Օրվա լրահոսը
Հարություն Մերդինյանն ու Վահագն Ստեփանյանը չեն մտել եզրափակիչ ութնյակ
Հայաստանցի սպորտային մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Վահագն Ստեփանյանը, հանդես գալով Անտվերպենում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի անհատական առաջնության նժույգ թափեր մարզաձեւում, չեն մտել եզրափակիչ ութնյակ՝ համապատասխանաբար, զբաղեցնելով 9-րդ եւ 13-րդ հորիզոնականները: Սակայն, ինչպես մեզ տեղեկացրին ՀԱՕԿ-ի լրատվական բաժնում, հայկական մարմնամարզական դպրոցն, այնուամենայնիվ, այստեղ բացառիկ հաջողություն է արձանագրել: Վահագն Ստեփանյանն իր ծրագիրը կատարելու ընթացքում մրցավարներին հաջողությամբ է
Նախարարը 22 միլիոն դրամանոց էվկալիպտե թուղթ է ուզում գնել
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությունից թույլտվություն է խնդրում սոցիալական ապահովության պետական ծառայության համար գնել 22 միլիոն 225 հազար 800 դրամ արժողությամբ հատուկ տեսակի թուղթ`էվկալիպտե թուղթ պրեմիում դասի A4 ֆորմատի: Ինչպես ներկայացված է կառավարության նիստի օրակարգում, այս հատուկ թուղթը նախատեսված գրելու, տպագրելու եւ գրասենյակային աշխատանքների համար. «Թելիկներ չպարունակող առանց հավելյալ բաղադրիչների: Քաշը 80 գր/մ2, տուփի
Эхо Москвы. Ռուսաստանին չէր հետաքրքրում Սոս Սարգսյանին հրաժեշտ տալը
Անդրադառնալով Սոս Սարգսյանի հուղարկավորությանը՝ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրողը գրում է. «Ցավոք ռուսական հեռուստաալիքները չցուցադրեցին, թե ինչպես է Հայաստանը հրաժեշտ տալիս Սոս Սարգսյանին: Իսկ գուցե լա՞վ է, որ չցուցադրեցին: Հեռուստադիտողների մոտ կարող էր անցանկալի մտքեր առաջանալ»: Ուշադրության հրավիրելով այն հանգամանքին, որ Հայաստանի նախագահը գրեթե մեկուկես ժամ ամբոխի հետ քայլել է Օպերայից դեպի պանթեոն` լրագրողը հարցնում է.
Ահարոն Ադիբեկյան. «Գեւորգ Կոստանյանը «կրեպկի օրեշեկ» է»
Aravot.am-ի հարցին`արդյոք արժանի թեկնածու է նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, եւ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի գործի շարունակողը կլինի նա, երկար տարիներ այդ կառույցում կաշխատի արդյո՞ք, հերթը կհասնի դուռը համբուրելուն, թե ոչ, պատասխանելով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ասաց. «Դա մութ հարց է, սովորաբար նման նշանակումները հիմնվում են դատախազական մարմնի կարծիքների վրա, բացի այդ` նշանակություն ունի այն, թե
«Չեմ հիշում որևէ պաշտոնյա, որ տղամարդավարի գյումրեցիներից ներողություն խնդրի` խաբելու համար». Լևոն Բարսեղյան
Այսօր Գյումրու «Սթիլ» պատկերասրահում, ուր այս պահին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից ներկայացված է «Երկրաշարժ, որը ցնցեց մեդիան» մուլտիմեդիա ցուցահանդեսը, կազմակերպվել էր քննարկում «Գյումրի. երկրաշարժից 25 տարի անց» թեմայով: Ելույթ ունեցողները քաղաքի ճանաչված, ակտիվ հասարակական գործիչներն էին `անօթևանների խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, Սախորովի անվան մարդու
Jerusalem Post. Իսրայելում զարմացած են Ազնավուրի տարիքից. նա համերգ կտա Թել Ավիվում
Եթե Իսրայելը չունենար ակտիվ, էներգիայով լի և պայծառ 90-ամյա նախագահ, որը շրջում է ամբողջ աշխարհով, դժվար կլիներ հավատալ հայտարարությանը, որ մեծապես սիրված ֆրանսահայ երգիչ, երգերի հեղինակ, դերասան, դիվանագետ Շառլ Ազնավուրը նոյեմբերի 23-ին Իսրայելում համերգ է տալու: Հայտնում է «Ջերուսալեմ փոստ» թերթը: Ազնավուրն արդեն 89 տարեկան է, ու, այո, մի քանի այլ տարեց երաժիշտներ, ինչպիսիք են՝
Քրդատօր-ի նախագծում կան նաև խնդրահարույց կարգավորումներ
pastinfo.am. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում տեղ գտած որոշ իրավական կարգավորումների կամ որոշ դեպքերում՝ իրավական կարգավորման բացակայության վերաբերյալ մտահոգություններ ունի:Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ նախագծի առաջիկա խորհրդարանական քննարկումների շրջանակում «մենք հետևողական ենք լինելու և փորձելու
Մուշեղ Պետոյանը կողմ է Մաքսային Միությանը անդամակցությանը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցին ի պատասխան գրում է, որ կողմ է Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իշխան Խաչատրյան. «Իմ մոտեցումները համապատասխանում են Օրինաց Երկրի դիրքորոշմանը»
«Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը Մաքսային Միությանը անդամակցելու վերաբերյալ գրում է. «Հարգելի Արթուր Սաքունց Ես ներկայացնում եմ «Օրինաց Երկիր» կուսակցությունը և ԱԺ համապատասխան խմբակցությունը, ուստի Ձեր հարցման հետ կապված իմ մոտեցումները համապատասխանում են «Օրինաց Երկիր» կուսակցության՝ այդ կապակցությամբ արդեն արտահայտած հրապարակային դիրքորոշմանը, որը հրապարակվել է մամուլում»: Մամուլում «Օրինաց Երկիր» կուսակցության տարբեր ներկայացուցիչները, մասնավորապես՝ Մհեր
Խաչիկ Հարությունյանը լինելով ՕԵԿ ներկայացուցիչ նույնպես կողմ է ՄՄ-ին անդամակցությանը
Խաչիկ Հարությունյանի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հարգելի Արթուր Սաքունց Ես ներկայացնում եմ «Օրինաց Երկիր» կուսակցությունը և ԱԺ համապատասխան խմբակցությունը, ուստի Ձեր հարցման հետ կապված իմ մոտեցումները համապատասխանում են «Օրինաց Երկիր» կուսակցության՝ այդ կապակցությամբ արդեն արտահայտած հրապարակային դիրքորոշմանը, որը հրապարակվել է մամուլում»: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ստյոպա Սաֆարյան. «Ընդդիմությունն ուզում է ե՛ւ հաճույք ստանալ, ե՛ւ կույս մնալ»
«Կամ իսկապես քաղաքական կյանքում դոմինանտ են ընկերական հարաբերությունները եւ ոչ մի քաղաքական տարաձայնություն կարեւոր չէ, ուղղակի հարգում են Գեւորգ Կոստանյանին, ընդունում են, կամ համագործակցում են: Ուրիշ բացատրություն ես դրան չունեմ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսպես մեկնաբանեց Գեւորգ Կոստանյանին գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելու պատգամավորների քվեարկության արդյունքները: Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքներով՝ 103
Այս լուսանկարներն իմ կյանքի մասին են. Լիտվայի դեսպան
«Առօրյա կյանքը մեծ իմաստ ունի: Մեր ամբողջ կյանքը կառուցված է նրա վրա: Առօրյա կյանքը կրկնությունն է բոլոր օրերի, իրադարձությունների, մարդկանց, կարիքների, վարքի եւ սովորությունների, սոցիալական հարաբերությունների եւ արժեքների, որոնք միավորելով կամ տարանջատելով լուսանկարիչները բացահայտում են իրենց հետաքրքրող անհատական եւ յուրահատուկ նշանակությունները եւ փոխհարաբերությունները»,-այսօր Ազգային պատկերասրահում կայացած «Սերունդների երկխոսություն: Առօրյա կյանք» խորագրով ցուցահանդեսի ժամանակ նշեց Լիտվայի
ՀԱԿ-ում շարունակում են կուսակցության տարածքային խորհուրդների ձևավորման աշխատանքները
Ի կատարումն 2013թ. ապրիլի 13-ին ընդունված կանոնադրության, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը շարունակում է կուսակցության տարածքային խորհուրդների ձևավորման աշխատանքները: Անցկացված ժողովների արդյունքում ձևավորվել են տարածքային կազմակերպություններ և խորհուրդներ Մասիսում, Մեծամորում և Արտաշատում` հետևյալ կազմերով. Մասիս Վասիլ Խասնաղյան – նախագահ Ավետիս Ծատուրյան Գեւրգ Գեւորգյան Վալերիկ Դանոյան Վարդան Բեյբերլյան Գրիգոր Սարգսյան Տարիել Եղիազարյան Գառնիկ Խաչատրյան Կարինե Ծատուրյան Մակիչ
Մեղրու և «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերում ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ
Հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում խոլերայի լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված ` ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական սահմանի Մեղրու և «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերում ձեռնարկվում են կանխարգելիչ, և սահմանափակող բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրապետության տարածք խոլերա հիվանդության ներբերումը և հետագա տարածումը կանխարգելելու նպատակով: Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Իրանի 10 նահանգում արձանագրվել
Աշխատավարձերը կբարձրանան հունվարից, բայց սկզբում միայն ուժայիններինը
ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց ՀՀ նախագահի կողմից խոստացված աշխատավարձերի բարձրացման հարցով: Նախագահը այս ամռանը խոստացել էր, 2014թ. հունվարի 1-ից հանրապետությունում աշխատավարձերի բարձրանալու են: Սակայն կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ կառավարությունն արդեն հաստատել է փաթեթը, որը բյուջեի հետ միասին կներկայացվի, դրանում ոչ միայն ամբողջ պետական համակարգի աշխատավարձերի
Տեղի ունեցավ «Հուսո առագաստ» հասարակական կազմակերպության սրճարանի բացման արարողությունը
Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Հուսո առագաստ» հասարակական կազմակերպության սրճարանի բացման արարողությունը: Հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Կոշերյանի խոսքերով` սրճարանը արդեն մի քանի օր է ինչ բաց է՝ ««փորձաշրջանը» անցնելուց հետո որոշեցինք բացման արարողությունը կատարել»: Սրճարանում կարելի է համտեսել կարկանդակներ, Գևորգ Կոշերյանի խոսքերով այնտեղ աշխատում են ինչպես նախկինում ազատազրկվածները, այնպես նաև նրանց ընտանիքների անդամները.«Աշխատատեղեր ենք ստեղծել նորմալ
Հայռուսգազարդի հետ պայմանագիր չունե՞նք
Այսօր խորհրդարանում, երբ կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ասաց, որ արդեն վեց ամիս է, ինչ ինքը խնդրում է Հայռուսգազարդի հետ ՀՀ կառավարության կնքած պայմանագրի տեքստը, եւ վեց ամիս շարունակ այդ տեքստը չի տրամադրվում իրեն: Պարոն Մանուկյանին հետաքրքրում էր՝ ինչո՞ւմն է խնդիրը, մի՞թե այդ փաստաթուղթը, որը վերաբերվում է ՀՀ բոլոր քաղաքացիներին
Ընդդիմությանն արդեն ԱԺ ամբիոնից են ծաղրում (Տեսանյութ)
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մինչեւ պատասխաներ հանրակրթական դպրոցների վարչական աշխատողների կրճատման վերաբերյալ հարցին, չկարողացավ զսպել չարախնդությունը եւ ծաղրեց խորհրդարանական ընդդիմությանը. «Այսօր վարչապետին հարց տվեցին երեք ընդդիմադիր, որոնցից մեկը հասցրեց նույնիսկ նկարվել նրա հետ»: Նա ակնարկում էր երեկ ԱԺ-ում գլխավոր դատախազի ընտրության քվեարկության արդյունքում հայտնաբերված երեք «դեմ»-ը, որոնցից մեկը Նիկոլ Փաշինյանը
Արմեն Ավետիսյանը կողմ է ՀՀ-ի անդամակցությանը Մաքսային Միությանը
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանը Մաքսային Միությանը ՀՀ-ի միացման վերաբերյալ նամակ-պատասխանում գրում է. «Տեղեկացնում եմ, որ կողմ եմ Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Մաքսային Միությանը: Միևնույն ժամանակ կարևորում եմ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը Եվրոպական Միության անդամ երկրների հետ»: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Տիգրան Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Ձեզ հետաքրքրում են միայն Ձեր անձնական ամբիցիաները, ձանձրացրել եք» (Տեսանյութ)
Ազգային ժողովում կառավարութան հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ վարչապետին, հերթական անգամ բարձրացրեց Փակ շուկայի հարցը, նկատելով, որ այդ հարցը դեռ 2012-ից է բարձրացնում, թե ինչու եւ ինչպես կառավարությունը չի կարողանում իրականացնել պատմամշակութային հուշարձանի պահպանության համար անհրաժեշտ գործառույթները: Տիգրան Սարգսյանը չափից դուրս հակիրճ էր. «Մշակույթի նախարարը ինձ զեկուցել է, որ իրենց վերապահված
Նախագահը ներկա է գտնվել ԵԽ-ում ՀՀ նախագահության նվերի հանձնման պաշտոնական արարողությանը
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ԵԽ-ում ՀՀ նախագահության նվերի՝ լիագումար նիստերի դահլիճի «Միասնության ուժը» կոչվող ապակեպատկեր ստեղծագործության հանձնման պաշտոնական արարողությանը: Այս կապակցությամբ Հանրապետության Նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել սիրված և տաղանդաշատ նկարչուհի Արև Պետրոսյանին՝ նրա ստեղծագործական մտահղացման և տպավորիչ աշխատանքի համար, նաև՝ Եվրոպայի խորհրդի այն բոլոր ատյաններին ու
Սամվել Բաբայանի հույժ գաղտնի նամակը Ռոբերտ Քոչարյանին
Արդեն վերացել են մեր՝ փոխըմբռնման հասնելու վերջին հնարավորությունները: Ցավոք ու իրոք՝ վաղուց է, ինչ իրար չենք հասկանում: Այնինչ Արցախի ներքին կյանքում, տնտեսության մեջ վիճակն օրեցօր վատանում է. իմ համոզմունքներին մնալը եւ միաժամանակ իմ պաշտոնում մնալը կարող են էլ ավելի սրել դժվարությունները:
Սերժ Սարգսյան. «Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայության պատճառը մենք չենք»
Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հարցուպատասխանի ժամանակ մոլդովացի պատվիրակ Վալերիու Գիլեչին ՀՀ նախագահից հետաքրքրվեց` ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի հետ ՀՀ-ի հարաբերությունները: ՀՀ նախագահը պատասխանեց. «Թուրքերը պատրաստ չեն հարաբերություններ սկսել Հայաստանի հետ: Մենք տևական բանակցություններից հետո փաստորեն ստորագրեցինք փաստաթուղթ դիվանագիտական հարաբերություններ սկսելու մասին, բայց չստացվեց: Պատճառների մասին չեմ ուզում
Արմեն Կիլինկարովը ազատ է արձակվել
Սպանություն կատարելու համար 5 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Կիլինկարովը, Aravot.am-ի տեղեկություններով, այսօր առավոտյան պատիժը լրիվ կրելու հիմքով ազատ է արձակվել «Սեւան» ՔԿՀ-ից: Արմեն Կիլինկարովը մեղադրվում էր Արսեն Շաքարյանին սպանելու մեջ: Համաձայն մեղադրական եզրակացության` Արմեն Կիլինկարովը 2000թ. դեկտեմբերի 25-ին Լևոն Կիլինկարովի հետ միասին, վերջինիս վարած ավտոմեքենայով, Աշոտ Շաքարյանի կողմից եղբորը` Գագիկ Կիլինկարովին հրազենային վնասվածք պատճառելու շուրջ
Շոն Մաքալիսթերը վարպետության դասեր կանցկացնի սկսնակ ռեժիսորների եւ արվեստագետների համար
Բրիտանացի հայտնի ռեժիսոր Շոն Մաքալիսթերը Երեւանում է, առաջին անգամ է Հայաստանում եւ դեռեւս չի հասցրել ծանոթանալ այստեղի կյանքին: Նա եւս մասնակցում է «Britain is…» Բրիտանիայի օրերին: Մեկամսյակի շրջանակում՝ հոկտեմբերի 2-ից 9-ը «Նաիրի» կինոթատրոնում կազմակերպվելու են ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ: «Մի ֆիլմ կնկարահանեի Հայաստանի ռեստորանների մասին, ռեստորաններում աշխատող մարդկանց մասին, ովքեր այդ ուտելիքը կպատրաստեն, իսկ ես կուտեմ»,-
ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին` Մաքսային միություն մտնելու հարցը քննարկե՞լ է ՀՀ քաղաքական ուժերի հետ
«Արդյոք Դուք Մաքսային միությանը անդամակցելու որոշում կայացնելուց առաջ խորհրդակցե՞լ եք ՀՀ քաղաքական, այդ թվում նաև ընդդիմադիր ուժերի հետ»,-այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսպիսի հարց հղեց լատվիացի պատվիրակ Էգիդիժուս Վարեյկիսը: ՀՀ նախագահը պատասխանեց. «Հարցը քննարկվել է քաղաքական ուժերի հետ, և եթե Ձեզ ասեմ, որ ընդդիմադիր ուժերի հետ հարցը խորությամբ քննարկվել
Արմեն Աշոտյան. «Զարուհու ելույթը մեր ընդդիմադիր մտքի համակարգային ճգնաժամի հայելին էր»
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների հարցերին, մեկնաբանեց Զարուհի Փոստանջյանի հարցը Ստրասբուրգում, ասելով. «Զարուհու ելույթը Հայաստանում ընդդիմադիր մտքի դաշտի համակարգային ճգնաժամի հայելին էր»: Նա նկատեց, որ երեկվա դեպքը՝ ընդդիմության «կողմ» դարձած «դեմերը»՝ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը հաստատելուն, շատ լուսաբանվեց՝ որպես ընդդիմության խորը ճգնաժամ, սակայն ինքը կարծում է, որ «շատ ավելի
Ռուս սահմանապահների վնասած տեսախցիկի գործը դեռ ընթացքի մեջ է (Տեսանյութ)
Օրերս Մեղրու տարածաշրջանում՝ Լիճք-Տաշտուն ճանապարհահատվածում, ռուս սահմանապահների կողմից վնասած տեսախցիկը, ինչպես պարզեցինք, պատկանում է «Ժառանգություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանին: Հիշեցնենք, որ ռուս սահմանապահները տեսախցիկը խլել էին նրանց ձեռքից, ջարդել եւ այլն: Դավիթ Հակոբյանին խնդրեցինք մանրամասնել, թե ինչպես է իրականում կատարվել դեպքը: Նրա ներկայացմամբ՝ սահմանապահներից մեկը տեսախցիկի օբյեկտիվը ներս է սեղմել՝
Աբիև․ «Պատերազմը դեռ չի ավարտվել»
«Ազատություն» ռադիոկայան. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բանակցությունների ճանապարհով լուծելու նպատակով եվրոպական երկրների և հատկապես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունն է ընդգծել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը այսօր Բաքվում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Ցոունգասի հետ հանդիպման ժամանակ: Հակառակ դեպքում, ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարի, տարածաշրջանում կարող են բարդ խնդիրներ ծագել: APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբիևը ասել է, թե պատերազմը
Սերժ Սարգսյանը` ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին. «Ինչո՞ւ պիտի Հայաստանը հաշվետու լինի Ադրբեջանին»
«Ի՞նչ է նշանակում խաղեր խաղալ: Գուցե երիտասարդական տարիներից Դուք եք դրանով զբաղված: Մենք խաղ չենք խաղում, մենք քաղաքականություն ենք իրականացնում և դա իրականացնում ենք` ելնելով մեր ժողովրդի շահերից»,-այսօր ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ պատասխանելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովի հարցին, թե ՀՀ-ն եվրոպական ժողովրդավարության խաղեր է խաղում, բայց ստորագրում Մաքսային միության պայմանագիրը, այսպես պատասխանեց ՀՀ նախագահ


















































