Օրվա լրահոսը
«Բարեւ Երեւանը» չի մասնակցի Տարոն Մարգարյանի երդմնակալությանը
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը տեղեկացնում է, որ 2013թ հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ին չի մասնակցելու Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը: Նույն օրը, նույն ժամին խմբակցության անդամները Ազատության հրապարակում հրավիրում են ասուլիս՝ Երևանի առաջնահերթ խնդիրների և «Բարև Երևան» խմբակցության առաջիկա անելիքների վերաբերյալ: Ասուլիսին հրավիրվում են քաղաքացիներ, Երևանի խնդիրներով շահագրգիռ խմբեր, հասարակական կազմակերպություններ: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն
Արմավիրի մարզում տեղադրվեցին հակակարկտային նոր կայաններ (Տեսանյութ)
Շաբաթներ առաջ տեղացած ուժեղ կարկուտը հաշված րոպեների ընթացքում գետնին հավասարեցրեց ամբողջ տարվա ապրուստը: Ըստ ԲՀԿ պաշտոնական կայքէջի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջիններից մեկն էր, ով անձամբ շտապեց հանդիպել Արմավիրի մարզում կարկուտից տուժած բնակիչներին և աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Գագիկ Ծառուկյանը տեղեկացրեց, որ ինքնարժեքով գյուղացիներին տրամադրած ավելի քան երկու հարյուր միլիոն դրամ արժողության բուժանյութերի և պարարտանյութերի գումարն
Ամառային ճամբարներ՝ երևանյան բակերում
Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, Երևանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու և կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է կրկնապատկել կանաչապատման ծավալներն ու նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել. «Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում 2012թ.-ին գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ էր, և այն ծավալները, որոնք ապահովեցինք նախորդ
Կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 31-60 շենքերի, Բաղրամյան 2-րդ նրբանցքի, Ջեյմս Բրայս փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
«Լոռու մարզպետի պաշտոնանկության հարցի առիթով որեւէ լուրջ պաշտոնական լուր գոյություն չունի»
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը խորհուրդ է տալիս զերծ մնալ բախտագուշակություններից: Օրերս մի շարք հանրապետական լրատվամիջոցներ, անդրադառնալով Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներին ու հաջորդած պաշտոնանկությանը, լուրեր են տարածել՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի եւ Լուռու մարզպետ Արթուր Նալբանդյանի
Այգում քնած էր
Հունիսի 9-ին, ժամը 01.32-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում, կորել է մոտ 55 տարեկան քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մեղրի բնակչուհի 1957 թ. ծնված Կիմա Սադախյանը հայտնաբերվել է իրեն պատկանող այգում` քնած: ԱԻՆ Լուսանկարը` արխիվային
Մեկնարկել է Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի 2-րդ փուլը
Հունիսի 10-ին մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի երկրորդ փուլը։ Առաջին փուլը հաղթահարել են 9 թավջութակահարներ՝ Կոտսիոլիս Գիորգոս (Հունաստան), Լոմակով Գեորգի (Ուկրաինա), Նավասարդյան Միքայել (Հայաստան), Իոնիցա Անդրեյ (Ռումինիա), Պերլովա Ալեքսանդրա (Ռուսաստան), Մորոզովա Աննա (Ռուսաստան), Խաչատրյան Գայանե (Հայաստան), Սուշենկո Ելիզավետա (Ռուսաստան), Աթայան Հակոբ (Հայաստան)։ Մրցույթն անցկացվում է երեք փուլով։ Երկրորդ փուլի հաղթողների անունները պարզ կդառնան
Սամվել Հարությունյան. «Սուրեն Խաչատրյանը կերակրել է մարդասպան զավակներ, դրանից ավելի մեծ պատիժ չկա»
«Ես հայտարարում եմ, որ Հայաստանում իշխանության քրեականացումը սկսվել է Գորիսից՝ 93 թվականից: Տարածվել է երկրով մեկ: Առաջին իր թիրախը, այն ժամանակից սկսած մինչ օրս, եղել եմ ես: Իշխանության ապաքրեականացումը անհրաժեշտություն է: Շատ ուրախ կլինեմ, որ դա սկսվի վերջապես Գորիսից՝ Սյունիքից եւ տարածվի երկրով մեկ»,- Aravot.am-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանի մասին այսպես արտահայտվեց Գորիսի նախկին քաղաքապետ
Նկատվել են օձեր
Հունիսի 7-10-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` օձեր են նկատվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում, Արամուս գյուղի Ազատամարտիկների 2-րդ նրբանցքի 5-րդ տան մոտ, Աշտարակի «Վառոյի» ձորակ թաղամասի թիվ 1/2 տանը: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատներ: Ուսումնասիրությունների արդյունքում նշված հասցեներում օձ չի հայտնաբերվել: ԱԻՆ
Ռեժիսորը սկանդալային ֆիլմի՝ «հայաստանյան» վերաբերմունքի մասին. Չեմ կարծում, թե այդքան վայրենի ենք
Ռեժիսոր, «Պարալլելս ֆիլմ» ընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ անկախ իր անձնական վերաբերմունքից Կաննի այս տարվա մրցանակակիր ֆիլմերին, «Պարալլելս ֆիլմը» ուրախ է տեղեկացնել, որ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» մրցանակակիր Աբդելատիֆ Քեշիշի «Ադելի կյանքը» 1 և 2 մասեր ( La vie d’Adele, Chapter 1 & 2) եւ Լավագույն ռեժիսոր ճանաչված Ամատ
«ԵրԱԶ» ավտոմեքենան ընկել է ջրատարը
Հունիսի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԵրԱԶ-654» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաշատ-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ջրատարը, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Անդրիաս Ղուկասյան. «Սուրեն Խաչատրյանի տղան կարող է ազատազրկման վայրերում իրեն զգալ որպես հերոս» (Տեսանյութ)
«Այն ինչ կատարվել է Սյունիքում, ակնհայտ է, հերթական հարվածն է մեր հանրությանը, որովհետեւ նման դեպքերը լեգիտիմացնում են մարդասպանությունը որպես երեւույթ եւ քաղաքացիներին այն միտքն է թելադրում, որ մարդու կյանքը կես կոպեկ չարժի: Եթե համեմատության մեջ նայենք, ագրեսիվության աստիճանը, որ մեկ տարի առաջ ունեինք, ու այսօր, ապա տեսնում ենք, որ աճում է օլիգարխիան եւ պաշտոնավար մարդիկ
Արտակ Բուդաղյանին վիրահատել են երրորդ անգամ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը երրորդ անգամ է վիրահատվել: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հավելելով, որ գնդապետի վիճակը լավ է, իսկ վիրահատության պատճառը լյարդի շրջանում առկա թարախային արտադրությունն է եղել: Հիշեցնենք, որ Արտակ
Մայրաքաղաքում անցկացվել է «Երևան. բիզնես-վազք 2013»-ը
Երևանի քաղաքապետարանը «Ավստրիական ավիաուղիներ», «SmartRunning» և AIMS–ի (Մարաթոնների և վազքի միջազգային միություն) ընկերությունների հետ հունիսի 9-ին արդեն երկրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում անցկացրել է «Երևան. բիզնես-վազք 2013» (Yerevan Business Run-2013) մրցավազքը: Միջոցառման գլխավոր նպատակը առողջ ապրելակերպի քարոզումն ու մայրաքաղաքում իրականացվող բնապահպանական ծրագրերին մասնավոր հատվածի ներգրավումն է: Մրցավազքի երթուղին մեկնարկել է Աբովյան փողոցի՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի
Վարդան Սեդրակյանին ոչ թե փոխհատուցում, այլ պարգեւատրո՞ւմ է հասնում (Տեսանյութ)
«Ի սկզբանե բոլորին հասկանալի էր, որ այստեղ արհեստականություն կա, այդ գործը դեռ երկար ժամանակ հակասական տեղեկությունների աղբյուր կլինի մեր հանրության համար, այդ ամենը իմ կարծիքով գտնվում է քաղաքականությունից դուրս: Դա այն մեթոդներն ու մեխանիզմներն են, որոնց միջոցով հանրությունը ապակողմնորոշվում է եւ սկսում է չտարբերել, որտեղ է քաղաքական խնդիրը, եւ որտեղ արհեստական ստեղծված իրադարձությունը»,- Aravot.am-ի հետ
Փաստաբանները հորդորում են Վճռաբեկ դատարանին սվիններով չընդունել իրենց պահանջը
«Կոնգրես» հյուրանոցում շարունակվում է փաստաբանների գործադուլը: Նախաձեռնող խմբի անունից ելույթներ ունեցան փաստաբաններ Տիգրան Հայրապետյանը, Հայկ Ալումյանը, Անի Թորոսյանը: Ըստ Ա. Թորոսյանի, «սոսկալի վիճակում» է գտնվում արդարադատության համակարգը: Քանի որ, ըստ նրա. «ստորադաս դատարանները կաշկանդված են թե դատախազական համակարգից և թե ՀՀ Վճռաբեկ դատարանից»: Անի Թորոսյանի կարծիքով, քննիչների կողմից դատարաններ են ներկայացվում հաճախ բացարձակ անհիմն միջնորդություններ`
ՀՀԿ-ն դեմ է օֆշորային գոտիներում գրանցված հանքարդյունաբերողների գործունեության կարգավորմանը ՀՀ-ում
Այս նստաշրջանի վերջին քառօրյա նիստում այսօր խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից ներկայացված երկու օրինագծերի՝ Աժ նիստերի օրակարգ մտցնելու հարցին։ Հրանտ Բագրատյանը ներկայացրել էր «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» և «Գյուղատնտեսական արտադրության վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» օրինագծերը։ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը կրկին բարձրացրեց հայ-թուրքական արձանագրությունների՝
Ավստրիայի արքայադուստրը լսում է Արամ Խաչատրյան, հիանում հայ երիտասարդներով ու ճաշակում հայկական խոհանոց
Երևանում անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի նվիրված է երիտասարդ թավջութակահարների բացահայտմանը: Մրցույթի պատվավոր հյուրերի թվում է Ավստրիայի արքայադուստր Իրինա ցու Զայն-Վիթգենշտայն-Բերլեբուրգը: Aravot.am-ին բացառիկ հնարավորություն ընձեռնվեց հարցազրույց անցկացնել արքայադստեր հետ: Այն ներկայացնում ենք ստորև. – Տարիներ առաջ Դուք եղել եք Հայաստանում: Ինչպիսի՞ն էր Հայաստանն այն ժամանակ և ինչպե՞ս կբնութագրեք մեր
Հայ օպերային տենորը՝ Մարիինյան թատրոնում
Աշխարհի լավագույն օպերային թատրոններից Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում այսօր կկայանա գալա համերգ՝ նվիրված Վերդիի ծննդյան 200-ամյակին, մասնակցությամբ թատրոնի նվագախմբի, երգչախմբի եւ մեներգիչների: Օպերային մեգաաստղ Աննա Նետրեբկոյի (սոպրանո), Սերգեյ Ալեկսաշկինի (բաս), Եկատերինա Սեմենչուկի (մեցցո սոպրանո) եւ այլ հայտնի անունների կողքին երեկոյին կմասնակցի նաեւ Ա. Սպենդիարյաի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանը (տենոր):
«Մերը հո կազինո չէ՞»
Կառավարության շենքի դիմաց են հավաքվել խաղային ապարատներ աշխատացնող տնտեսվարողները։ Մի քանի անգամ Ֆինանսների նախարարություն դիմելուց ու ոչ մի պատասխան չստանալուց հետո, նրանք որոշել են դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ պահանջել նրանից վերանայել օրենքը, ըստ որի, նրանք տարեկան 5,000,000 դրամ պետք է վճարեն լիցենզիայի համար։ Այս օրենքը նրանք անարդար են համարում. «Էտ ի՞նչի համ մենք,
Մկրտիչ Մինասյանը հակադարձում է Նարեկ Սարգսյանին. «Չեմ ուզում ասել` սուտ են խոսում»
Ես երբեք որեւէ նպատակ չեմ հետապնդել քաղաքապետարանի ծրագրերը, որոնք Նարեկ Սարգսյանն է անում, տապալեմ: Դեմ եմ լինում, որովհետեւ այն, ինչ տեսնում եմ քաղաքում՝ ինձ չի համոզում, որ այս մրցույթը նույնպես լավ վախճան կունենա»:
Ակունք գյուղում ամուսինը սպանել է կնոջն ու դանակահարել երեխաներին
Հունիսի 9-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղում ամուսինը սպանել է կնոջն ու դանակահարել երեխաներին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, 1976 թ. ծնված Աշոտ Գևորգյանը տանը դանակահարել և սպանել է կնոջը` 1982 թ. ծնված Անուշ Գասպարյանին, դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել դստրերին` 2001 թ.
Գործադուլին մասնակցում են 201 փաստաբաններ (ֆոտոշարք)
Մի խումբ փաստաբանների կողմից իրականացվող գործադուլին նվիրված հանրային քննարկման ընթացքում, որն անցկացվում էր «Կոնգրես» հյուրանոցում՝ նախաձեռնող խմբի անդամ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանն ասաց, որ գործադուլին մասնակցում են 201 փաստաբաններ: Գործադուլը 46 փաստաբանների նախաձեռնությամբ է կազմակերպվել: Հանրային քննարկմանը ներկայացուցիչներ կային Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, «Համալսարանական կրթության ասոցիացիա» հասարակական կազմակերպությունից, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի
Ծառուկյանը՝ Սուրիկ Խաչատրյանի միջադեպի մասին. «Պարտադիր պետք է պատժեն, որ նման դեպք այլևս չկրկնվի» (Տեսանյութ)
Այսօր խորհրդարան էր եկել ԲՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Ծառուկյանը: Մինչ լիագումար նիստի սկսվելը՝ ԲՀԿ խմբակցության նիստում խմբակցության անդամները քննարկել էին այն լուրերը, որ ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն արգելել էր ԲՀԿ-ական պատգամավորներին սուր հայտարարություններ անել, շփվել լրագրողների հետ: Խմբակցության նիստից հետո լրագրողները Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին`համապատասխանո՞ւմ են այդ խոսակցություններն իրականությանը: «Հենց նոր մենք նիստ էինք հրավկիրել
«Ջավախք» հայրենակցական միությունը կոչ է անում ՀՀ մաքսային ծառայություններին
«Ջավախք» հայրենակցական միության հայտարարությունը Արդեն մի քանի օր է ՀՀ մաքսային ծառայությունների որոշմամբ հայ-վրացական պետական սահմանի Բավրայի մաքսակետում Վրաստանի քաղաքացիների կողմից լրացվող բեռնամաքսային հայտարարագրերի տրամադրման համար մտցվել է բրոկերային միջնորդավճար, ինչը հարուցել է առանց այն էլ սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեցող ջավախքցիների արդարացի դժգոհությունը: Այդ կապակցությամբ սույն թվականի հունիսի 8-ի վաղ առավոտյան մի խումբ ջավախքցիներ բողոքի
Եվրոպայի ամենաաղքատ ֆուտբոլային ակումբը
Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող «Այաչչոն» ամենաաղքատ ակումբն է Եվրոպայի էլիտար առաջնություններում, գրում է «Euro-football»-ը: Կոլեկտիվի բյուջեն չի գերազանցում 20 միլիոն եվրոն: Նույնիսկ Ֆրանսիայի առաջնության 2-րդ խմբի թիմերի կեսը ֆինանսավորմամբ գերազանցում են «Այաչչոին»: Սակայն այս թիմում էլ գոյություն ունի «պարգեւատրում» հասկացությունը: Օրինակ, Փարիզի ՊՍԺ-ի հետ բոլոր առումներով պատվաբեր ոչ-ոքի՝ 0:0, խաղալու համար ակումբի նախագահ Ալեն
Քյամալ Ալի. «Գործնականում լրագրողները զորակոչվել են ռազմաճակատ»
Հայ-ադրբեջանական հակամարտությունը լուսաբանելիս լրագրողները մի քանի գործոնների ճնշման տակ են
Վիետնամական սինդրոմի, Սուրեն Խաչատրյանի և ազատամարտիկների խնդիրների մասին (Տեսանյութ)
«Մարդիկ կան՝ նստացույցերին ուզում են մասնակցել, բայց զանգում ասում են՝ տղերք ձեզ հետ ենք, բայց հարյուր դրամ չունենք, որ հասնենք Երևան»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում խոսելով ազատամարտիկների խնդիրների մասին այսպես արտահայտվեց «Արաբո» ջոկատի ազատամարտիկ, «Արաբո» ՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ իր ազատամարտիկ ընկերները հանդիպել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և 13 կետից բաղկացած պահանջներ


















































