Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածու․ «Արեւմուտքի եւ Հյուսիսի հետ ոչ թե վասալային, այլ՝ հավասարը հավասարի հետ հարաբերություններ»

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խոստանում է, որ կառավարությունը ազատ ընտրություններ կապահովի եւ վստահեցնում է, որ հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններում կհաղթի Գեորգի Մարգվելաշվիլին՝ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածուն: Վրաստանի նախագահական ընտրություններում առաջադրված նախագահի թեկնածու, անկուսակցական Լեւան Չաչուան 2010թ․ մայիսի 7-ին՝ յոթ համախոհների հետ ձերբակալվեց «Կավկասիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ սադրանքի արդյունքում, նա նախկին քաղբանտարկյալ է:

Ռուս սահմանապահի եւ Զարուհի Փոստանջյանի զրույցը՝ հարձակումից հետո

Ինչպես տեղեկացրել ենք, Մեղրիից Երեւան վերադառնալու ճանապարհին հարձակվել են «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա եւ կոտրել տեսախցիկը: Պատգամավորի խոսքերով՝ հարձակվողները ՌԴ-ի ФСБ-ի աշխատակիցներ են: Սակայն նրանցից մեկը քիչ առաջ մոտեցավ Զարուհի Փոստանջյանին եւ ներկայացավ որպես ռուս սահմանապահ: Պատգամավորի պատմելով՝ թույլ չեն տալիս այդ ՌԴ ներկայացուցիչների հետ իրենց պարզաբանումները նկարահանել, որպեսզի հետո ապացույց ունենան: Aravot.am-ը ձայնագրել

Անմատչելիությունը լուծելի խնդիր է

Սեպտեմբերի 25-ին Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի հատման մասում «Սոցիալական ներգրավվածության և աջակցության կենտրոն հանուն հավասարության» հասարակական կազմակերպությունը իրականացրել էր ակցիա նվիրված Երևան քաղաքի անմատչելիության խնդրին: Ակցիայի շրջանակներում կառուցվել է արկղերից պատ, որի վրա ամրացված են Երևանի անմատչելիությունը պատկերող նկարներ իրենց մեկնաբանություններով: Նաև ներկայացված է իրավիճակ, երբ անվասալյակին գամված հաշմանդամը փորձում է դուրս գալ տնից,

ՌԴ ներկայացուցիչները հարձակվել են Զարուհի Փոստանջյանի վրա, կոտրել տեսախցիկը

Քիչ առաջ Մեղրիից Երեւան վերադառնալու ճանապարհին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա են հարձակվել, դեռեւս չհաստատված տեղեկություններով՝ ՌԴ-ի անվտանգության՝ ФСБ-ի աշխատակիցները: Նրանք փակել են ճանապարհը, թույլ չեն տվել, որ պատգամավորն ու «Ժառանգության» ներկայացուցիչները տեղաշարժվեն: Իսկ, երբ փորձել են տեսանկարահանել այդ ամենը, ՌԴ-ի ներկայացուցիչներից մեկը հարձակվել եւ կոտրել է նրանց տեսախցիկը: Այս պահին անվտանգության աշխատակիցների հետ տիկին

Новости Грузия. Քեթի Մելուան իր նոր երգը նվիրել է Փարաջանովին

Վրացական արմատներով բրիտանացի երգչուհի Քեթի Մելուան իր նոր «Love is a Silent Thief» երգը նվիրել է Սերգեյ Փարաջանովին՝ տեսահոլովակում օգտագործելով հատվածներ Փարաջանովի ֆիլմից: Հայտնում է «Նովոստի Գրուզիա» լրատվականը: «Այս տեսահոլովակը ես հավաքել եմ ձայնագրման ընկերությունում աշխատող Մայքլ Դյունի օգնությամբ՝ օգտագործելով կադրեր վրացահայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից», – ասված է երգչուհի պաշտոնական կայքում: Տեսահոլովակը

Թե ինչու է գեներալ Իվանյանը ուզել գնդակահարել Սուրիկ Խաչատրյանին. (Տեսանյութ)

Սամվել Հարությունյանը՝ Սյունիքի նախկին մարզպետի ռազմական հաջողությունների եւ միջադեպերի մասին

Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի առաջարկը ՀՀ կուսակցություններին

Աշխարհում գոյություն ունի քաղաքական ժողովրդավարության երկու ձևաչափ. մեկը՝ մրցակցային, երբ երկիրը ղեկավարվում է ընտրված նախագահով, կուսակցությունների միջոցով, Ազգային ժողովի օրենքներով ու Սահմանադրությամբ, և երկրորդը, որ կոչվում է համագործակցային ձևաչափ, որով երկիրը կառավարվում է այն ժամանակ, երբ խախտված է վերը նշված մրցակցային ձևաչափը: Տարիներ շարունակ Հայաստանում կառավարման մրցակցային ձևաչափը խախտված է: Ասել է թե՝ այսօրվա իշխանությունները

Սարյանի ընտանիքի բնակարանի դռներն ու պատուհանները կվերանորոգեն

Սարյանի տուն-թանգարանը հիդրավլիկ վերելակ կունենա

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված միջոցառում Հալեպում

Սեպտեմբերի 24-ին Հալեպի «Արամ Մանուկյան» Կենտրոնի «Անի» սրահում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 22-րդ տալեդարձին նվիրված ընդունելությունը, որը կազմակերպել էր Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Ընդունելությանը մասնակցեցին Հալեպի հայ երեք համայնքապետերը, մշակութային, բարեսիրական միությունների ներկայացուցիչները եւ բազմաթիվ հալեպահայեր: Ընդունելության ընթացքում ներկաների առջեւ ելույթ ունեցավ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը: Նա հանգամանորեն անդրադարձավ անցած 22 տարիների ընթացքում

Հյուսիս-հարավ ճանապարհի համար Թալինում տարածքներ կիրացվեն

Գագիկ Բեգլարյանը վստահեցնում է, որ հանուն գերակա շահի` բնակիչները չեն տուժի

Անկախության պերճանքն ու թշվառությունը

Ցուցանակը եւ «բոլշեւիկյան» է, եւ «անկախական»

Glendale News Press. «Ամերիկահայ նախկին բռնցքամարտիկը կասկածվում է շաղափի գողության մեջ»

Հայազգի նախկին բռնցքամարտիկին ձերբակալել են ավտոկայանատեղիի սպասարկման խցիկից շաղափ գողանալու կասկածանքով: Հայտնում է «Գլենդեյլ Նյուզ Փրես» թերթը: 34-ամյա Վիլյամ Աբելյանին ոստիկանություն են տարել ուրբաթ օրը իր տնից, որտեղ հայտնաբերել են շաղափը, հաղորդել են Գլենդեյլի ոստիկանությունից՝ հավելելով, որ Աբելյանը ներխուժել է ավտոկայանատեղիի սպասարկման խցիկն ու գողացել շաղափը, ինչը նկարահանել է անվտանգության տեսախցիկները: Աբելյանը ծնվել է Երևանում:

Վարչապետը կմերժի ԱԺ պատգամավորներին

ԽՍՀՄ Հայխնայբանկի ավանդներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ օրենքի նոր նախագիծը վարչապետի սրտով չէ

Հայ ֆերմերները եվրոպացիների խերը չեն տեսել

Բուսաբուծությամբ զբաղվող ֆերմեր Արարատ Ավոյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ անկախ Մաքսային միություն մտնել-չմտնելուց, հայ ֆերմերներից շատերը արդեն իսկ իրենց արտադրանքը իրացնում են Ռուսաստանում: Ուստիև, ըստ նրա, հայ ֆերմերներին ավելի հոգեհարազատ է Մաքսային միությանն անդամակցելը, թեև անկախ համաձայնագրերից,  ռուսների հետ գործընկերային սերտ կապերը ձևավորված են: «Մենք այս տարի 1400 տոննա կարտոֆիլ արտահանել ենք Ռուսաստան,

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Բուենոս Այրեսում

Սեպտեմբերի 24-ին Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին։ Ընդունելությանը ներկա էին Արգենտինայի Սենատի եւ պատգամավորների պալատի, Արտաքին գործերի եւ պաշտամունքի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգային և քաղաքային իշխանությունների անդամներ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, կրթական, մշակութային եւ գործարար շրջանակների, արգենտինահայ համայնքի կառույցների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։ Իր

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Արտակ Դավթյանի նախագահությամբ:  ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ներկայացրեց իր հեղինակած  « 2013 – 2017 թթ.-ին գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում էր բարձրացնել գիտության բնագավառի ծախսերը: Պատգամավորն առաջարկում էր գիտության բնագավառի ծախսերը 2013 թվականի

Ինչու՞ են ձմռանը ավելի «դժվարությամբ» սիրահարվում

  «Ձմեռը կարող է մեծ փորձություն լինել սիրահարների հարաբերությունների համար: Չնայած ձմռան փաթիլներին, որոնք կարող են ռոմանտիկ մթնոլորտ ստեղծել սիրահարների համար, զույգերը երկու անգամ ավելի շատ  են մտածում հարաբերությունները խզելու մասին: Դա հատկապես տեղի է ունենում Սուրբ ծննդյան տոնի և սիրահարների տոների միջև ընկած ժամանակահատվածում:  Ըստ փորձագետների՝  պատճառը հուզական բարձր ճնշումն է: Ուսումնասիրության արդյունքում նրանք

Երկրից դուրս մերոնք աչքի շատ են ընկել. Գեղանկարիչ

«Այսօր իմ տարեդարձն է, դարձել եմ 30 տարեկան, նկարներս նույնպես երեսունն են»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում իր աշխատանքների անհատական ցուցահանդեսի մասին նշեց գեղանկարիչ Տիգրան Հակոբյանը: Նրա խոսքով արվեստանոցից դուրս բերված նկարները ցանկացել է յուրովի տեսնել, դրանք էքսպերիմենտների մեջ են, աբստրակտի ոճով: Ստեղծագործությունների շնորհիվ գեղանկարիչը իր ներքին աշխարհն է ի ցույց դրել, նկարչությունը ուրիշ կյանք է` ապրելու եւ

Կառավարությունը թույլատրել է ներկրել թմրանյութեր եւ հոգեմետ դեղեր

Վաղը ՀՀ կառավարությունը Կոտայքի մարզում գործող «Դարմանթեստ Լաբորատորիս» ընկերությանը կթույլատրի թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր ներմուծել մեր երկիր: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի վաղվա օրակարգից: Ընկերությանը տրվել է ներմուծման գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի ժամկետով: Համաձայն համացանցում առկա տեղեկատվության, «Դարմանթեստ Լաբորատորիս»-ը կենսահամարժեքության եւ դեղակինետիկայի գծով բացառիկ լաբորատորիա է ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ տարածաշրջանում: Ընկերության

Doğan. Թուրքիայում տղա աշակերտները բողոքի են դուրս եկել կիսաշրջազգեստով

Թուրքիայի դպրոցներից մեկի տղա աշակերտները փոքր խմբով դպրոց են ներկայացել կիսաշրջազգեստով՝ բողոքելով, որ դպրոցում արգելվել է, որ աղջիկները կիսաշրջազգեստ հագնեն: Հայտնում է «Դողան» լրատվական գործակալությունը: «Dev-Lis» խմբի (հեղափոխական աշակերտներ) անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ Անթալիայում գտնվող անատոլիական Գազի միջնակարգ դպրոցի, որն արգելել է աղջիկներին կիսաշրջազգեստ կրել որպես դպրոցի համազգեստ: Մոտ 10 աղջիկներ պաստառներ էին

Նախագահ-Բաղդասարով մտերմությա՞ն պատճառով չի լուծվում «Արմավիայի» ուղեկցորդների խնդիրը (Տեսանյութ)

«Արմավիա» ավիաընկերության մի խումբ նախկին աշխատակիցներ` բորտուղեկցորդներ, քիչ առաջ ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա էին անում. նրանք պահանջում են ավիաընկերության սեփականատիրոջը նախագահականից հանձնարարել, որպեսզի վերջիններիս մարտ եւ ապրիլ ամիսների աշխատավարձերը վճարվի: Սակայն, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրին ցուցարարները, նախագահի աշխատակազմի նամակների բաժնում նրանց այսօր ասացին, որ նախագահականը ոչ մի լծակ չունի ազդելու «Արմավիայի» սեփականատեր

Բացվել է Տիգրան Հակոբյանի անհատական ցուցահանդեսը

Իր ծննդյան օրը յուրահատուկ կերպ է որոշել նշել նկարիչ Տիգրան Հակոբյանը: «Արտե Վալե» արվեստի սրահում այսօր՝ սեպտեմբերի 25-ին, բացվեց նրա անհատական ցուցահանդեսը: «Որոշել էի 30-ամյակս առանձնահատուկ նշել, և ստացվեց, սա դարձավ իմ կյանքի ամենալավ տարեդարձը», – ասաց Տիգրանը: Ներկայացված էին շուրջ 30-ից ավելի աշխատանքներ: Թեև ցուցահանդեսը խորագիր չուներ, բայց գրավել էր շատերի ուշադրությունը. «Իմ լավագույն

«Այդ ես չեմ» ֆիլմը մեծ հաջողություններ ունեցավ «Կինոշոկ» փառատոնում

«Ոսկե ծիրան» 10-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրում առաջին մրցանակի արժանացած «Այդ ես չեմ» ֆիլմը (ռեժիսոր` Մարիա Սահակյան) ԱՊՀ և Մերձբալթյան «Կինոշոկ» կինոփառատոնում արժանացել է երկու պատվավոր մրցանակների` «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն օպերատոր» անվանակարգերում: Ֆիլմի օպերատորը Մկրտիչ Մալխասյանն է: Հիշեցնենք նաև, որ «Այդ ես չեմ» ֆիլմը «Հայակ» 2-րդ ազգային կինոմրցանակաբաշխությունում արժանացավ «Լավագույն

Ռոման Ամոյանի փոխարեն մեկ ուրիշը արդեն հեռացած կլիներ

Լեւոն Ջուլֆալակյանն այսօր հատուկ անդրադարձավ  Բուդապեշտում Ռոման Ամոյանի նվաճած բրոնզե մեդալին: «ՖԻԼԱ-ի նախկին նախագահ Ռաֆայել Մարտինետիի արածներից հետո մեկ ուրիշը ըմբշամարտից հիասթափված ու հեռացած կլիներ: Բայց Ռոմանը դա չարեց, իր մեջ ուժ ու վճռականություն գտավ, անձնական եւ հավաքականի մարզիչների աջակցությամբ վերադարձավ հոգեբանորեն ու մարզավիճակ ձեռք բերեց: Նա, ճիշտ է, աշխարհի առաջնությունում չորս տարի առաջվա Ամոյանը

Սևակ Հովհաննիսյանն իր վրա հարձակման մեջ մեղադրում է կրոնական կազմակերպությունների անդամներին

Սևակ Հովհաննիսյանը հայտնեց, որ կրոնական կազմակերպության անդամները սեպտեմբերի 25-ի առավոտյան հարձակում են գործել նաև «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանի վրա:

Երևանյան պատվիրակությունը մասնակցել է Ստավրոպոլ քաղաքի տոնական միջոցառումներին

ՌԴ Ստավրոպոլ քաղաքի 236–ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 21–ին Երևանի ավագանու անդամներ, ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը և քաղաքաշինության հանձնաժողովի փոխնախագահ Լևոն Իգիթյանը պաշտոնական այցով մեկնել էին Ստավրոպոլ: Ստավրոպոլի քաղաքապետ ԳեորգիԿոլյագինի հետ հանդիպման շրջանակում քննարկվել են երկկողմ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Ողջունելով երևանյան պատվիրակությանը և շնորհակալություն հայտնելով քաղաքի տոնին երկրորդ տարին անընդմեջ

Ակտիվիստ. «Մեր մասնակցությունը քաղաքապետարանին պետք է, որ լեգիտիմացնի իր ապօրինի որոշումը»

«Մենք չենք մասնակցելու այդ հանձնաժողովի աշխատանքներին: Տեսնելով հանձնաժողովի այդ կազմը, աշխատում ենք հնարավորինս հեռու մնալ այդ հանձնաժողովից, առավել եւս, որ այն երկու պաշտոնյաներից մեկը, որոնց հրաժարականը մենք պահանջում ենք, այդ հանձնաժողովի անդամ են, եւ ովքեր ապօրինի որոշում են կայացրել եւ ոչ հարիր պահվածք դրսևորել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով տրանսպորտի սակագնի վերանայման համար ստեղծված հանձնաժողովին, ասաց ակտիվիստ

Կայացավ «Կոմիտաս Վարդապետ» փառատոնին նվիրված մամուլի ասուլիս

Սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը, ինչպես նաև կոմիտասագետներ և փառատոնի սփյուռքյան մասնակիցներ:  Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ փառատոնը նպատակ ունի

Պարզաբանում «Ռադիո Հայ» ՍՊԸ-ում կատարվելիք ուսումնասիրության վերաբերյալ

Ընկերությունում նախատեսվում է իրականացնել ոչ թե ստուգում, այլ ուսումնասիրություն՝ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով նախատեսված կարգով, որի անցկացման նպատակն ամրագրված է նույն հավելվածի 2-րդ կետով: Ինչ վերաբերում է հարկային մարմնի կողմից իրականացվող չափագրումների (ուսումնասիրությունների) արդյունքների իրացմանը, ապա հայտնում ենք. չափագրման արդյունքներով կազմված արձանագրությունները ժամանակագրական կարգով կարվում և պահվում են տնտեսվարող

Տեղեկատվություն՝ դատական կարգադրիչների կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ներգրավված մեղադրյալների մասին

ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է նախաքննությունը։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ, որպես մեղադրյալ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031