Օրվա լրահոսը

Վերահսկողություն՝ ԱԺ հանգուցյալ պատգամավորի ընտանիքին պատկանող գազալցակայանում․ (Տեսանյութ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով շուկայի վերահսկողության պետական տեսչության մասնագետները այսօր եկել էին Գյումրի`արգելելու ԱԺ հանգուցյալ  պատգամավոր Մարտին Սուքիասյանի ընտանիքին պատկանող գազալցակայանի գործունեությունը: Ինչպես մեզ հետ զրույցում պարզաբանեց տեսչության գլխավոր մասնագետ Արշակ Ներսիսյանը, իրենք անցած շաբաթ ստուգումներ են իրականացրել Շիրակի մարզում ու պարզվել է, որ Ստորմմաշինա գործարանի մոտակայքում գտնվող այդ գազալցակայանը աշխատել է առանց լիցքավորման բաշխիչ

Իջեւանի կենտրոնում 448 քառակուսի մետրը տրվել է տարեկան 12 հազար դրամ վարձավճարով

Պետական հողամասը ներկայացվել է որպես բնակավայրին պատկանող

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պետական քոլեջը կկոչվի Անտոն Քոչինյանի անվամբ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորատի և Կառավարական հոբելյանական հանձնաժողովի նախաձեռնությամբ, այսօր Ագրարային համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ կուսակցական, պետական ականավոր գործիչ Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում: Ողջունելով ներկաներին` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն ասաց. «Այս կամարները նման միջոցառումներ շատ են տեսել, իսկ այս միջոցառումը կարևորվում է նրանով, որ այսօր այս դահլիճում նշվում

«Ես շատ ուրախ կլինեմ, որ հոկտեմբերի 20-ի համագումարում նոր մարդկանց անուններ էլ հնչեն». Աբգար Ափինյան

Երևանի գրողների միությունը պատրաստակամ է աջակցելու է Հայաստանի գրողների միությանը, ինչպես նոր ղեկավար ընտրելու, այնպես էլ հետագա գործունեության ընթացքում: «Մենք ջերմորեն աջակցելու ենք միությանը բոլոր հարցերում, ունենք փոխըմբռնում, համագործակցության ծրագրեր: Ես հինգ տարի աշխատել եմ կառույցում որպես առաջին քարտուղար, լավատեղյակ եմ, գիտեմ խնդիրները, թերությունները: Կառույցը գեղեցիկ ազգային հորինվածք է: Գրողների միությունը վերացնելը սխալ է, այն

Մարտի 1-ի դեպքերի բացահայտմանն ուղղված քայլերի առաջարկություն ՀՀ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին

2008 թ. մարտի 1-ի տխրահռչակ դեպքերից արդեն 5 տարի է անցել, սակայն 10 զոհերից և ոչ մեկի մահվան հանգամանքները չեն պարզվել, չեն հայտնաբերվել ու չեն պատժվել նրանցից և ոչ մեկի մահվան մեջ մեղավորները: Պետական կառույցները, որոնք պիտի բացահայտեին անմեղ մարդկանց մահվան հանգամանքները արդեն մոռացության են մատնել մարտի 1-ը և այդ օրվա դեպքերը: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը Գևորգ Կոստանյանին՝ ի պաշտպանություն Զարուհի Փոստանջյանի

Վերջին իրադարձությունների հետ կապված, անհանգստացած լինելով ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անվտանգությամբ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նամակ-դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Նամակում մեջբերված են, մասնավորապես, Խաչիկ Ասրյանի կողմից հնչեցված սպառնալիքները Զ. Փոստանջյանի հասցեին:  Որպես ապացույց ներկայացվել են մի շարք լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերը, որոնք մեջբերում են Ասրյանի հետևյալ

InoPressa. Հայաստան և Ադրբեջան. մոռացված երիտասարդության հուսահատությունը

Ղարաբաղի հակամարտությունից նույնիսկ քառորդ դար անց Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանվում է լարվածությունը, երիտասարդությունը ձգտում է հեռանալ երկրից: Գրում է «ԻնոՊրեսան»-ն՝ հղում անելով «Լը Մոնդ» թերթին: Արտասահմանում կրթություն ստացած և Բաքու վերադարձած մի երիտասարդ «Լը Մոնդի»-ի թղթակցին ասել է, որ իրեն թվում է՝ իշխանությունները չեն վստահում արտասահմանում կրթություն ստացած երիտասարդներին. «Իբր թե, տեսնելով ժողովրդավարությունը՝ նրանք

Վոլոդյա Ավետիսյանի հայցը մերժվեց

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում կայացավ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատական գործի քննությունը, որտեղ բողոքարկվում է նրա կալանքի տակ պահելու որոշումը: Դատական նիստը անցկացվում էր դռնփակ: Դատարանի բակում որոշմանը սպասող ազատամարտիկի կողմնակիցները հայտարարում էին, որ գնալու են Վոլոդյա Ավետիսյանի հետ: Քիչ առաջ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը հայտարարեց, որ հայցը մերժվել է: Փաստաբանը նշեց, որ 

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է ներկաներին ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ և գիտության ու կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի և ակնառու ծառայությունների համար ՀՀ ԳԱԱ մի խումբ անդամների պարգևատրել ՀՀ պետական բարձր պարգևներով՝ շքանշանով, մեդալներով,

Որպեսզի ունենանք գործող Սահմանադրություն

 Հնուց ի վեր կանոններ, սահմանումներ ստեղծած, գրի առած հայ ժողովուրդը դարեր շարունակ երազում էր ունենալ իր անկախ պետականությունը և դրան համապատասխան օրենքի գերակայությամբ օժտված օրենքների օրենքը` Սահմանադրությունը: Մեզ այն հաջողվեց իրականություն դարձնել 1991թ. սեպտեմբերի 21-ի անկախությունից 4 տարի անց, երբ երկրում կանխամտածված ամեն ինչ փոշիացված էր, իսկ հասարակական կյանքը մեռած: Չնայած Սահմանադրությունը հանրաքվեով ընդունվեց (ինչպես

Լևոն Տեր-Պետրոսյանը Զորի Բալայանի բաց նամակի մասին

ilur.am. Նկատի ունենալով Զորի Բալայանի՝ Ռուսաստանի նախագահ Վլ. Պուտինին հղած բաց նամակի շուրջ առաջացած հասարակական հետաքրքրությունը, iLur-ի խմբագրությունը դիմեց Լևոն Տեր-Պետրոսյանին, խնդրելով արտահայտել իր կարծիքն այդ մասին։ Տեր-Պետրոսյանը հրաժարվեց մեկնաբանությունից, դրա փոխարեն խորհուրդ տալով ընթերցել Բալայանի նմանատիպ մի այլ սկանդալային հրապարակման առթիվ ունեցած իր ելույթը։ Ստորև վերահրատարակում ենք այդ հիշարժան ելույթը, արտատպելով Տեր-Պետրոսյանի «Ընտրանի» գրքից (էջ

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարները ակտիվ են յուրաքանչյուր աշխատանքային օր

Քաղաքապետարանի և յուրաքանչյուր վարչական շրջանի թեժ գծի հեռախոսահամարներով տեղեկատվական թերթիկներ բաժանելով՝ Երևանի քաղաքապետարանը պարբերաբար իրազեկում է բնակիչներին, որ հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ թեժ գծի հեռախոսահամարներին զանգահարելով։  Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով, ըստ սեպտեմբեր ամսվա ամփոփ տվյալների, 3129 հեռախոսազանգ է ստացվել, որոնցից քաղաքապետարանի իրավասության շրջանակում են եղել 633-ը. ձեռնարկվել են

Չինական նկարների ցուցահանդես Երևանում

Այսօր` հոկտեմբերի 15-ին Հ. Թումանյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ չինական նկարների (Guóhuà) ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանում առաջին անգամ և նվիրված է ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի հիմնադրման 5-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպվում է ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի և Չինաստանի Տալյանի օտար լեզուների համալսարանի համատեղ ջանքերով: Կտավները բերվել են Չինաստանի Տալյան քաղաքից: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ՀՀ

Հայտարարություն. Խոշտանգողների նկատմամբ համաներման կիրառումն անթույլատրելի է

2013 թ. հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 3 տարի ազատազրկման դատապարտեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի երկու օպերլիազորներին՝ Արտակ Բարսեղյանին և Խաչիկ Բախբուդարյանին՝ խոստովանական ցուցմունքն կորզելու նպատակով Ռոբերտ Հովսեփյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով

Спорт-Экспресс. Ռուս և ադրբեջանցի երկրպագուների միջև բախում է եղել

Ֆուտբոլի աշխարհի առաջնության Ադրբեջան Ռուսաստան ընտրական խաղից ժամեր առաջ երկու հավաքականների երկրպագուների միջև բախում է տեղի ունեցել Բաքվում: Հայտնում է «Սպորտ-էքսպրես» պարբերականը: Մի քանի երկրպագուներ, որոնք, ըստ երևույթին, ոգելից խմիչքի ազդեցության տակ են եղել, երթով անցնում էին փողոցով՝ վանկարկելով Ռուսաստանի հավաքականին ուղղված կարգախոսներ: Դա դուր չի եկել տեղի բնակիչներին, և նրանք որոշել են կանգնեցնել ռուսներին:

Դանակով պատռել են Նախախորհրդարանի միկրոավտոբուսի և Կարո Եղնուկյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի բոլոր անիվները

Կոմիտաս փողոցի վրա գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետին հարող Տիգրանյան փողոցում «Բոյկոտենք «Երևան սիթի» սուպերմարկետները» ակցիայի ժամանակ դանակով պատռել են Նախախորհրդարանի միկրոավտոբուսի և Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի բոլոր անիվները: 20 րոպե առաջ տեղեկացրել ենք Արաբկիրի ոստիկանությանը, սակայն մինչ այս պահը ոստիկանները դեպքի վայր չեն ժամանել: Նախախորհրդարանի քարտուղարություն

Հայ ռազմագերի Հ. Ինջիղուլյանը 3 նամակ է ուղարկել

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը մեկ օր առաջ երեք նամակ է ուղարկել հարազատներին։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր տղան՝ Արման Ինջիղուլյանը, նամակներից մեկը Հակոբն ուղարկել է մայրիկին, մյուսը եղբորը, երրորդն էլ՝ իրեն։ «Երեք նամակներում էլ նույն բովանդակությունն է։ Ասում է, որ լավ է, որ չանհանգստանանք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մանրամասներ չի

Արդարադատության կադրին կտանե՞ն դատախազություն

Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանին հինգշաբթի օրը աշխատանքից կազատեն: Այս հարցը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հինգշաբթի օրը կներկայացնի կառավարության նիստին: Նունե Խաչատրյանն անգործ չի մնա, Aravot.am-ի տեղեկություններով, նրան եւ նախարարության մի քանի այլ աշխատակիցների նոր պաշտոն են տալու ՀՀ գլխավոր դատախազությունում: «Երբ կլինի գլխավոր դատախազի գրավոր հրամանը պաշտոնապես նշանակելու մասին, մենք այդ մասին կտեղեկացնենք»,-Aravot.am-ին

Կդադարեցվի որոշ տարածքների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. – Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայի 12-80 համարներ, Խորենացի 28-ից բարձր համարներ, Նար Դոսի 5-40 համարներ, Քրիստափորի, Օստրովսկու, Բեռնակիրների, Աճեմյան, Բուռնազյան, Սևան, Սմբատ Զորավար, Միչուրին, Սուվորով, Նեկրասով,

Ֆիլարետ Բերիկյան. «Նախագահի հրաժարականն են պահանջում, իմը ի՞նչ է, որ չպահանջեն»

Մի շարք ազատամարտիկներ և հ/կ-ների ներկայացուցիչներ այսօր հանդես են եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ վաղը ժամը 11-ին` Թամանյանի արձանի մոտից մեկնարկելու է երթը մինչեւ կառավարության շենքի մոտ, որի ժամանակ պահանջելու են գենդերային օրենքի փոփոխություն եւ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարներ Լալա Ղազարյանի ու Ֆիլարետ Բերիկյանի հրաժարականները:  Երթի կազմակերպիչները պնդում են, որ «գենդեր» բառը օրենքից դուրս

Բարեւ Երեւան. Տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշման բողոքարկումը շարունակվում է

Երեւան քաղաքում ավտոբուսային (միկրոավտոբուսային) եւ տրոլեյբուսային կանոնավոր ուղեւորափոխադրումների վարձի դրույքաչափերի բարձրացման վերաբերյալ Երեւանի քաղաքապետի 19.07.2013թ թիվ 3660-Ա եւ 3661-Ա որոշումները բողոքարկելու նպատակով Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը հոկտեմբերի 11-ին երկու վերաքննիչ բողոք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Վարչական վերաքննիչ դատարան: ՀՀ վարչական վերաքննիչ դատարան դիմելու անհրաժեշտությունը ծագել էր այն բանից հետո, երբ ՀՀ վարչական դատարանը երկրորդ

«Արարատբանկը» անտեսում է հաշմանդամների իրավունքները

Մասնաճյուղի նորակառույց շենքը թեքահարթակ չունի Իջեւանի Երեւանյան փողոցում, քաղաքապետարանի շենքի հարեւանությամբ բացվել է «Արարատբանկի» Իջեւանի մասնաճյուղ: Մասնաճյուղի աշխատակիցները մեզ ասացին, որ այն գործում է սեպտեմբերի 30-ից: Աշխատակիցները չկարողացան պատասխանել մեր այն հարցին, թե ինչո՞ւ նորակառույց շենքն աստիճանահարթակ չունի , անվասայլակով հաշմանդամները ինչպե՞ս են ելումուտ անելու մասնաճյուղի տարածք: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ    

Կաշառք ստանալիս ձերբակալվել է ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի բաժանմունքի պետը

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից 14.10.2013թ. կաշառք ստանալիս ձերբակալվել է ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի պահեստազորի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման բաժանմունքի պետ, մայոր Է. Լ. Սարդարյանը: 09.10.2013թ. մայոր Է.Սարդարյանը իր աշխատասենյակում կաշառք է պահանջել Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղի բնակիչ Գ. Ա.-ի կորցրած զինվորական գրքույկը մեկ շաբաթվա

Սպանությունից 3 տարի հետո բեկանված գործի քննությունը սկսվեց (Ֆոտոշարք)

Սահակ Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել նաեւ տուժողին օգնություն ցույց չտալու համար («թող մեռնի» ասել էր նա):

Նախագահը ներկա է գտնվել Իզմիրլյան բժշկական կենտրոնի վերաբացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և շվեյցարահայ բարերարներ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանների հետ ներկա են գտնվել մայրաքաղաքում Իզմիրլյան բժշկական կենտրոնի վերաբացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է Իզմիրլյան հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի բարերարությամբ հիմնանորոգված ու նոր մասնաշենքով համալրված բժշկական

Քննարկվել են գործակցային կապերի ակտիվացմանն ուղղված հարցեր

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովի կլոր սեղանների շրջանակում քննարկվել են համագործակցության հիմնական ուղղություններով գործակցային կապերի ակտիվացմանն ուղղված հարցեր: Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը ներկայացրել է Երևանում զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններն ու այդ ուղղությամբ իրականացված քայլերը: Սանկտ Պետերբուրգի գործընկերները, կիսվելով փորձով, ներկայացրել են իրենց

Կոմպոզիտորները վաճառո՞ւմ են իրենց ձայնը 10000 դրամով

Այսօր «Հայելի» ակումբի հյուրը կոմպոզիտոր Վահրամ Բաբայանն էր, որը, խոսելով Կոմպոզիտորների միությունում առկա լարված մթնոլորտի մասին, ասաց. «Մենք լուրջ փոփոխությունների ենք սպասում արդեն 22 տարի, այսինքն` այն ժամանակից, ինչ Ռոբերտ Ամիրխանյանը դարձավ նախագահ: Արդեն 22 տարի է, որ Կոմպոզիտորների միությունում չկա ստեղծագործական մթնոլորտ: Ռ. Ամիրխանյանը երբեք ծրագրեր չի ունեցել, միայն խոստումներ, որոնց մի չնչին մասն

Խոշտանգումները տեղափոխվել են ոստիկանության բաժիններ (Տեսանյութ)

ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբն (Խումբ) այսօր ներկայացրեց Խմբի 2012 թ. տարեկան հաշվետվությունը: Հաշվետվությունը ներառում էր ոչ միայն ՁՊՎ-ներում անձանց պահման պայմաններին կամ նրանց իրավունքներին առնչվող թերություններն ու բացթողումներն, այդ անձանց իրավունքների խախտումները, այլեւ՝ այն առաջընթացն ու ձեռքբերումները, որոնք Խումբը գրանցել է ինչպես ոստիկանության աշխատանքներում ընդհանրապես, այնպես

Դատապարտյալի նկատմամբ համաներում կիրառելու համար պաշտոնյաները կաշառք էին պահանջել

Համաներումը պետության կողմից գթասրտության ակտ է իր օրինազանց քաղաքացիների հանդեպ, նաև հետևություններ անելու, անցյալը վերարժեվորելու, ուղղվելու հնարավորություն: Սակայն, պարզվում է, մեր իրականության մեջ կան ի սկզբանե անուղղելիներ, մարդիկ, որոնք պատրաստ են փողի վերածել նույնիսկ գթասրտությունը, ստվերել համաներումը նախապատրաստած մասնագետների ջանքը և համաներմանը սպասող հարյուրավոր քաղաքացիների հույսն ու հավատը գթասրտության և պետության հանդեպ: Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Հոկտեմբերի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930