Օրվա լրահոսը

Ընտրախախտը դատապարտվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Հրանտ Գլջյանը մարտի 21-ին դատապարտվել է տուգանքի 600 հազար դրամի չափով: Գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով: Ըստ մեղադրանքի, Հրանտ Գլջյանը ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում փորձել է թիվ 9/02 տեղամասում քվեարկել իր ընկեր Վիգեն Սարգսյանի փոխարեն՝

Բաց նամակ Երևանի ավագանու թեկնածուներին

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն» և «Առաքելություն» կուսակցությունների հարգելի թեկնածուներ Մինչ Ձեր նախընտրական քարոզարշավը սկսելը, թույլ տվեք հիշեցնել, որ այսօր Երևանում բնակվում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 60.000 մարդ: Նրանք շարունակում են մեկուսացած ապրել, երբ մեր քաղաքում կառուցվում են նոր շենքեր, ներկրվում են տրանսպորտային նոր միջոցներ: Կառուցվող կամ վերանորոգվող շինություններում, փողոցներում և հասարակական վայրերում

ՀՀԿ-ական երիտասարդը պատասխանում է ԲՀԿ-ական երիտասարդներին

Վերջին օրերին նկատելի է ԲՀԿ-ի կողմից ուղղորդված եւ պատվիրված հակաքարոզչությունը` ուղղված ՀՀԿ-ի, մասնավորապես` վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանի դեմ: Եվ այդ «Սեւ PR-ը» իրականացնելու պատասխանատու գործը ԲՀԿ-ն վստահել է իր ջահելությանն ու օգնականներին: Ինչպիսի վստահություն… Պարոնա′յք, հարիր չէ թաքնվել ջահելների եւ օգնականների թիկունքում: ՀՀԿ Խորհրդի անդամ, Երիտասարդական թեւի գաղափարաքարոզչական հանձնաժողովի

Էդ. Շարմազանով. «Րաֆֆի Հովհաննիսյանն այս գործելաոճով փակուղում է հայտնվել»

Տարօրինակ էր ԲՀԿ-ի նման կրավորական կեցվածքը։ Այդ ուժը հայտարարում է, թե իր առանցքի շուրջը պետք է համախմբվեն, բայց չէ՞ որ «ձեռնպահների» հետ որևէ մեկը, որևէ հարցով չի համախմբվում։

Նոր քանդակների տեղադրություն Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (Ֆոտոշարք)

Գարնան գալստյան հետ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է ցուցադրել նոր և եզակի արվեստանմուշներ, որոնք համալրում են Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուն:  Գաֆէսճեան քանդակների պարտեզում հայտնվել են բրիտանացի արվեստագետների աշխատանքներ, որոնք ուղղակիորեն կապված են Լոնդոնում 2012 թվականին անցկացված Օլիմպիական խաղերի հետ: Նրանց թվում են քանդակագործ Ջոն Քլայվի «Սպեկտրալ սյուների շարքը», որը ներկայացվել է օլիմպիական ավանում, և հայտնի

ԵՊՀ պատասխանը՝ ԵՊՀ ռեկտորի օգնականին պաշտոնազրկելու պահանջներին

2013 թ-ի մարտի 19-ին ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավարին է հանձնվել «Երիտասարդական շարժման պահանջները» վերնագրով, ապատեղեկատվություն, սպառնալիքներ, անհասկանալի ձևակերպումներ և պահանջներ պարունակող անստորագիր մի գրություն: Նշված պահանջների վերաբերյալ համալսարանն իր դիրքորոշումն արդեն արտահայտել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության կողմից տարածված երկու պարզաբանող հայտարարություններում (2013 թ-ի մարտի 1-ին և մարտի 15-ին): Մեկ անգամ ևս

ՀՀԿ-ական պատգամավորը դարձյալ հայհոյել է

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը (Նավո), ով հայտնի է իր սկանդալային վարքով եւ լրագրողների հասցեին հայհոյանքներ շաղ տալով, երեկ հերթական անգամ խորհրդարանում դրսեւորվել է իր ողջ «հմայքով»։ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ի հին գվարդիայի ներկայացուցիչ Վազգեն Կարախանյանի հետ ԱԺ միջանցքում լրագրողների մոտով անցնելիս՝ բավական բարձրաձայն անպարկեշտ բառեր է օգտագործել։ Սույն պատգամավորը, որ ԱԺ-ում է հայտնվել

Դատախազը պահանջում է Գյումրվա «Ջրահարսին» ազատազրկել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Աշոտ Մանուկյան) 3 տարի ազատազրկման դատապարտեց Ուկրաինայի քաղաքացի Վալենտինա Ժիբելենկոյին: Դատարանը սակայն կիրառել էր ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը, նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառելու եւ 2 տարի ժամկետով փորձաշրջան էր նշանակել: Դատարանը նաեւ Վալենտինա Ժիբելենկոյին զրկել էր որոշակի պաշտոններ վարելուց: Վալենտինա Ժիբելենկոն աշխատել էր Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում

Սերժ Սարգսյանը վիրավորել եւ արհամարհել է «Ժառանգությանը»

«1996 եւ 2008 թվականներին, երբ ՍԴ-ն ողողված էր ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմում-բողոքներով, ՍԴ-ն միեւնույն է, իշխանահաճո որոշում կայացրեց»,- այսօր այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը`պատասխանելով այն հայտարարություններին, որ «Ժառանգության» ներկայացուցիչների իրավական հիմքերը թույլ էին: Նա մեկ անգամ եւս հայտարարեց, որ ՍԴ ներկայացրած իրենց բողոքները միանգամայն բավարար էին ընտրությւոնների արդյունքները

Արմեն Մարտիրոսյան. «Կան նաև պառլամենտ ցրելու իրավական այլ ուղիներ»

Հատված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հարցազրույցից: – Նախագահը տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անօրինական գործողություն է պահանջել իրենից` Ազգային ժողովը ցրելու առաջարկն անելիս: Մի բան, որը չի նախատեսվում օրենքով: Եվ իրոք, Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջների մեջ այդ կետն առկա է: – Ես կարծում եմ, որ նախագահն այնքան մեծ հեղինակություն ունի Հանրապետական կուսակցության մեջ, որ եթե կարողացել

Ընդդիմության համախմբումներ եղել են, բայց ռեալ արդյունք չի եղել

ՀԱՐՑ. Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում, որպեսզի ընդդիմադիր դաշտը միավորվի։ Այս անգամ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ինչո՞ւ չստացվեց միասնական ճակատով պայքարի դուրս գալ իշխանության թեկնածուի դեմ։ ՊԱՏԱՍԽԱՆ. Բացի Հայ ազգային կոնգրեսից, մյուս «ընդդիմադիր» կամ «այլընտրանքային» կոչված ուժերն այսպես թե այնպես խաղեր են տալիս իշխանության հետ, որի պատճառով անհնարին է դառնում նրանց միավորումն ամեն կարգի ընտրություններից

Ֆրանսիականի ուսխորհրդի նախագահ. Վարդան Պետրոսյանի հետ հանդիպումն ի վերջո կկայանա

Սիրված դերասան Վարդան Պետրոսյանի մուտքը` Հայաստանում Ֆրանսիական համալսարան արգելելը բուռն արձագանք է առաջացրել մամուլում: Քանի որ հանդիպումը ֆրանսիական համալսարանի ուսանողների ցանկությամբ էր, եւ պետք է կազմակերպվեր ուսխոհրդի կողմից, Ֆրանսիական համալսարանի ուսխորհրդի նախագահ Պարույր Աբրահամյանից Aravot.am –ը հետաքրքրվեց` ի՞նչ է եղել իրականում: «Մեր ուսանողներից ուսխորհրդին դիմեցին դերասան Վարդան Պետրոսյանին Ֆրանսիական Համալսարան հրավիրելու առաջարկով: Ես բնականաբար կապվեցի

Երեւանի ընտրություններին՝ կուսակցությունների մասնակցության այսպիսի դասավորությունը միմիայն հիասթափություն ու տարակուսանք կարող է առաջացնել

Երեկ Հայաստանի վեց կուսակցություններ եւ մեկ դաշինք, մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեցին։ Դրանք են՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Առաքելություն» կուսակցությունը եւ «Բարեւ Երեւան» դաշինքը։ Վերջին նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված հերթական հետընտրական իրավիճակի պայմաններում, Երեւանի ընտրություններին՝ կուսակցությունների մասնակցության այսպիսի դասավորությունը, ցավոք միմիայն հիասթափություն ու տարակուսանք կարող է առաջացնել, հատկապես այն

Ափսոսում են, որ Բեգլարյանին չեն ասել, թե նկարում են «В мире животных» հաղորդման համար

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է փետրվարի 18-ին Մետաքս թաղամասում լրագրողների վրա հարձակման, նրանց մասնագիտական գործունեության խոչընդոտման փաստով հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ։ Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի երեկոյան Մետաքս թաղամասում կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանն ու նրա թայֆայի այլ ներկայացուցիչներ «Հրապարակ» եւ «Ժամանակ» օրաթերթերի լրագրողներին անպարկեշտ խոսքերով արգելել էին մուտք գործել

Մարդու իրավունքների վիճակը Սպորտի և երիտասարդության նախարարության և Մշակույթի նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Սպորտի և երիտասարդության նախարարության և Մշակույթի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները. Մշակույթի նախարարություն Նախարարության կողմից մշտադիտարկումներ են իրականացվել միայն առավել վտանգված հուշարձանների տեխնիկական վիճակի ստուգման ուղղությամբ, այնինչ փորձը ցույց է տալիս, որ կարիք կա հսկողություն սահմանել նաև այլ հուշարձանների նկատմամբ նույնպես: ·         Շարունակում է չլուծված մնալ թատրոնների անբավարար նյութատեխնիկական հագեցվածության խնդիրը: ·         Չեն ձեռնարկվել բավարար միջոցներ մշակութային կյանքի զարգացումը

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին» գիտաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին» գիտաժողովին, որում ասված է. «Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին հրատապ խնդիր է մեր հետագա անելիքներին, մասնավորապես` աշխարհի տարբեր անկյուններում անցկացվելիք միջոցառումների օրակարգի մշակմանը, նաև եղած բացթողումներին անդրադառնալը, որոնց վերացումը մեզ հնարավորություն կտա,

Հանդիպում ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակության հետ

Մարտի 21-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ հանդիպում ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակության հետ: Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրեց հանդիպման մասնակից ոստիկանության ներկայացուցիչներին ու հավաստեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ հանգամանալից և առարկայական քննարկում ծավալելու պատվիրակությանը հետաքրքրող բոլոր հարցերի շուրջ: ԵԽ նախարարների կոմիտեի պատվիրակության ղեկավար Ուրսուլա Գաշեկը նշեց, որ իրենց առավելապես հետաքրքրում

Բազմազավակ ընտանիքներն է՞լ կլքեն Հայաստանը

Թերևս ավելորդ է ասել, թե արտագաղթի հետևանքով դատարկվող, ինչպես նաև ծնելիության նվազման պատճառով ժողովրդագրական լուրջ խնդիր ունեցող Հայաստանի համար որքան կարևոր է երկրում բազմազավակ ընտանիքների ավելացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Սակայն Հայաստանի բազմազավակ ընտանիքներին անցած շաբաթ տխուր լուր էր սպասվում… ՀՀ կառավարությունն անցած շաբաթ, ըստ էության, բացասական եզրակացություն տվեց օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բազմազավակ ընտանիքների

ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ԵՐԱԶԸ

Անեի հացադուլ Րաֆֆիի հանգույն, Գայիք, անցնեիք վրանիս մոտով, Նայեիք դուք ինձ անզուսպ կարոտով, Լսեի՝ ոնց եք Տիգրան վանկարկում:

Հատված ՀՀԿ-ական պատգամավորի հետ լուրջ զրույց ծավալելու փորձից

Երեկ փորձել են անսալ Սերժ Սարգսյանի հորդորին եւ լուրջ զրույց ծավալել Ազգային ժողովում Հանրապետական կուսակցության պատգամավորներից մեկի՝ Հրանտ Գրիգորյանի հետ:  – Պարոն Գրիգորյան, օրինակ, ի՞նչ հարցեր կուզենայիք Ձեզ տային լրագրողները, որ չեն տալիս, եւ Դուք էլ արտահայտվելու հնարավորություն չեք ունենում։ – Լավ ե՞ք, դե լավ ըլնեք… – Սերժ Սարգսյանը կասկած է հայտնել, որ մենք ձեզ՝ գործարար

Բարեւ ձեզ, ՀԱԿ-ից քշվածներ

Հիանանք. «Ժառանգության» հետ դաշինք են կազմել «Ժողովրդավարական հայրենիք», ԺՈԻԿ, «Պահպանողական», «Շրջադարձ» եւ ՀԱՍԿ կուսակցությունները: Փաստորեն որոշակի իմաստով ստացվել է ոչ թե «Բարեւ, Երեւան», այլ իսկականից՝ «Բարեւ ձեզ, ՀԱԿ-ից քշվածներ» (ինչ վերաբերում է «Շրջադարձին» ու ՀԱՍԿ-ին, ապա սրանք լուսանցքային ուժեր են, շատ ավելի լուսանցքային, քան մնացածները)։ Ըստ այդմ, «Ժառանգությունը» կարծես իրականում «խոնարհում» է դրոշը, ինչպես Րաֆֆի

Կանոն է դառնում անկանոնությունը

Ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը խառնել է իշխանությունների խաղաքարտերը, և նրանք չեն կարողանում գտնել որևէ տրամաբանական հակախաղ: Շատերն են Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները համարում որևէ տրամաբանությունից դուրս, նույնիսկ ընդդիմադիրները, առաջին հերթին ընդդիմադիրները կամ իրականում ընդամենը ընդդիմության մեջ առաջին շարքերում տեղերը պահելու համար պայքարողները: Սակայն հենց տրամաբանությունից դուրս քայլերն են, որ իշխանություններին ու նաև ընդդիմադիրներին դրել

Վահրամ Փափազյան: Թատրոնն ամեն ինչ ստեղծում է իր ժամանակին և իր ժամանակի համար (Ֆոտոշարք)

Գաֆէսճյան արվեստի կենտրոնում երեկ տեղի ունեցավ «Հանդիպում արվեստի հետ» երեկոն: 2013 թվականը նշանավորվում է Մեծն հայ դերասան Վահրամ Փափազյանի 125-ամյա հոբելյանով: Եվ կազմակերպվել էր միջոցառում, որը բաղկացած էր երեք մասից: Դասախոսություն կարդաց և ներկայացրեց Փափազյանի դերը հայ թատերարվեստում և ընդհանրապես հայ մշակույթի մեջ` արվեստագիտության դոկտոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանը:

Ավտոմեքենան` ցեխակույտի մեջ

Մարտի 21-ին,  ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս–Մեծ Մասրիկ ավտոճանապարհի 2-րդ  կմ-ում  ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՊԱԶ» մակնիշի 1061Լ պ/հ ավտոբուսը: ԱԻՆ Լուսանկարը` արխիվային

Բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 22-ին՝ ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

ԲՀԿ-ն հրապարակել է Երեւանի ավագանու իր ցուցակը

Այդ ցուցակում ընդգրկված է 194 մարդ. 1.Օսկանյան Վարդան Մինասի 2.Արսենյան Գուրգեն Բաբկենի 3.Մանուկյան Աբրահամ Հակոբի 4.Բագրատյան Սերգեյ Պապաշի 5.Հովհաննիսյան Մհեր Անդրանիկի 6.Պողոսյան Թամարա Հարությունի 7.Ջուլֆալակյան Արսեն Լևոնի 8.Գասպարյան Գուրգեն Խաչիկի 9.Մարգարյան Մարինա Միտուշի 10.Փլավչյան Պողոս Գևորգի 11.Ղուկասյան Դիաննա Ալեքսանդրի 12.Շիրինյան Գառնիկ Սոկրատի 13.Պողոսյան Ջիվան Կրմիանի 14.Գևորգյան Արմենուհի Ռուբենի 15.Սահակյան Արմեն Սերյոժայի 16.Ավետիսյան Արտակ Ռաֆիկի 17.Կարապողոսյան

Արոնյանը Ռաջաբովին հարկադրեց անձնատուր լինել

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Լոնդոնում ընթացող Հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում սեւ խաղաքարերով մեթոդաբար մեծացնելով ճնշումը Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ՝ ադրբեջանցուն պարտադրեց 54-րդ քայլում անձնատուր լինել: Հաջորդ տուրում Արոնյանը, որն ունի 4,5 միավոր, խաղալու է սպիտակներով՝ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Ի դեպ, նույնքան՝ 4,5 միավոր ունի նաեւ նորվեգացի Մագնուս Կարլսենը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գյումրու ՀԱԿ համակարգող. «Րաֆֆի Հովհաննիսյանը յուղ է վառում»

ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը Րաֆֆի Հովհաննիսյանին քննադատում է  ծրագիր չունենալու  ու Սերժ Սարգսյանի հետ գաղտնի բանակցելու համար: ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` լրատվամիջոցների հետ հանդիպմանը,  խստորեն քննադատեց ոչ միայն վերջինիս,  այլեւ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին: «Սերժ Սարգսյանի ասուլիսը գնահատում եմ որպես վատ կազմակերպված և վատ բեմադրված մենախոսություն:  Մենախոսություն, որի  դեկորացիան հրավիրված,

Քաղաքացին այսօրվանից բերանը կարած նստելու է Ազատության հրապարակում (Տեսանյութ)

Նա այդ քայլին դիմում է՝ «իշխանափոխության, Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակի» համար: Արդեն 11 օր Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին այսօրվանից միանալու է մեր համաքաղաքացիներից մեկը՝ Շահինյան Կարենը: Նա Ազատության հրապարակում նստելու է ոչ միայն հացադուլ անելով, այլեւ՝ բերանը կարած: Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմեց. «Անձամբ ես Սոչի քաղաքում իմ մտերիմներին թողել եմ, եկել եմ զուտ

Ծավի բնակիչներ. «Ինչո՞ւ կռված, հողը պաշտպանած մարդը չպիտի գնահատվի էսօր»

  «Հիմնական աշխատատեղ չկա Ծավ գյուղում, իսկ այսօր հողագործությունն ու անասնապահությունն այն եկամտաբերությունը չունեն, որ գյուղացին զբաղվի ու եկամուտ ստանա: Վառելիքը թանկ է, սերմնացուն թանկ է, աշխատանքները ծանր են, ձեռքի աշխատանք է հիմնականում, մեծանիզմները հին են` Խորհրդային տնտեսությունից ժառանգություն մնացած մոտ 40-50 տարվա:  Հացահատիկի վարելահողեր չկան գյուղում, բանաջարաբոստանային կուլտուրաներ են` կարտոֆիլ եւ այլն, իսկ այսօր

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031