Օրվա լրահոսը

Գրախոսականի մրցույթի հաղթող. «Թող ոչ մի երեխա չհասկացված չլինի» (ֆոտոշարք եւ տեսանյութ)

«Բյուրոկրատ» գրախանութում այսօր տեղի ունեցավ Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակում կազմակերպված ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Բրիտանական խորհրդի, Երևանում Բրիտանական դեսպանատան, փառատոնի գլխավոր հովանավոր «ԱրմենՏել» ընկերության եւ Կինոքննադատների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ հայտարարված գրախոսականի մրցույթի մասնակիցները պետք է գրեին փառատոնում ընդգկված ֆիլմերին նվիրված գրախոսություն: «Մրցույթի նպատակն է` խրախուսել եւ աջակցել քննադատ-արվեստագետի մտածողության զարգացմանը: Ոլորտը

4-րդ անգամ ինքնասպանության փորձ կատարածը փրկարարներին. «Լավ եմ անում, աչքներդ հանում եմ, պարապ վեր ընկած եք»

 Իրեն վնասելու նախորդ փորձը  նա կատարել է  3 օր առաջ: Ապրիլի 26-ին, ժամը 15-ի սահմաններում Նոյեմբերյանի  փրկարար ծառայության եւ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի «շտապ օգնության»  ծառայության աշխատակիցները ահազանգով մեկնել են Բերդավան գյուղ, որպեսզի օգնություն ցուցաբերեն 32-ամյա Ն. Ա.-ին: Վերջինս 4-րդ անգամ է  ինքնասպանության փորձ կատարում: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի «շտապ օգնության» ծառայության բուժքույր Ջուլիետա Նավասարդյանը մեզ հայտնեց,

ՀՀԿ ԵԿ անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցեցին ծաղկահավաքին

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն այսօր՝ ապրիլի 26-ին, մասնակցել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվող արդեն ավանդական դարձած ծաղկահավաքին։ Երիտասարդ ՀՀԿ-ականները, մի շարք երիտասարդական, ուսանողական կառույցների ներկայացուցիչների, կամավորների հետ հավաքեցին անմար կրակի մոտ բերված ծաղիկները, ցողուններն առանձնացրին ծաղկաթերթիկներից։ Հետագայում դրանցից կպատրաստվի պարարտախառնուրդ՝ այգիների մշակման

«Սյունիքի մարզպետը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ մեր վրա».Հրաչ Ջաբրայան (տեսանյութ)

Բնապահպանները թքել են «Դինո գոլդ մայնինգ քամփընիի» տնօրենի վրա : Էլեկտրաշոկ օգտագործելու գաղափար, հնարավոր է, որ «Դինո գոլդ մայնինգ քամփնիում» եղել է, բայց նախկին տնօրեն Ռոբերտ Ֆալետայի օրոք: Այսօր «Ելակետ» ակումբում ասաց ընկերության ներկայիս տնօրեն Հրաչ Ջաբրայանը: Նրա ներկայացմամբ՝ կան  խոսակցություններ, որ Ֆալետային պահակային ծառայության ղեկավարն առաջարկել է էլեկտրաշոկ կիրառել «Դինո գոլդ» ընկերություն ներխուժող հարբածների

Վահան Հովհաննիսյան. «Ոնց որ ԱԺ-ում են բերում իրենց ոնց որ բեռ, այդպես էլ անում են քաղաքի մակարդակով»

ՀՅԴ-ի քարոզարշավը՝ Դավիթաշենում: «Ինչքան ինձ հայտնի է, Դավիթաշենի ամենալուրջ պրոբլեմը տրանսպորտն է»,- այսօր Դավիթաշենի 189 դպրոցի դահլիճում ընտրողների հետ նախընտրական հանդիպմանը ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նա ասաց, որ ինքը բնիկ երեւանցի է. «Ես էլ եմ Երեւանում ծնվել, իմ ծնողներն էլ, նրանցից առաջ էլ: Այն վիճակում, ինչ գտնվում է մեր քաղաքը, ուղղակի ողբերգական է:

Ինչո՞ւ Վահան Հովհաննիսյանին դավիթաշենցիները հարցեր չտվեցին

 «Ինձ մեկ-մեկ հարցնում են՝ ինչի՞ պիտի ՀՅԴ-ին ձայն տանք: Շատ պարզ պատճառով, որովհետեւ մնացած բոլորից հիասթափվել եք արդեն»,- այսօր Դավիթաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ մարդիկ ՀՅԴ-ին չեն փորձել. «Մեզ դուք պարզապես չեք փորձել: Մեզ դուք երբեք հնարավորություն չեք տվել աշխատել մեր ողջ հնարավորությունների չափով: Հասկանում եմ, ընտրություններ

Նոր մանրամասներ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ընթացող հետաքննությունից

Ինչպես նախկինում տեղեկացրել ենք՝  ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում  www.ilur.am  լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն էր կատարվում: Ապրիլի 25-ին նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին: Ապրիլի 26-ին նույն քննչական բաժին են հրավիրվել Հակոբ  Կ.-ն  և Աշոտ Պ.-ն, որոնցից

Մատաղիսի գործով` վճռաբեկ բողոք է բերվել

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը մերժել էր  սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Գոհար Մելքոնյանի եւ զինվորական դատախազության վերաքննիչ բողոքը եւ անփոփոխ էր թողել  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճիռը, համաձայն որի՝ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի 2003թ. սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը արդարացվել էին: Հիշեցնենք,

Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

Ապրիլի 24-ին Փարիզում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ, կայացավ բազմամարդ հավաք` նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին: Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը,  Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Վենսան Պեյոնը, Ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ եւ հազարավոր ֆրանսահայեր: Իր ելույթում նախարար Վենսան Պեյոնը վերահաստատեց Ֆրանսիայի նախագահի խոստման համաձայն Հայոց Ցեղասպանության

Արմեն Աշոտյանն առաջարկներ է ներկայացրել

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում այսօր մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի կրթության նախարարների մշտական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում է նաեւ ՀՀ ԿԳ  նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: Նստաշրջանի օրակարգում՝ կրթության կառավարմանը եւ որակին վերաբերվող հարցեր են: Նստաշրջանի բացման արարողության ժամանակ ընդգծվել է այն կարեւորությունը, որը Եվրոպայի Խորհրդի կողմից տրվում է կրթական ոլորտի նախագծերին: Կարեւորվել է այն հանգամանքը,

Դարանակալած Ղուկասյանների, Շեկոյի ու քավոր Հարութի փախուստի, ու նրա` ինքնաձիգով դեպքի վայր հայտնված անչափահաս որդու մասին

Մեր աղբյուրների տեղեկացմամբ, Գևորգ Խաչատրյանին ձերբակալել են այն հիմքով, որ դեպքի վայրում գտնվող առևտրի կենտրոններից մեկի` «Ցածր գներ» խանութի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես այս երիտասարդը, լսելով իր հոր վրա կրակելու մասին, մայկայով, դուրս է վազում տնից` իր հետ վերցնելով տանը գտնվող ինքնաձիգը:

Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ ԱՄՆ-ում

  Ապրիլի 24-ին Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում հայ համայնքի կողմից կազմակերպվեց ամենամյա հիշատակի բողոքի ակցիա: Նույն օրը Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան ԱՄՆ Բոստոնի շրջանում: Հայաստանեաց առաքելական Սուրբ եկեղեցու երկու թեմերում մատուցվեցին հոգեհանգստյան պատարագ, ժամերգություն, որից հետո տեղի ունեցավ քայլարշավ: Այդ օրը միջոցառումներին հաջորդած հուշ երեկոյի ընթացքում որպես հիմնական  բանախոս հանդես եկավ

«Հարսնաքարի» գործով դատարան էին կանչվել ռեստորանի մենեջերն ու մատուցողը (ֆոտոշարք)

Նա միայն հասցրել է օղի տանել, քանի որ «նոր» հաճախորդները նորից պահանջել են նախկին մատուցողին: Այս վկան լսել էր միայն Վահեի այն խոսքերը, որ երբ Ալիկը համազգեստի հետ կապված դիտողություն էր արել, Վահեն ասել էր. «Ուզում ես՝ շալվարս հանեմ, շորտիկով նստեմ»:

Beatles-ի պիջակները վաճառվելու են աճուրդով (Տեսանյութ)

https://ntdtv.ru/. Նյու-Յորքում վաճառվելու են Beatles-ի պիջակները, Ջերի Գարսիայի ձեռագիրը, Էլվիս Փրեսլիի հեռուստացույցը: Աճուրդը կազմակերպել է «Gotta Have It Collectibles» ընկերությունը: Աճուրդի են դրված առանց օձիքի չորս պիջակները, որոնցով լեգենդար խմբի անդամները 1964-ին նկարահանվել էին «Hard days night» կինոնկարում: Ամեն պիջակի ներսում՝ երաժշտի անունով պիտակ է:  Սկզբնական գինը նման իրերի համար 90 հազար դոլար է: Մանրամասները՝ տեսանյութում  

«Եթե պետք է նկարեմ բոլորի նման, չեմ նկարի». Տալիթա Բաղդասարյան

«Ֆոտոլրագրությունն իմ ապագան է»,-ասում է 19-ամյա Տալիթա Բաղադասարյանը: Հավելում է՝ տեսախցիկն իր անբաժան մասնիկն է: Ֆոտոլրագրության հանդեպ սերը ծագել է տարիներ առաջ, երբ ընդունվեց Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ և ունեցավ ֆոտոնկարչության դասեր: «Մանուկ հասակում երազում էի լրագրող դառնալ, սակայն ֆոտոյի դասերի ընթացքում ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ այդ արվեստի նկատմամաբ, ու ես որոշեցի անպայման սովորել

Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ բերքի մթերման հարցում խնդիրները կարգավորելու համար

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը ներկայացրել է վարչապետ Սարգսյանի հանձնարարականով գյուղատնտեսության ոլորտի համապատասխան մասնագետների հետ ավելի վաղ անցկացված քննարկման արդյունքները:

Րաֆֆի Հովհաննիսյանը դահլիճ չտրամադրելու մասին. «Սա սովետական իշխանություն չէ, Օսմանյան կայսրություն չէ»

Քաղաքապետն ասում է, որ երաժշտական դպրոցում այդ ժամին միջոցառում էր

«Առաքելությունը» հրավիրում է հանրահավաքի (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Այսօր «Առաքելություն» կուսակցության անդամները Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության շրջանակներում շրջելով Արաբկիր համայնքում՝ քարոզչական բուկլետներ բաժանեցին Կոմիտաս -Վաղարշյան փողոցներում: Նաեւ կոչ արեցին քաղաքացիներին մայիսի երկուսին մասնակցել Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կայանալիք հանրահավաքին: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Աշխարհի ամենամեծ անգույն ադամանդը կհանվի վաճառքի

Մայիսի 15-ին Christie’s աճուրդի տանը կներկայացվի D կարգի պատկանող անգույն ադամանդ, որն իր չափերով ամենամեծն է աշխարհում: Այս հազվագյուտ տեսակի ադամներից երբևէ չի հանվել վաճառքի: 101,73 կարատանոց ադամանդի նախնական գինն այս պահին դեռևս հայտնի չէ, գրում է www.terra-z.ru-ն: Սովորաբար հեքիաթները ավարտվում եմ ուրախ վերջաբանով, որպեսզի դրական լիցքեր, էմոցիաներ հաղորդեն այն կարդացողին, կամ լսողին, սակայն համաշխարհային համբավ

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են լրագրողի նկատմամբ կատարված հարձակումը եւ բռնությունը

Հայտարարություն 2013 թվի ապրիլի 23-ին, ժամը 17:30-ի մոտ iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը (լուսանկարում) Երեւանի Նորքի 8-րդ զանգվածի բակերից մեկում լուսաբանելիս է եղել Տարոն Մարգարյանի քարոզարշավը, երբ մի քանի հոգի նրանից պահանջել են դադարեցնել նկարահանումները: Լրագրողը բացատրել է, որ իր մասնագիտական պարտականությունն է կատարում: Ըստ լրագրողի, Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու Աշոտ Պապայանը մոտեցել

Գուրգեն Եղիազարյանի որդին սպառնացե՞լ է Գեւորգ Պերկուպերկյանին

Գևորգ Պերկուպերկյանին է զանգահարել ոմն մեկը, ով ներկայացել է Եղիազարյանի որդին՝ ՀԱԿ՝ Երևանի ավագանու նախընտրական ցուցակի 6-րդ համարը զբաղեցնող Համբարձում Եղիազարյանը և հայհոյախառն արտահայտություններով սպառնալիքներ է հնչեցրել ՍԴՀԿ-ի և Պերկուպերկյանի հասցեին:

«Ընտրությունների գնալն ընդհամենը ձևական բնույթ է կրում». Ու՞մ են ընտրելու երիտասարդները մայիսի 5-ին

Ընտրությունների թեման ամենաքննարկվողն է հասարակության շրջանում. կարծիքներ, մեկնաբանություններ, վեճեր մինչև անգամ ցույցեր ու ծեծկռտուք: Նախագահի ընտրությունից հետո հաջորդ թեման Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություն է. ոմանք կայացրել են իրենց որոշումը և հստակ գիտեն, թե ում են ընտրելու մայիսի 5-ին, ոմանք էլ՝ չեն որոշել կամ չեն ցանկանում բարձրաձայնել: Ու՞մ են ընտրելու երիտասարդները, փորձել է պարզել «Առավոտ

Նախագահը մայրաքաղաքում շրջայցի ժամանակ ծանոթացել է խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մայրաքաղաքում, ծանոթացել Երևանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ կանաչապատման, ճանապարհաշինության, նոր ավտոկայանատեղերի կառուցման և մի շարք այլ ուղղություններով նախատեսված քաղաքաշինական աշխատանքներին: Տարոն Մարգարյանը Նախագահին ներկայացրել է Երևանի Գրիգոր Լուսավորչի, Զաքյան, Խորենացի և Բեյրութի փողոցների միջև ընկած հատվածում գտնվող Մանկական այգու ներկա

Թինա Կանդելակի. «Կարող եմ թեթեւությամբ ձեռքերիս վրա տղամարդ տանել»

Իսկ նրանց, ովքեր անհանգստանում են կրծքերիս եւ մարմնիս մյուս մասերի համար, ասեմ, որ բոլորն էլ վրաս են:

Պայքար` կյանքի դեմ եւ հանուն կյանքի (Տեսանյութ)

Աբովյանցի Անահիտի յուրաքանչյուր օրը պայքար է: Դպրոցական տարիքից զրկվելով ծնողներից` նա միայնակ է պայքարում կյանքի դժվարությունների դեմ: Ու հանուն այդ կյանքի էլ  շարունակում է «ձեւել տձեւ առարկաները»: Անատիտի առողջության, առօրյայի, խնդիրների,  դժվարությունների եւ այլնի մասին է պատմում իմ հեղինակած տեսանյութը. Արփինե Մինասյան՝ (mynews.am)

Երդվեցին մինչեւ ցեղասպանության 100-ամյա տարելիցը շարժում սկսել, որպեսզի յուրաքանչյուր հայ երիտասարդ սովորի հայերեն

Ցավոք սրտի նշեմ, եղան մի քանի ելույթներ, որոնք հնչեցին այլ լեզուներով: Ցանկանում եմ, որ հաջորդ անգամ, եթե նմանատիպ հանդիպումներ լինեն, օտար լեզվով չհնչեն: Մենք համաձայն կլինենք, որ անգամ դանդաղ լինի, մի քիչ սխալներով, բայց լինի հայերենով:

ԵԽԽՎ-ում թուրք պատվիրակը խոսում է «Մեծ եղեռնի», ադրբեջանցին` «ՀՀ ռեժիմի մասին»

Ես այսօր ուզում եմ մեր խմբի անունից իմ ցավակցությունը հայտնել Մեծ եղեռնի զոհերի սերունդներին: Հակառակ պաշտոնական խոչընդոտների` մենք նպատակադրված ենք վերհանել Մեծ եղեռնի պատմական ճշմարտությունն ու այն ներկայացնել հանրությանը:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վիեննայում

Ապրիլի 24-ին Վիեննայում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ: Ավստրիայի հայկական կազմակերպությունների եւ ավստրիական հասարակայնության ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին Վիեննա քաղաքի կենտրոնում՝ Ֆրիդրիխ Շիլլերի հրապարակում, տեղադրված ավստրիացի գրող եւ մեծ հայասեր Ֆրանց Վերֆելի հուշարձանին: Երեկոյան Վիեննայի Հայ առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան պատարագ` ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի: Պատարագի ավարտին` Ավստրիայում

Նոր Նորքի միջադեպով հետաքննությունն ավարտված է, սակայն գործ դեռ չի հարուցվել

ՀՀ Ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»–ին հայտնեցին, որ Նոր Նորքում նախընտրական հանդիպման ժամանակ «Ilur.am» կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի հետ կապված միջադեպի հետաքննությունն ավարտված է: Հետաքննության արդյունքում ձեռք բերված նյութերն ուղարկվել են Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին` քննությունը շարունակելու համար, սակայն քրեական գործ դեռ չի հարուցվել: Ապրիլի 23-ին, Նորքի 7-րդ զանգվածում «Ilur.am» կայքի լրագրող Հակոբ Կարապետյանին, ըստ մամուլում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930