Օրվա լրահոսը

Երգի-պարի պետական անսամբլը օպերա-բալետ է բեմադրել

Այս տարի հոբելյանական է վաստակավոր կոլեկտիվ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի ժողովրդական անսամբլի համար. լրանում է կոլեկտիվի 75-ամյակը: Անսամբլը, ոչ ավել-ոչ պակաս, անդրադարձել է Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա- բալետին: Սրանից հետեւում է, որ ավելի քան յոթ տասնամյակ միայն կանգնած դիրքով հանդես եկող երգչախումբը հիշյալ մեծակտավ ստեղծագործության սյուժեն հանդիսատեսին հասցնելու համար հավանաբար պետք է խաղա բեմում:

«Հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը գա Ազատության հրապարակ». Անուշ Սեդրակյան

Այսօր «Հայելի» ակումբում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սերժ Սարգսյանի նամակագրությանը, ասաց, որ ժամանակագրորեն ուշացել են, նամակագրական կապը մոտավորապես մեկ ու կես դարի պատմություն ունի,  ու կարծես թե մի քիչ անլրջանում է քաղաքական գործընթացը: «Վերջապես հասարակությունը ոչ թե այն հատվածն է, որին առաջնորդում են, այլ` այն քննախույզ զանգվածը, որը յուրաքանչյուր

Թումանյանը՝ համամարդկային արժեքներով ու փիլիսոփայությամբ

90 տարի է անցել այն օրվանից, երբ երկրային աշխարհին հրաժեշտ տվեց Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Այդ 9 տասնամյակ բաժանող տարիները ոչ թե հեռացրել, այլ ընդհակառակը՝ նրան ավելի ու ավելի են մոտեցրել ընթերցողին: Այս իրողությունն էին ընդգծում Թումանյանի հիշատակի ոգեշնչման միջոցառման մասնակիցները, ովքեր հավաքվել էին Խնկո-Ապոր անվան գրադարանում: «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների

«Ադրբեջանի ռազմական բյուջեն փող լվանալու ամենաէֆեկտիվ միջոցն է». Դավիթ Ջամալյան

«Բա տենց  հզոր եք` ինչո՞ւ չեք սկսում պատերազմ, որովհետեւ ռազմական բյուջեն որակի չի վերածվել» Ադրբեջանում հասունանում է ներպետական եւ ներիշխանական ճգնաժամ եւ  պետական կազմալուծման որոշակի նախանշաններն են ի հայտ գալիս: Այսօր «Ելակետ» ակումբում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Ըստ նրա, այդ ճգնաժամով էլ պայմանավորված պատերազմի վերսկսման հավանականությունը նվազում է: Ռազմական փորձագետի դիտարկմամբ` այն

Որտեղ կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ապրիլի 9-ին

ՀՅԴ-ն դեռ չի որոշել՝ մասնակցե՞լ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, թե՝ ոչ «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր խոսելով ներքաղաքական իրավիճակի եւ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան նամակագրության, դրա հետագա զարգացումների մասին, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց. «Մենք ունենք մի իրավիճակ, որը պահանջում է  հանգուցալուծում: Ինչ-որ մի բան տեղից շարժվել է: Մեզ համար հիմնականը այն լուծումներն են, որոնք փոփոխություններ

ՀԱԿ-ի ներկայացուցիչների դիմումների հիման վրա գործի դատաքննությունը հետաձգվեց մինչև ապրիլի 30-ը

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով պետք է քննության առներ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ, 2008թ.-ի մարտի 1-ի քրեական գործով ազատազրկման դատապարտված և հետագայում վաղաժամկետ ազատ արձակված Աշոտ Մանուկյանի և Արամ Բարեղամյանի դիմումների հիման վրա միավորված գործը: Դիմումատուները վիճարկում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը: Գործով զեկուցող` ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը տեղեկացրեց,

ՀՀԿ պատգամավորը չբացառեց Սերժ Սարգսյանի այցը Ազատության հրապարակ

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ասաց՝ այն ինչ կատարվում է` տրամաբանական է: «Պիտի ողջունենք այն, ինչ հիմա ընթանում է եւ տա աստված, որ այս երկխոսությունից շահած դուրս գանք բոլորս»,- ասաց Դավթյանը: ՀՀԿ պատգամավորի համոզմամբ`«Կարծում եմ անձերից շատ բան է կախված, բայց կարեւորում եմ մեխնիզմները, հատկապես սահմանադրական, ինչը գրավական կարող է

Վարդան Մկրտչյան. «Ինչ սերիալ էլ նկարեն` թատրոնը չի զիջի իր տեղը» (Տեսանյութ)

Ըստ Համազգային թատրոնի տնօրենի` հեռուստատեսային ագրեսիվ հարվածը փոխել է  թատրոնի հանդեպ ընկալումը «Թատրոնի մասին միայն մարտի 27-ին են հիշում, իսկ վերջին տարիների հեռուստատեսային ագրեսիվ հարվածը մարդկանց մոտ էական փոխեց թատրոնի եւ դերասանի հանդեպ ընկալումը,-այսօր «Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնում ասաց Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ապա հավելեց,-այսօր էկրանին հայտնվող մարդը դերասան է համարվում, մինչդեռ այդպես չէ:

ՀՅԴ-ի խորհուրդը ՕԵԿ-ին` «Անհնար է նստած վազել, հարկավոր է ճիշտ երազել»

«Երազելը վատ բան չէ»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հիշելով Գարուշ Հարյանցի բանաստեղծության հետեւյալ տեղերը. «Անհնար է նստած վազել, հարկավոր է ճիշտ երազել»: Այս համեմատությունը առաջացրեց լրագրողների ծիծաղը: Հիշեցնենք, որ այսօր մամուլի ասուլիսում Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համամասնական հորիզոնականը զբաղեցնեղ, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը

«Պուտինը», «Վիցինն» ու «Լուչոն»՝ շների կացարանում

Կենդանասերների միջոցներով ստեղծված այդ կացարանում ապաստան են գտել անգամ հրացանի գնդակը մարմնում շներ: Կենդանասերները տարիներ շարունակ ահազանգել են ու հիմա էլ ահազանգում են, որ թափառող կենդանիների հիմնախնդիրը մեր երկրում ոչ միայն չի լուծվում, այլեւ ավելի է խորանում: Պատճառը, ըստ մասնագետների,  թափառող կենդանիների գլխաքանակի զանգվածային ոչնչացումն է: Հայաստանում թափառող շների միակ ապաստարանը գտնվում է Արին-Բերդ 17 ա հասցեում:

«Գերեզմանից էլ գալու եմ, մինչեւ արդարություն չլինի իմ հայրենիքում»

88-ամյա Փառանձեմ տատը, իր խոսքերով ասած՝ տղային մատաղ է արել Արցախի համար, հիմա նրա փոխարեն ինքն է պայքարում հանուն արդարության: Երեւի թե չկա որեւէ քաղաքական ակցիա, որին չմասնակցի 88-ամյա Փառանձեմ տատը. որտեղ բողոքող ու արդարություն պահանջող հանրությունն է՝ այնտեղ նաեւ Փառանձեմ տատն է: Ծնունդով զանգեզուրցի, իր ասած՝ լեռնեցի ու հողուհայրենիքից՝ Քարահունջից դեռեւս խորհրդային տարիներին ընտանիքի հետ

ՀՀԿ-ում մարդկանց չե՞ն դիտում որդի-խնամի-փեսա-զոքանչ հարթությունում

ՀՀԿ շտաբի պետը Տարոն Մարգարյանին համարում է երեւանցիներից մեկը, ոչ թե մյուսների նման «լեգեոներ» «Հանրապետականի ցուցակում չկան այդպիսի մարդիկ (օլիգարխներ), եւ դա մեր դիրքորոշումն է, այսինքն՝ կուսակցության դիրքորոշումը խորհրդարանի մասով ամբողջովին արտացոլվում է իր համամասնական ցուցակում: Ես դրա մասին ասել եմ եւ արել եմ, բայց ես երբեք չեմ ասել, որ Հանրապետական ոչ մի գործարար չի գալու

«Հայկական ինքնությունը Թուրքիայում երկար ժամանակ դեմոնացված էր»

Ըստ թուրքական Zaman թերթի արտաքին քաղաքական նորությունների խմբագիր Մուստաֆա Էդիբ Յըլմազի՝ անհատական նախաձեռնությունները Թուրքիայում քաղաքացիական հասարակության մակարդակում են, ու դա այն զգացմունքը չէ, որը կիսում է իշխանությունը։ – Պարոն Յըլմազ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողման տարբեր պատճառներ կարող են նշել կողմերը, սակայն կուզենայի, որպեսզի Դուք գնահատեիք Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության

Միակ ելքը

Եվ այսպես, իշխանության եւ ընդդիմության միջեւ սկսվում է երկխոսության նման մի բան: Ընդհանուր առմամբ, դա դրական երեւույթ է: Հիշեցնեմ, որ ես կողմ էի նաեւ 2011 թվականի ՀԱԿ-կոալիցիա երկխոսությանը՝ ոչինչ, որ այն ոչ մի արդյունքի չբերեց: Ես անվերապահորեն կողմ կլինեի նաեւ 2012 թվականի ՀԱԿ-ԲՀԿ երկխոսությանը, եթե պարզ լիներ դրա օրակարգը: Բայց քանի որ օրակարգը, նույնիսկ ընդհանուր

ՀՅԴ-ի պատիվն ու արժանապատվությունը եւ ավագանու ընտրությունները

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համոզված է, որ իր կուսակցությունը ֆորմալ առումով այսօր Հայաստանում հինգուկես տոկոսանոց կուսակցություն է, բայց վստահ է, որ իրական կյանքում ՀՅԴ-ի կշիռն ու ազդեցությունը եւ քաղաքական օրակարգերում, եւ ԱԺ-ում շատ ավելին է: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում Վարդանյանն ասաց, որ Երեւանի առաջիկա ընտրությւոններում ՀՅԴ-ն խնդիր է դրել. «Այս ընտրություններում մեր իրական

Անի Քոչարը դիմել է իրավապահներին՝ իրեն դերասան Արսեն Առաքելյանի մահվան մեջ մեղադրող հրապարակումների առնչությամբ

Ես պատրաստ եմ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվություն կրել այն բանի համար, եթե ապացուցվի, որ դերասան Արսեն Առաքելյանի հանկարծակի մահվան հարցում իսկապես կան իմ «մեղքն» ապացուցող փաստեր, ինչպես այդ մասին իրենց բարոյական իրավունք են պահել պնդելու վերոնշյալ Վահան Ղուկասյանն ու այդ գրառումը տարածած լրատվամիջոցները:

ՀՀԿ պատգամավորը Րաֆֆի Հովհաննիսյանի օրենքի շրջանակներում գործելու ցանկությունը պարկեշտ քայլ համարեց

«Այն իրավիճակը, որ այսօր ստեղծվել է երկրում՝ տեղավորվում է հետընտրական պրոցեսների մեջ: Այսօր կան որոշակի քայլեր, որոնք պետք է իրականացվեն միայն օրենքի շրջանակներում: Հանդիպում եղավ նախագահի եւ լրատվամիջոցների հետ, նա պատասխանեց մի շարք հարցերի, ապա Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները եղան, իսկ երեկ նախագահը պատասխանեց նաեւ նրան: Այսօր պետք է ուժ գտնենք մեր մեջ, մեր ուժերը համախմբելու

Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չպահանջեց ոստիկանապետի, վարչապետի հրաժարականը

Ըստ «Ժառանգության», վարչապետն ավելի քիչ լիազորություններ ունի, քան որոշ թիկնազորի պետեր Այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ անել, որպեսզի չկրկնվի նախկին փորձը՝ ընդդիմություն-իշխանության երկխոսության.: Նա պատասխանեց, որ այս օրերին իրեն շատ են մոտենում մարդիկ եւ ասում՝ «հանկարծ չգնաք երկխոսության, որովհետեւ այնտեղ խաբողներ, քցողներ են: Բայց նա, ով գնում է

Աղվան Վարդանյանը ահազանգում է վարչական ռեսուրսի գործադրման մասին

ՀՅԴ-ի կարգախոսն առաջիկա ընտրությւոններում լինելու է`«Երեւան, փոխիր Հայաստանը» եւ Աղվան Վարդանյանի համոզմամբ, Հայաստանում փոփոխությունները սկսվելու են Երեւանով:

ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանի խոսքով` ավագանու ընտրություններում թիրախ վերցնելու խնդիր չունեն

Այսօր «Հայելի» ակումբում ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, ասաց, որ այսօր դիրքային պայքար է գնում, եւ  թե ինչով կավարտվի այն, կերեւա առաջիկա օրերին: «Ժողովուրդն ուզում է ապրել սահմանադրությամբ եւ «Ժառանգությունն» էլ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին նստել է այնտեղ հրապարակում, հաց չի ուտում, ասմունքում է…»: Խաչատրյանը գտնում է, որ ճիշտ է այսօր ժողովուրդը

Հայաստանը սկսել են հաճախ համեմատել աֆրիկյան պետությունների հետ

Լոնդոնյան «Էկոնոմիստ» հանդեսի հետազոտական հավելվածում, որտեղ անդրադարձ է կատարվում աշխարհի 165 պետություններում քաղաքական մշակույթի ընդհանուր իրավիճակին, նշված է, որ Հայաստանը նույն մակարդակի վրա է, ինչ աֆրիկյան մի շարք պետություններ` ասենք, Մալին, Նիգերիան կամ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը:  Հիշեցնենք նաև, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ ՀՀ-ն համեմատում են աֆրիկյան պետությունների հետ: Օրեր

Բաղրամյան պողոտայում վթարվել է հայտնի գործարարի Range Rover-ը. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Մոսկովյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում բախվել են Այգեձոր փողոցի բնակիչ, 45-ամյա Ներսես Թաշչյանի վարած «Դայհացու» մակնիշի 33 ՍP 703 և Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 41-ամյա Նորայր Առաքելյանի վարած Range Rover մակնիշի 888 ՍԼ 88 համարանիշի ավտոմեքենները: Ինչպես հայտնում է shamshyan.com– ում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր,

Էդուարդ Շարմազանով. «Երեւանի ավագանու ընտրությունը ո՛չ Բաստիլի գրավումն է, ո՛չ Ավարայրի ճակատամարտը»

Չնայած քաղաքական ուժերը ավագանու ընտրություններին մասնակցում են համամասնական ցուցակներով, այս ընտրություններով չեն որոշվում ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման, ո՛չ պետության սոցիալ-տնտեսական քաղաքականության, ո՛չ աբխազական երկաթգծի եւ այլընտրանքային ճանապարհների գործարկման հետ կապված խնդիրները։

Բերեզովսկու մահը «կարող էր կախվելու արդյունք լինել»

Բրիտանական ոստիկանությունը հայտարարել է, թե օրերս մահացած ռուսաստանցի վտարանդի օլիգարխ եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակարգի ընդդիմախոս Բորիս Բերեզովսկու դիահերձումը ցույց է տվել, որ մահը կարող էր վրա հասնել կախվելու արդյունքում: Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ բռնության հետքեր դիակի վրա առկա չեն:  Այդուհանդերձ, բրիտանացի իրավապահները դեռեւս չեն հստակեցնում՝ կախվե՞լ է Բերեզովսկին, թե՞՝ ոչ: Ինչ վերաբերում է

ՀՀԿ փոխնախագահը՝ Օսկանյանին. «Թող ինքը իր քաղաքական պոչերը մաքրի»

Մեր հարցին՝ իսկ Դուք ի՞նչ իմացաք, որ Տարոն Մարգարյանը գիշերը 3-4 ժամ է ընդամենը քնում, Դուք նրանց տանը հաճա՞խ եք լինում՝ ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Տարոն Մարգարյանը իմ զինակից ընկերոջ տղան է, մենք ընտանիքներով մոտիկ ենք: Շատ լավ գիտեմ, որ այո, նա 4-5 ժամ է քնում, որպեսզի պատշաճ ձեւով մայիսի 5-ին Երեւանը ներկայացնի հայությանը»:

Մահացու պատահար Գետափ-Մարտունի ճանապարհին

Մարտի 25-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Ջետա»  մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Վարորդը` 1958 թ. ծնված Մերուժան Բաբայանը,  տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

ՕԵԿ-ական Հովհաննես Շահինյանը քննադատեց ՀՀԿ-ի ավագանու ցուցակը

ՀՀԿ-ի ցուցակում կան մարդիկ, որոնք եւս գալու են եւ իրենց ավագանու գործունեությամբ խանգարեն շատ պրոֆեսիոնալների: Ես կողմնակից չեմ մտավորականներով հագեցած ցուցակին, բացառությամբ լինեն մեկ երկուսը: Մտավորականները պետք լինեն դրսում՝ ժողովրդի կողքին:

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ընդառաջ գնաց «աղանդավորական, սատանայական» պայքարին (Տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահը հիմա էլ վստահեցնում է, որ կարեւորը պետության կայունությունն է

Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական նամակը, որն այս առավոտ ուղարկվել է Սերժ Սարգսյանին՝ ի պատասխան մարտի 25-ի նամակի

Շնորհակալ եմ իմ առողջությամբ մտահոգվելու համար. անհանգստանալու հարկ չկա, ես միանգամայն առողջ եմ, կազդուրման կարիք չունեմ, եւ կարող ենք առանց հետաձգելու իրականացնել մեր աշխատանքային հանդիպումը հանուն սահմանադրական Նոր Հայաստանի:

Արդարացման դատավճռից հետո Մատաղիսի գործով արդարացվածի ծնողի սիրտը վատացավ (Ֆոտոշարք)

Եթե արդարացվածների ծնողները գոհ էին դատական ակտից, ապա Ռոման Եղիազարյանի մայրը՝ Գոհար Մելքոնյանը խոստացավ՝ «19 կտոր եմ անելու Ռազմիկին, սպանելու եմ այն ձեւի դաժանաբար, ինչ որդուս հետ են վարվել»:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031