Օրվա լրահոսը
Զգացնել տվեց մրցափորձի պակասը
«Փլեյ Սիթիում» կայացավ քաղաքների միջեւ բոուլինգի ինտերնետային անհատական եւ թիմային միջազգային մրցաշար, որին մասնակցեցին Հայաստանի երկու թիմեր՝ «Արարատը» եւ լրատվամիջոցների աշխատողներից բառացիորեն վերջերս կազմված «Մեդիա» սիրողական թիմը: Մրցակիցները Մոսկվայի, համապատասխանաբար, ԲԿՄԱ եւ «Գալակտիկա» թիմերն էին: Անցկացվեց յոթ խաղ. չորս՝ թիմային եւ երեք՝ անհատական, որոնք բոլոր էլ անցան համառ պայքարում: «Արարտը» անհատական պայքարում պարտվեց ԲԿՄԱ-ին, սակայն
Սադրա՞նք, թե՞ մկանների ցուցադրում
Երկրի ներսում ինչո՞ւ են անկախ երկրի քաղաքացիներին կանգնեցնում ռուս սահմանապահները, սա միգուցե հենց Հայաստանի համապատասխան մարմինների բացթողումն է, որոնք ռուսների ներհանրապետական անելիքներն իրենք պետք է անեին ու այդպիսի իրավիճակ թույլ չտային` փոխգործակցության պայմանավորվածություն կա, չէ՞: Նույնիսկ այն դեպքում, երբ ռուս սահմանապահները հետախուզվող անձ են փնտրում, դա պետք է անեն մեր համապատասխան ծառայությունների հետ եւ ոչ
Աղվան Հովսեփյանը՝ Գեւորգ Կոստանյանի թեկնածության եւ իր նոր աշխատանքի մասին
Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանը պատասխանել է NEWS.am-ի մի քանի հարցերին՝ կապված իր նոր աշխատանքի եւ Գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածության առաջադրման հետ։ -Ինչպե՞ս եք վերաբերում Գեւորգ Կոստանյանի թեկնածության առաջադրմանը Գլխավոր դատախազի պաշտոնում։ -Կարեւորում եմ, որ հատկապես համակարգից է ընտրվել թեկնածուն, քանի որ նա արդեն
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
– Էդ խեղճ էպոսագետին ինչի՞ 14 տարի տվին։ – Որովհետեւ Պարույրն էլ Սովետի վախտ ա ուղիղ 14 տարի նստել։
Վախճանվել է անվանի երաժշտագետ Արաքսի Սարյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ սեպտեմբերի 26-ին, կյանքի 76-րդ տարում վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Արծրունու Սարյանը: Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
Ավետիք Իշխանյանի խորհուրդը ցուցարարներին. «Պետք է ունենաք հատուկ կարգադրիչներ»
«Բռնության դեպք եղավ, դու միանգամից մտնում ես իրենց դաշտ՝ իրենք այդտեղ ուժեղ են և կարող են դա ցույց տալ»
Զարուհի Փոստանջյանի ու մյուսների ճանապարհը փակելուն մասնակցել է նաև սյունեցի ՀՀԿ-ական թեկնածո՞ւն
Դատապարտում ենք և նաև բացատրություն պահանջում թե պաշտոնապես չընտրված իշխանություններից և թե Ռուսաստանի իշխանություններից, թե ինչպես կարող են հայրենի հողի վրա` առանց հիմնավորման, թեկնածուին կանգնեցնել, ո՞րն էր դրա նպատակը», -ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«ՀիմնաՏավուշը» չի ցանկանում գյուղացիներին փոխհատուցել
Սեյրան Սարգսյանի վկայությամբ՝ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի ներկայացուցիչները հրաժարվել են ընդունել, որ 2012թ. հուլիսի 27-ին իրենք եգիտացորենի անսարք կոմբայն են ուղարկել Դիտավան, որը օգոստոսի 17-ին փոխարինել են այլ կոմբայնով:
Զարուհի Փոստանջյանը՝ ռուս սահմանապահներին. «Իրենք իրենց խայտառակել են»
Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «Ասում են՝ իբր մենք սահմանի վրա էինք, բայց Լիճք գյուղը ո՞ր սահմանն է: Իրենք այնպիսի բաներ են անում, որ իրենք իրենց խայտառակել են: Հիմա դա հանդուգն է, ոչ հանդուգն է, եթե ես ինձ ոչ հանդուգն եմ պահել, ինչ-որ մի օրենք եմ խախտել, իրենք պետք է գնային եւ հաղորդում տային հանցագործության մասին: Բայց այդ դեպքում հասկանանք, թե ինչու էին եկել մեզանից դեպքից հետո ներողություն խնդրում»:
Հարձակում Նախախորհրդարանի աջակիցների վրա (Տեսանյութ)
Սեպտեմբերի 26-ի երեկոյան Արաբկիր վարչական շրջանում բնակվող, Նախախորհրդարանի ակտիվ աջակիցներ Սուրեն Գևորգյանը և Սահակ Պողոսյանը իրենց շենքի բակում ենթարկվել են հարձակման: Ըստ Նախախորհրդարանի հաղորդագրության՝ հարձակվողը իր գործողությունները հիմնավորել է նրանց քաղաքական ակտիվությամբ: Սուրեն Գևորգյանը ստացել է մարմնական վնասվածքներ:
Daily Star. Սիրիայի հյուսիսում ապստամբները հարձակվել են հայական եկեղեցու վրա
Հինգշաբթի Ալ Քաիդայի զինյալները վառել են Սիրիայի հյուսիսում գտնվող եկեղեցիների քանդակներն ու խաչերը ու ոչնչացրել են հայկական եկեղեցու ժամատան խաչը: Հայտնում է «Դեյլի Սթար»-ը՝ հղում անելով դիտարկող կազմակերպության: Իրաքի և Լևանտի իսլամական խմբավորման զինյալները ներխուժել են Ռաքայի Սուրբ Նահատակաց հայկական եկեղեցի և հրդեհել են ներսի կրոնական կահավորանքը և ժամատան խաչը ցած նետելով՝ տեղը դրել են
Արա Պապյան. «Վերադարձնենք Բաքվի եւ Թիֆլիսի հայերի ունեցվածքը» (տեսանյութ)
Նա նկատեց, որ կան բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, որոնք ապացուցում են այդ քաղաքներում բազմաթիվ շենք-շինությունների, գործարանների, նավթահորերի հայկական սեփականություն լինելը, եւ պետք է ուղղակի դիմել դատարան ու վերադարձնել դրանք: Նա, իհարկե, վստահ էր, որ, ասենք, Թիֆլիսի դատարանները կմերժեն այդ հայցը:
Կյանքի 84-րդ տարում վախճանվել է Սոս Սարգսյանը
Մահացել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եռակի դափնեկիր, Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր Սոս Սարգսյանը: Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել
«Հայաստան և Ադրբեջան. ռիսկերի ժամանակաշրջան». ISG
Ըստ հետազոտական կազմակերպության, Երևանում և Բաքվում, ինչպես նաև երրորդ երկրների դիվանագետների և վերլուծաբանների շրջանում առաջացել է թերահավատություն այն մասին, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդների գործունեությունը կարող է որևէ արդյունքների բերել
Մարթա Այվազյան․ «Հայաստանի պետական շահը ստորադասվեց Ռուսաստանի շահերին»
Ըստ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանի՝ անկախ նրանից, թե ինչ ապագա կունենա ՄՄ-ն, դրան միանալու հայտարարությունն արդեն իսկ մեծ վնաս է հասցրել Հայաստանին
Րաֆֆի Հովհաննիսյանը` «պարոն Լիսկայի» որդու ու թիկնապահի ազատ արձակվելու, նաև Սյունիքում սպասվող ընտրությունների մասին
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խայտառակություն որակեց Սյունիքի նախկին մարզպետ «պարոն Լիսկայի» որդուն ու թիկնապահին պատասխանատվությունից լիարժեք ազատելն ու բաց թողնելը: «Պարոն Լիսկան ինքը պետք է պատասխանատվություն կրի, և քանի դեռ ինքը, առավել ևս հանցագործությանն անմիջականորեն առնչվող քաղաքացիները ազատության մեջ են, դա նշանակում է, որ չընտրված իշխանությունները մեղսակից են: Սա ընդգծում է
Արթուր Գևորգյանը կողմ է ՄՄ-ին և միաժամանակ ԵՄ-ին
ՀՀԿ կուսակցության անդամ, պատգամավոր Արթուր Գևորգյանը պատասխանելով ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցին գրում է. «Հայտնում եմ, որ կողմ եմ Մաքսային Միությանը անդամակցելուն, սակայն միևնույն ժամանակ կարծում եմ, որ դա չի կարող արգելք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացին»: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Արթուր Ստեփանյանը կողմ է Մաքսային Միությանը անդամակցելուն
«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արթուր Ստեփանյանի հակիրճ պատասխանը Ձեզ ենք ներկայացնում ամբողջությամբ: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Արտակ Դավթյանը միանշանակ «այո» է ասում Մաքսային Միությանը
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ուղարկված նամակը առանց որևէ մեկնաբանության Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամբողջությամբ: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գագիկ Մինասյանի՝ ՄՄ-ին անդամակցության նախնական գնահատականը դրական է
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նամակում հայտնում է, որ ՀՀ-ի ՄՄ-ին անդամակցության վերաբերյալ ունի նախնական դրական կարծիք և այդ կապակցությամբ առաջարկում է ծանոթանալ Հայաստանի Հանրապետություն օրաթերթի սեպտեմբերի 20-ի համարում զետեղված իր հարցազրույցին: «Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ իմ վերջնական գնահատականը կձևավորվի Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցման փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո, որոնց
Սամվել Ֆարմանյանի դիրքորոշումը անորոշ է
Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցադրմանը պատասխանում է. «Ի պատասխան Ձեր հարցին ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Մաքսային Միությանն անդամակցելու հարցի վերաբերյալ դիրքորոշումս հայտնել եմ 10.09.2013 թ.-ին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին, որին կարող եք ծանոթանալ իմ ֆեյսբուքյան էջից»: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Regnum. 65-ամյա գյումրեցին ոտաբոբիկ է բարձրացել Արարատ լեռը
Օրերս Հայաստանի լեռնագնացության և լեռնային զբոսաշրջության ֆեդերացիայի մի քանի անդամներ, նրանց շարքում՝ 65-ամյա գյումրեցի Գագիկ Մուրադյանը բարձրացել են Արարատ լեռը: Այս լեռնագնացությունն առանձնահատուկ էր նրանով, որ Գագիկ Մուրադյանը մինչև 4100 մետրը (Արարատի բարձրությունը ծովի մակարդակից 5165մ է) բարձրացել է ոտաբոբիկ: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ հետագա բարձունքն անհնար էր հաղթահարել առանց հատուկ կոշիկի,
6-րդ վարչության ողջ անձնակազմը այս պահին Գյումրու օդանավակայանում է
Ինչպես տեղեկացնում են Aravot.am-ի ոստիկանական աղբյուրները, այս պահին արտակարգ դրություն է Գյումրու օդանավակայանում: Հայաստանի հանրապետության ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում այստեղ, նրանք աշխատակիցներից ցուցմունքներ են վերցնում 122 տոննա վառելիքի կորստի համար: Հարցաքննվում են գրեթե բոլոր աշխատակիցները, հատկապես նրանք, ովքեր կապված են անվտանգության ու վառելիքի մատակարարման հետ: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Արտակ Զաքարյան. «Ցանկալի կլինի, որպեսզի ՀՀ-ն իր տեղն ու դերն ունենա ՄՄ-ի շրջանակներում»
Արտակ Զաքարյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակից ուղարկված նամակին ի պատասխան գրում է. «Տեղեկացնում եմ Ձեզ, որ հաշվի առնելով արդեն իսկ գոյություն ունեցող և ապագայի համար հնարավոր տարբեր հիմնախնդիրների լուծման կենսական անհրաժեշտությունը՝ այո, ես կարծում եմ, որ ցանկալի կլինի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն իր տեղն ու դերն ունենա Մաքսային Միության շրջանակներում: Միաժամանակ, խիստ կարևոր եմ համարում Եվրոպական Միության
Հարկային մարմինների ստուգումները «Ռադիո Հայ»-ում քաղաքական նպատա՞կ են հետապնդում
Aravot.am-ը «Ռադիո Հայի» տնօրեն Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում տարածել «Ռադիո Հայ» ՍՊԸ-ում կատարվելիք ուսումնասիրությունների մասին եւ, մասնավորապես ինչ ուսումնասիրությունների մասին է խոսքը: «Սույն թվականի սեպտեմբերի 23-ին ՊԵԿ-ի նախագահը արձակեց հրամանագիր, իրականացնել ուսումնասիրություններ «Ռադիո Հայ» ՍՊԸ-ում` արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների օգտագործման եւ իրացման, պատրաստի արտադրանքի պաշարների, վաճառվող
Հայ-չինական հարաբերություններն մշտապես ունեն դինամիկ զարգացման միտում. Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։ Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ներկաներին Չինաստանի ազգային տոնի կապակցությամբ՝ վարչապետը չին ժողովրդին մաղթել է երջանկություն և բարեկեցություն: Անդրադառնալով հայ-չինական երկկողմ հարաբերություններին՝ կառավարության ղեկավարը հատկապես ընդգծել է տարբեր բնագավառներում երկու երկրների միջև դինամիկ զարգացող փոխգործակցությունը: «Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս Չինաստանի
80 ամյա Իրավագիտության ֆակուլտետը վերանորոգվել է
«Մեր նման երկրում իրավագիտությունն ամենաարագ զարգացող գիտություններից է: Անկախ պետության կառուցման համար առաջնային նշանակություն ունի իրավունքը: Առանց նսեմացնելու մնացած մասնագիտությունների դերն ու նշանակությունը`իրավունքը այն է, ինչ անհրաժեշտ է հասարակական, քաղաքական, պետական, կենցաղային ցանկացած ոլորտում»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը 80 տարեկան է: 80 տարիների ընթացքում ֆակուլտետը տվել
«Ամեն օր ՄԻԱՎ-ով 1 վագոն մարդ է վարակվում»
«Ամեն օր, ըստ վիճակագրության, մետրոյի 1 վագոն մարդ Ուկրաինայում վարակվում է ՄԻԱՎ-ով»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տվյալներ ներկայացրեց «Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միավորման» մամուլի քարտուղար Յուլյա Ռասկեւիչը, որն այսօր «Վորդ Վիժոն Հայաստան» կազմակերպության աջակցությամբ լրագրողների համար դասընթացներ էր անցկացնում: Յուլյա Ռասկեւիչի ներկայացմամբ` Ուկրաինայում ՄԻԱՎ-ով ապրող (մարդու իմունային անբավարարության վարակ) մարդիկ կան, որոնք,
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Մաքսային միության դեմ. «Ո՞վ է ասել` Հայաստանը ճար չունի»
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է լինեն առողջ, երկկողմանի, բայց ոչ ստրկական: Ըստ նրա, սխալվում են մարդիկ` կարծելով, թե Հայաստանը այլ ճար չունի, քանի Մաքսային միությանն անդամակցումը: «Ի վերջո, իհարկե, Հայաստանը միշտ պետք է ունենա մի այլ ճանապարհ, այդ ճանապարհը առաջին հերթին հիմնված պետք


















































