Օրվա լրահոսը

Կուսակցությունները կամ պետք է փոխվեն, կամ անհետանան

Մի բանում համաձայն ենք մեր սոցիոլոգների հետ` ավագանու ընտրություններում խախտվելու է ստերեոտիպը եւ ոչ թե նվազ մասնակցություն է գրանցվելու, ինչպես սովորաբար է եղել, այլ, հակառակը, երեւանցիների աննախադեպ մասնակցություն կարող է գրանցվել: Պատճառները մի քանիսն են: Նախ` բնավ երկրորդական տեղում չի լինելու օրվա շահը, ընդ որում` բաժանվող փողի չափն այս անգամ, ըստ լուրերի, բավական բարձր է:

«Մոսկվիչկա» սուպերմարկետը անցել է կադրերի տրամադրության տակ

ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես պարզաբանում է, որ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընտանիքին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետը ոչ թե փակվել է, այլ անցել է կադրերի տրամադրության տակ։ «Չորրորդ ինքնիշխանություն»

Սերժ Սարգսյանն իր փեսային ուղարկել է «պատվավոր աքսորի», թե՞…

Հատկապես  վերընտրությունից  հետո Սերժ Սարգսյանին սկսեցին քննադատել կադրային լուրջ փոփոխություններ կատարելու անկարողության համար։ Սակայն իրականում նախագահական ընտրություններից հետո Ս. Սարգսյանը կատարել է առնվազն մեկ էական կադրային փոփոխություն, իր փեսային՝ Միքայել Մինասյանին, նշանակել է Վատիկանում դեսպան։ Կարծում ենք, Հայաստանում քիչ մարդիկ կան, ովքեր տեղեկացված չեն Մինասյանի ունեցած լրջագույն ազդեցության մասին ինչպես Ս. Սարգսյանի կայացրած որոշումների, այնպես

Գագիկ Մինասյան. ԲՀԿ-ի կարգախոսը՝ մեր խոսքը գործ է, այս պարագայում չի գործում

Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հարցազրույցից:    –Շատերի կարծիքով՝ այս քարոզարշավը սեւ պիառի չափաքանակով գերազանցում է թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների «ցուցանիշը», եւ հարձակումների հիմնական թիրախը դարձյալ ՀՀԿ–ն է՝ քաղաքապետի իր թեկնածուով։     -Ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր մարտավարությունը։ Հանրապետականի մարտավարությունը շատ բնական է եւ տրամաբանական՝ մենք ներկայացնում ենք մեր կատարած

Հստակեցվել է յուրաքանչյուր շնչին հատկացվելիք կաշառքի չափը՝ 5 հազար դրամ

ՀՀԿ շտաբներին մոտ կանգնած մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ օրերս վերջնական որոշում է կայացվել Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների նախատեսված ընտրակաշառքների չափի վերաբերյալ։ Ըստ այդմ, զուտ ընտրակաշառքի համար հատկացվելու է ընդհանուր առմամբ՝ 600 միլիոն դրամ։ Ստացվում է, որ յուրաքանչյուր վարչական շրջանին կհասնի միջինը 50 միլիոն դրամ։ Հստակեցվել է նաեւ յուրաքանչյուր շնչին հատկացվելիք կաշառքի չափը՝ 5 հազար դրամ։ Այսպիսով,

ԿՆԿԱՐԱՀԱՆԵՆ

Արմեն Երիցյանի քաղաքապետ ընտրվելու դեպքում Կոմայգու միասեռականներին եւ նրանց երկրպագուներին ոչ միայն նկարահանելու են, այլեւ նկարահանածը ներկայացնելու են «Օսկարի» կինոմրցանակաբաշխությանը:

1-ին դեմքերի շրջանում ամենատարածվածներից է կիրքը ավտոմեքենայի նկատմամբ

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մասնակցել է երկրի հեծյալի օրվան նվիրված նժույգավազքին: Մասնակցելով 30-ից բարձր տարիք ունեցող նժույգավարների մրցմանը՝ նա եզրագիծը հատել է առաջինը: Նախագահը իր նժույգով մրցատարածությունն անցել է 1.21,2 ժամանակում եւ նվաճել գլխավոր մրցանակը՝ $ 11 միլիոն: Նախագահի մասնակցության մասին հայտնի է դարձել միայն վերջին պահին, երբ մյուս յոթ հեծյալները արդեն կանգնած են եղել

Եղիշե Պետրոսյան. «Հիսուս Քրիստոսն էլ մտնի ավագանի, միեւնույն է՝ ոչինչ չի կարող անել»

Հատված «Արձագանք» խմբի հիմնադիր, երգահան Եղիշե Պետրոսյանի հետ հարցազրույցից: – Պարոն Պետրոսյան, մի քանի օրից Երեւանի ավագանու ընտրություններն են, ներկայացված են 6 կուսակցություն եւ մեկ դաշինք, որոնցից յուրաքանչյուրը պատրաստվում է փոխել Երեւանը։ Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին։ – Ես եկել եմ այն համոզման, որ արդյունքում ոչ մի կուսակցություն ժողովրդի մասին չի մտածում, դառնում է

Լեւոն Զուրաբյան. Ընտրակաշառքի բաժանման համար ամբողջ մեղավորությունն իշխանությանն է

ՀԱԿ փոխնախագահից նաեւ հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է առաջիկայում նաեւ որոշ ԲՀԿ-ական պատգամավորների ունեցվածքի ծագումնաբանությունը պարզելու համար դիմեն Դատախազություն, ինչպես ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի դեպքում արեցին:

Լեգենդար դարպասապահի այրին դեմ է Պուտինի առաջարկին

«Կմեռնեմ՝ դրանից հետո կարող եք գեղարվեստական ֆիլմ նկարել, որում ում գլխին ինչ փչի, կարող է անել: Ես նայել եմ Բոբրովի մասին ֆիլմը: Զզվելի է: Այնտեղ Սանինան պարում է սեղանի վրա: Այդ էր պակաս,  որ ինձ էլ մերկացնեն ու պարեցնեն, ինչպես այնտեղ», – «Дождь» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մոսկվայի «Դինամոյի» եւ ԽՍՀՄ հավաքականի լեգենդար դարպասապահ Լեվ

ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀՀ տարածքում՝ Մայիսի 1-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝ Մայիսի 1-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի մայիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝ •Օդի առավելագույն ջերմաստիճան   30.70C (1987 թ.) •Օդի նվազագույն ջերմաստիճան       1.50C (1948 թ.) •Օդի միջին օրական ջերմաստիճան   15.00C

Ավելի շատ ցինիզմ

Երևանի քաղաքապետի ընտրությունները պատմության մեջ կմտնեն երևի թե որպես ամենացինիկ ընտրությունները Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարում է, որ բոլորին մաղթում է բիզնեսում լինել Տարոն Մարգարյանի նման հաջողակ: Տարոն Մարգարյանը եղել է պաշտոնյա, ոչ թե բիզնեսմեն: Նրա կուսակցական «բոսերից» մեկը փաստում է, որ նա փաստորեն բիզնեսմեն է եղել: Հայաստանի օրենքը արգելում

«Շախտյորը» չեմպիոնությունը նշել է խորովածով

Դոնեցկի «Շախտյորն» Ուկրաինայի առաջնությունում հաղթանակը նշել է ապրիլի 29-ին՝ իր մարզաբազայում կազմակերպված պիկնիկով: Արարողությանը մասնակցել է նաեւ ակումբի մարզչական կազմը՝ Միրչա Լուչեսկուի գլխավորությամբ, որն այդ օրը ֆուտբոլիստներին հանգիստ էր տվել: Ակումբի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ գաղափարի հեղինակը թիմի բրազիլացի ֆուտբոլիստներն են եղել, ավելի ստույգ՝ Ֆերնանդինյոն: Իսկ նրա, Տեյշեյրայի, Ադրիանոյի, Թայսոնի, Պատրիկի, Իսմայլիի, Մայկոնի պատրաստատած

Հայ համայնքից ներողություն է խնդրել ահաբեկիչների հորեղբայրը

«Երանի երբեք դա չասեի». Ռուսլան Ցառնի Թամերլան և Ջոխար Ցառնաև եղբայրների հորեղբայր Ռուսլան Ցառնին ապրիլի 30-ին կապ է հաստատել «Արմենիան Միրոր-Սպեքթեյթոր»  հայկական պարբերականի հետ և ներողություն խնդրել հայկական համայնքից իր կողմից հայերի վերաբերյալ արված հայտարարության համար՝ այն հայտարարության, որը հնչել էր Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ: «Հայաստանը շատ հզոր մշակույթ ունի. այսպիսով, ցանկանում

Կասկադ համալիրի տարածքում կրկին նշվել է Ջազի միջազգային օրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, արդեն երկրորդ տարին անընդմեջ, ջազի հայ վարպետների ու ջազ-բենդերի մասնակցությամբ մայրաքաղաքում մեծ շուքով նշվում է Ջազի միջազգային օրը: Կասկադ համալիրում տեղադրված բեմահարթակը հերթական անգամ համախմբել էլ ջազի հազարավոր սիրահարների, ովքեր մինչև ուշ երեկո հաճույքով հետևել են բացօթյա համերգային ծրագրին, որի շրջանակում հնչել են ինչպես հայտնի ու սիրված, այնպես էլ ազգային

Խաչատուր Սուքիասյան. «Հայականացումը»` մեր տնտեսության շարժիչ ուժ

Շուտով նոր կառավարությունը խորհրդարանին կներկայացնի իր գործունեության ծրագիրը, որում խոսք կգնա նաև արդյունաբերության արդիականացման, տեղական արտադրության և արտահանման խթանման, գործազրկության կրճատման և այլ կարևոր խնդիրների մասին: Բայց մեզ մոտ այսօր դեռևս համակարգային մոտեցման և նոր աշխատող մեխանիզմների կարիք կա այդ խնդիրները լուծելու համար:Կարծում եմ` կարելի է իրագործել մի ծրագիր, որը ես կանվանեի տնտեսության «հայականացում» («արմենիզացիա»):

Չափնի գյուղի եկեղեցին ամեն պահի կարող է փլվել

Կապանի տարածաշրջանի Չափնի գյուղի եկեղեցին ընդգրկված է Սյունիքի մարզի առավել վտանգված հուշարձանների ցանկում: Արդեն բավականին ժամանակ է՝ գյուղի եկեղեցու պատերին ճաքեր են առկա, որոնք օրեցօր ավելի են մեծանում եւ ավելի վթարային դարձնում եկեղեցին: Չափնիի գյուղապետ Նորայր Թումանյանի խոսքով՝ եկեղեցու փլման վտանգն այնքան մեծ է, որ  գյուղացիները նույնիսկ վախենում են եկեղեցու կողքով անցնել, քանի որ այն

Զոյա Թադեւոսյան. «Շնորհակալ եղեք Լեւոնին, որ նա ձեզ ձեր կամքին հակառակ հերոսացրեց»

ՀԱԿ ավագանու թեկնածու Զոյա Թադեւոսյանը այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ասաց, որ ՀՀԿ-ն ծրագրված ոչնչացնում է Երեւանը: «ՀՀԿ-ն պետք է հասկանա, որ ժողովրդին չի կարող երկար խաբել… ՀՀԿ-ն նախատեսում է փոքր Երեւանի կառուցապատման ծրագիր իրականացնել: Դա նշանակում է, որ շատ երեւանցիներ արժանանալու են այն ճակատագրին, ինչին արժանացան Բյուզանդի եւ Արամի փողոցների բնակիչները»: Տիկին Թադեւոսյանի

Վլադիմիր Գասպարյանը` Գյումրիի հայտնի գերդաստանների ներկայացուցիչներին. «Եթե Հայրը մերը չեն հասկանա, կհասկանան ուրիշ բան …»

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում հնչած կրակոցներից հետո ոստիկանությունը մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է հայտնաբերել  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան  Ղուկասյանի  և ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն  Գրիգորյանի շրջապատի մարդկանց մոտից: Այսօր  լրագրողները, Գյումրու ոստիկանապետի առանձնասենյակում  տեսնելով հսկա զինանոցը,  Գյումրի այցելած ՀՀ ոստիկանապետ Վլադիմի Գասպարյանից հետաքրքրվեցին, թե այս երկու կլաններից  ո՞ր մեկի մոտից են ավելի մեծ քանակությամբ

Arizona Daily Star. «Սիրիահայ փախստականը համերգ կտա Արիզոնայում»

Սիրիահայ ջութակահար Թամարա Խաչատրյանը մայիսի 2-ին ելույթ կունենա Թուզոն քաղաքում` «Երեկոն բակում» համերգի շրջանակներում: Հայտնում է «Արիզոնա դեյլի սթար» թերթը:    Բացի ջութակ նվագելուց, Խաչատրյանը նաև երաժշտության ուսուցչուհի է: Սիրիայի հակամարտությունը սկսելուց հետո, Խաչատրյանը մեկնել է Լիբանան, այնուհետև ամուսնու՝ Ֆադի Իսկանդերի և դստեր հետ տեղափոխվել են ԱՄՆ և ապաստան խնդրել: Ընտանիքն Արիզոնա է գնացել վեց

Վլադիմիր Կարապետյան. «ՀՀԿ-ն ավելի լավ թեկնածու էլ չունի, քան Տարոնը»

ՀԱԿ ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը այսօր Ազատության հրապարակի հանրահավաքում կիսվեց քարոզարշավից իր ստացած տպավորություններով եւ վստահեցրեց, թե ՀՀԿ-ն ձայն չունի Երեւանում. «Գիտակից, ինքնաբավ, մտածող եւ ինքնուրույն ընտրողը չի կարող ձայն տալ մեկին, ով ունի միջին կարողություններ, բայց մեծ ագահություն: ՀՀԿ-ի դրածոն խուսափում է մրցակիցների հետ բանավեճից, կաշկանդվում է լրատվամիջոցներից, պաթոլոգիական վախ ունի այն հեռանկարից, երբ

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի պատասխանը ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանին

ԱԺ այսօրվա հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը ԱԺ ամբիոնից կեղծված ապրանքանիշ որակելով նորաստեղծ ՀԱԿԿ-ն, ասել է. «ՀԱԿ-ին փորձեց փոխարինել ՀԱԿԿ-ն, բայց առանց Նիկոլի. զգուշացեք կեղծիքներից, իսկական ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանով է»: Առաջին հայացքից տարօրինակ այս հայտարարությունը հասկանալի է դառնում, երբ այն դիտարկում ենք վերջին ամիսներին իմ համեստ անձի նկատմամբ ընդդիմադիր եւ այլընտրանքային կողմերից ծայր

Boston. «Հայկական ժառանգության այգին կմասնակցի Լաբիրինթոսի օրվան»

Բոստոնի Հայկական ժառանգության այգին շաբաթ օրը կմասնակցի Լաբրինթոսի համաշխարհային օրվան: Միջոցառման կազմակերպիչն է «Labyrinth Society» կազմակերպությունը, այն երկրագունդը բուժելու նպատակ ունի: Հայտնում է «Բոստոն» լրատվականը:   Մայիսի 4-ին ի նշան համերաշխության և խաղաղության տարբեր երկրներում միևնույն ժամանակ մարդիկ կքայլեն լաբիրինթոսներով: Միջոցառմանը կմասնակցեն Ավստրալիայում, Բահամյան կղզիներում, Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Նոր Զելանդիայում, Հարավային

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ․ «ԵՄ Ասոցացման պայմանագիրը նոր հանգրվան է»

Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ Ասոցացման պայմանագիրը համընկնում է մեր ներքին բարեփոխումների գաղափարախոսությանը:   Ինչպես հայտնի է, Հայաստանը հույս ունի ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը մինչեւ նոյեմբեր՝ Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը եւ մինչ տարեվերջ Խորը եւ համապարփակ Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտին հասցնել: Մեր հասարակությունը թերեւս հստակ չի գիտակցում այս երկու համաձայնագրերի կարեւորությունը,

Գելֆանդը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Ալեքսանդր Ալյոխնի հուշամրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում, Լորան Ֆրեսինե-Լեւոն Արոնյան, Դին Լիժեն-Մայքլ Ադամս, Վիշվանաթան Անանդ-Պյոտր Սվիդլեր, Վլադիմիր Կրամնիկ-Բորիս Գելֆանդ պարտիաներն ավարտեվեցին ոչ-ոքի: Միակ հաղթանակը տարավ Նիկիտա Վիտյուգովը, որը սեւերով պարտության մատնեց առաջատարներից Մաքսիմ Վաշյե-Լագրավին, ինչի շնորհիվ Բորիս Գելֆանդը 5,0 միավորով եզրափակիչ տուրից առաջ դարձավ միանձնյա առաջատար: Վաղը եզրափակիչ պարտիայում հայտնի կդառնա հաղթողի անունը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Րաֆֆի Հովհաննիսյան. «Թող որեւէ մեկը մրցակցի Արմեն Մարտիրոսյանի հետ»

Այսօր Շենգավիթ համայնքում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եկել են հավաստելու՝ մայիսի 5-ին պիտի շարունակվի այն հաղթանակը, որը տվեց Հայաստանը փետրվարի 18-ին. «Ընտրություններից 5 օր առաջ ճշմարտության զանգը հնչել է: Ես կարող եմ երկար խոսել դրա մասին, որ «Բարեւ Երեւանը» միակ վերկուսակցական դաշինքն է, որ ներառում է իրավաբաններ, մտավորականներ, ձեռներեցներ, մերը միակ դաշինքն է, որ հարգելով

Նաիրա Կարապետյան.«Ես կոնֆլիկտային մարդ չեմ» (տեսանյութ)

ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանը վստահեցնում է, որ իրեն ճանաչող մարդիկ գիտեն, որ ինքը հայհոյախառն արտահայտություններ ու սպառնալիքներ անել չի կարող: «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին եւ փոխնախագահին, ինչպես նաեւ` ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով` քննելու Նաիրա Կարապետյանի ոչ վայելուչ, անհարգալից վարքը: Ըստ տիկին Թութունջյանի` պատգամավորը հեռախոսով իր հետ անհարգալից է

Պետական պահուստում կանացի եւ տղամարդու ներքնազգեստ կավելացնեն

Պահուստավորված պաշարը կօգտագործվի ատոմակայանի միջուկային  կամ ճառագայթային վթարի դեպքում: Պետական պահուստում անհրաժեշտ է կուտակել մանկական հագուստ, տղամարդու ներքնազգեստ, տղամարդու կոշիկ, կանացի հագուստ, կանացի ներքնազգեստ, ձավարեղեն, բրինձ, ցորեն, մսի պահածո, շաքար, ձկան պահածո, մակարոնեղեն, կարտոֆիլ բանջարեղեն, «հերկուլես», ձու, թեյ, կերակրի աղ, ձու, պանիր, գդալ, բաժակ, ջուր, մրգային պյուրե, մետաղյա թեյնիկ, լվացքի միջոցներ, լուցկի, ծխախոտ, մոմ, վերմակ բամբակյա,

Անահիտ Բախշյանին բողոքել են, որ Սամվել Ալեքսանյանի ձեթի գործարանն ահավոր հոտեր է բաց թողնում

«Բարեւ Երեւան» դաշինքը խոստանում է լուծել այդ հոտերի հարցը: Այսօր Շենգավիթ համայնքում «Բարեւ Երեւան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ մայիսի 5-ին այլ քվեարկություն է լինելու, եւ այս անգամ կարողանալու են իրենց ձայներին տեր կանգնել: Նրա խոսքերով՝ «Կառավարման նոր համակարգը «Բարեւ Երեւան» դաշինքի դեպքում է, որ հնարավոր կլինի ստեղծել: Չունենալով անցյալի որեւէ բացասական բեռ՝

УКР информ. «Փարաջանով» ֆիլմը ներկայացվել է մի քանի հեղինակավոր կինոփառատոների»

Ելենա Ֆետիսովայի և Սերժ Ավետիքյանի վերջերս լույս տեսած «Փարաջանով» ֆիլմը չի ընդգրկվել Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրերի մեջ, սակայն հույս կա, որ այն կարող է գլխավոր մրցանակների համար մրցել այլ հեղինակավոր կինոփառատոներում: Գրում է «ՈւԿՐ ինֆորմ» լրատվական գործակալությունը: «Փարաջանով» լիամետրաժ ֆիլմը, որը նկարահանվել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի և Հայաստանի համատեղ ուժերով, ներկայացվել էր այս տարվա

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930