Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը ՀԱԿ-ին մեղադրում է ընդդիմության էլեկտորատը շեղելու մեջ

Այսօր «Եռագույն» ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խոսեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ եւ չի կարող դառնալ: Եվ ընդդիմության էլեկտրորատին շեղելու համար նա մեղադրեց ՀԱԿ-ին. «Ապակողմնորոշող գործողություն տեղի ունեցավ ՀԱԿ-ի կողմից: Հերթական անգամ քաղաքացին քաղաքական ուժին ձայն տվեց որպես ընդդիմություն, այն դեպքում, երբ նա ընդդիմության դաշտում չէ: Ամենամեծ լակմուսի

Գրին քարտի ծրագիրը կարող է դադարեցվել

Շրջանառվող օրենսդրական փոփոխությունները առաջարկում են հիմնական շեշտը դնել ոչ թե վիճակահանության, այլ ներգաղթյալների կրթության եւ հմտությունների վրա: Մի քանի ամսից ամերիկյան Պետդեպարտամենտը հերթական անգամ կհայտարարի վիճակահանությամբ ընտրված այն 55 հազար հաջողակների անունները, որոնք հնարավորություն կստանան մեկնել Միացյալ Նահանգներ, աշխատել ու մի օր էլ դառնալ այդ երկրի լիիրավ քաղաքացիներ: 1995 թվականից սկսված այս ծրագրին, որ առավել

Պայքար, պայքար մինչեւ վերջ

Չափազանց զարմանալի է, որ իր արժանապատիվ կեցվածքից երբևէ չհրաժարվող առաջին նախագահը Ծառուկյանի կողմից անարձագանք մնալով` ոչ վիրավորվում է և ոչ էլ վհատվում. ընդհակառակը. իր սկսած խաղի ողջ հաճույքն անմնացորդ ըմբոշխնելով` սկսածը մեկ քաղաքագիտական վերլուծություն է անվանում, մեկ` բուրժուադեմոկրատական հեղափոխություն, և, համոզված եմ, իր ընդդիմադիր էներգետիկան վերագտնելով ու վերահաստատելով` առաջիկայում նոր ու առավել հետաքրքիր անվանումներ կգտնի:

«Մենք հաղթող ժողովուրդ ենք, բայց հաղթանակը պահել չգիտենք». Արտակ Ջիլֆիմյան

«Ֆիլմն իր մեջ ներառում է հայրենասիրություն, ընկերություն և դավաճանության պատժում: Հատուկ ջոկատային խումբը մտնում է չեզոք գոտի, որպեսզի կարողանա ազատ արձակել հայ զինվորներին, սակայն հայտնվում են շրջափակման մեջ: Եվ տարիներ հետո բացահայտվում է դավաճանությունը և պատժվում մեղավորները: Հիմնական սյուժեն սա է»,-այսօր այս մասին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում ասաց «Չեզոք Գոտի» գեղարվեստական ֆիլմի մետահաղացման հեղինակ և

Տիգրան Սարգսյանի կառավարության ցանկացած քայլ ճիշտ հակառակ արդյո՞ւնքն է ունենում

Բանից պարզվում է՝ 2012 թվականին փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցության ծրագրի շրջանակներում կառավարությունից վարկեր ստացած 130 ձեռնարկություններից 11-ը արդեն իսկ լուծարվել է կամ դադարեցրել գործունեությունը։ «ՉԻ» – Սա, իհարկե, փայլուն ցուցանիշ է։ Փաստորեն, էկոնոմիկայի նախարարությունից «աջակցություն» ստացած ձեռնարկություններից միայն 11-ն է վերացել։ Եթե հաշվի առնենք, թե սովորաբար ինչ նկատի ունի կառավարությունն «աջակցություն» ասելով, պետք էր

«Ժյուրին ակնհայտ կողմապահություն է անում». Մեկնարկել է ArmRock Fest մրցույթ-փառատոնը

Երեկ մայիսի 16-ին Գաբրիել Սունդուկյանի ակադեմիական թատրոնում մեկնարկեց ArmRock Fest մրցույթ-փառատոնը: Փառատոնի առաջին փուլն արդեն սկսված է: Ընդամենը 12 նորահայտ խմբեր, 8-ը Հայաստանից, 4-ը հարևան Վրաստանից և Իրանից ներկայացրեցին համաշխարհային հիթեր իրենց կատարմամբ: Մրցույթային խմբերից բացի՝ ելույթ ունեցան նաև «Bambir»-ը, Ռազմիկը և ընկերները և Անգլիական «Antimatter» խումբը: Համերգի վերջում փառատոնի պրոդյուսեր Արմեն Սարգսյանը նշեց, որ

Կարկուտից տուժած գյուղացիներին կառավարության սերմերը պետք չեն. վարկերի սառեցում են պահանջում (Տեսանյութ)

Դեռ կրակը «Սպայկայում», կառավարությունը հայտարարեց, թե կօգնեն Սպայկային: Կօգնեք որովհետև ձե՞րն է, բա գյուղացի՞ն:

Ռոզա Ծառուկյանը զոհվածների հարազատներին. «Դուք իրավունք չունեք հուսահատվելու»

Իրինա Քոչարյանը զոհված միլիցիոներների հարազատներին հանձնեց իր հոր՝ Վալերի Քոչարյանի ստեղծագործությունները եւ նրա մասին հուշերն ամփոփող «Արծվաթռիչք» գիրքը:

Հովհաննես Սահակյան. «Ձևավորվել է մի միջավայր, որը նպաստավոր է երկրի զարգացման համար»

Հատված ՀՀԿ խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հարցազրույցից: – Եթե վերլուծելու լինենք կառավարության վերջին հինգ տարվա արածն ու չարածը, ապա բավականին երկար պետք է զրուցենք։ Սակայն, այնուհանդերձ, ասեմ հետևյալը, եթե հաշվի առնենք գլոբալ ճգնաժամը, ապա պետք է նկատենք, որ որևէ սոցիալական ծրագիր մենք չկրճատեցինք, որևէ պետական գերատեսչությունում կադրերի կրճատում չեղավ։ Սրանք բառեր չեն, այլ իրականություն։ Մինչդեռ

Հրդեհ Արարատի մարզում

Մայիսի 17-ին, ժամը 00.36-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ նախկին «Հայկոոպբազայի» շենքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատ քաղաքի արտադրական տարածքում (նախկին Հայկոոպբազա): Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.57-ին, մարվել՝ 02.53-ին: Այրվել են Լիաննա Ավետիսյանին պատկանող չշահագորվող շինության տարածքը՝ 100 քմ, 5 պատուհան

Որքանո՞վ է հիմնավորված գազի նման թանկացումը

Գազի գնի սպասվող բարձրացումը լրջորեն անհանգստացնում է հասարակությանը Պատճառը միայն այն չէ, որ առաջարկվում է գազը թանկացնել միանգամից ավելի քան 60 տոկոսով։ Դա մի ապրանքատեսակ է, որից կախված է գրեթե ողջ տնտեսությունը։ Գազի նման կտրուկ թանկացումը ինքնաբերաբար հանգեցնելու է տնտեսության տարբեր ոլորտներում գների բարձրացման։ Այնպես չէ, որ գազի թանկացումը սպասելի չէր։ Դա շուտ թե ուշ

Հարց ԲՀԿ-ականին. «Ընդդիմադիր լինելը վա՞տ բան է»

Հատված ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանի հարցազրույցից: – Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ–ն չի կարող ընդդիմություն լինել։ Ձեզ համար Ձեր առաջնորդի հայտարարությունը հասկանալի՞ էր։ – Այո՛, հասկանալի էր, ու Նաիրա Զոհրաբյանն արդեն պատասխանել է այդ հարցին, ես կիսում եմ դա։ – Գ. Ծառուկյանի հայտարարությունից հետո կարծես թե Ն. Զոհրաբյանն ու ՀԱԿ-ն իրենց «պարտքը» համարեցին

Զուրաբյանի պատասխանը Հայոցյանին. Հաշտվեք, որ հրաժարվել եք ՀՀՇ կուսակցության հետագա ընթացքից

Փաստորեն, ես, Արզումանյանը, Ռուբինյանը, Իգիթյանը դարձանք Սերժի պրոյեկտ։ Իրենք էլ հավանաբար ՆԱՍՍԱ-ի կամ Լենինի դամբարանի պրոյեկտն են։

Նարեկ Վարազդատյանի արձագանքը ՀՀ աշխատանքի պետական տեսչության վարչական վարույթի

2013թ. մայիսի 15-ին Նարեկ Վարազդատյանը ստացել իր` ՀՀ աշխատանքի պետական տեսչության ուղղված վարչական վարույթ հարուցելու և իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին դիմումի հիման վրա պատրաստված պատասխան գրությունը, որով դպրոցի տնօրենին տրվել է պարտադիր կատարման հանձնարարական ՀՀ աշխատանքային օրենսդրության խախտումները վերացնելու և կանխարգելելու վերաբերյալ: ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը վարչական վարույթի ամբողջականությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով կողմերին

ԱԶԳԱՅԻՆ-ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ

Նժդեհականությունն ու Տարոնականությունը համահունչ ու ներդաշնակ են:

Գազտրիտը հաղթահարված է

Ամենայն հավանականությամբ, այս տարվա հուլիսի 1-ից սպառված գազի դիմաց Հայաստանի բնակիչները էապես բարձր գին են վճարելու: Կառավարությունը արդեն պոստ ֆակտում փորձում է ջանքեր գործադրել մեղմելու գազի թանկացման սոցիալական հետևանքները՝ այն սուբսիդավորելով անապահով խավերի համար: Սակայն ակնհայտ է, որ սուբսիդավորումը բնակչության կենսամակարդակի հնարավոր անկումը չի կարող կանխել, քանի որ սակագնի բարձրացումից շղթայական ռեակցիայով տուժելու են բոլոր

Տիգրան Սարգսյանը նախկինում դեմ էր, որ կառավարությունը սուբսիդավորի գազի գինը

Գազի գնի բարձրացմանը կառավարության երեկվա արձագանքը սպասվածներից ամենավատն էր։ Կառավարությունը որոշել է համընդհանուր սուբսիդավորում իրականացնել գազի գնի 30 տոկոսի չափով։ Դա նշանակում է, որ ՀՀ պետական բյուջեից կամ այլ աղբյուրներից կվճարի գազի գնի մի մասը՝ 30 տոկոսը։ Սա ամենահակաշուկայական, հակաազատական ձեւն է, որը կարող էր իրականացվել։ Որ կընտրվի այս տարբերակը, մինչեւ երեկ ոչ մեկի մտքով

ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումը

Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում հարկային պարտականությունների պատշաճ կատարման վերաբերյալ: Որպես այդպիսի ստուգումների անցկացման հիմք հարկային ծառայության աշխատակիցների կողմից նշվում է մասնագիտական ստուգում նշանակելու մասին քննիչի որոշումը, որը, սակայն, չի տրամադրվում շահագրգիռ անձանց` զրկելով նրանց որոշմանը ծանոթանալու, դրա հիմնավոր լինելու

Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդու սպանության մանրամասները

Հրանտ Մաթեւոսյանի եղբոր՝ Համոյի որդուն՝ Թովմա Մաթեւոսյանին դանակահարած տեսուչ Տիգրան Մելիքյանը դեպքից անմիջապես հետո դիմել է փախուստի, եւ իրավապահներին դեռեւս չի հաջողվել հայտնաբերել վերջինիս։ Դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով՝ սպանություն։ Դանակահարողի հանդեպ հայտարարվել է հետախուզում։ Հիշեցնենք, որ մայիսի 15-ի ուշ երեկոյան Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի

Ռազմավարական ագրեսիա Հայաստանի դեմ

Այն, ինչ անում է Հայաստանի հետ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, այլ կերպ, քան ռազմավարական ավանտյուրա համարելը դժվար է: Ռուսաստանը Հայաստանի համար սահմանում է գազի մի այնպիսի գին, որը մեր երկրի տնտեսությունը կանգնեցնելու է լրջագույն խնդիրների առջև, որը կարող է պարզապես խթանել արտագաղթի նոր ալիք Հայաստանում, կամ էլ պետությանը ստիպելու է նորանոր արտաքին պարտքեր կուտակել սոցիալական հետևանքները

«Սպայկայի» հրդեհը արտաքին միջամտության հետեւա՞նք էր

ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանից իմացանք, որ 13:15–ին հրդեհը մեկուսացվել է։ «Հրդեհի հետագա զարգացումը կասեցվել է, հիմա իրականացվում են վերջնական հրդեհաշիջման աշխատանքներ»,- ասաց նա 13:40–ին՝ ավելացնելով, որ թունավոր նյութեր չեն արտանետվել։ Նույնը վստահեցնում էր «Սպայկայի» նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը, ում հանձնարարված էր պատասխանել լրագրողների հարցերին։ «Մենք պատրաստվում էինք ծիրանի մթերման մեկնարկին,

Կառավարությունը կրկնվում է գործելաոճում

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության մայիսի 16-ի նիստում հայտարարել է Հայաստան առաքվող ռուսական գազի գնի 30%-ը սուբսիդավորելու որոշման մասին։ Այն կյանքի կոչելու համար առաջիկա տարում կպահանջվի մոտ $140 մլն, որը գործադիրը կարող է ներգրավել Որոտանի հէկերի համալիրի վաճառքից ստացվող միջոցների հաշվին։ Գործելաոճն ըստ էության նույնն է, ինչ 2006թ.։ Մայիսի 16-ի կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ

Հրդեհի նոր օջախ «Սպայկայում»

Մայիսի 17-ին, ժամը 01.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեից` «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող շենքից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ շինության երկրորդ հարկում այրվում են պլաստմասե թափոններ` 1 խմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.57-ին, մարվել` 01.59-ին: ԱԻՆ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ. Երկրի կառավարումը նման անձանց վստահելը կասկածի տակ է դնում…

Հայաստանի Հանրապետության նախագահի 2013թ. մայիսի 8-ի հրամանագրերով ձևավորվեց Հայաստանի Հանրապետության «նոր» կառավարությունը՝ նախկին վարչապետի գլխավորությամբ: Կառավարության ներկա կազմում կա ընդամենը 3 նոր նախարար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կառավարության նախկին ղեկավարին և անդամների մեծ մասին վերանշանակելը հավաստումն է այն բանի, որ երկրի ղեկավարը դրական է գնահատել նրանց կատարած աշխատանքը, գոհ է նրանց կառավարած ոլորտներում առկա

Պայթյուն` փլուզման ուղեկցությամբ

Մայիսի 17-ին, ժամը 01.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 12-րդ փողոցի թիվ 10 տանը տեղի է ունեցել պայթյուն , որն ուղեկցվել է փլուզումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ, ինչից տեղի է ունեցել շենքի կոնստրուկցիոն տարրերի մասնակի

Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձեւ` ԱՄՆ Կոնգրեսում

Կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Մայքլ Գրիմը, Դեյվիդ Վալադոյի եւ Ֆրենք Փալոնի հետ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ: Ադամ Շիֆի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին տրամադրված տեղեկատվության համաձայն, բանաձեւը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին կոչ է անում քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արդարացի, կառուցողական եւ  տեւական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ` Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության փաստերի

«Դորիանսը» անցավ եզրափակիչ փուլ․ (Տեսանյութ)

Քիչ առաջ Շվեդիայի Մալմո քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչ փուլը, որում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը իր՝ «Lonely Planet» երգով անցավ եզրափակիչ փուլ: Մայիսի 18-ի եզրափակիչ փուլի համար կպայքարեն՝ Հունգարիան, Նորվեգիան, Լատվիան, Վրաստանը, Շվեյցարիան, Սան Մարինոն, Մակեդոնիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Իսլանդիան, Հունաստանը, Իսրայելը, Ալբանիան, Ֆինլանդիան, Մալթան և Ռումինիան:  

Ծառուկյանի հայտարարությունը` «սառը ցնցուղ որոշ ԲՀԿ-ականների համար»

«ԲՀԿ-ն ընդդիմություն կլինի, իշխանություն, թե այլընտրանք, դա իրենց կուսակցության ներքին խնդիրն է»:

Շարմազանով. «Գազի գնի թանկացումը չպետք է ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա»

«Բոլորը պետք է հասկանան, որ ոչ մի կուսակցություն, այդ թվում եւ ՀՀԿ-ն, չեն որոշում գազի գինը: Բայց դա չպետք է անդրադառնա հայ-ռուսական ռազմավարական, տնտեսական, մշակութային եւ կրթական հարաբերությունների վրա: Միանշանակ է, որ գազի գնի բարձրացումը կազդի երկրի սոցիալական վիճակի վրա, սակայն կառավարությունը պետք է անի անհրաժեշտ ամեն բան՝ բարելավելու համար հասարակության կարիքավոր խավերի սոցիալական վիճակը,

ՀՀԿ ԳՄ նիստում կադրային հարցեր չեն քննարկվել

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության ծրագիրը: ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ արդեն երկուշաբթի օրը կառավարության ծրագիրը կներկայացվի խորհրդարանի դատին: Ակնկալվում էր, որ իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստում պետք է քննարկվեին նաեւ կադրային հարցեր, մասնավորաբար, փոխնախարարների եւ մարզպետների փոփոխության հարցը: Սակայն,

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930