Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը կասկածներ ունի, որ որոշում կայացնելիս Սերժ Սարգսյանը խորհրդակցել է կոալիցիոն գործընկերների հետ

Ոչ թե ՀՀ նախագահին ճնշել են այս որոշումը կայացնել, այլև իր քաղաքական հոտառությամբ նա ճիշտ ժամանակին այդ հայտարարությունն արել է:Եթե դա անակնկալ էր պարոն Ֆյուլեի համար, թող ների նա ինձ, ուրեմն նա հեռուն նայող քաղաքական գործիչ չէ

Արմեն Մարտիրոսյան. «Մաքսային միություն մտնելու դրդապատճառը`Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգը պահելու ցանկությունն է եղել»

«Ընդամենը մի քանի օր առաջ մեր անկախության քսաներկու ամյակը նշեցինք, եւ սա որոշակի առումով պետք է հույսեր արթնացնի, որ զարգանալու տեղ ունենք: Ցանկացած պարագայում անկախությունը մեծ շանս է, որը քչերին է տրվում: ՀՀ իշխանությունների ներքին եւ արտաքին քաղաքականությունը, որ իրականացնում են իրավիճակային խնդիրներ լուծելու համար, իրենց իշխանությունը պահելու, մեզ բերել են այն իրավիճակին, որ ընդունվում

Վանա կատուն մեր ազգային հարստությունն է (Տեսանյութ)

shirakcentre.org. «Վանա կատու» հիմնադրամի տնօրեն Իրինա Թադևոսյանը օրերս «Շիրակ կենտրոնի» գրասենյակ այցելեց` բերելով իր տասնյակ Վանա կատուներից երեքին: Ներկայացվող տեսանյութում Իրինա Թադևոսյանը խոսում է Վանա կատվի առանձնահատկությունների ու ցեղատեսակի ծագման մասին. «Անհրաժեշտ է իրականացնել քայլեր, որպեսզի բոլորը ճիշտ ճանաչեն և գնահատեն Վանա կատվին, չպետք է թույլ տալ, որ այս` զուտ հայկական կատվատեսակը կորչի, ինչպես կորան ղարաբաղյան ձին

«Եթե ուզում եք ներդրումներ, պետք է մաքսային խաղի կանոնները բոլորի համար նույնը լինեն»

Կովկասի աճի ֆոնդը «Էկոսպան»-ին գումար տվեց, որ հումքը ոչ թե դրսից ներկրի, այլ տեղական արտադրողից ձեռք բերի:

Վիկտոր Սպասկի. «Մաքսային միության տարածքից Հայաստան տեղափոխված գումարները գերազանցում են ՀՀ-ից արտահանման մակարդակը»

«Հայաստանի եւ Մաքսային միության անդամների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները վերջին երեք տարիների ընթացքում բավականին ակտիվ եւ դրական զարգացում են ունեցել: Օրինակ, ասենք ՌԴ-ի հետ միայն անցյալ տարի ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 20 տոկոս: Եթե խոսենք փոխադարձ ներդրումնհերի մասին, մասնավորաբար, էներգետիկ ոլորտում ուղիղ ներդրումների 45 տոկոսը, որոնք մինչ այսօր ներդրվել են Հայաստանում, ռուսական ներդրումներն են: Բանկային,

ՀՀԿ երիտասարդ քաղաքական գործիչները Բուդապեշտում ծանոթացել են կոռուպցիոն ռիսկերին վերաբերող խնդիրներին

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները սեպտեմբերի 16-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից կազմակերպված ՙԵրիտասարդ առաջնորդներ 2013-2014՚ խորագրով ծրագրին, որն անցկացվում էր ՙՌոբերտ Շուման՚ ինստիտուտում։ Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի 13 քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դասախոսում և իրենց փորձը երիտասարդներին ներկայացնում էին

Եվրոբոնդերի առավելություններն ու թերությունները

Եվրոպարտատոմսերի առաջին թողարկումը, որպես այդպիսին, Հայաստանի համար կարելի է հաջողված համարել։ Ներգրավվեցին միջոցներ, որոնք մեզ նման երկրների դեպքում վատ տոկոսադրույքով չեն։ Սակայն, դրանով հանդերձ, եվրոբոնդերը Հայաստանի համար թանկ հաճույք են։ Այն ծանրացնում է արտաքին պարտքը, որն առանց այն էլ թեթեւ չէ։ Այս թողարկմամբ երկրի արտաքին պարտքը ավելացավ եւս 700 մլն դոլարով։ Ի դեպ, նախապես ծրագրված

Հայ ժողովրդի հիմնադիր Պարույր Հայրիկյանր կարծես թե փոքր-ինչ չափն անցել է

«Ռուս ժողովուրդը» պատրաստվում է դատի տալ Պարույր Հայրիկյանին՝ իրեն ապուշի տեղ դնելու համար, որովհետեւ միայն ապուշները կարող էին վստահ լինել, որ «հայերը Հայրիկյանին են ընտրելու»։

Մաքսային միություն` Հայաստանի որեւէ նախագահ կարո՞ղ էր արկածախնդիր լինել

Քաղաքական առումով անկախ Հայաստանը ընտրությունը կատարել է 22 տարի առաջ` ռազմավարական գործընկեր ընտրելով Ռուսաստանին: Այլ ընտրություն այն ժամանակ եւ հիմա էլ, անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխ, մեր երկիրն ունենալ չէր կարող, քանի որ փոքր պետությունները գտնվում են մեծ պետությունների ստեղծած անվտանգության համակարգերում: Այս առումով ոչ մի արտառոց բան չկար ներկայիս նախագահի որոշման մեջ:

Ալվարդ Պետրոսյան. Համոզված եմ, որ մեր ժողովրդի 95 տոկոսից ավելին կքվեարկի հօգուտ Մաքսային միության

Եթե ես լինեի նախագահ, կասեի՝ հանրաքվե անցկացրեք ու ինքս իմ վրայից կվերցնեի այդ պատասխանատվությունը:

ՀՀ նախագահը ստեղծեց այն կառույցը, որը ղեկավարելու է Աղվան Հովսեփյանը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով, 55-րդ հոդվածի 6-րդ կետով և քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող

Անուշ Սեդրակյանին 14 տարով չեն նստեցնի. ՀՀԿ-ն Սեդրակյան ազգանունով Մհեր էլ ունի

Այսօր «Հայելի» ակումբում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը համոզմունք հայտնեց, որ Ուկրաինան եւ Վրաստանը ստորագրելու են ԵՄ Ասոցացման համաձայնագիրը եւ այդ ուղին են բռնելու. «400 ապրանքատեսակի վրա Վրաստանը ստացել է արդեն մաքսային արտոնություն: Դա այն կաշառքն է, որ ՌԴ-ն տվել է իրենց: Խոսում ենք Ռումինիայի, Հունաստանի, Բուլղարիայի ծանր վիճակի մասին: Մենք հասնում ենք ԵՄ

«Հասկանալով, որ տուժողը տրանսվիստիտ է, պահանջել ենք մեր վճարած գումարները»

Նիկան, որի ընկերները ոստիկաններն էին, հետագայում հաղորդում է տալիս, թե կպչուն ժապավենով փորձել են իրեն կապել, գլխին են խփել:

Հայաստանի արտաքին պարտքը հասավ 5 միլիարդ դոլարի

Փաստորեն, Տիգրան Սարգսյանը (բնականաբար՝ Սերժ Սարգսյանի համաձայնությամբ) հինգ տարվա ընթացքում երկուսուկես անգամ ավելի շատ պարտք է վերցրել, քան դրան նախորդած 17 տարիների ընթացքում։

Էլմար Բրոկ․ «Հայաստա՛նը կորցրեց իր եվրոպական հեռանկարը»

«Ազատություն» ռադիոկայան. «Ոչ թե մենք կորցրեցինք Հայաստանը, այլ Հայաստանը կորցրեց իր եվրոպական հեռանկարը․ սա է ճիշտ մոտեցումը», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկը: «Եվ Հայաստանն այդ կորուստն ունեցավ Ռուսաստանի կողմից անհավանական մեծ ճնշման պատճառով, որ անվտանգության հարցով ճնշում էր», – հավելեց նա: «Ահա թե ինչու

ՀՀԿ պատգամավորը՝ ԵՄ-ին. «Քաչալը որ ճար ունենար, իր գլխի ճարը կաներ»

 «Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Մաքսային միություն մտնելու, միակ տրամաբանական հայտարարությունն էր: Բնական է, որ մենք ռազմավարական դաշինք ենք: Տասնյակ դրական կետեր կարող եմ նշել: Ըստ էության, խոսքը մեր տասնյակ կորցրած շուկաների վերականգնման մասին է՝ «Նաիրիտ», «Վանաձորի Քիմպրոմ», սննդաարդյունաբերություն, գյուղատնտեսություն: Տնտեսության զարգացման տեսակետից Մաքսային միությունը անհամեմատելի է ԵՄ-ի հետ»- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ

Լեւոն Թոքմաջյան. «Մենք ոչ մի անգամ ինքնուրույն չենք եղել, ոչ էլ կլինենք»

Հատված ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի հարցազրույցից: – Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է ճիշտ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը։ – Ես այն մարդն եմ, որ ե՛ւ նախկին համակարգի ժամանակ եմ ստեղծագործել, ե՛ւ հիմա։ Ոնց մտածում եմ, լավ է, որ Ռուսաստանի հետ ենք, ուրիշ ելք չունենք։ Մենք չգիտենք՝ Եվրոպան ինչ է անելու մեզ համար։ Կարծում եմ,

Էժան խաղալիքներ հասարակության համար

Շարունակում են զարմացնել բոլոր այն վերլուծաբանները, որոնք խիստ առաջ են նայում, նշելով, թե այժմ ոչ թե երկրի խնդիրներն են լուծվում, այլ` 2017-18 թվերի զույգ ընտրություններում դոմինանտների հարցը: Ըստ նրանց` ստացվում է, որ հայ հանրությունն ընդհանրապես ապրում է ընտրությունից ընտրություն, միայն ընտրական գործընթացի սուբյեկտ որպես, իսկ ընտրություններից հետո նրանց խնդիրների լուծումն այնքան է օրակարգային, որքանով դա

Ականի պայթյունից արյունաքամ եղած երիտասարդը մի տարի առաջ էր ամուսնացել

Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանն ասաց, որ ադրբեջանական զինուժը մոտ 20 րոպե կրակ է բացել, թույլ չտալով,որ վիրավոր երիտասարդին օգնություն ցուցաբերվի:

Մեծ Բրիտանիայի դեսպան. Այն, ինչ մենք ուզում էինք լսել նախագահից, լսեցինք

Սարգսյանի հետ հանդիպումը շատ օգտակար էր, քանի որ դրանից հետո ես կարողացա Լոնդոնի իմ կոլեգաներին հայտնել, որ ՀՀ նախագահը դեռ շատ հետաքրքրված է եւ ուզում է շարունակել դրական ակտիվ ներգրավվածություն ունենալ հարաբերությունների զարգացման հարցում։

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը խուսափում հանրաքվեից

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ծավալված քննարկման ժամանակ բրիտանացի պատգամավոր Չարլզ Թաննոքը հայտարարել է, թե Հայաստանի որոշումն ի վերջո պետք է վավերացվի հանրաքվեով։ Թե ինչից ելնելով է ԵԽ պատգամավորը նման հայտարարություն արել, հայտնի չէ, սակայն դատելով ՀՀԿ մամուլի խոսնակի նյարդային արձագանքից, իշխանությունները նման մտադրություն չունեն։ Անկեղծ ասած՝ զարմանալի է, թե ինչու է Ս. Սարգսյանը խուսափում այս

Ականապատված տարածքում ական է պայթել, ինչի հետևանքով մահացել է Այգեձոր գյուղի 26-ամյա բնակիչը

Սեպտեմբերի 24-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Տավուշի բաժին է ահազանգել Այգեձոր գյուղի բժիշկն ու հայտնել, որ նույն գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Էդվարդ Դալլաքյանը գյուղին պատկանող «Նավթազի բալան» կոչվող հանդամասում, ականի վրա պայթելու հետևանքով, ստացել է «աջ ոտքի միջծնկային հատվածի տրավմատիկ ամպուտացիա» վնասվածք և մահացել:  Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, երբ Է. Դալլաքյանը,

Իսկական տաքսին պիտի տարբերվի «գրդոնչուց»

Գարիկ Պեդույանն էլ կարծում է, որ այս վիճակը նախարարի մեղքով է ստեղծվել, կամ պետք է լինեն սպիտակ, կամ դեղին համարներ:

Գագիկ Ծառուկյանը հանդիպեց ազատամարտիկների հետ (Տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ընդառաջելով Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամների ցանկությանը, հանդիպեց նրանց հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվեցին ազատամարտիկներին մտահոգող մի շարք խնդիրներ: Ազատամարտիկներին մտահոգում էին Հայաստանի առջև ծառացած թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները: Նրանց գնահատմամբ՝ մեր երկիրն այսօր կանգնած է բազմաթիվ խնդիրների առջև, որոնք համակարգված և խորքային լուծումներ են պահանջում: Ազատամարտիկները մատնանշեցին հատկապես Հայաստանի

ՀՅԴ-ն գտել է արտագաղթը կասեցնելու բանալին (Տեսանյութ)

Արտագաղթը կասեցնելու ՀՅԴ ծրագրին առաջինն արձագանքել է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը։ Դաշնակցությունը սպասում է նոր արձագանքների։ «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագրի հեղինակ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը վստահեցնում է՝ գտել են արտագաղթը կասեցնելու բանալին. «Ծրագիրը բաց է, ու մենք կաշկանդված չենք միայն մեր ներկայացված մոտեցումներով։ Այս ծրագիրը կուսակցական չէ, այն ազգային ծրագրի վերածվելու նպատակ է

ՀՀ ողջ օրենսդրական դաշտը չի փոխվի Մաքսային միությանն անդամակցելու համար

Հատված Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի հարցազրույցից: – Խոսվում է, որ ՄՄ–ին միանալու դեպքում ՀՀ ողջ օրենսդրական բազան պետք է փոփոխության ենթարկվի, այդպես է՞։ – Չէ, մենք ներդաշնակեցման ենք գնալու, բայց դա չի նշանակում, որ ամբողջ օրենսդրական դաշտը պետք է փոխվի։ – Բայց ամբողջ օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի, չէ՞: – Այո, բայց չեմ կարծում, որ այդքան

Այսօրվա պարտիան կարող է վճռորոշ դեր ունենալ

Խոջաելիում ավարտվում է շախմատի աշխարհի U20 տարիքային խմբի աշխարհի առաջնությունը: Հայաստանի երեք ներկայացուցիչներից 11-րդ տուրում հաղթանակ տարավ միայն կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը, որը 7,0 միավորով հանգրվանել է 14-րդ հորիզոնականում: Այսօր նախավերջին տուրում հայ շախմատիստուհին խաղում է իրանցի Սարասապատ Խադեմալշարիեհի հետ: Տղաների պայքարում գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը եւ միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը ոչ-ոքի արեցին: Սամվելը 8,0

Կուսակցությունների դերի ձևախեղումը

Հայաստանում շատերն են խոսում կուսակցությունների ազդեցության նվազման, դրանցից հասարակության հիասթափման մասին: Սրա հիմնական պատճառն այն է, որ տեղի է ունեցել կուսակցությունների դերի ձևախեղում: Կուսակցությունները քաղաքական մենեջմենթի ինստիտուտներ են, որոնք համախմբում են որևէ հարցի շուրջ մտահոգ գործիչներին՝ քաղաքական գործունեություն իրականացնելու համար: Այս մենեջմենթի կարևորագույն ֆունկցիաներից մեկը համապատասխան ֆինանսավորում ապահովելն է, ինչը սովորաբար տեղի է ունենում կուսակցության

Կուսակցության կին ղեկավարը պնդում է՝ հայ տղամարդու որակն ընկել է

Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավարը սրտնեղել է՝ Հայաստանում տղաների դեֆիցիտից: «Մեկ հայ տղային բաժին է ընկնում 13 աղջիկ: Այսինքն, ընտրությունն է դժվարացել»-,- Aravot.am-ին ասաց Անի Զախարյանը: Նրա խոսքերով, տղաների քանակից բացի որակի խնդիր էլ կա. «Դա գալիս է էլի իշխանություններից: Եթե ամբողջ օրը հեռուստատեսությամբ եթեր է գնում հայ տղամարդու ուրիշ տեսակ եւ չկա այն

Աշոտ Աղաբաբյանը չի հավատում, որ Վոլոդյա Ավետիսյանը կարող էր կաշառք վերցնել

Վոլոդյա Ավետիսյանն այն մարդն է, ով չէր կարող խարդախություն անել։ Այս կարծիքը ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանինն է՝ Բուռնաշինը, ում կենսագրության մեջ գրված է, որ 1988թ. մասնակցել է «Անկախության բանակ»  ռազմահայրենասիրական կազմակերպության մարտական գործողություններին (Երասխավան, Նուբարաշեն, Նոյեմբերյան, Լաչին եւ այլն): – Այդքան լավ ճանաչում եք պարոն Ավետիսյանին, ի՞նչ եք կարծում՝ նա  խարդախությամբ կզբաղվե՞ր։ – Ես չեմ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031