սատանայի մոտ է, իրենց չի պատկանում»:

Դավիթ Շահնազարյան. «Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն»

«Համաձայնություն» կենտրոնի եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի՝ այսօր կազմակերպած`«Վրաստան․ նախագահական ընտրություններ եւ եվրոպական հեռանկարներ» թեմայով քննարկմանը հիմնական զեկույցով հանդես եկած՝ Հայաստանում Վրաստանի դեսպան, Արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին նշել էր, թե չի կարծում, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու հեռանկարը կարող է ստվեր գցել հայ-վրացական հարաբերությունների վրա: «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, սակայն, կարծիք հայտնեց,

Հովակիմ սրբազան. «Հայ առաքելական եկեղեցին բողոքի ձայն բարձրացնելով գենդերի օրենքի դեմ՝ աջակցում է պետությանը»

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը սկսեց «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողովը: Առաջին նիստին զեկույցներով հանդես եկան պրոֆ. Մարկո Վենտուրան (Լյուվենի Կաթոլիկ համալսարանի Եկեղեցական իրավունքի ֆակուլտետ) և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական և Պաշտոնական մամուլի բաժնի տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը: Վերջինս ներկայացրեց «Եկեղեցի –պետություն հարաբերությունները Հայաստանում եւ եկեղեցու

Հայտնի են սնանկ ճանաչված «Սթարի» 129 պարտատերերը

Սնանկացած «Սթարը» միլիարդի հասնող պարտքեր ունի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930