Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Նորքի միջադեպով հետաքննությունն ավարտված է, սակայն գործ դեռ չի հարուցվել

Ապրիլ 26,2013 16:55

ՀՀ Ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»ին հայտնեցին, որ Նոր Նորքում նախընտրական հանդիպման ժամանակ «Ilur.am» կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի հետ կապված միջադեպի հետաքննությունն ավարտված է: Հետաքննության արդյունքում ձեռք բերված նյութերն ուղարկվել են Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին` քննությունը շարունակելու համար, սակայն քրեական գործ դեռ չի հարուցվել:

Ապրիլի 23-ին, Նորքի 7-րդ զանգվածում «Ilur.am» կայքի լրագրող Հակոբ Կարապետյանին, ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, անհայտ անձինք քաշքշել էին, հարվածել և թույլ չէին տվել նկարահանումներ կատարել` նրա ձեռքից վերցնելով տեսախցիկը: Միջադեպի վայրում ծառայություն կատարող ոստիկանը չէր միջամտել և չէր փորձել կանխել միջադեպը:

Հիշեցնենք, երեկ, հիմնվելով ծառայողական քննության արդյունքների վրա, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կարգապահական տույժերի մասին որոշում էր ընդունել: Ոստիկանի անմիջական ղեկավարին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930