Լրահոս
Օրվա լրահոսը

1-ին դեմքերի շրջանում ամենատարածվածներից է կիրքը ավտոմեքենայի նկատմամբ

Մայիս 01,2013 10:42

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մասնակցել է երկրի հեծյալի օրվան նվիրված նժույգավազքին:

Մասնակցելով 30-ից բարձր տարիք ունեցող նժույգավարների մրցմանը՝ նա եզրագիծը հատել է առաջինը: Նախագահը իր նժույգով մրցատարածությունն անցել է 1.21,2 ժամանակում եւ նվաճել գլխավոր մրցանակը՝ $ 11 միլիոն: Նախագահի մասնակցության մասին հայտնի է դարձել միայն վերջին պահին, երբ մյուս յոթ հեծյալները արդեն կանգնած են եղել մեկնարկի: Այնպես որ, հաղթանակը միանգամայն արդար է եղել:
«Коммерсант FM» ռադիոկայանը նշում է, որ Թուրքմենստանի նախագահը միակ առաջին դեմքը չէ, որ մրցելու մոլուցք ունի: Պատմությանը հայտնի է, որ ԱՄՆ-ում բարձրագույն աթոռը զբաղեցրած Աբրահամ Լինքոլնը, Ֆրանկլին Ռուզվելտը, Հարի Թրումենը մեծ թուլություն են ունեցել պոկերի հանդեպ: Իսկ Ուորեն Հարդինգը մի անգամ պոկերով նույնիսկ Սպիտակ տան չինական սպասքն է կրվել:
Երկրների 1-ին դեմքերի շրջանում ամենատարածվածներից է կիրքը ավտոմեքենայի նկատմամբ: Օրինակ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին ասում են, որ նա բառացիորեն նստել է այն ամենի ղեկի առջեւ, ինչը շարժվում է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031