Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «ԿԱՄԱԶ Արմենիա» կենտրոնի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել «ԿԱՄԱԶ Արմենիա» ՓԲԸ առևտրի և սպասարկման կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է ՌԴ խոշորագույն մեքենաշինական ձեռնարկության՝ «ԿԱՄԱԶ» ընկերությունների խմբի կողմից մայրաքաղաքում բացված կենտրոնում, ծանոթացել իրականացված ներդրումներին, կենտրոնի հնարավորություններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև «ԿԱՄԱԶ Արմենիա»-ի երկարաժամկետ ներդրումային քաղաքականությանը, այդ թվում՝ Երևանից բացի հանրապետության բոլոր մարզերում տեխնիկական սպասարկման

Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը

Հոկտեմբերի 1-ից 4-ը անցկացվեց թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը, որի Միջազգային կոորդինացիոն շտաբի օպերատիվ կառավարման կենտրոնը տեղակայված էր Երևանում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում: Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ միջոցառման մասնակից ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների նիստը: Նիստը բացեց և մասնակիցներին ողջունեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Ելույթի համար խոսքը

Սամվել Հարությունյանը Վահե Հակոբյանին կոչ է անում ռիսկ ունենալ եւ բռնել «շնաձկանը», ոչ թե մանր ձկնիկներին (Տեսանյութ)

Մոտ մեկ ամիս առաջ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ մարզպետարանը ստուգումներ էր կատարել Սիսիանի քաղաքապետարանում եւ հայտնաբերել օրինախախտումներ՝ կապված հողատարածքների բաշխման հետ: Գորիսի՝ 1992-94 թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ողջունեց մարզպետի այդ քայլը եւ հորդորեց նրան շարունակել սկսած գործը. «Ես, վերջին օրերին հրատարակած մի քանի տասնյակ

Սերժ Սարգսյանն այցելել է ԱԱԽ աշխատակազմի ազգային անվտանգության սպառնալիքների վերլուծության և գնահատման կենտրոն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության սպառնալիքների վերլուծության և գնահատման կենտրոն, որտեղ Հանրապետության Նախագահին ներկայացրել են կենտրոնի ձևավորման ուղղությամբ մինչև այժմ իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կենտրոն են այցելել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և կենտրոնի ստեղծմանն աջակցություն ցուցաբերած ռուսական «Ռոստելեկոմ» ընկերության նախագահ

Ինչո՞ւ են ոստիկանները ճանապարհներին ստուգումներ կատարում

Վարորդները տարատեսակ ենթադրություններ են անում

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երրորդ նիստը

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երրորդ նիստը: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին վերաբերող հիմնահարցերի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը, անդրադառնալով` 1. Իրավունքների, ազատությունների և պարտականությունների` կառուցվածքային, բովանդակային և խմբագրական խնդիրներին, 2. Իրավունքների և ազատությունների սահմանափակումների հիմնախնդիրներին, 3. Մարդու իրավունքներին առնչվող հարցերի կարգավորման մակարդակին: Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվեց

Rant Sport. «Բորսուսիա»-ն ավելի լավն է առանց Գյոտցեի. Մխիթարյանը ճիշտ ձեռքբերում էր

2012-2013թթ. մրցաշրջանից հետո «Բորուսիա»-ն կորցրեց իր խաղարկող Մարիո Գյոտցեին՝ վաճառելով նրան «Բավարիա»-ին 37 միլիոն եվրոյի դիմաց: Գերմանիայի ազգային հավաքականի խաղացողի կորուստը մեծ հարված էր Դորտմունդի համար, սակայն Յուրգեն Կլոպը Գյոտցեի դիմաց ստացած գումարը շատ ճիշտ օգտագործեց: Գրում է «Ռենթ Սպորտ» պարբերականը: Նա 27,5 միլիոն եվրոյով պայմանագիր ստորագրեց Հենրի Մխիթարյանի հետ, որը նույն խաղացողը չէ, ինչ

Վարչապետը Ջերմուկում մասնակցել է համայնքների խնդիրների քննարկման նպատակով հրավիրված համաժողովին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը  Ջերմուկում մասնակցել է հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների երրորդ համաժողովի աշխատանքներին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` կառավարության ղեկավարը կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել. «Մեզ մեծապես հետաքրքրում են տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները, և դրանց լուծման ուղղությամբ ձեր առաջարկությունները: Տեղյակ եք, որ կառավարությունը հաստատել է 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այդ տեսակետից, մեզ հետաքրքրում է, թե ինչպիսին է վիճակը ավագանիներում, ինչ խնդիրներ եք տեսնում, ինչ հարցեր

Կայացավ «Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսը

Այսօր «Մեդիամաքս»-ի գրասենյակում տեղի ունեցավ Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված «Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են Հայաստանում ու Արցախում Շարժման ակունքների մոտ կանգնած մարդկանց հուշերը: Շնորհանդեսին հանդես եկավ «Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադևոսյանը: Խոսելով գրքի ստեղծման մասին` նա հայտնեց. «Այս գիրքը ստեղծվել է «Մեդիամաքս»-ի կայքում 2013 թվականի փետրվար-մարտ ամիսներին հրապարակված «Շարժում 1988/25» հատուկ նախագծի նյութերի հիման

Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ

Սիրելի’ ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Մանկավարժների մասնագիտական տոնը, տոնական հանդիսություններն ու միջոցառումները բոլորիս սրտերը լցնում են պատանեկան տարիների մաքուր ու անաղարտ հիշողություններով: Սիրելի’ ուսուցիչներ, ձեր ներկա սաներն ու շրջանավարտներն այսօր հնարավորություն են ստանում իրենց երախտիքի ու սրտի խոսքն ուղղել ձեզ, հարգանքի տուրք մատուցել տարիներ շարունակ իրենց կրթած ու դաստիարակած, մայրական

Regnum. Հայաստանին հաջողվեց երկու աթոռի վրա նստել. եվրոպացի փորձագետ

Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումից հետո Երևանի և Բրյուսելի հարաբերությունները չեն սառել, այլ շարունակում են զարգանալ: «Ռեգնում» լրատվական գործակալությանն ասել է լեհ փորձագետ, Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի ղեկավար Մատեուշ Պիսկորսկին՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, որ Հայաստանը հիմա էլ է պատրաստ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուն: Ըստ Պիսկորսկու, այս խոսքերով երկրի նախագահը հասկացրել է, որ Հայաստանը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալներով է պարգևատրել մանկավարժներին

Ուսուցչի օրվա նախօրեին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մշակութային կրթօջախների մանկավարժներին: Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հայ ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում առանձնակի սիրով ու գնահատանքով է վերաբերվել ուսուցչին՝ հասարակական կյանքում նրան վերապահելով պատվավոր ու հարգալից տեղը: «Յուրաքանչյուր հայի համար

Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռոստելեկոմ»-ի նախագահ Սերգեյ Կալուգինի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական առաջատար ընկերություններից մեկի՝ «Ռոստելեկոմ»-ի պատվիրակությանը՝ ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինի գլխավորությամբ: «Ռոստելեկոմ»-ի նախագահը Հանրապետության Նախագահին ներկայացրել է Հայաստանում իր գլխավորած ընկերության ներդրումային ծրագրերը, քննարկել նաև զարգացմանն ուղղված հետագա նախագծերը: Սերգեյ Կալուգինը գոհունակությամբ է խոսել հայաստանյան շուկայում «Ռոստելեկոմ»-ի ընթացիկ գործունեության մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է ընկերության գործունեությունը մեր երկրում

Հերթական աչք կապոցին բնապահպանության նախարարության կողմից

Ակնհայտ է բոլորիս, որ հանքարդյունաբերական ոլորտը (և ոչ միայն)  գտնվում է Հայաստանի ներկայիս ղեկավարության ամենաբարձր հովանու ներքո, և բոլոր` քիչ թե շատ շահութաբեր նախագծերն անպայման պետք է «դաբրո» ստանան ամենավերևից: Սա արդեն հասել է աբսուրդի մակարդակի, և վերևից «դաբրո» ունեցողներն իրենց համարում են օրենքից դուրս՝ անպատիժ խախտելով ՀՀ օրենքները: Մենք արդեն տեղեկացրել էինք հանրությանը «ԱՏ-Մետալս»

Հայկական ծանրամարտն այս անգամ համեստ նպատակներ ունի

Այս օրերին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Աբովյանում նախապատրաստվում է հոկտեմբերի 16-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մեկնարկող աշխարհի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանի ղեկավարությամբ մարզվում են վեց ծանրորդներ: Սակայն գլխավոր մարզիչն առայժմ չի շտապում հայտարարել, թե ովքե՞ր են մեկնելու: Նրա խոսքերով, ամեն ինչ հայտնի կդառնա առաջիկա օրերին` հավաքի ավարտից հետո: Այդուհանդերձ, Aravot.am-ի տեղեկություններով, մեր ընտրանին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լև Փիրուզյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Փիրուզյանների ընտանիքին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, բժշկական բիոֆիզիկայի ոլորտում ռուսաստանյան ականավոր գիտնական Լև Արամի Փիրուզյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել հիանալի մարդու և մեծ գիտնականի ընտանիքին ու մտերիմներին:   ՀՀ նախագահի աշխատակազմ

«Յունիգրաֆ իքս»-ի ստերջացումից հետո շները սատկում են (Տեսանյութ)

Ինչպես աղքատության հաղթահարման ռազմավարություն չունենք, այնպես էլ՝ շների հարցը լուծելու ռազմավարություն

Դատապարտում ենք ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումները

Պաշտպանելով Զարուհի Փոստանջյանի խոսքի իրավունքը՝ դատապարտում ենք նրա հանդեպ իշխանությունների սկսած արշավը եւ քաղաքական հետապնդումները, որոնք անընդունելի են: Դիվանագիտության հարցում դասեր տալու փոխարեն (որից իրենք թերեւս անտեղյակ են), իշխանության ներկայացուցիչները պետք է շնորհակալ լինեն, որ գոնե ինչ-որ մեկը հիշեցնում է հասարակության առջեւ հաշվետու լինելու կարեւորության մասին: Եվ եթե նրանք ուզում են Փոստանջյանին զրկել հարց տալու

ՀՀ վարչապետ. «Հայաստանում ՏՏ ոլորտը թևակոխում է զարգացման նոր փուլ»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում այսօր մեկնարկել է «ԱրմԹեք 2013» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 6-րդ ամենամյա համաժողովը: Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ «ԱրմԹեք»-ը լավ հնարավորություն է` արձանագրելու ոլորտի նվաճումները և քննարկելու մարտահրավերները: «Մասնավոր հատվածի առաջնային հարցադրումը կրթական համակարգի շարունակական բարելավումն է և բարձրորակ մասնագետներով ՏՏ ոլորտի ապահովումը: Հաշվի

Դոլարի փակման գինը՝ 405.5դրամ

Հոկտեմբերի 4-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.5դրամ:   NASDAQ OMX Armenia

Ռուբեն Մեհրաբյանը` Սերժ Սարգսյանի ելույթի մասին. «Պետք չէ Եվրոպային հիմարի տեղ դնել»

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հնչեցրած իր ելույթում  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, անդրադառնալով  Եվրոպական միության Արևելյան գործընկերության պետությունների քաղաքակրթական ընտրության հարցի,  հայտարարեց, որ պատրաստ չենք հարցն այդ հարթության մեջ դիտարկել ու մանրամասնեց. «Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, մենք ասել և շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ և ընդլայնված հարաբերություններ

Հրապարակվեցին ընտրության վերջնական արդյունքները. Արմեն Կարապետյանը պատգամավոր է ընտրվել

Սյունիքի թիվ 38 ԸԸՀ-ն այսօր  նիստ է հրավիրել, որի ժամանակ  հայտարարել է սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում անցկացված պատգամավորի լրացուցիչ ընտրության վերջնական արդյունքները: Համաձայն այդ արդյունքների՝ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թեկնածու, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը, որն այսուհետ ՀՀ

Ոստիկանությունը նախաքննությունն իրականացրել է առանց տուժող Սարգիս Բժիկյանի

Սեպտեմբերի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Սարգիս Բժիկյանի բողոքը՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի ՔՎ Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Բեգոյանի որոշման դեմ: Ըստ քննիչի որոշման՝ քրեական գործի վարույթը կարճվել էր եւ քրեական հետապնդումը դադարեցվել էր : Սարգիս Բժիկյանը մինչ այդ դիմել էր Հատուկ քննչական ծառայություն եւ հայտնել

Տեղի է ունեցել «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության արդյունքների ամփոփման նիստը

Այսօր տեղի է ունեցել Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության արդյունքների ամփոփման նիստը, որին մասնակցել և ողջույնի խոսք է ասել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նիստին մասնակցել են ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՌԴ թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը: ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշեց.

Գալուստ Սահակյանը դեմ է ձվերով եւ լոլիկներով «մեծարանքներին»

Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ Զարուհի Փոստանջյանի հասցեին ինչ էլ որ ասել են ՀՀԿ-ականները, դեռ համարժեք չի այն վիրավորանքին, որը տիկին Փոստանջյանը հասցրել է Սերժ Սարգսյանին: Պարոն Սահակյանն իր տեսությունն ունի վիրավորանքների վերաբերյալ, նա կարծում է, որ վիրավորանքին վիրավորանքով պատասխանելը վիրավորանք չի, հակադարձում է. «Եթե վիրավորանք կա, համաչափ կարող են վիրավորել ուրիշները, ես

Արամ Մուղալյանը դուրս եկավ ջրադուլից, կշարունակի միայն հացադուլը (Տեսանյութ)

Նորապատ գյուղում խոտի դեզը միտումնավոր ոչնչացնելու գործով 3 ձերբակալված երիտասարդներին ազատ արձակելու պահանջով այսօր մեղադրյալների հարազատներն ու մի խումբ ակտիվիստներ Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են անցկացրել:   Մեղադրյալներից Արամ Մուղալյանի մայրը` Վարդուհի Շափաթաղյանը, ասաց, որ իրենք առաջին հերթին պահանջում են փոխել տղաների խափանման միջոցը. «Որովհետեւ տղաներին կալանքի տակ պահելու որեւէ տրամաբանություն չկա: Համաներումը տարածվում

Ստեղծում ենք իսկական հանրային, արբանյակային հեռուստաընկերություն

Հետաքրքրված անձանց առաջին ընդհանուր ժողով Հոկտեմբերի 10-ին, ժամը 12-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում Նախաձեռնող խմբի կողմից կներկայացվի հեռուստաընկերության հայեցակարգի նախագիծը, իրավակազմակերպչական տեսակը, տեխնիկական լուծումները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրներն ու եղանակները, բովանդակության մասին պատկերացումները եւ այլն: Արբանյակային հեռուստահաղորդումները տարածվելու են ամբողջ Հայաստանի տարածքում եւ սփյուռքում: Բացի այդ, հաղորդումները տարածվելու են համացանցում, իսկ կաբելային հեռարձակողների եւ Հայաստանի

Հեռուստացույց` հանրապետության տասը լավագույն ուսուցիչներին

Կրթության եւ գիտության նախարարությունում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Ուսուցչի օրվան» ընդառաջ պարգեւներ հանձնեց հանրապետության մի խումբ լավագույն ուսուցիչների: 2010 թվականից հոկտեմբերի 5-ը նշվում է որպես ուսուցչի մասնագիտական տոն: Ամեն տարի, Ուսուցչի օրվա նախաշեմին, կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները, որին այս տարի մասնակցել են 38

Դումանյանը հրամայել է բոլոր նորածիններին «Վիտամին Կ» ներարկել (Տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով՝ բոլոր նորածիններին կյանքի առաջին 4 ժամվա ընթացքում պետք է «Վիտամին Կ» ներարկեն: Սա լինելու է անվճար, այսինքն` ծնողների գրպանից ոչ մի դրամ չի ծախսվի, «Վիտամին Կ»-ի խմբաքանակը բուժհաստատություններն են ձեռք բերելու տենդերի միջոցով: Aravot.am-ի հետ զրույցում Ան մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն ասաց, որ աշխարհում «Վիտամին Կ»-ի

Վարդան Մինասյանը հավաքական հրավիրել է 21 ֆուտբոլիստի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 11-ին` Բուլղարիայի եւ հոկտեմբերի 15-ին` Իտալիայի հետ հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրել է հավաքականի 21 թեկնածուի: Նրանք են: Դարպասապահներ: Ռոման Բերեզովսկի եւ Գեւորգ Կասպարով: Պաշտպաններ: Ռոբերտ Արզումանյան, Հրայր Մկոյան, Վալերի Ալեքսանյան, Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան, Լեւոն Հայրապետյան, Արթուր Ավագյան: Կիսապաշտպաններ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031