Օրվա լրահոսը
Հրանտ Բագրատյան. «Երբ որ հայտարարում ես՝ միայն իմ դիակի վրայով, իսկ հետո թողնում-գնում ես, ոչ ոք քո մասին բարձր կարծիք ունենալ չի կարող»
Հատված «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի հարցազրույցից: – Ինչպե՞ս եք գնահատում այս պահի ներքաղաքական իրադրությունը, եւ ինչպե՞ս է, Ձեր կանխատեսմամբ, լուծվելու Րաֆֆի-նախագահ բանավեճը: – Կարծում եմ՝ որոշ քայլեր Սերժ Սարգսյանը կանի, եւ աստիճանաբար եղանակ ստեղծողը դառնում է Սերժ Սարգսյանը, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ի վիճակի լինի գործողությունների ծրագիր իրականացնել՝ ինչ է ուզում անի եւ
Գործազրկությունը նվազում է աշխատատեղերի հետ միասին
Անցած տարի գործազրկության մակարդակի 1,1-տոկոսային կետով նվազումը և զբաղվածության մակարդակի 0,5-տոկոսային կետով ավելացումը արդյունք է ոչ թե 7,2% տնտեսական աճի, այլ արտագաղթի։ 2012թ. Հայաստանի աշխատանքային ռեսուրսները կրճատվել են 25,8 հազ-ով, ընդ որում՝ 23,7 հազ-ը՝ քաղաքներում։ Հայաստանում տեղի է ունենում աշխատանքային ռեսուրսների և տնտեսապես ակտիվ բնակչության ու զբաղվածների թվի կրճատում։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների՝ Հայաստանի աշխատանքային
Ապրիլի 9-ի շեմին
Շարժումը մարում է՝ տագնապած ասում են Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները: Շարժումը մարում է՝ իր հրճվանքը չի թաքցնում իշխանությունը: Իհարկե, շարժումը պետք է մարեր՝ հաղթանակած ասում են անցյալում հրապարակը զբաղեցնող ուժերը, որոնք, մի կողմից, չեն մասնակցում նոր շարժմանը, մյուս կողմից՝ չարախնդում են, թե հանրահավաք անելը «թթու թան չէ, ամեն մեկի բան չէ». մենք կարողացանք գոնե մի քանի
«Ես գրել եմ այն ճարտարապետության մասին, որը ոչնչանում է». Կարեն Բալյան
«25 տարի ճարտարապետները միասին են եղել, ստեղծելով շատ ու շատ խոշոր ու հրաշալի կառույցներ Երեւան քաղաքում»,-այսօր «Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան» գրքի շնորհանդեսի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում նշեց գրքի հեղինակ, ճարտարապետ Կարեն Բալյանը: Նրա խոսքով գրքում տեղ են գտել անվանի ճարտարապետների գրեթե բոլոր գործերի մասին պատմող վերլուծություններ ու պատմություններ, տպագրվել է 1000 օրինակ եւ
Հրդեհ արհեստանոցում
Ապրիլի 6-ին, ժամը 06.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կարապետ ՈՒլնեցու փողոցի 1-ին փակուղու թիվ 2ա շենքի առաջին հարկում գտնվող արհեստանոցում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել 1-02 և 1-03 ծառայությունների հերթապահները: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի մոտակայքում գտնվող կիսանկուղային օժանդակ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
«Կյանքի խոչընդոտներն ագռավ են դարձել». Գայ Ղազանչյան
«Սա իմ առաջին անհատական ցուցահանդեսն է` ես մեծ պատասխանատվություն եմ հիմա զգում»,-այսօր Ա.Սպենդարյանի անվան տուն-թանգարանում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում նշեց նկարիչ Գայ Ղազանչյանը: Երիտասարդ նկարիչը աննկարագրելի զգացումներով էր լցված, քանզի ցուցահանդեսին ներկա էին նրա ընկերները, հարազատներն ու բազմաթիվ արվեստասերներ.«16 նկար կա այսօր, որոնցից ամեն մեկն իր պատմությունն ու կյանքն ունի: Դեռեւս լավագույն
Հատուկ նիստին չմասնակցելը՝ սոսկ բացակայություն (տեսանյութ)
Ապրիլի 9-ի ԱԺ հատուկ նիստի օրակարգում մեկ հարց է ընդգրկված ` Սերժ Սարգսյանի երդմնակալությունը։ ԱԺ մի շարք պատգամավորներ եւ խմբակցություններ, այդ թվում ՀԱԿ-ն ու Ժառանգությունն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու ԱԺ հատուկ նիստին, որը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. Այս փաստից ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի նեղսրտում; «Դա քաղաքական նկատառում է,
Հայ շախմատիստները՝ Լոս Անջելեսում
Լոս Անջելեսում ավարտվեց շախմատի «Մետրոպոլիտեն» 25-րդ ավանդական մրցաշարը: Հայաստաի դրոշի ներքո հանդես եկող միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (նկարում) 10 հնարավորից վաստակել է 6,0 միավոր եւ նվաճել երկրորդ մրցանակը: Միջազգային վարպետներ Նորիկ Քալանթարյանը, որը նույնպես ներկայացնում է Հայաստանը եւ Հարություն Հակոբյանը (ԱՄՆ) պայքարն ավարտել են 4,5-ական միավորով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Շիրակից մարզից Սերժ Սարգսյանի ինագուրացիային կմասնակցեն Սամվել Բալասանյանն ու 40 ՀՀԿ-ականները
Ուժային կառույցների ներկայացուցիչներին` դատախազին, ոստիկանապետին, ԱԱԾ-ի պետին հրավերք չի ուղարկվելու Սերժ Սարգսյանի երդմնակալման օրվա մոտենալուն զուգընթաց Շիրակի մարզում թեժանում են խոսակցություններ այն մասին, թե ո՞վ է հրավիրված այս արարողությանը, իսկ ով` ոչ: Քանի որ հրավիրատոմսերը դեռ ուղարկված չեն հասցեատերերին, հետեւաբար պաշտոնյաները մի տեսակ լարված սպասում են, թե իրենցից ո՞ր մեկին հարկ կհամարեն հրավիրելու: Սա նաև
Էլինա Դանիելյանը կխաղա «Grand Prix»-ի չորս մրցափուլում
Շախմատի միջազգային ֆեդերացիան հաստատել է ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի 2013/2014 թթ. խաղացանկը: Հայաստանի շախմատիստուհիների առաջատար Էլինա Դանիելյանը հանդես է գալու չորս մրցաշարերում. Դիլիջանում (2013 թ.հունիսի 15-29), Տաշքենդում (2013 թ. սեպտեմբերի 17-հոկտեմբերի 1), Խանտի Մանսիյսկում (2014 թ. մայիսի 2-16) եւ Թբիլիսիում (2014 թ. հունիսի 18-հուլիսի 2): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ըստ Գարի Կասպարովի, Լեւոն Արոնյանը պատրաստ չէր տիտղոսի համար պայքարին
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, մեկնաբանելով Լոնդոնում անցկացված հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանի մրցելույթը, հայտարարել է, թե հայաստանցի գրոսմայստերն այնքան էլ պատրաստ չէր տիտղոսի համար պայքարի մթնոլորտին: «Արոնյանն այնքան էլ ամուր դուրս չեկավ պայքարում: Ըստ Էության, նա կոտրվեց դեռ յոթերորդ տուրում, երբ չկարողացավ հաղթել Գրիշչուկի հետ հեռանկարային պարտիայում, իսկ Կարլսենը հրաշքով փրկվեց Ռաջաբովին պարտվելուց: Դրանից
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով կալանավորվել է Արայիկ Պետրոսյանը
Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով՝ ապրիլի 5-ին 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի
ՀԱԿ համակիր. «Հայրիկյանը գնացել է հանգստանալու» (Տեսանյութ)
«Պարույր Հայրիկյանին չէին կրակել, ինքը Սերժ Սարգսյանի հետ համաձայնության էր եկել, որ իրեն շոուի մեջ գցեին: Մի հատ բիզնես էր անում, պայմանագիրը կապել էին, որ այդ բանը կազմակերպեին Հայաստանում: Իրեն փող էր պետք, տվեց ու գնաց, մթոմ օպերացիայի, ի՞նչ օպերացիա, հանգստանալու»,- մեզ հետ զրույցում դժգոհեցին ՀԱԿ համակիրները: Ակտիվիստներից մեկն էլ դժգոհեց.«Էդքան կռված տղերք կան ,կարիքի
Րաֆֆի Հովհաննիսյանը Ժիրայր Սեֆիլյանին հորդորեց, որ խումբ ստեղծեն եւ հիմա գնան օդանավակայան
Ազատության հրապարակում ամփոփելով այսօրվա հանրահավաքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց, որ ոչ ոք իրեն չսպառնա ուղղակի կամ անուղղակի: Խոսելով Ժիրայր Սեֆիլյանի առաջարկի մասին, որ թող Րաֆֆի Հովհաննիսյանը այս հարթակից սպառնա մտավորական Վարպետյանին Հայաստան մտնել չթողնողներին՝ նա ասաց. «Այո, պահանջում ենք որ Վարպետյանը եւ մեր հայրենակիցները Հայաստան վերադառնալու իրավունք ունենան»: Նա հորդորեց Ժիրայր Սեֆիլյանին, որ խումբ ստեղծեն եւ
Влад Тайм. «Ոստիկան ծեծած հային՝ չորս տարվա ազատազրկում»
Վլադիվաստոկի բնակիչ Տորուն Քոչոյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել՝ ոստիկանությանը վիրավորելու և բռնություն կիրառելու, ինչպես նաև գույքին կանխամտածված վնաս հասցնելու համար: Հայտնում է «Վլադ թայմ» լրատվական գործակալությունը: Դատարանի կողմից հաստատվել է, որ 2012թ. օգոստոսի 10-ին «Համմեր» մակնիշի ավտոմեքենա վարող Քոչոյանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվելով, հրաժարվել է անցնել ոստիկանության բաժանմունք վարչական իրավախախտման հետագա քննության համար:
Սահմանը պաշտպանելուց ազատ ժամանակ գողացել են ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ եւ քաղցրավենիք
21-ամյա վանաձորցիներից մեկը նախկինում դատված է Վանաձոր քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Լեւոն Մանուկյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա հանդիսանալով սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայող, 2012թ, հուլիսի 21-ի գիշերը դռան փականը կոտրելու միջոցով մուտք է գործել Դիլիջան քաղաքի բնակիչ Անտոն Միքայելյանին պատկանող վագոն-տնակ եւ այնտեղից հափշտակել տարբեր տեսակի եւ քանակի մսամթերք, ալկոհոլային խմիչքներ,
Փաշինյանը հորդորում է 1 մլն մարդ գա. «Կհաջողվի՞ դա անել՝ կփոխվի իրողություն»:
Նա վստահեցրեց, որ միջազգային հանրությանը պետք է հակառակը ապացուցեն: Այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանին ուղղված գերտերությունների շնորհավորանքներին. «Նրանք արձանագրել են, որ Սերժ Սարգսյանը մնացել է ՀՀ նախագահ՝ հիմվելով ԿԸՀ-ի արդյունքների հիման վրա: Որեւէ պետություն չի կարող կանխավարկածով առաջնորդվել, որ պետք է կասկածի տվյալ երկրի ԿԸՀ-ին, եթե այդպես կասկածով
«Վահե Ավետյանի եւ Հրաչ Մուրադյանի սպանությունների մեջ ընդհանուր գծեր կան»
Վստահեցնում է Ժիրայր Սեֆիլյանը Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը նշեց, որ հայ տղամարդը ընկել է հայ կնոջ աչքից, հայ կանայք ամուսնանում են թուրքի, ռուսի հետ. «Կուսակցությունները բոլորը՝ ԲՀԿ, ՀԱԿ, բոլորը մասնակցում են քաղաքապետի ընտրություններին»: Ըստ նրա, նորից կխաբեն իրենց: Ժիրայր Սեֆիլյանը ընդհանուր գծեր տեսավ Հրաչ Մուրադյանի եւ Վահե Ավետյանի սպանությունների միջեւ. «Մենք միշտ խոսել
Ապրիլի 9-ը՝ գործադուլ եւ դասադուլ. հայտարարում է Րաֆֆի Հովհաննիսյանը
Նա իշխանություններին հորդորեց չհամարձակվել ապրիլի 9-ին Ղարաբաղից սպեցնազ բերել Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ը հայտարարեց գործադուլ եւ հացադուլ՝ ողջ հանրապետությունում. «Այդ օրը մեր մանկավարժները, ուսուցիչները, տնօրենները պիտի գան հրապարակ, որովհետեւ արժանի են աշխարհի ամենալավ կրթական համակարգին, որը պիտի ունենանք: Գործարարները պիտի գան, որովհետեւ իրենց գործը պիտի պաշտպանված լինի օրենքով, ոչ թե օլիգարխների խեղդդամահ
Անդրիաս Ղուկասյանը Րաֆֆի Հովհաննիսյանից 50 հազար մարդ է ուզում
Նա պատրաստվում է ապրիլի 9-ին շրջապատել Սերժ Սարգսյանին Ազատության հրապարակում Անդրիաս Ղուկասյանն առաջարկեց Րաֆֆի Հովհաննիսյանին իր 500 հազարանոց բանակից տալ իրեն 50 հազար մարդ, որոնց ինքը կգլխավորի: Այդ մարդկանց Անդիաս Ղուկասյանն ուզում է, որպեսզի նրանց հետ միասին շրջապատի Սերժ Սարգսյանին երդմնակալության օրը եւ թույլ չտա, որ այդտեղից դուրս գան: Ըստ նրա, այդ օրը՝ ապրիլի
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Ազատության հրապարակ
Սիրելի ժողովուրդ, Մի քանի շաբաթ Դաշնակցությունն այս հարթակից ելույթ չի ունեցել: Բայց մենք հրապարակում ենք եղել: Մենք այստեղ ենք միշտ: Ժողովրդի իշխանությանը հասնելու` ընդդիմադիր շարժումն այսօր ունի երկու հանգրվանային արդյունք արձանագրելու լուրջ հնարավորություն՝ – ստիպել իշխանություններին հստակ ժամանակացույցով սկսել պետական համակարգի խորքային և արմատական վերափոխումը, -գալ իշխանության Երևան քաղաքում: Այս երկու գործընթացները միմյանց փոխլրացնող են,
Ռուստամյան. «Եթե մի երկրում հերոս է զոհվում դավադիր գնդակից, ուրեմն այդ երկրում լուրջ պրոբլեմներ կան»
Արմեն Ռուստամյանը՝ Հրաչ Մուրադյանի սպանության մասին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր Ազատության հրապարակում խոսեց Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մասին եւ դատապարտեց այն. «Ոչ մի այլ տիպի մեկնաբանություններ չեն կարող այս մեծ կորստի տեղն առնել, որովհետեւ եթե մի երկրում հերոս է զոհվում դավադիր գնդակից, ուրեմն այդ երկրում լուրջ պրոբլեմներ կան:
Կարինը՝ հոր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին. «Իմ հայրը չէ, պատկանում է ձեզ»
Նա կարդաց Գասպար պապի նամակը եւ հուզեց Րաֆֆի Հովհաննիսյանին եւ հանրահավաքի մասնակիցներին Քիչ առաջ ելույթ ունեցավ Կարինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին: Նա հայտարարեց. «Կպատմեմ մի մարդու մասին, ով գալիս է շատ հեռուներից, ով ծնվել է մի աշխարհ հեռու, սնվել է պատմություններով ջարդի, ում մեջ հասունացել եւ արթնացել է մի մեծ սեր եւ հավատք»,- ասաց նա՝ խնդրելով
«Վինի Թուխ» -ի մասին պատմող գրքի բոլոր հերոսներն ունեն հոգեկան տարբեր շեղումներ
Կանադացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ Վինի Թուխի մասին պատմող գրքում, բոլոր կերպարները ունեն վառ արտահայտված հոգեբանական շեղումներ: Պարզվում է, որ երեխաների համար նախատեսված զվարճալի գիրքը այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Օրինակ` Վագրի կերպարի մեջ արտահայտված է միայնության մեջ գտնվող, ուշադրությունից զրկված մարդու տեսակը, որն ամեն կերպ ձգտում է արժանանալ շրջապատի ուշադրությանը: Պիտաչոկի
Տիգրան Սարգսյանն ընդունել է Ջոն Հեֆերնին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քննարկել հայ-ամերիկյան համագործակցությամբ իրականացվելիք նոր նախագծերին առնչվող հարցեր, որոնք ներառում են տնտեսական և հումանիտար ոլորտները: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը: ՀՀ կառավարություն
The Herald. Իդա Քար՝ հայազգի տարաշխարհիկ լուսանկարիչը
Իդա Քարը (Իդա Քարամյան) ծնվել է այն տարիներին (1908թ.), երբ շատերը կարծում էին, որ լուսանկարչությունը կործանում է նկարչական արվեստը: Նա մահացավ դրանից 66 տարի անց՝ 1974թ. և իր ներդրումն ունեցավ նոր արվեստի ձևի՝ լուսանկարչության ստեղծմանը: Գրում է «Հերալդ» պարբերականը՝ անդրադառնալով հայազգի լուսանկարչուհուն: Նա հայտնի է արվեստագետների և գրողների արած իր դիմանկարներով: Մոտ քառասուն
Բախշյանն ամոթանք է տալիս, որ Վարպետյանին չեն թողնում գա Հայաստան
Ազատության հրապարակում կարդացին բանաստեղծություն՝ նվիրված Րաֆֆի Հովհաննիսյանին Գրող Արտաշես Արամն այսօր Ազատությանն հրապարակում հանրահավաքին կոչ արեց հավաքվածներին, որ չկորցնեն իրենց հույսն ու անկոտրում կամքը: Նա բանաստեղծություն կարդաց՝ նվիրված Րաֆֆի Հովհաննիսյանին, որտեղ «Ժառանգության» առաջնորդը փոխաբերական իմաստով համեմատվում էր Վահագնի հետ: Ելույթ ունեցավ նաեւ Անահիտ Բախշյանը: Նա անդրադարձավ «Բարեւ հիմնադրամի» նախաձեռնությանը. «Մի կարեւոր բան եմ ուզում
Դեսպանը դասախոսություն կարդաց
Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան , ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Ավետ Ադոնցն օրերս այցելել է Բելգիայի ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկի` Լիվենի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետ: Ինչպես տեղեկանում ենք, համալսարանի կայքէջից , դեսպանին ներկայացրել է ֆակուլտետի դեկանը, իսկ ջութակահար Տիգրան Մայթեսյանը, որը նաեւ երաժշտության դասախոս է, հյուրին ողջունել է Բախի, Պագանիի եւ հայկական երաժշտության կատարումներով: Ավետ
Վարչապետն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովին: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական կապերից, այդ թվում՝ առևտրատրաշրջանառության ոլորտում աճի միտումներից, և նշել, որ այն զարգացնելու լուրջ ներուժ գոյություն ունի: Այդ համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցերի: Մասնավորապես, վարչապետ Սարգսյանը և Ալեքսեյ


















































