Օրվա լրահոսը
Սպարտակ Մելիքյանը, որպես ԱԺ պատգամավոր, կողմ է ՀՀ-ի անդամակցությանը ՄՄ-ին
Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը նույնպես կողմ է արտահայտվել Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցությանը: Ձեր ուշադրության ենք ներկայացնում ՀՔԱ Վանաձորի գրասենյակից ուղարկված նամակը և Սպարտակ Մելիքյանի պատասխանը: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Պերճանքի ու թշվառության արանքում
Կարծես թե պարզ է, որ Հայաստանի համար Արևմուտքի և Ռուսաստանի խաղը կամ պայքարը դեռ շարունակվելու է, և այն ընդհատված չէ: Պարզապես կարող են փոփոխություններ լինել տակտիկական հարցերում, կարող են փոխվել մեթոդները, գործիքները, ինչ-որ առումով նաև կազմերի փոփոխություններ կարող են լինել, սակայն պայքարը շարունակվելու է, քանի որ պարզից պարզ է, որ այստեղ խնդիրը Հայաստանի հետ կապված
Փորձաքննությունը հաստատել է. Վարդան Օսկանյանի որդին թմրամիջոց գործածել է
Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը եւ նրա ընկերը՝ Վահագնը առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ գործածելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նշանակված փորձաքննության դրական եզրակացության հիման վրա՝ որոշում է կայացվել երկուսին էլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասի հատկանիշներով
Հրդեհ «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում
Սեպտեմբերի 25-ին, ժամը 06.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում: Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում (մոտ 650 քմ): Այս պահի դրությամբ դեպքի վայրում աշխատում են
Հարձակվել են Միացյալ Երիտասարդական Լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանի վրա
pastinfo.am․ Մոտ 30 րոպե առաջ Զեյթունում հարձակում է տեղի ունեցել Միացյալ Երիտասարդական Լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանի վրա: Այս մասին տեղեկացնում է Միացյալ երիտասարդական լիգան: Հարձակվողները եղել են 5 հոգի, որոնք քաշքել են Ս.Հովհաննիսյանին, որի արդյունքում պատռել են վերնաշապիկը, մի քանի հարված հացրել Սևակ Հովհաննիսյանի դեմքին և որովայնի հատվածում: Միաժամանակ, Միացյալ Երիտասարդական Լիգան հիշեցնում է, որ Սևակ
«Աշոտ Մանուկյանի նման հրամանատար ունենայինք մենք Բաքուն վաղուց վերցրած կլինեինք». Արամ Թորգոմյան
«Այն առյուծ տղերքը, որոնք այսօր մեզ հետ չեն և նրանց հոգին թևածում է այսօր, այս սրահում Աշոտ Մանուկյանի հոգով ու շշնջում իր ողջ մնացած ընկերների ականջներին: Նրանք երթ ունեն շարունակելու, նրանք հողեր ունեն ազատագրելու: Եվ այդ տղերքը Աշոտ Մանուկյանի հոգով երդում են տվել, երդում է տվել նաև մեր ամբողջ հայ ժողովուրդը, որ երբեք չենք կանգնելու
Էթիկայի հանձնաժողովի անդամները հիմնավորում են ԹԻ-ի դիմումի մերժումը
Azatutyun.am. ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովն այսօր մերժեց խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեության զուգակցելը որպես պատգամավորական էթիկայի խախտում ճանաչելու մասին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի քննությունը: Հանձնաժողովը նախագահի տեղակալ Դավիթ Հարությունյանի պարզաբանմամբ՝ իշխող կուսակցության պատգավոր, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի քննությունը մերժվել է, քանի որ դրանում ներկայացված պնդումները
«Ժառանգության» թեկնածուի այսօրվա հանդիպումն անցավ ոչ մարդաշատ հրապարակում․ (Տեսանյութ)
Այսօր Կապանում «Ժառանգություն» կուսակցությունից Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Հայրապետյանը Կապանի մշակույթի հրապարակում նախընտրական հանդիպում ունեցավ կապանցի ընտրողների հետ, որին քիչ թվով մարդիկ էին մասնակցում: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով իր ելույթում անդրադարձավ ՀՀ նախագահի սեպտեմբերի 3-ին Ռուսաստանում արած հայտարարությանը եւ խիստ քննադատեց այդ քայլը: Ըստ նրա՝ այսօրվա
Թունդ վիճաբանություն Գյուրջիևի հոր՝ Աշուղ Ադաշի գերեզմանի շուրջ. (Ֆոտոշարք)
Վերջերս Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանը դատի էր տվել Գյումրու քաղաքապետարանին ենթարկվող «Հավերժ հիշատակ» ՓԲԸ- ին` գտնելով, որ Գյումրու հին գերեզմանատանը գտնվող Գյուրջիևի հորը գերեզմանը ինքնագլուխ, ապօրինաբար, առանց համապատասխան փաստաթղթերի թույլատրել են ենթարկել միջամտության: Իսկ ապօրինի միջամտություն իրականացնողը գյուրջիևագետ Պատերսոնն է, ով, լինելով Գյուրջիևի հոգևոր ժառանգը, փորձել է
Եվրոպացի պատգամավորները կոչ են անում երես չթեքել Հայաստանից
Azatutyun.am․ Չնայած Մաքսային Միությանը միանալու՝ Սերժ Սարգսյանի որոշմանը, եվրոպացի պատգամավորները կոչ են անում վերջնականապես երես չթեքել Հայաստանից և հնարավորություն տալ, որ պաշտոնական Երևանը մասնակցի Եվրամիության մի շարք գործակալությունների աշխատանքին։ Եվրոպական ընտանիքը երեք տասնյակից ավելի գործակալություններ ունի ամենատարբեր ոլորտներում՝ բնապահպանականից մինչև պաշտպանություն, որոնց հետ համագործակցելու հարցով մեկ տարի առաջ հենց Հայաստանի իշխանություններն էին դիմել պաշտոնական Բրյուսելին։
Ռոբերտ Ամիրխանյանը` Աղասի Այվազյանի այրուն. «Նրա մտքով ֆանտազիաներ են անցնում»
Աղասի Այվազյանի այրին`Գրետա Վերդիյանը որոշել է դատի տալ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին «Երազ իմ երկիր հայրենի» երգի համար, քանի որ իր խոսքով` բառերը Աղասի Այվազյաննին են: Դրանից բացի տիկինը ասել է, որ փողոցում հանդիպելով Ռոբերտ Ամիրխանյանին, նա իրեն ասել է՝ «եթե տղամարդ լինեիր`մռութդ կջարդեի»… Aravot.am-ը Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանից հետաքրքրվեց արդյո՞ք նման բան եղել է, թե ոչ.
Քննարկվել են ԵԽ հետ գործողությունների ծրագրի իրականացման հարցեր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին: Քննարկվեցին Եվրախորհրդի հետ Հայաստանի 2012-2014թթ. գործողությունների ծրագրի` տեղական ժողովրդավարության զարգացման միջոցառումների իրականացման հետ կապված հարցեր: Օլեքսանդր Պավլյուկը տեղեկացրեց, որ Դանիայի կառավարությունը 1,7 մլն եվրո է հատկացրել նշված միջոցառումների իրականացման համար: Միջոցառումները երեք հիմնական ուղղություն են ներառում` աջակցություն
ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Ավստրիայում
Սեպտեմբերի 23-ին Վիեննայի Բորսայի հանդիսությունների Մեծ սրահում Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր տոնական ընդունելություն ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ:Ընդունելությանը մասնակցեցին Ավստրիայի կառավարության, դաշնային նախարարությունների պաշտոնատարներ, խորհրդարանի ստորին եւ վերին պալատների՝ Ազգային խորհրդի եւ Դաշնային խորհրդիպատգամավորներ, Վիեննայում գործող ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների ղեկավար կազմը, դիվանագետներ, Ավստրիայի պետական, քաղաքական շրջանակների, հասարակական,մշակութային կազմակերպությունների, մունիցիպալ իշխանությունների ներկայացուցիչներ,
Արմեն Մարտիրոսյան. «Դանիելն ինչպես ազատ մտել է «Ժառանգություն», այնպես էլ կարող է ազատ հեռանալ»
«Ժառանգություն» կուսակցության անդամ Դանիել Իոաննիսյանը օրերս 7or.am-ին ասել էր, որ հիասթափվել է «Ժառանգությունից» եւ ուզում է հեռանալ: Նա քննադատում է «Ժառանգությանը» Մաքսային միությանը միանալու դեմ գործողությունների բացակայության համար, վարչության աշխատանքը նրան նույնպես դուր չի գալիս: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Դանիելը մտածող անձնավորություն է: Որեւէ խնդիր չեմ տեսնում, եթե
Սամվել Ալեքսանյանը համոզել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին․ (Տեսանյութ)
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Փակ շուկայի հարցով հանդիպել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ:
Washington Post. Մահացել է ռեժիսոր Ռիչարդ Գասպար Սարաֆյանը
Կինոռեժիսոր Ռիչարդ Սարաֆյանը, որն առավել հայտնի է իր «Անհետացման եզրին գտնվող կետ» (Vanishing Point) ֆիլմով, մահացել է սեպտեմբերի 18-ին, Սանտա Մոնիկայում: Նա 83 տարեկան էր: Հաղորդում է «Վաշինգտոն Փոստ» թերթը: Նրա ազգականները հայտնել են, որ թոքաբորբի ժամանակ նա կոտրել էր ողնաշարը: Նա բազմաթիվ ֆիլմեր է նկարահանել, իսկ գործունեության ավելի վաղ ժամանակաշրջանում եղել է «Ատրճանակի ծուխը»,
Ֆրանսիայի Կոմպիեն քաղաքում տեղի է ունեցել «Խաչքարների` հայկական քարե խաչերի արվեստը» ցուցահանդեսը
Սեպտեմբերի 21-ին Ֆրանսիայի Կոմպիեն քաղաքում տեղի է ունեցել «Խաչքարների` հայկական քարե խաչերի արվեստը» ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա է եղել Ֆրանսիայի Սենատի ֆինանսական հանձնաժողովի նախագահ, Կոմպիենի քաղաքապետ, Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության շրջանակի անդամ Ֆիլիպ Մարինին: Բացման արարողությանը նախորդել է Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված կոնֆերանսը, որի ընթացքում ներկայացվել է «Արցախ՝ հայկական արվեստի և ավանդույթների
ՀԱԿ-ը շարունակում է կուսակցության տարածքային խորհուրդների ձևավորման աշխատանքները
Ի կատարումն 2013թ. ապրիլի 13-ին ընդունված կանոնադրության, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը շարունակում է կուսակցության տարածքային խորհուրդների ձևավորման աշխատանքները: Սեպտեմբեր ամսին ժողովներ են անցկացվել 11 տարածքային կազմակերպություններում` Արաբկիր, Նաիրի, Դիլիջան, Նոր Նորք, Աշտարակ, Արթիկ, Մարալիկ, Շենգավիթ, Ստեփանավան, Թումանյան, Ապարան: Ժողովների ընթացքում ընտրվել են տարածքային խորհուրդներ` հետևյալ կազմերով. Արաբկիրի տարածքային խորհուրդ – 05.09.2013 1. Տիգրան Բաղդասարյան –
Դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը
Միլիոնների յուրացման մեջ մեղադրվող վանաձորցու փաստաբանը դատավորին կրկին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության համար ժամանակ խնդրեց:
Собеседник. Հակառակ հայկական ավանդույթների, «Կորնի» խմբի մեներգիչը համբուրվել է ամուսնության ժամանակ
«Հայաստանում ընդունված չէ պսակադրության ժամանակ հարսին համբուրելը: Այնպես որ, Ռոզան այսօր խախտում է ավանդույթները», – ռուսական «Կորնի» խմբի մեներգիչը պատմել է «Սոբեսեդնիկ» պարբերականին: Բացի այդ, երգիչ Ալեքսեյ Կաբանովը և նրա ընտրյալը՝ Ռոզալյա Կոնոյանը ևս մեկ ավանդույթ են խախտել՝ ամուսնանալով ուրբաթ 13-ին. «Որոշեցինք այդ օրն ամուսնանալ, որովհետև մնացած օրերը զբաղված էին: Մենք սնահավատ չենք: Սարսափելի բաներ
Հայկ Կիրակոսյան. «Յուրաքանչյուրս պետք է զգույշ լինենք, որ Հայրիկյանի հաջորդ մահափորձում մեզ չմեղադրեն»
«Վարդան Սեդրակյանի ազատազրկման, դատարանի որոշման մասին ինչ-որ բան ասելը դժվար է, քանի որ այդ ամբողջ շոուն, որ պատրաստվել էր, զարմանքն այն զգացողությունը չէ, որ առաջացնում է: Բայց մի բան հաստատ կարող եմ ասել, սա քաղաքական դատավարություն էր, քաղաքական ձերբակալություն եւ քաղաքական ազատազրկում: Այս ամենը քաղաքական կոնտեքստ պետք է ունենա, որովհետեւ անմեղ մարդուն, որը 5 տոկոսի
Օբաման ու Սահակաշվիլին հանդիպել են
Аmerikayidzayn.com․ Նյու Յորքում անցկացվող քաղաքացիական հասարակության աջակցության գագաթաժողովի շրջանակներում կայացել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ: «Ավարտելով իմ պաշտոնավարման ժամկետը՝ ցանկանում եմ երախտապարտություն հայտնել այն համագործակցության համար, որը կայացել է մեր պետությունների միջև: Իմ ապագա ծրագրերը, բացի քաղաքականությունից, կապված են կրթական համակարգի հետ: Ես նախատեսում եմ նախագահական գրադարան բացել Թբիլիսիում»,
Քաղաքապետի որոշմամբ հանձնաժողով կստեղծվի
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 25-ի NN 3722-Ա և 3723-Ա որոշումների կատարումն ապահովելու նպատակով. Ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի: Հանձնաժողովի նախագահին` ապահովել. 1) Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի
Աստղերի տարօրինակ զգեստները, որոնք նաև «դավաճանել են» նրանց
Հանրահայտ երգչուհի Լեդի Գագան միշտ էլ աչքի է ընկել զգեստների հարցում տարօրինակ ընտրությամբ՝ կիսամերկ, չափազանց կարճ հագուստներից մինչև անծայրածիր զգեստներ: «Առավոտ երիտասարդականը» երգչուհու պահարանից առանձնացրել է ամենատարօրինակ հագուստներից մի քանիսը: 2010թվականին MTV Video Music Awards 27-րդ արարողության ժամանակ Լեդի Գագան կրում էր հում մսից պատրաստված կիսաշրջազգեստ: Սա, իհարկե, դարձավ հասարակության լայն քննարկման առարկա: Որոշ ժամանակ
Դերենիկ Դումանյանը Ստեփանակերտում մասնակցել է բժշկական կենտրոնի բացմանը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր Ստեփանակերտում մասնակցեց ԼՂՀ Հանրապետական բժշկական կենտրոնի նորակառույց համալիրի բացմանը, որին ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Մեծ Բրիտանիայի Lորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից: Ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության
Կուսակցության ղեկավարի նոր կոչը աղջիկներին. «Արտաամուսնական կապից երեխաներ ունեցեք»
Ազատ սեռական կյանքով ապրելու կողմնակից Անի Զախարյանը Aravot.am-ին պատմեց, որ հայերի մեջ սեքսի քաղց է նկատել:Կուսությունից հնարավորինս շուտ ազատվելու հայտարարություն անելուց, հետո նրան մի հայ երիտասարդ տղա է գրել` անկեղծանալով, որ սեռական ազատ կյանքով ապրելու խնդիրներ ունեն ոչ միայն հայ աղջիկները, այլեւ տղաները
Քննարկվեց «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրինագծերի փաթեթը
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում սեպտեմբերի 24-ին քննարկվեց երկրորդ ընթերցման ներկայացված «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ դրա հետ կապված 14 օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից
Վտանգավոր են նույնիսկ Հայաստան ներմուծվող թեյնիկնե ՞րը
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի սրահում այսօր Եվրամիության ֆինանսավորմամբ տեղի ունեցավ «Ստանդարտների ներդաշնակեցում և ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնալ ուժեղացում» թեմայով մարզային սեմինարը: Այն Հայաստանում իրականացվող «Թվինինգ» ծրագրի շրջանակներում է, որի տևողությունը 18 ամիս է ու արդեն մոտենում է ավարտին: Եվրամիության ներկայացուցիչ , ծրագրի մշտական խորհրդատու Վիլիամ Ֆրենկ Հարիսը լրագրողների հետ
«Ժառանգություն» խմբակցությունից առաջին պատասխանը Թևան Պողոսյանից
Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցին՝ «կողմ ե՞ք ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը, թե՞ ոչ» «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը պատասխանել է. «Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ իմ տեսակետն արտահայտել եմ Տարածաշրջանային Հետազոտությունների Կենտրոնի կողմից սեպտեմբերի 12-ին Մարիոթ հյուրանոցում կազմակերպված «Հայաստանի նոր ընտրությունը. Տնտեսական և քաղաքական ապագայի սցենարներ» թեմայով սեմինարում, որին Դուք ևս


















































