Լրահոս
Օրվա լրահոսը

Բերեզովսկու մահը «կարող էր կախվելու արդյունք լինել»

Մարտ 26,2013 12:37 Share

Բրիտանական ոստիկանությունը հայտարարել է, թե օրերս մահացած ռուսաստանցի վտարանդի օլիգարխ եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակարգի ընդդիմախոս Բորիս Բերեզովսկու դիահերձումը ցույց է տվել, որ մահը կարող էր վրա հասնել կախվելու արդյունքում:

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ բռնության հետքեր դիակի վրա առկա չեն:  Այդուհանդերձ, բրիտանացի իրավապահները դեռեւս չեն հստակեցնում՝ կախվե՞լ է Բերեզովսկին, թե՞՝ ոչ:

Ինչ վերաբերում է թունավորման հնարավորությանը, ապա իրավապահները տեղեկացնում են, որ դրա հետազոտումը կարող է շաբաթներ տեւել:

Հովհաննես Շողիկյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել