Օրվա լրահոսը
«Բարեւ Երեւանը» դատավոր Արծրուն Միրզոյանի հարցով դիմելու է արդարադատության խորհրդին
Մենք պահանջելու ենք կարգապահական վարույթ անցկացնել, որովհետեւ որեւէ մեկն իրավունք չունի անգամ սեփական տանը նման արդարադատություն իրականացնել եւ ուղղակի ցինիզմով մեկնաբանել օրենքը, թքել մի ամբողջ հասարակության երեսին, կանաչ լույս վառել նրա հարստահարման եւ ունեզրկման համար:
Ով կշահի աշխատավարձի բարձրացումից
Պետական բյուջեի նախագծի հետ այս տարի կառավարությունը հարկային փոփոխությունների փաթեթ չուղարկեց Ազգային ժողով։ Փոխարենը՝ ներկայացվեց օրենսդրական փոփոխությունների մի ամբողջ փաթեթ՝ վարձատրության նոր համակարգի ներդրման վերաբերյալ։ Ըստ այդմ, առաջարկվում է հաջորդ տարվանից Հայաստանում կիրառել աշխատավարձի հաշվարկի նոր, այսպես կոչված, միասնական համակարգ։ Այն ընդունելու դեպքում հաջորդ տարվա հուլիսի 1-ից բարձրաստիճան պետական պաշտոնյաների աշխատավարձը կտրուկ կբարձրանա՝ կկրկնապատկվի նույնիսկ
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտ
Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև կնքված համագործակցության ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ: Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ծրագրի իրականացման ընթացքին առնչվող հարցեր: Երևանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնին է փոխանցվել 3 համակարգիչ, իսկ քաղաքապետարանի համակարգչային ցանցի բարելավման նպատակով
Դպրոցներում նախատեսվում է օպտիմալացո՞ւմ
Ուսուցիչների շրջանում ծայր է առել մի անհանգստություն՝ կապված դպրոցներում նախատեսվող օպտիմալացման իրականացման հետ, ինչի հետեւանքով մեծ թվով մանկավարժներ համալրելու են գործազուրկների բանակը։ Նրանց մտահոգում է նաեւ այն հեռանկարը, որ դասղեկության եւ գրավոր աշխատանքները ստուգելու համար իրենք այլեւս չեն վճարվելու։ Ասել է թե՝ չի բացառվում, որ մեր երկրի իշխանությունները հերթական ուղիներն են մտմտում՝ սոցիալ-տնտեսական առկա դժվարին
Արտակ Զաքարյան. «Չեմ բացառում, որ Վիլնյուսում մենք որևէ փաստաթղթի նախագիծ կունենանք»
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: – ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ իրականացվող պատժամիջոցներից հասցված վնասը ԵՄ–ն պետք է փոխհատուցի: ՀՀ–ն ՌԴ–ից կամ ՄՄ–ից նման ակնկալիքներ պե՞տք է ունենա: Չէ՞ որ այդ կառույցին անդամակցելու դեպքում մենք նախ տնտեսական կորուստներ ենք ունենալու: – Մենք պետք
Գեւորգ Կոստանյանի թեկնածության քննարկման փուլում արդեն իսկ նշմարելի էր ընդդիմադիր պատգամավորների քծնախառն պահվածքը
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածության «փակ գաղտնի» քվեարկության ընթացքում, ցույց տվեց Հայաստանի քաղաքական դաշտում տիրող բարոյազրկության իրական աստիճանը։ Թեեւ Գեւորգ Կոստանյանի թեկնածության քննարկման փուլում արդեն իսկ նշմարելի էր մեր ընդդիմադիր հորջորջվող պատգամավորների քծնախառն պահվածքն առ երկրի ապագա գլխավոր դատախազը, սակայն քվեարկության արդյունքները զարմացրին անգամ քաղաքական դաշտի ամենացինիկ հնաբնակներին։
Արտագաղթողների 60%-ը փոշմանել է. հետազոտություն
«Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնության անցկացրած սոցհարցումների համաձայն՝ Հայաստանից մեկնածների 60 տոկոսը դժգոհ են արտագաղթելու իրենց կայացրած որոշումից: Այսօր «Արտագաղթի հոգեբանությունը» թեմայով գիտաժողովի ժամանակ տնտեսական գիտությունների թեկնածու Կառլեն Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանի բնակչության արտագաղթման հակվածության գործոնի իր վերլուծությունը. «Թյուր կարծիք է, թե երկիրը լքած մարդու համար արտասահմանում ամեն ինչ լավ է, ամեն ինչ գունավոր է ներկայացվում»: Ըստ
Կարեն Դեմիրճյանի հուշարձանը 12 տարի է՝ չի տեղադրվում
Մաշտոցի պողոտայում, «Մալիբու» սրճարանի հարեւանությամբ, 2001-ից կանգնեցված է մի հուշաքար, որի վրա գրված է. «Այստեղ տեղադրվելու է ազգային հերոս Կարեն Սերոբի Դեմիրճյանի հուշարձանը»։ Կարեն Դեմիրճյանի այրուց՝ Ռիմա Դեմիրճյանից փորձեցինք ճշտել, թե որն է պատճառը, որ այդպես էլ հուշարձանը չի տեղադրվում: «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, միայն գիտեմ, որ երեք մրցույթ են հայտարարել, երեքի դեպքում
Որքա՞ն ժամանակ է պետք եղել Տիգրան Սարգսյանին դեպի Մաքսային միություն քայլը գիտակցելու համար
Այն, որ Տիգրան Սարգսյանի դիրքորոշումը միշտ համահունչ է «Ռուսաստանի իշխանությունների տեսակետին», թերեւս զարմանալի չէ, բայց այն, որ նրա դիրքորոշումը չի փոխվել, արդեն կարելի է առնվազն կասկածել։
Մի՞թե ազատ կարձակվի Սերոբ Տեր-Պողոսյանը
Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ հայտարարված համաներումը չի տարածվի միայն ցմահ դատապարտյալների վրա։ Համաներման նախագիծը ուսումնասիրելով՝ նման եզրահանգման է եկել փաստաբան Կարեն Մեժլումյանը։ Նրա խոսքերով՝ համաներման նախագծով, եթե կալանավորը չի ազատվում պատժի ամբողջական կրումից, ապա պատժաչափն է կրճատվում։ Ըստ փաստաբանի՝ համաներման նախագիծը կտարածվի նաեւ «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, մանկապղծության մեջ մեղավոր ճանաչված եւ 15 տարվա ազատազրկման
Տղամարդը փողոցն անցնելիս չի նկատել մետաղալարը
Հոկտեմբերի 1-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենա է քարշակել (մետաղալարով), ինչի հետևանքով փողոցը հատող 55-ամյա տղամարդը, չնկատելով, դիպել է մետաղալարին, վայր ընկել և մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Թող խոսեն համերգից, թե ինչ լավ բան եմ արել, հերիք է գումարների մասին խոսեն. Նունե Եսայան
Երգչուհի Նունե Եսայանը որոշել է այլեւս մեկնաբանություններ, հարցազրույցներ չտալ լրատվամիջոցներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նունե Եսայանը՝ անդրադառնալով անկախության տոնին կայացած իր համերգին պետբյուջեից հատկացված 54 մլն դրամի մասին տեղեկություններին: «Ոչ ոքի ոչինչ չունեմ ասելու, թող ամեն մեկը իր համար ինչ ուզում է գրի, ես ինտերվյուներ չեմ տալու, քոմենթներ չեմ անելու, իմ գործն
ՕԵԿ-ը կփոխի՞ կրծքանշանը Մաքսային միությանն անդամակցության պատվին
Տևական ժամանակ է` խորհրդարանում ՕԵԿ պատգամավորները նոր կրծքանշանով էին շրջում, որը հիշեցնում է ԵՄ դրոշը. այն բաց կապույտ է` պատված աստղերով: Սա, թերևս, արվեց ՕԵԿ-ի` Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամակցության պատվին: Բացի դա, ինչպես հայտնի է, Արթուր Բաղդասարյանն ու ՕԵԿ-ը ժամանակին Հայաստանի ապագան տեսնում էին ԵՄ-ում ու ՆԱՏՕ-ում: Նման հայտարարության համար անգամ ժամանակին ԱԺ նախագահ Արթուր
Լիլիթ Մկրտչյանը՝ Վրոցլավում
Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մեկնարկել է Քրիստինա Հոլուի-Ռադիկովսկայայի երրորդ հուշամրցաշարը, որին մասնակցում են կին տասը գրոսմայստերներ: Հայաստանից այդ մրցաշարում հանդես է գալիս Լիլիթ Մկրտչյանը: Նա չորս տուրից հետո ունի 2,0 միավոր եւ ընթանում է 6-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վրդովմունքի տեղիք տվել են ոչ այնքան քվեարկության արդյունքները, որքան ստախոսության փաստը
Քվեարկեք այնպես, ինչպես ուզում եք: Հայտարարեք, որ հրաժարվում եք ընդդիմադիրի կեցվածքից, մտնում եք կոալիցիա, վայր եք դնում մանդատները կամ համագործակցում եք սատանայի հետ… բայց մի ստեք, պարոնայք քաղաքական գործիչներ:
Հայաստանի պատանի հինգ շախմատիստներ մրցաշարային աղյուսակները գլխավորողների մեջ են
Չերնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող 8-ից 18 տարեկան տղաների եւ աղջիկների Եվրոպայի պատանեկան 23-րդ անհատական առաջնության երրորդ տուրից հետո Հայաստանի 26 ներկայացուցիչներից հինգը տարել են միայն հաղթանակներ եւ իրենց տարիքային խմբերում մրցաշարային աղյուսակները գլխավորողների շարքերում են: Նրանք են: 18 տարեկաններ. Արման Միքայելյան եւ Հովհաննես Գաբուզյան 16 տարեկաններ. Տիգրան Հարությունյան 10 տարեկաններ. Հակոբ Հակոբյան եւ Արմեն Բարսեղյան:
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տանը ոչ մի կռիվ չկար։ Բոլորը լուռ էին ու գլխիկոր։ Գիքորից ոչ մի խաբար չկար։
Շտապօգնության ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Հոկտեմբերի 2-ին, ժամը 03.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 43 շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենայի անիվը արգելափակվել է դիտահորի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Ֆորդ Տրանզիտ մակնիշի 035ՍԼ14 պետհամարանիշի շտապօգնության բրիգադայի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: ԱԻՆ
Լեւոն Արոնյանը 2-րդ հորիզոնականը զիջել է Վլադիմիր Կրամնիկին
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հրապարակած տղամարդկանց վարկանիշային դասակարգման նոր ցուցակում Լեւոն Արոնյանը հոկտեմբերի 1-ի դրությամբ նահանջել է՝ 2-րդ հորիզոնականը զիջելով ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին: Առաջատարը մեծ առավելությամբ նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Հարյուր լավագույնների մեջ են հայաստանցի եւս չորս գրոսմայստերներ. 51. Սերգեյ Մովսիսյան, 59. Վլադիմիր Հակոբյան, 69. Գաբրիել Սարգսյան, 90. Տիգրան Լ. Պետրոսյան: Կանանց վարկանիշային ցուցակում Էլինա
Արարատի մարզպետարանի աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու գործն ուղարկվեց դատարան
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Տ.Վիրաբյանը, 2002թ. նոյեմբերից մինչև 2013թ. մայիսի 24-ն աշխատելով ՀՀ Արարատի մարզպետարանում՝ որպես գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ, 2012թ. օգոստոսից
Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների հարաբերությունները մշտապես առանձնացել են ջերմությամբ ու փոխվստահությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը Ֆրանսիան դիտարկում է որպես հայ ժողովրդի անկեղծ բարեկամ և հուսալի գործընկեր, որը միշտ սրտացավորեն է մոտեցել հայ ժողովրդի
Մայիս Գյուլալիեւ. «Ադրբեջանը գտնվում է անդրազգային խոշոր ընկերությունների ազդեցության տակ»
Հարավային Կովկասի 3 երկրները ֆինանսական կախվածության մեջ են
Նիկոլ Փաշինյանը լուսանկարել է իր քվեաթերթիկը
«Կանխազգալով զարգացումները, լուսանկարել եմ քվեաթերթիկս: Չեմ սխալվել, փաստորեն»,-քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել եւ լուսանկարը տարածել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ այսօր գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի առաջադրումը քվեարկելուց հետո պարզ դարձավ, որ ընդամենը երեք «դեմ» է եղել այդ թեկնածությանը՝ չնայած ընդդիմություն համարվող ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների հայտարարությանը, որ իրենց խմբակցությունները
43 համայնքները ներկայացրեցին իրենց ավանդույթները Սիրահարների այգում. (Ֆոտոշարք)
Հոկտեմբերի 1-ին Սիրահարների այգում տեղի ունեցավ Համայնքային փառատոն, որի ընթացքում Քաունթերփարթ ինթերնեշլի հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցող Հայաստանի 43 համայնքները առանձին տաղավարներում ներկայացնում էին իրենց արվեստն, արհեստն, ավանդույթները, ավանդական ուտեստները: Համայնքների ներկայացուցիչները նաև անց էին կացնում վարպետության դասեր, ցանկացողներին սովորեցնելով իրենց արհեստները: Փառատոնի նպատակն էր զարգացնել համայնքներ ներկայանալու կարողությունները: Փառատոնի ընթացքում տարածքային կառավարության նախարարի տեղակալ Արտաշես
Լևոն Զուրաբյանը ԵԽԽՎ ամբիոնից բարձրաձայնեց Տիգրան Առաքելյանի և ակտիվիստների դեմ բռնության խնդիրների մասին
Այս զեկույցը լռում է Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության համար կարեւոր որեւէ հարցի մասին: Դա ցույց է տալիս, որ Հայաստանում մոնիթորինգի գործընթացը ուղղակի ձախողվել է:
ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Չեխիայում
Սեպտեմբերի 30-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունը մայրաքաղաք Պրահայի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին: Միջոցառմանը, որին ներկա էին շուրջ 250 հոգի, մասնակցում էին Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի Կրթության, երիտասարդության եւ սպորտի նախարար Դալիբոր Շտիսը, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ, դեսպան Հինեք Կմոնիչեկը, սենատորներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի
Փաստաբանին թույլ չեն տվել հանդիպել ինքնասպանության փորձ կատարած պաշտպանյալի հետ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արա Անդրանիկի Դիլանյանը սեպտեմբերի 23-ին դատապարտվել էր չորսուկես տարվա ազատազրկման՝ կողոպուտի համար: Դատավճռից երեք օր հետո նա ինքնասպանության փորձ էր կատարել, ինքնավնասման էր դիմել, փորը բացել էր, թեւերն էր վնասել,ձախ նախաբազկի կոտրվածով էլ սեպտեմբերի 27-ին տեղափոխել էին Մարաշի օրթոպեդիայի կենտրոն: Դատապարտյալի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսա
Արտակ Բուդաղյանը կհրաժարվի համաներումից
Համաներումը կտարածվի նաև Արտակ Բուդաղյանի վրա։ Նրա փաստաբան Հայկ Ալումյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք կհրաժարվեն համաներումից.«Այն հոդվածի վրա, որով մեղադրվում է Արտակ Բուդաղյանը, այո տարածվում է համաներումը, սակայն եթե անձը չի ցանկանում, համաներումը չի կարող կիրառվել։ Էս գործը պետք է գնա դատարան, որպեսզի բոլորն իմանան, թե ինչումն է բանը»։ «Ա1+»-ը զրուցեց նաև Արտակ
Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ դատավոր Արծրուն Միրզոյանը «գողական» է գնացել
ՀՀ Վարչական դատարանը 2-րդ անգամ ետ վերադարձրեց հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ Տարոն Մարգարյանի ակտերը առոչինչ ու անվավեր ճանաչելու մասին «Բարեւ Երեւան» խմբակցության զույգ հայցադիմումները: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը: Ստյոպա Սաֆարյանն այդ քայլը հիմքերից զուրկ համարեց, նրա խոսքով` «Մարդը օրենքը կարդացել է, որտեղ գրված է,
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունն ԱԺ-ում
Հինգերորդ ամիսն է, ինչ Ազատության հրապարակում շարունակվում են նախկին զինծառայողների, ազատամարտիկների, եռամսյա հավաքների մասնակիցների բողոքի չընդհատվող գործողությունները: Նրանք դժգոհում են իրենց սոցիալական ծանր վիճակից, գործազրկությունից, առողջապահական խնդիրներից ու բժշկական անուշադրությունից, վիրավորանքի աստիճան ցածր նպաստից ու թոշակից: Միաժամանակ, առավել անհանգստացած են ահագնացող չափերի արտագաղթով, վերահաս պատերազմի վտանգով, ներքին ճգնաժամային վիճակով ու մտահոգ՝ երկրի ապագայով: Իրենց կենցաղից


















































