Օրվա լրահոսը

Քրեական գործ` կոլեգայի դստերը լավություն անելու համար

Երեկ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ մարզի  կրթական ոլորտում հարուցված քրեական գործերը թվարկելիս, տեղեկացրեց. «Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական և տարրական կրթության ամբիոնի վարիչ Լիզա Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները, դրական գնահատականներ է նշանակել փաստացի քննության և ստուգարքների չհաճախող ուսանողուհու: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի

Վահագն խաչատրյան. «Մեզ ասում են, ով եք դուք, գործ չունեք մեզ հետ, թողեք աշխատենք» (Տեսանյութ)

ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանի խոսքերով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պետք է շնորհակալություն հայտնեն երեւանցիներին  «մութ ու ցուրտ» տարիներին նրանց չարչարանքների համար: «Ռոբերտ Քոչարյանի քարոզչական մեքենան մեր ուղեղներում թողեց ցուրտ ու մութ  տարիներ արտահայտությունը, առանց խորանալու պատճառների մեջ: Վիրավորվածություն կա,  բայց ոչ երեւանցիներից: Պետք է  դեռ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն հայտնեն

ՀՀԿ-ական պատգամավոր. «Երկիրը Տարոն Մարգարյանի վրա ծախս է արել»

«Ընդհանուր առմամբ, քարոզչությունն ընթանում է օրենքի և տրամաբանության սահմաններում: Սակայն առանձին դեպքերում, փոխանակ ներկայացնեն իրենց ծրագրերը, զբաղված են ուրիշների PR-ով»,-այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգավոր Մկրտիչ Մինասյանը: Նա նշեց, որ այդ հնարքը բազմիցս կիրառվել է: Այն հարցին, թե դա չի՞ բխում այլ ուժերի վախից, ու անհանգստությունից, պարոն Մինասյանը պատասխանեց. «Միգուցե այն ուժերը, որոնք նախագահական

Կուսակցությունները, բացի ՀՀԿ-ից, հաշմանդամների խնդիրները լսել են

Հաշմանդամների իրավունքներով զբաղվող որեւէ հ/կ ընդդեմ Հայաստանի չի դիմել դատարան՝ իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու Կուսակցություններից որեւէ մեկի ծրագրում չկան մեխանիզմներ, թե ինչպես են լուծելու հաշմանդամների խնդիրը: Այսօր «Զարկերակ» ակումբում ասաց «Փարոս» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը: Ամեն ընտրությունից առաջ հաշմանդամները բարձրացնում են ընտրական գործընթացների ժամանակ իրենց ոտնահարված իրավունքների հարցը, սակայն, ինչպես պարոն Օհանյանն է նշում,

Ուղիղ միացում. Վահրամ Վարդանյանը եւ Նարեկ Բաբայանը` «Դեմ առ դեմ»

«Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ  տնօրեն  Վահրամ Վարդանյանի եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Նարեկ Բաբայանի «Դեմ առ դեմ»   բանավեճը` մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավգանու ընտրությունների շուրջ:

«Առաքելությունը» կբավարարվի ընտրություններում նվազագույն շեմը հաղթահարելով

Այսօր «Հայացք»  ակումբում «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչներ Մեսրոպ Առաքելյանն ու Մանուկ Սուքիասյանը  ամփոփեցին քարոզարշավը: Առաքելյանը նշեց` «Քարոզարշավը մեզ համար դրական էր, կարողացանք հասարակությանը հասցնել մեր ծրագրերը, մոտեցումները, խանգարող հանգամանքը լրատվամիջոցների խտրական վերաբերմունքն էր:  Բայց համոզված ենք, հասարակության որոշակի հատված իր ձայնը կտա «Առաքելությանը»: Սուքիասյանի խոսքով` «Մեր քարոզարշավը ցույց տվեց, որ ցանկացած առաքելություն կարելի է իրականացնել, թեկուզ

Կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքների հետ կապված, – մայիսի 6-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Չարենց, Ալ.Մանուկյան, Երվանդ Քոչար, Զավարյան, Քաջազնունի, Վրացյան, Տոլստոյ, Ռոստոմի, Շարա -Տալյան, Քրիստափորի, Արհեստավորների, Աղյուսագործների, Կորի, Այգեստան 1-8 փողոցների, Նար-Դոսի փ. 30-ից և Վարդանանց փ. 20-ից բարձր համարների,

Նշանակվել է դատաքննություն՝ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների վճռաբեկ բողոքների գործով

ՀՀ Վճռաբեկ դատարանը մայիսի 8-ին կքննի ՀԱԿ ակտիվիստների փաստաբանների ներկայացրած բողոքները: Այդ մասին «Pastinfo.am»-ի ունեցած տեղեկությունները հաստատեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը։ Հիշեցնենք, որ Վճռաբեկ բողոք ներկայացնելով փաստաբաններ Վահե Գրիգորյանն ու Ստեփան Ոսկանյանը միջնորդել են կայացնել արդարացման դատավճիռ: ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի

Իմ՝ ոչ երեւանցու կարծիքը

Արդեն գրել եմ, որ Երեւանի բնակիչ չեմ եւ չեմ մասնակցելու կիրակի օրը կայանալիք ընտրություններին: Բայց քանի որ այս ընտրությունները քաղաքական են (եւ դրա հետ, կարծես թե, ոչ ոք լրջորեն չի վիճում), ուզում եմ, ավանդույթի համաձայն, հայտնել իմ դիրքորոշումը. եթե ես քվեարկելու իրավունք ունենայի, ապա ձայնս կտայի ՀԱԿ-ի ցուցակին: Այնպես չէ, որ հիացած եմ այդ կուսակցության,

Գերմանա-հայկական երաժշտական միության «դեսանտը»՝ Երեւանում

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այսօրվանից մինչեւ մայիսի 9-ը Գերմանա-հայկական երաժշտական միությունը՝ Դետմոլդ քաղաքի երաժշտական համալսարանի պրոֆեսոր Քոհ Գաբրիել Կամեդայի ղեկավարությամբ, կանցկացնի ջութակահարների վարպետության դասընթացներ: Իսկ այսօր երեկոյան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը գերմանացի եւ հայաստանցի երաժիշտները հանդես կգան համերգով: Մինչ հյուրերի հետ հանդիպումը, «Առավոտը» զրուցեց ալտահար, Երեւանի կոնսերվատորիայի դասախոս, գիտությունների թեկնածու Վաչե Հովեյանի հետ,

Նախնիների ոտնահետքերով

 Միքայել Արամյանցի ծոռը Արցախում էր Այս օրերին Արցախում եւ Հայաստանում նշվում է հայ մեծ գործարար եւ բարերար Միքայել Արամյանցի (լուսանկարում) ծննդյան 170-ամյակը։ Այդ առիթով Լոնդոնից Երեւան, ապա Արցախ է ժամանել Միքայել Արամյանցի ծոռը՝ Ալեքսանդր Ջանոեւֆը, ով ապրում եւ աշխատում է Լոնդոնում։ Հոբելյանի առթիվ հանդիսությունները սկսեցին Արցախից, ուր Միքայել Արամյանցի ծննդավայր Քյաթուկ գյուղում տեղի ունեցավ ոգեկոչման

«Որոշ մարդիկ փորձում էին մարտնչել Անդրանիկ Մարգարյանի շիրիմի դեմ». Հովհաննես Սահակյանն ամփոփեց քարոզարշավը

Ինչ մնում է Տարոն Մարգարյանի ունեցվածքի բազմաչարչար հարցին, Սահակյանն ասաց, որ նա ազնիվ կերպով է հայտարարագրել իր ունեցվածքը ու խորհուրդ տվեց անհանգստանալ նրա համար, թե ովքե՞ր եւ ինչո՞ւ իրական ունեցվածքը չեն հայտարարագրել.

ՀՔԾ պետ է նշանակվելու Վահրամ Շահինյանը

Aravot.am-ի տեղեկություններով Հատուկ քննչական ծառայության պետ է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահրամ Շահինյանը: Նա նշանակվել է Անդրանիկ Միրզոյանի փոխարեն: Առայժմ հայտնի չէ, թե ինչո՞ւ անսպասելի աշխատանքից ազատվեց Անդրանիկ Միրզոյանը: Մանրամասների մասին առաջիկայում:    

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 4.000.000 մլն դրամի փոխանցում կատարեց «Քաշաթաղ» հիմնադրամին

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են` նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելով  Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված  սիրիահայ ընտանիքներին: ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 35 սիրիահայ ընտանիքների  բնակարանաշինական խնդիրը հոգալու և բնակարանաշինական ծրագիրը ամբողջացնելու  նպատակով այս շաբաթ «Օգնիր եղբորդ»  նախաձեռնությունը  4.000.000 մլն դրամի փոխանցում կատարեց «Քաշաթաղ» հիմնադրամին: Հիշեցնենք, որ  դեռևս 2012-ի հոկտեմբերին «Օգնիր եղբորդ» նախաձեռնության կողմից  5.000.000

Կապանի քաղաքապետարանն այլ կերպ չի կարող օգնել

Կապանի քաղաքապետը 104 տան բնակչի հետ հանդիպման ընթացքում երեկ առաջարկել է Բարաբաթում թաղամասի 104 տանն ապրող ընտանիքին տեղափոխվել Կապանի հանրակացարան (հիշեցնեմ, որ այն այսօր ավելի վթարային է, քան 104 տունը, և որի տնօրենը հեռախոսազանգի միջոցով պատասխանեց, որ այնտեղ անհնար է ապրել) կամ Կապանի հեռավոր գյուղերից մեկը (հիշեցնեմ՝ ընտանիքից աշխատում է մեկ հոգի և այն էլ

Արգելանք կդրվի՞ գերեզմանի վրա, եթե վերահուղարկավորում չլինի

 ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատն ավարտեց Աշոտ Չիթիրյանի հայցի հետ կապված պատմությունը: Աշոտ Չիթիրյանն այցելելով հոր գերեզմանատեղին՝ տեսել էր մեկ այլ հանգուցյալ է ամփոփված այդ տարածքում: Աշոտ Չիթիրյանը դիմել է ոստիկանության տարածքային բաժին, որպեսզի քրեական գործ հարուցվի կատարվածի առթիվ, ոստիկանությանը հանցակազմ չէր տեսել եւ «իրավաբանական օգնություն» հիշեցնող որոշում էր կայացրել, համաձայն որի, Ա.Չիթիրյանը կարող

Ոստիկանները հայտնաբերեցին փախուստի դիմած և հետախուզման մեջ գտնվող կալանավորին

Մայիսի 3-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 շենքի մոտից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, 1961 թ. ծնված Արմեն Կաբալյանին, որը ապրիլի 18-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Փախուստն

Նաիրա Զոհրաբյան. «Մեզ համար կանխատեսելի էին բոլոր հակաքարոզչական սցենարները»

«Բնական է, մեր ակտիվիստները հագել են ԲՀԿ շապիկները, ի՞նչն է զարմանալի»

Առանց «կրիշայի» գործող ՓՀԷԿ-ը պարբերաբար խոշոր տուգանքի է ենթարկվում

 Գործը քննվում է վարչական դատարանում Պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ «Ատլաս- էներգո» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի 22 միլիոն 355 հազար 684 դրամ բռնագանձելու պահանջով: Հարկային տեսչության պահանջով դատարանը ընկերության դրամական միջոցների վրա կալանք է դրել: Սույն գործով դատավարությունը վարչական դատարանի Սեւանի նստավայրում մեկնարկել է ապրիլի 25-ին, հաջորդ

ԱՆԻՄԱՆԱԼԻ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ
Գլուխ երեսունհինգերորդ

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի ընտրողների ցուցակը. ընտրողների վերջնական թիվը 816475 է

ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ ոստիկանությունը համացանցում տեղադրել է Երևան քաղաքի ընտրողների ցուցակը (www.police.am կայքի ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ բաժնում ընտրողների, ինչպես և ընտրատեղամասային կենտրոնների ցուցակները զետեղված են ներբեռնելու հնարավորությամբ): Ընտրողների վերջնական թիվը 816475 է, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձինք են: ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ

Մամուլի ազատության օրը՝ ֆոտոցուցահանդեսով (ֆոտոշարք)

Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ այսօր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի հետ համատեղ կազմակերպել էր «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես: Ինչպես տեղեկացրեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը, միջոցառումն իրականացվում է արդեն երրորդ տարին եւ մեկշաբաթյա ցուցահանդեսի նպատակն է լինելու «բարձրաձայնել տեղեկատվության իրավունքի իրացման մարտահրավերների

Արմեն Երիցյանը՝ միմյանց պաչիկներ փոխանակող տղաների մասին

ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանն այսօր ամփոփեց քարոզարշավը եւ ասաց, որ ամեն ինչ բարեհաջող է անցել, հասցրել է իր ասելիքը երեւանցիներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պարոն Երիցյանը նորից հիշեցրեց, որ Երեւանը երեւանցիների հետ միջազգային չափանիշներին համապատասխան քաղաք պետք է դարձնեն, հետո էլ հիշեցրեց, թե այնպես պետք է անի, որ քաղաքապետը եռամսյակը մեկ զեկուցի իր

Արդյոք երևանցիներս թասիբ ունե՞նք. Լեւոն Զուրաբյանը`Երեւանի ավագանու ընտրությունների մասին

Նա կարծում է, որ ապրիլի 9-ի իրադարձություններից հետո ձևավորված ապատիայից հետո ՀԱԿ-ը կարողացավ լուրջ բեկում մտցնել և «մեր հանրահավաքը շատ հզոր էր, այն ցնցեց Երևանի կենտրոնը»:

Տ. Ուրիխանյանը՝ ԲՀԿ հանրահավաքին մասնակցող մանկահասակ երեխաների և «արմունկներ» կրծող կուսակցությունների մասին

Եթե կուսակցություններ կան, որոնք կուրծք են պատռում, արմունկներ են կրծում ընտրությունների որակի համար, ուզում եմ հարց հղել ի պատասխան մեղադրանքի, ինչո՞ւ են իրենց հանձնաժողովների տեղերը Հանրապետական անդամներով լցնում: Եթե որևէ մեկը պատրաստ է հերքել սա, հրավիրում եմ հրապարակավ փաստեր դիտարկելու

ՕԵԿ-ը սպասում է Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ ՀՔԾ պատասխանին

«Մենք պայքարում ենք հաղթելու համար: Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ոչ մի կանխատեսման չեն ենթարկվում ընտրությունները: Մենք լավ ձայներ կստանանք, որովհետև ունենք մրցակցային թեկնածու, այդ մասին խոսում են նաև սոցհարցումները»,-այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ասաց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի սոցիոլոգիական ասոցացիայի վերջին հարցումների համաձայն, ՕԵԿ-ը վտանգավոր շեմին են: Լրագրողները հետաքրքրվեցին` ՕԵԿ-ին, որպես կոալիցիոն գործընկերոջ

Գուրգեն Եզիազարյանը վստահ է, որ ՍԴՀԿ գործի հետեւում վարչապետն է

Այսօր «Վարկած» ակումբում Գուրգեն Եղիազարյանն անդրադառնալով ՍԴՀԿ վերաբերյալ դատավարությանը՝ ասաց. «Այսօր շիրխանյանական թեւն առանձին միավոր է, որը ստեղծվել է մեր դեմ: Իհարկե դրանով մաֆիան չբավավարվեց, որոշեցին ստեղծել մեկ այլ կառույց, նրանք թքած ունենալով օրենսդրական ակտերի վրա, գրանցեցին նոր կառույց՝ Պերկուպեկյան անվամբ, ու սա լռակյաց բալա է: Եթե նույնիսկ տանջամահ անեք՝ մի տառ չեք կորզի: Նրանց

Տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Մայիսի 2-ին, ժամը 05.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի  ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Էդգար Ք.-ն, որը մարտի 11-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի մեղադրանքով, այն է` սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ:

«Ով է ամեն անգամ մի պատճառ գտնում, գրգռում, որ նորից գզվռտոց սկսվի». Արմեն Ռուստամյանը`Ռուբեն Հակոբյանին

«Եթե հաջողվի վերահսկել ընտրությունները, իշխանությունները չեն կարող ունենալ մեծամասնություն: Հիմա վիճակը փոխվել է հօգուտ ընտրությունների քաղաքականացման: Ընդդիմությունը չունի այն գործիքները, որ ունեն իշխանությունները, ուստի ընդդիմությանը մնում է քաղաքական ակտիվությունը»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում խոսելով առաջիկա կիրակի օրը կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների մասին, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հիմնական խնդիրը, բանախոսը համարում է այն, որ ընդդիմադիր

Լռության սիմֆոնիա՝ Երեւանի քաղաքապետի ընտրության առիթով

Մեզանում և բազմակուսակցական համակարգն ընդունած շատ ու շատ երկրներում ժողովրդավարությունը հնարավորինս ձևական բնույթ է կրում, ճիշտ այնպես, ինչպես որ լռության օրերի մեր լռությունն է ձևական բնույթ կրում:

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930