Օրվա լրահոսը
«Մենք մոտենում ենք մի հանգրվանի, երբ միայն ճանաչումն ու դատապարտումը մեզ բավարար չեն». Ռուբեն Սաֆրաստյան
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` հայ-թուրքական հաշտեցման գործընթացն ու ստորագրված, բայց այդպես էլ չվավերացված արձանագրությունները որևէ կերպ ազդեցություն չեն թողել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա: Այն, որ Հայոց ցեղասպանությունը դեռ ճանաչված չէ, Սաֆրաստյանը պայմանավորում է Թուրքիայի աշխարհաքաղաքական դերով և ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքականությամբ ու դիվանագիտությամբ: «Շատ երկրներ, այդ թվում`
«Զեկույցն իրողություններից կտրված չէ, բայց դրանում շեշտադրված են ամերիկյան շահերը». Արմեն Մինասյան
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Մինասյանն անդրադառնալով անցյալ շաբաթ ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից հրապարակված «Մարդու իրավունքների վիճակը 2012թ» տարեկան ընդհանրական զեկույցին, որտեղ ներկայացվում է մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակը, ասաց. «Այնպես չի, որ այն իրողություններից կտրված է, բայց բոլոր դեպքերում պետք է հաշվի առնել, որ ոչ միայն այս, այլեւ մնացած բոլոր զեկույցները գրվում են ԱՄՆ
Արհեստների դպրոցում հաղթահարում են ասֆալտը (Տեսանյութ, ֆոտոշարք)
Միասնականության դրսեւորում` ապրիլի 24-ի խորհրդին ընդառաջ Այսօր` Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակման օրը, միասնականություն դրսևորելու նպատակով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արհեստների դպրոցում տեղի են ունենում բարեկարգման աշխատանքներ` կանաչապատ եւ գրավիչ միջավայր ստեղծելու համար: Aravot.am-ի հետ զրույցում Արհեստների դպրոցի ղեկավար Էլեն Թադեւոսյանը նշեց, որ հանդես է եկել կոչով` «Թողնենք ժպիտներ այնտեղ, որտեղ պատմությունն արցունքներ է թողել»: «Համարում
Ադրբեջանցի պատվիրակները ԵԽԽՎ-ում քննադատում են ՀՀ նախագահական ընտրությունների անցկացումը
Ադրբեջանցի պատվիրակ Սայիբա Գաֆարովան էլ, չհամաձայնելով այն կարծիքին, թե ՀՀ-ում նախագահական ընտրությունների կազմակերպումն ընթացել է խաղաղ, իր ելույթում հիշեցնում է, որ թեկնածուներից մեկի նկատմամբ մահափորձ է կազմակերպվել, կամ մյուսին համարում են այդ մահափորձի պատվիրատուն:
ՀՀ ոստիկանապետ. «Գյումրեցիները թող քիչ գողական մտածեն»
ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում, անդրադառնալով երեկ Գյումրիում հնչած կրակոցներին, այն հարցին ի պատասխան, թե ինչպես կմեկնաբանեք այն փաստը, որ միջադեպը տեղի է ունեցել ոստիկանության բաժանմունքի հարեւանությամբ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշել է. «Ոստիկանական բաժանմունքը նշանակություն չունի, գյումրեցին, որը որ էդքան խոսում են պատվից ու ինքնասիրությունից, մի քիչ, սենց ասած, քիչ գողական մտածեն, այդտեղ ամեն ինչ կընկնի իրա
Հոգեբան. Երեխային Եղեռնի թեման մատուցելու ձե՛ւն է կարեւոր
Aravot.am-ը ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ քանի՞ տարեկանից սկսած կարելի է երեխայի հետ խոսել Եղեռնի թեմայով եւ նրա հետ այցելել Ծիծեռնակաբերդ: «Խնդիր չկա, տարիքային սահմանափակում՝ նույնպես: Մանավանդ մեզ մոտ հիշողության մի մեխանիզմ է աշխատում, որ անպայման չէ գիտակից լինել, որպեսզի մարդ դա ընկալի եւ գիտակցության մեջ տեղ գտնի»,-ասաց
ՀԱԿ երիտասարդներին Աջափնյակում ծեծի ենթարկելու փաստով հարուցվել է քրգործ
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ապրիլի 22-ին, ժամը 19.30-ին, ՀԱԿ կուսակցության անդամները գտնվել են նշված շենքի բակում, նրանցից Ալեքսանդր Հ.-ի և 1995 թ. ծնված Իշխան Մ.-ի միջև վիճաբանություն է սկսվել, որին միջամտել է 1987 թ. ծնված Հովհաննես Գ.-ն:
Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Կապանում (Տեսանյութ)
Այսօր առավոտյան կապանցիներն այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր, ծաղկեդրում կատարեցին 1915թ.-ի եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ անգամ եւս դատապարտեցին կատարված ոճիրը: Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված՝ այս օրերին տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում քաղաքի կրթօջախներում, իսկ երեկ երեկոյան ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության նախաձեռնությամբ մարզկենտրոնում կազմակերպվեց ջահերով ավանդական երթ դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, որին միացել էին մեծ ու
Գյումրու քաղաքապետը հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այսօր` ապրիլի 24 ին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր թիմակիցների ուղեկցությամբ այցելեց Հեզհեզի ձոր (Ջարդի ձոր), ուր հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին: Պսակադրությունից հետո քաղաքապետը մասնակցեց հուշարձանի տարածքում կատարվող ծառատնկման աշխատանքին, ապա պատասխանեց լրագրողների հարցերին: Սամվել Բալասանյանն իր խոսքում նշեց, որ ժամանակակից Թուրքիան պետք է ազատվի ցեղասպան պետություն
Գուրգեն Եղիազարյանը՝ «Բարեւ Երեւանին». «Դրա մասին խոսացողը պետք է ընկերներին չթողնի, չջհանդամվի աղոթվելու»
Նա պնդում է, որ ժողովուրդը Րաֆֆի Հովհաննիսյանին մանդատ է տվել՝ չիմանալով ում հետ գործ ունի
ԲՀԿ-ն պարզաբանում է պահանջում Ոստիկանությունից (Տեսանյութ)
՞նչ է նշանակում Ազգային անվտանգության խորհրդիի անդամին, խորհրդարանում ներկայացված երկրորդ ուժի ղեկավարին չթույլատրել անցնել այն ճանապարհով, որով անցնում են բազմաթիվ այլ պաշտոնյաները
Սաակաշվիլիի վարկանիշը շարունակում է անկում ապրել
Դե իսկ անվերապահ աջակցություն վայելող հանրային գործիչը Վրաստանում մեկն է` Վրաց պատրիարք Իլիա երկրորդը: Տարիներ շարունակ նրա վարկանիշն անփոփոխ է` ավելի քան 90 տոկոս:
Րաֆֆի Հովհաննիսյանին Թալինի քաղաքապետը մերժել է դահլիճ տրամադրել
Մի շարք մարզերում Րաֆֆի Հովհաննիսյանին չեն տրամադրում մի փոքր դահլիճ, որ քննարկում կազմակերպի
Սերժ Սարգսյանը բարկացե՞լ է Դավիթ Հարությունյանի վրա
«Մարտի 1»-ի նոր հանձնաժողովը մնացել է ՀՀԿ-ի կոկորդին Ապրիլի 29-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյան կշարունակվի խորհրդարանում 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող նոր հանձնաժողով ձեւավորելու հարցի քննարկումներով: Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարեվերջին իշխող մեծամասնության եւ Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության միջեւ համաձայնություն ձեռք բերվեց՝ նախագահական ընտրություններից հետո խորհրդարանում 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողով ձեւավորելու մասին:
24 ծառ` ի հիշատակ Եղեռնի զոհերի (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ծառատունկ` Գեղարվեստի ավագ դպրոցում Այսօր վաղ առավոտից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի տարածքում ընթանում են բարեկարգման աշխատանքներ, որոնց շրջանակում կազմակերպվեց ծառատունկ` Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնելու եւ հարգանքի տուրք մատուցելու նպատակով: Գեղարվեստի ավագ դպրոցի ղեկավար Լուսինե Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ «Մեր միջավայրը` մեր ձեռքերով» նախագիծն ընթանում է արդեն մի քանի տարի. «Սովորողներն իրենց ձեռքերով
«Ջավախքում մարդիկ իրենց «առաջին կարգի» քաղաքացիներ չեն զգում»
Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանի կարծիքով՝ սա ամենամեծ խնդիրն է – Ջավախքի հայերը վերջերս ցույց էին կազմակերպել Թբիլիսիում: Վրաստանի հայերը վերջին անգամ մայրաքաղաքում բողոքի ակցիա կազմակերպելու փորձ իրականացրել էին Շեւարդնաձեի իշխանության վաղ շրջանում՝ 90-ականների կեսին: Վրաստանի վարչապետի նստավայրի առջեւ հավաքել էին Ջավախքից ժամանած առնվազն 400 ցուցարարներ, նրանք հանդիպում էին պահանջում վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ,
Ոստիկանի՝ «ս…… էղի» խոսքերը հրաման-հրահանգի պահանջներո՞վ են
«Ս… էղի», հայերենով ասած՝ «Գնա գրողի ծոցը».- Կադաստրի պետական կոմիտեի գլխամասում այսպես են պատասխանել քաղաքացի Կարեն Հեքիմյանին, որը պահակակետի ոստիկանին հորդորել է ներկայանալ: Հանդիպման նախնական պայմանավորվածություն ունենալով Կադաստրի վարչության պետերից մեկի հետ՝ քաղաքացին ընդհանուր մուտքում փորձել է կոմիտեի հեռախոսից օգտվել՝ տվյալ պաշտոնյայի մոտ բարձրանալու համար: Այդ ընթացքում պահակակետի ոստիկանը հետաքրքրվել է, թե Հեքիմյանն ում է
Այսուհետ կոգեկոչենք մեր ռեքվիեմով
Աստծո բարեհաճությունն է, որ Հայոց եղեռնի 100-րդ տարելիցի շեմին հայերս ունեցանք մի այնպիսի գործ, որն իսկապես դիվանագիտական նախաձեռնություն արժե: Խոսքը Տիգրան Մանսուրյանի Հայոց ցեղասպանությանը նվիրված ռեքվիեմին է վերաբերում: Այսօր հայկական առաջին ռեքվիեմի պրեմիերան է, մինչդեռ 2011-ին այդ մեծակտավ երկի պատվիրատուն՝ Գերմանիան, նույն երեկոյի ընթացքում հնչեցրել է եւ Մանսուրյանի, եւ Մոցարտի ռեքվիեմները: Գիտակցելով մշակույթի ուժը՝ վստահ
«Good credit»-ի գովազդը մոլորեցնո՞ղ է
«Good credit» վարկային կազմակերպությունը իր գովազդով գայթակղում եւ իր կազմակերպություն է հրավիրում բազմաթիվ քաղաքացիների: Սակայն արդեն վարկային մասնագետների հետ զրուցելիս պարզում ես, որ ոչ բոլորը կարող են օգտվել նրանց մատուցած ծառայություններից, ինչպես որ նշավում է վարկային կազմակերպության գովազդում: «Մենք ձգտում ենք ստեղծել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրն ունի հնարավորություն օգտվելու ֆինանսական ծառայություններից»,- ասվում է ընկերության գովազդում:
«Ծնվել եք Հայկական ԽՍՀ-ում, Դուք Հայաստանում փախստական չեք»
Քույր եւ եղբայր՝ Շուշանիկ Կարակոզյանը եւ Գեւորգ Ղարագյոզյանը դիմում էին գրել ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գեւորգյանին: Դիմումի բովանդակության մեջ նրանք շեշտել էին այն փաստը, որ դատարանի կայացրած վճռով ՄՊԾ-ի պետ Գագիկ Եգանյանը չի տրամադրում իրենց փախստական համարվելու մասին տեղեկանք: Պատասխանը ստացվել է ոչ թե տարածքային կառավարման նախարարից, այլ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության
Սամսոն Ղազարյանին կազատազրկե՞ն. դատավճիռը մնում է անփոփոխ
Գերագույն խորհրդի պատգամավոր Սամսոն Ղազարյանի դեմ հարուցվել էր քրեական գործ, եւ նա, ինչպես տեղեկացրել էինք, դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Սամսոն Ղազարյանը բողոքարկել էր ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան՝ խնդրելով բեկանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Տուժողն էր Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը: Վերաքննիչ դատարանը
ՀՀ ոստիկանությունը՝ «Ilur.am» կայքի թղթակցին քաշքշելու մասին
Ապրիլի 23-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Քրիստինե Խ.-ից ահազանգ է ստացվել, Նորքի 9-րդ զանգվածում գործնկերոջն արգելել են նկարահանել, քաշքշել են և ձեռքից վերցրել տեսախցիկը: «Ilur.am» կայքի արտահաստիքային լրագրող Հակոբ Կ.-ն հաղորդում է տվել, որ ապրիլի 23-ի ժամը 17.30-ից 18.00-ի սահմաններում, երբ գտնվել է Նորքի 7-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետի մոտ, որտեղ
Փողոցն ու անձրեւը
Գրիգոր Լուսավորիչ 17 շենքի 2-րդ մուտքի բնակիչների համար անձրեւը իսկական փորձություն է: Պատճառը մուտքի առջեւ գոյացող լճակն է: Իսկ դրա պատճառն էլ այն է, որ ժամանակին, արհամարհելով մյուս բնակիչների բողոքները, պատկան մարմինները թույլ են տվել, որպեսզի նույն մուտքի առաջին հարկի բնակիչը, «առաջ գալով», գրավի բակի մի մասը, շինարարություն իրականացնի այն տարածքի վրա, ուր գտնվում է
«Խուլի այծերը՝» այսօր
Ականջդ կանչի, Խնկո-Ապեր: Կամրջի վրա առ այսօր շարունակում են վիճել այծատեր խուլը եւ մյուս խուլը: Այծատերը շարունակում է պնդել, որ նրան խոստացել է պոզը կոտրածը, մյուսը պնդում է, որ այծի պոզն ինքը չի կոտրել: Թող նրանք վիճեն, միեւնույն է՝ միմյանց չեն լսում: Խնդիրը նրանում է, որ հաճախակի մենք նույնպես հայտնվում ենք նույն վիճակում, երբ վեճ
Լեւոն Տեր-Պետրոսյանը չմիացավ ՀԱԿ երթին (Տեսանյութ)
ՀԱԿ համակիրներն արդեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են: Չնայած առավոտյան, դեռ Սարյան պուրակում ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը մեզ ասել էր, որ երթին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շրջակայքից կմիանա նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց նա այդպես էլ չմիացավ երթի մասնակիցներին: Փոխարենը երթին միացավ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը: Հարցին, թե հիվանդության պատճառո՞վ է, որ չի միացել ՀՀ առաջին նախագահը,
Առաջին հայկական՝ մանսուրյանական ռեքվիեմը կհնչի այսօր
Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային եւ «Հովեր» երգչախմբերը (ղեկավարներ՝ Ռոբերտ Մլքեյան, Սոնա Հովհաննիսյան), մեներգիչներ Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Դավիթ Բաբայանցը (բարիտոն) Հայաստանում առաջին անգամ կներկայացնեն առաջին հայկական՝ Տիգրան Մանսուրյանի ռեքվիեմը: «Առավոտը» ներկա գտնվելով այս մեծակտավ ստեղծագործության գլխավոր փորձին, կոլեկտիվների ղեկավարներից խնդրեց կարծիք հայտնել: Էդուարդ Թոփչյանը, Ռոբերտ
Վետերանը՝ Մանկավարժականի ռեկտորի մասին
Ես ավարտել եմ Համամլիի՝ այժմ Սպիտակի միջնակարգ դպրոցը: Որպես մաթեմատիկայի ուսուցիչ եւ ուսմասվար աշխատել եմ Կիրովականի երկաթգծի դպրոցում, Երեւանի Խանջյանի անվան դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ, Երեւանի ժողկրթբաժնի դպրոցական տեսուչ: Այնուհետեւ 8 տարի աշխատել եմ Երեւանի Ստալինի անվան դպրոցում՝ որպես ուսմասվար: Դիսերտացիա եմ պաշտպանել եւ ստացել եմ մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան եւ դոցենտի կոչում: Աշխատել եմ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ
Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու պետական ավագանու` կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Հայոց Եղեռնի նահատակների: Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ.
Փաշիկ Ալավերդյան. «Ծանրամարտի ֆեդերացիայի ռազմավարությունը փոխվել է»
Ապրիլի սկզբին միաժամանակ անցկացվեցին ծանրամարտի երկու հեղինակավոր մրցումներ. Տաշքենդում՝ աշխարհի պատանիների եւ Տիրանայում՝ Եվրոպայի մեծահասակների առաջնությունները: Հայաստանը երկուսում էլ ներկայացուցիչներ ուներ: Թե մեր ծանրորդներն ինչպե՞ս հանդես եկան, «Առավոտը» զրուցեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ: – Պարոն Ալավերդյան: Դուք գտնվում էիք Տաշքենդում: Ինչպե՞ս եք գնահատում մեր ծանրորդների մասնակցությունն աշխարհի պատանիների առաջնությանը: – Ընդհանուր
The Rolling Stones-ի նոր համերգների ու DVD-ի մասին
Աշխարհահռչակ The Rolling Stones-ը շարունակում է ընդլայնել 50 and Counting շրջագայության հյուսիսամերիկյան հատվածը՝ դրան նոր համերգներ ավելացնելով: Բացի այդ, խումբը հայտարարել է նոր DVD/Blu-Ray սկավառակի թողարկման մասին: Ի հավելումն Մոնրեալի Bell Centre-ում հունիսի 9-ին ավելացրած համերգին, The Rolling Stones-ն անցած շաբաթ նաեւ հայտարարեց նոր համերգների մասին՝ Բոսթոնի TD Garden-ում հունիսի 14-ին, Ֆիլադելֆիայի Wells Fargo Center-ում


















































