Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց «կրիշայի» գործող ՓՀԷԿ-ը պարբերաբար խոշոր տուգանքի է ենթարկվում

Մայիս 03,2013 13:16

 Գործը քննվում է վարչական դատարանում

Պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ «Ատլաս- էներգո» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի 22 միլիոն 355 հազար 684 դրամ բռնագանձելու պահանջով: Հարկային տեսչության պահանջով դատարանը ընկերության դրամական միջոցների վրա կալանք է դրել:

Սույն գործով դատավարությունը վարչական դատարանի Սեւանի նստավայրում մեկնարկել է ապրիլի 25-ին, հաջորդ նիստը նշանակված է մայիսի 15-ին:

Հեռախոսազրույց ունեցանք «Ատլաս- էներգո» ՍՊԸ տնօրեն Արմեն Մեջլումյանի հետ: Ծագումով Բերդից՝ երեւանաբնակ ինժեներ-մեխանիկն ասաց, որ այդ 22 միլիոն դրամի զգալի մասը հարկային տույժ-տուգանքներն են: Նա ասաց, որ իրենց ձեռնարկությունը Բերդի տարածաշրջանի Այգեձոր գյուղում 2 փոքր ՀԷԿ է աշխատեցնում: Հայաստանում փոքր ՀԷԿ-ի տերերը սովորաբար սերտ կապերի մեջ են իշխանությունների հետ: Արմեն Մեջլումյանին հարցրինք, թե ո՞վ է իրենց բիզնեսի «կրիշան»: Նա ասաց, որ «կրիշա» չունեն, նաեւ հավելեց, որ երկու տարի առաջ հարկային տեսչությունն իրենց տուգանել էր շուրջ 32 միլիոն դրամի չափով, իրենք վարկեր վերցնելով` մաս-մաս վճարեցին այդ տուգանքը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031