Օրվա լրահոսը

Վարդան Սեդրակյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է

«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի վճռաբեկ բողոքը ապրիլի 16-ին վերադարձվել է: Հիշեցնենք, որ Վ.Սեդրակյանի պաշտպանը բողոքարկում էր իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումները: Վ.Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի սպանության

«Մի փակեք մեր աշխատատեղերը». Դարձյալ բողոքի ակցիա նախագահականի մոտ (Տեսանյութ)

Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել տեսաձայնասկավառակ արտադրող եւ վաճառող ընկերությունների տնօրեններն ու աշխատակիցները՝ «Համակարգչային արմատական փոփոխություն», «Մի փակեք մեր աշխատատեղերը», «Թույլ չենք տա հերթական մենաշնորհը», «Հեռու պահեք բիզնեսի ոլորտը կաշառակեր պաշտոնյաներից» պաստառներով: Aravot.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ այս պահին հսկայական քանակությամբ տեսաձայնասկավառակներ ունեն, որոնք, իրենց իսկ խոսքերով՝ «լիցենզիոն» են,

Կալանավոր Սիլվա Խաչատրյանի խափանման միջոցը փոխվեց

Aravot.am-ը տեղեկացրել էր, որ Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 2 անչափահաս երեխաների մայր Սիլվա Խաչատրյանը հացադուլ էր հայտարարել՝ կապված իր նկատմամբ ընտրված երկամսյա կալանքի հետ: Կալանավորի երկու անչափահաս երեխաներն ու 86-ամյա մայրը մնացել էին փողոցում, մի երեխան էլ ադ ժամանակ կորել էր: ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Ս.Խաչատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը (լուսանկարում) այսօր տեղեկացրեց, որ

Տիգրան Ուրիխանյանի մանկության երազանքը

«Ագաթանգեղոսի 7 շենքը վերջապես կվերանորոգվի: Ի դեպ, այդ մասին դեռ ուսանողական տարիներից եմ երազել, թեեւ այդ շենքում բնակվող ոչ բարեկամ ունեմ, ոչ էլ տարածքի հետ որեւէ կապ ունեմ: Որոշ ստորգետնյա  անցումներից գոնե զուգարանի հոտ չի գա եւ առավել արդյունավետ կօգտագործվեն այդ հատվածների առեւտրի տաղավարների համար նախատեսված տարածքները, մայրաքաղաքի կանաչապատումը կիրականացվի էկոլոգիային նպաստ բերելու նկատառումներից ելնելով

ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի արձագանքը ՀԱԿ կուսակցության հայտարարությանը

Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը  դատապարտում է ցանկացած բռնություն և անթույլատրելի է համարում  քարոզարշավը խոչընդոտող ցանկացած ոտնձգություն, միաժամանակ ընտրարշավին մասնակից բոլոր ուժերին  կոչ է անում շարունակել քաղաքակիրթ քարոզարշավ:  ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբ

ԺՈՒԿ-ի նախագահը՝ Վարդան Գրիգորյանի հեռանալու մասին

Ինչպես Պետրոս Մակեյանի շուրջ փորձեցին ինչ-որ ինտրիգներ ստեղծել, հիմա էլ փորձում են մեր թիմում, բայց դա իրենց չի հաջողվի

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. Առա՛ջ գիտություն

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի այսօր կայացած տարեկան ընդհանուր ժողովին, որ նվիրված էր ՀՀ ԳԱԱ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին, մասնակցում էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ ԳԱԱ նախագահը շնորհավորեց նրան նախագահ ընտրվելու կապակցությամբ, ապա Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոանը օրհնության խոսք ասաց: Նա ոչ միայն մեջբերում արեց Սուրբ Գրքից, այլեւ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով տրվել է համապատասխան հանձնարարական

  Երևանի քաղաքապետի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2013թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով. •    թ.1 երթուղի –  «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ –

Սպանված եզդիներից ամենաերիտասարդը տասը տարեկան մի տղա էր

Սպանվածների թվում էր նաև տաս հոգուց բաղկացած մեկ ընտանիք

Ինքնասպանության սպառնալիք

Ապրիլի 22-ին, ժամը 13.48-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Աթոյանից ահազանգ է ստացվել, որ նա սպառնում է ինքնասպանություն գործել՝ կտրելով երակները, անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1982 թ. ծնված Ն. Աթոյանը գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում: Դեպքի վայրում են գտնվել  շտապօգնության ծառայության աշխատակիցները, ովքեր Ն. Աթոյանին ցուցաբերել

ԲՀԿ խոսնակ. «Ում հետ ունեցել եք զրույց, գնացեք՝ վերցրեք կաշառք»

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններից առաջ կոպտորեն խախտում են ընտրական օրենսգիրքը։ Վերջին ամենաթարմ փաստերը այս երկու կուսակցությունների չարաշահումների վերաբերյալ հետեւյալն էին. 1. «Մենք ահազանգ էինք ստացել, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հրահանգով մարզպետարանի ենթակայությամբ գործող պետական հիմնարկների ղեկավարների առջեւ պահանջ է դրվել՝ կոլեկտիվի անդամներից հավաքել մայրաքաղաքում ապրող իրենց այն ծանոթ-բարեկամների տվյալները, որոնք կպարտավորվեն Երեւանի

Պռոշյան փողոցում խորը փոս է գոյացել

Ապրիլի 22-ին, ժամը 08.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան փողոցում` «Օլեո» ռեստորանի մոտակայքում, առաջացել է փոս: Դեպքի վայր է մեկնել ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որտեղի է ունեցել հողաշերտի նստվածք, ինչից առաջացել է 2 քմ մակերեսով` 2 մ խորությամբ ճեղք: Տեղում իրականացվել են տարածքի սահմանազատման աշխատանքներ: ԱԻՆ

Լևոն Անանյան. Ես այլևս ձայն չունեմ, ձայնս տվել եմ Տարոն Մարգարյանին

Գրողների միության նախագահից հետաքրքրվեցինք՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մյուս ուժերին ծանոթանալուց հետո՞ է իր որոշումը հօգուտ Տարոն Մարգարյանի կայացրել, թե՞ ամեն ինչ ի սկզբանե պարզ էր: Լևոն Անանյանն ասաց, որ ուզած-չուզած, ծանոթացել է մյուս կուսակցությունների ծրագրերին, քանի որ նախընտրական բուկլետներն իրենց տուն են բերել: Դրանք Լևոն Անանյանը կարդացել է անկողնում և կարծում է, որ վատ

Հրամանատար Մազմանովի եղբոր աղջիկը միայնակ ապրում է կաթոցների տակ (Տեսանյութ)

Ցավոք վերջին շրջանում մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Գյումրու ժամանակավոր կացարաններում և խարխուլ տնակներում ապրող ընտանիքների շարքում զգալի թիվ են կազմում միայնակ տարեցները: Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու Վ. Սարգսյան փողոցի հարակից տնակային ավաններից մեկում հանդիպեցին նման ևս մի ցավալի դեպքի: 83-ամյա Փեփրոն Սարգսյանը մի տարի է, երկարատև հիվանդությւոնից հետո երիտասարդ մահացած որդու հետո

Մովսես Դեմիրճյան. «Հերթական անգամ ընտրողը մնում է անորոշ վիճակում»

Հրանտ Բագրատյանը կոնկրետ Երեւանի զարգացման տնտեսական ծրագիր է ներկայացրել։ Նա

Երեւանը պատկերացնում է առաջին հերթին որպես խոշոր տնտեսական միավոր, որն իր հետեւից տանում է Հայաստանը, եւ Երեւանի զարգացումը պետք է դիտարկվի տնտեսական հարթության մեջ։

Մարզիչը ֆուտբոլային մրցավարին իմպոտենտ է դարձրել

Քենիացի ֆուտբոլային մրցավար Մարտին Վեկեսան պնդում է, որ իմպոտենտ է դարձել այն բանից հետո, երբ հանդիպումներից մեկում թիմերից մեկի մարզիչը, դժգոհ իր ֆուտբոլիստին դաշտից հեռացնելու որոշումից, հարձակվել է իր վրա: Միջադեպը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերին, երբ մարզիչ Դաուդի Կեժեմբեն նետվել է խաղադաշտ: «Նա բռնել էր ամորձիներիցս եւ ուժեղ սեղմում էր: Ես ճչում էի,

ՀՀԿ ԱՊՐԻԼՅԱՆ ԹԵԶԻՍ

Հողը գյուղացուն, քաղաքը՝ Տարոնին:

Apple-ին դիմում-խնդրանք է ուղղվել ավելացնել հայերեն iOS ստեղնաշար

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ միայն կշահեն, եթե iPhone-ի եւ iPad-ի համար ստեղծվի հայերեն ստեղնաշար:  Այժմ Android-ը ավելի հայտնի է դառնում հայերի շրջանում, քանի որ Apple-ը չի ապահովում ստանդարտ հայերեն ստեղնաշար: Այս խնդիրը նկատի ունենալով՝  iTechnology.am առցանց ամսագրի կողմից ստեղծվել է դիմում-խնդրանք: Այս դիմում-խնդրանքն ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում, քանի որ Apple-ի արտադրանքը շատ

Աշոտ Կարապետյան. «Եթե Գրիշա Վիրաբյանը գա, իմ աչքերին նայի…»

Հատված «Առաջին լրատվական»-ին Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի տված հարցազրույցից: – Պարոն Կարապետյան, բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված փոփոխությունները՝ պաշտոնի բարձրացումը կամ պաշտոնանկությունը, առիթ է կրկին վերհիշելու նրա լավ ու վատ, արած ու չարած գործերը: Այս առումով՝ Դուք ևս բացառություն չեք, և Ձեր նշանակման պահից մամուլը վերհիշեց Գրիշա Վիրաբյանին ծեծելու, Մարտի 1-ի իրադարձություններից հետո ընդդիմության միջոցառումներին

Աշխատելու են պահպանել ԱՊՀ թիմային չեմպիոնի կոչումը

Այսօր Ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում կայանալու է ԱՊՀ երկրների զինված ուժերի սպարտակիադայի ծրագրով ազատ ըմբշամարտի առաջնությունը: Սպարտակիադայի ծրագրում ընդգրկված առանձին մարզաձեւերի առաջնություններն ավանդույթի համաձայն անցկացնում են ԱՊՀ տարբեր երկրներում: Ըստ այդմ, ազատ ըմբշամարտի առաջնության անցկացումն այս տարի վստահվել է Հայաստանին: Երեւանյան մրցագորգում ընդհանուր առմամբ պայքարելու են վեց երկրների մոտ 35-40 մարզիկներ: Մեր հանրապետության զինծառայող ըմբիշները հարազատ

Ո՞վ է հիմա հիշում Լենինին (տեսանյութ)

Ուղիղ 143 տարի առաջ այս օրը ծնվեց Խորհրդային միության հիմնադիր ղեկավար Վլադիմիր Իլյիչ Լենինը։ Խորհրդային տարիներին չկար մեկը, ում մանկությունը չսկսվեր Լենին պապիով: Մանրամասները կարդացեք այստեղ:

ՀԱԿ. «Վարչախումբը խուճապի մեջ է»

Ապրիլի 22-ին Աջափնյակի 17-րդ թաղամասում հանրապետական շարքային բանդիտների խումբը հարձակվել են Հայ Ազգային Կոնգրեսի երկու ակտիվիստների վրա, որոնք նախընտրական նյութեր էին բաժանում բնակելի շենքում։ Ակտիվիստներից մեկը ծեծի հետեւանքով ծանր մամնական վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Սա արդեն չորրորդ դեպքն է, երբ բռնության գործադրմամբ փորձ է արվում խոչընդոտել Հայ Ազգային Կոնգրեսի քարոզարշավն ու նախընտրական միջոցառումները։

Ավագանու թեկնածուն զավեշտալի համարեց, որ տղամարդ մարմնավաճառները կանգնում են քաղաքապետարանի մոտ (Տեսանյութ)

«Մեսրոպ Առաքելյանի ասածի հետ կապված թյուրընկալում էր առաջացել, որ նա ասել էր, թե մենք ազատական կուսակցություն ենք, բայց առաջարկում ենք միասեռականների քրեականացում, բայց նա ոչ թե միասեռականության հետ կապված քրեականացումը նկատի ուներ, այլ այն, երբ այդ ամենը տեղի է ունենում փողոցում, այգիներում: Եթե օրենքը հետապնդում է Ծերեթելի եւ այլ հայտնի վայրերում  կանգնող կանանց մարմնավաճառությունը, հարց

The Armenian Mirror-Spectator. «Թեզետա (եթովպահայերը)». ֆիլմը բացահայտում է եթովպահայերի երաժշտականությունը

Թեզետա բառը եթովպերեն նշանակում է կարոտ, հիշողություն կամ ձգտում: Այն նաև եթովպական երաժշտական տեսակներից մեկի անունն է: Իսկ վերջերս ամերիկահայ ռեժիսոր Արամազդ Քալաջյանն այդ բառն օգտագործեց իր «Թեզետա [եթովպահայերը]» ֆիլմի վերնագրի համար: Գրում է «Արմենիան միրոր- սփեքթաթոր» թերթը:   Ֆիլմը եթովպացիների և հայերի պատմական կապերի մասին է, որտեղ երաժշտությունը համայնքների միջև գլխավոր կամուրջն է: Ֆիլմը

Ապրիլի 9-ին աչքի ընկած ոստիկան «Բիզոնը» կհասնի՞ իր երազանքին

«Բիզոն» մականունով ոստիկան Արթուր Տեր-Պողոսյանը, որը, ըստ «Ժառանգության» համակիրների,  ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում իր «ակտիվությամբ» բավականին աչքի է ընկել, ՀՀ Ոստիկանության երրորդ հատուկ գումարտակի երկրորդ վաշտի հրամանատար Արտակ Շահինյանի բնութագրմամբ, «շատ կարգին անձնավորություն է, հրահանգները, իր ծառայությունը նորմալ կատարող»: Նա Aravot.am-ի հետ զրույցում ապրիլի իննին նշված ոստիկանի պահվածքի մասին չցանկացավ խոսել՝ պնդելով, որ դեպքի մանրամասներին

Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Խաչատրյանը, Ցիցերոնը և հռոմեացի հանրահայտ մարմնավաճառուհին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Գյումրի էր այցելել նաև այս կուսակցության կողմից նախորդ գումարման Ազգային ժողովի  պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը: Նա բավական  երկար ելույթ ունեցավ. գյումրեցիներին հիշեցրեց, որ ինքը ևս «լեննագանցի է» ու իր մտքերը ներկայացրեց մասնավոր զրույցներով: Խոսելով  դատարկվող  հայրենիքի, կործանման վտանգի առջև կանգնած հայոց պետականության  ու  հայրենիքի փրկության

Ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանի որդին` Կարինը, ուզում ապրել «կախարդական» Գյումրիում

Այսօր Գյումրու « Հոկտեմբեր» կինոդահլիճում ելույթ  ունեցավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի որդին՝ Կարինը, ով անակնկալի բերեց գյումրեցիներին՝ հայտարարելով, որ ինքը  պատրաստ է ապրել  Գյումրիում: Նա իր մտադրությունը բացատրեց այսպես. «Գյումրին ինձ համար  միշտ եղել է հարազատ ու հրաշալի, կախարդական մի  քաղաք, որը թագավորություն է  իրականում, քան թե  քաղաք: Պատմական Ալեքսանդրապոլ,  որը 1915 թվի ջարդից հետո իմ՝ ընտանիքը

Ինչո՞ւ գյումրեցիները «կատաստրոֆիկ» պարտության մատնեցին իշխանություններին

Այս հարցի պատասխանն  այսօր  իր ծննդավայրում  մեկնաբանեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Գյումրի եկած Վարդան Խաչատրյանը, ով մասնագիտությամբ աստվածաբան է  և «Ժառանգության» նախկին պատգամավորներից մեկն է: «Ճիշտն ասեմ` չէի  սպասում, որ Գյումրիում կլինի  այսպիսի կատաստրոֆիկ  պարտություն  իշխանությունների համար, չէի  սպասում: Եվ հետո մտածեցի, թե բայց  ինչո՞ւ եղավ այսպես, և թող զավեշտական չհնչի,  այդ մտածմունքը ինձ

«Դինո գոլդի» տնօրենն անդրադարձավ բնապահպանների եւ ընկերության միջեւ ծավալված իրադարձություններին

Ես 2 տարի է այստեղ եմ, ամբողջ աշխատողների հետ շփվելով բացահայտել եմ, որ Դինո գոլդում էլեկտրաշոկ չի կիրառվել: Ընդամենը նախկին տնօրինությունը մտադրություն է ունեցել էլեկտրաշոկ ձեռքբերել, որպեսզի պահակային ծառայությունը օգտագործի գիշերային ներխուժողների, հարբածների կամ գողերի վրա:

«Երեւանի բյուջեի փողերը ծախսելու ենք երեւանցու վրա». Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)

«Մենք պետք է ներկայացնենք ձեր շահերը»,- այսօր ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այս կոչով դիմելով խարբերդցիներին՝ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա իր ելույթում նշեց. «Եկել է ժամանակը, որ ոչ թե պետք է խնդրենք կառավարությանը, սրան կամ նրան, այլ ինքներս լուծենք խարբերդցիների հարցերը, կարողանանք բոլոր պրոբլեմներին լուծում տալ: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ դուք

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930