Օրվա լրահոսը
Դատարաններում՝ 14 հայցադիմում
ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկացմամբ, ժ.18-ի դրությամբ ընտրողների ցուցակների ճշգրտման համար դատարաններում ստացվել է 14 հայցադիմում: Բավարարվել է 3-ը, վերադարձվել է 1-ը: Մյուս հայցադիմումները ընթացքի մեջ են: Ի դեպ, 2-ական հայցադիմումներ են ստացվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների, Կոտայքի, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում: Ժ.18-ի դրությամբ, ամենաշատը՝ 6 հայցադիմումներով
Գողթեցիները հիասթափված են. ընտրակաշառք չեն բաժանել
Այսօր, մինչ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը իր քաղաքացիական պարտքն էր կատարում Գառնիի Գողթ գյուղի դպրոցում տեղակայված թիվ 25/27 ընտրատեղամասում, շրջեցինք Գողթում եւ փորձեցինք պարզել, թե այս ընտրությունների վերաբերյալ ինչ կարծիքներ ունեն գողթեցիները: Aravot.am-ի հետ զրույցում Գողթի բնակիչ Մյասնիկ Տիգրանյանն ասաց, որ այս տարվա ընտրություններից առանձնապես մեծ ակնկալիքներ չունի. պարզապես եկել է ընտրատեղամաս՝ կատարելու իր
Դիտորդին տարել են ոստիկանություն
ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ: Իրավունքի Եվրոպա միավորում կազմակերպության դիտորդ Նարինե Էսմայելին, ով արձանագրել էր Արարատի մարզի 17/5 ընտրատեղամասում տեղի ունեցած լցոնման դեպքը, պարզաբանումներ տալու համար տարել են ոստիկանություն, չնայած կազմակերպությունն արդեն իսկ իր իրավաբանին ուղարկել է, սակայն ընտրատեղամասում այդ պահին աշխատող ԱՐ լրատվականի լրագրողներից մեկն արձանագրել է, որ «դիտորդի վրա բռի կերպով են տարել ու բավական հուզված
Նախագահի ոչ մի թեկնածու վստահված անձ չունի. Անահիտ Գեւորգյան
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավարը հարցնում է՝ եթե ռեսուրս չունեն՝ ինչո՞ւ են թեկնածություն դնում «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի 285 դիտորդներ դիտարկում են այսօր ընթացող նախագահական ընտրությունները: «Առավոտ»-ը «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար Անահիտ Գեւորգյանին խնդրեց ներկայացնել նախնական պատկերը՝ ընտրությունների վերաբերյալ: «Իմ տպավորությունները տխուր են, որովհետեւ նախագահի ոչ մի թեկնածու չունի վստահված անձ:
Դիտորդները պասիվություն են արձանագրել
«Ընտրությունը քոնն է» հ/կ նախագահ Հարություն Համբարձումյանը այսօր Մեդիա կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ 1400 տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության դիտորդները մինչ ժամը 12:00-ն ընտրողների կողմից պասիվություն են արձանագրել. «Ներկայումս արդեն ակտիվություն է նկատվում, բայց, օրինակ, Եղեգնաձոր քաղաքում շարունակվում է պասիվությունը: Հիմնականում դիտարկելու ենք մեծ քաղաքները եւ այն համայնքները, որոնք ունեն մեկից ավել ընտրատեղամասեր»:
«Քվեաթերթիկը ուտում ես, մեր ընտրությունները փչացնում ես, որ ի՞նչ անես»
«Խեղճ մարդ, երևի սոված ա եղել»: «Եկել ես, քվեաթերթիկը ուտում ես, մեր ընտրությունները փչացնում ես, որ ի՞նչ անես»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նման մակագրությամբ նկար հայտնվեց՝ այսօր Երեւանի Նոր-Նորքում գտնվող թիվ 2/08 ընտրատեղամասում զավեշտալի դեպքի առիթով: Հիշեցնենք, որ քվեարկության եկած քաղաքացի Արթուր Մինասյանն ընտրական հանձնաժողովի անդամից ստանալով իր քվեաթերթիկը, մտել է քվեախուց, որոշ ժամանակ այնտեղ մնալուց
«Արջերից պրծում չունենք». քաղաքագետները մեկնաբանում են ընտրությունների ընթացքը
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետները ներկայացնում են ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքի վերաբերյալ իրենց գնահատականները: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Կարծում եմ, որ հիմնականում խախտումները դեռ տեխնիկական են: Ահազանգում են մարդկանց ուղղորդված կուտակումների մասին»: Պարոն Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ ԶԼՄ-ները փորձում են սենսացիա փնտրել, ուստի պատկերն «այնքան էլ օբյեկտիվ չէ»:
Արթուր Դավթյան. «Ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 15 ահազանգ»
Այսօր ՀՀ գլխավոր դատախազության ընտրախախտումների վերաբերյալ բողոքների գրանցումը համակարգող աշխատանքային խմբի անդամ, Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը «Մեդիա» կենտրոնում լրագրողներին հայտնեց, որ մինչ քվեարկության օրը ընտրական խախտումների վերաբերյալ ստացվել է 88 հաղորդագրություն, որից 71-ը` աշխատանքային խմբի կողմից ԶԼՄ-ներում հրապարակումների հիման վրա մոնիթորինգի արդյունքում: «Իսկ 17 հաղորդագրություն ստացվել է քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից: 87 գործով
ԿԸՀ-ն՝ հաստատված ահազանգերի մասին
ԿԸՀ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը քիչ առաջ ներկայացրեց այսօր իրավիճակային վերլուծությունների կենտրոն ստացված ահազանգերի վերաբերյալ իրենց ստուգումների արդյունքները: Նրա խոսքերով, ստուգել են 50 ահազանգ-տեղեկատվություն, եւ տեղեկությունները ստուգել են ոչ միայն հանձնաժողովների նախագահներից, այլեւ՝ տեղամասերի դիտորդներից ու նախագահի թեկնածուների վստահված անձանցից: Այս պահին, իրավիճակային վերլուծության կենտրոնը հաստատել է միայն մեկ ահազանգ-ընտրախախտում: Տիկին Հովհաննիսյանի խոսքերով.
«Եկել եմ ընտրեմ, որ 100-ից 100 խփես»
Մարդկանց ակտիվությունն այս տարվա նախագահական ընտրություններին այնքան շատ է, որքան 2012-ի գարնանն էր` ԱԺ ընտրությունների ժամանակ: Ընտրողների երևակայությունն էլ չի զիջում նախորդ տարվանին: Սակայն կա մեկ տարբերություն: Եթե Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ անվավեր ճանաչվող քվեաթերթիկների մեծ մասը պարունակում էր Չակ Նորիս անունը, ապա այս տարի նման թերթիկները գործող նախագահի թևավոր խոսքերով են զարդարվում: Ստորև
Ո՞ւր էին նախագահի թեկնածուների վստահված անձինք
Խախտումների վերաբերյալ բողոքներ չկան Տավուշի մարզի թիվ 40 եւ 41 ընտրատարածքներում նախագահական ընտրությունները խաղաղ, առանց ընտրական օրենսգրքի խախտումների են ընթանում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ժամը 16.30-ի դրությամբ ընտրական օրենսգրքի խախտումների վերաբերյալ ոչ մի բողոք կամ դիմում չեն ստացել: Այս մասին տեղեկացանք մարզի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից: Ժամը 14-ի դրությամբ, թիվ 40 ընտրատարածքի (կենտրոնը՝ Նոյեմբերյան) ցուցակային 52 680 ընտրողներից
Խախտումների շարք
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից արձանագրված խախտումները ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածի համար Ընտրատեղամասում դիտորդի ազատ տեղաշարժմանը խոչընդոտում 30/01 ընտրական տեղամասում խոչընդոտվել է դիտորդի ազատ տեղաշարժման իրավունքը, մասնավորապես հանձնաժողովի անդամներից Վալերի Ջաղինյանը կազմակերպության դիտորդին բարձր ձայնով և կոպտորեն նկատողություն է արել, իբր նա չհրկիզվող պահարանի մոտ կանգնած հանձնաժողովի նախագահի փաստաթղթերին է նայում, մինչդեռ դիտորդը չհրկիզվող պահարանին մեջքով
Նոր մանրամասներ ջրծաղիկով հիվանդ զինծառայողների քվեարկության մասին. «Նրանցից տեղեկանք չեն պահանջել»
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը Արարատի 18.8 տեղամասում այսօր ջրծաղիկով հիվանդ զինծառայողների քվեարկության մասին տեղեկություններ պարզելու համար Aravot.am-ի խնդրանքով կապվեց հանձնաժողովի նախագահ Աննա Պողպատյանի հետ: Պարզվում է՝ ջրծաղիկով հիվանդ 8 զինծառայող է քվեարկել: «Եթե նրանց թույլատրել են ներկայանալ տեղամասային կենտրոն, ապա հիվանդության ծանր շրջանը երեւի անցած է եղել, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` փետրվարի 22-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում: Դիտարկումն անց է կացվելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ
Դիմել է դատախազության թեժ գծին, բայց խնդրել՝ անունը չհրապարակել
2013թ. փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի թեժ գծին զանգահարել է Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Ս. Մարգարյանը և հայտնել, որ տարածաշրջանի բոլոր գյուղերում ՀՀԿ-ի կողմից մեկ անձին 25 կգ չափաբաժնով ալյուր է բաժանվում, իսկ գյուղապետերը 5000 դրամ ընտրակաշառք են բաժանում: Գումարը քիչ համարողներին տալիս են 10 000 դրամ: Հեռախոսազանգի հեղինակը միաժամանակ նշել է,
«Հայրի՛կ ջան, Հանրապետականին ես չէ՞ ընտրում» (Տեսանյութ)
Օգնականը ընտրողի կամքը չհարցրած՝ նրա փոխարեն քվեարկեց Սերժ Սարգսյանի օգտին «Հայրի՛կ ջան, Հանրապետականին ես չէ՞ ընտրում»,-այսօր Նոր Խարբերդի 16/41 ընտրատեղամասում, սա ասելուն պես, մի աղջիկ ընտրողի քվեաթերթիկի վրա նշումն արեց եւ ուղեկցեց քվեատուփի մոտ: Ընտրողն ընդամենը խնդրեց օգնել, հանձնաժողովի նախագահը ընտրողներից մեկին, որին ճանաչում էր, հրահանգեց այդպես օգնություն ցույց տալ: Ընտրողը բացարձակ չասաց, թե ում
Կապանում ընտրողների հոսքը պասիվ էր մինչեւ կեսօր
Կապանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում նախագահի թեկնածուներից միայն երկուսը` Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ունեին վստահված անձինք, իսկ մյուս թեկնածուների անունից հանդես եկող վստահված անձանց, մեր այցելած ընտրատեղամասերում այդպես էլ չհանդիպեցինք:
Ընտրությունները ընթանում են համատարած խախտումներով. Արթուր Սաքունց
«Խախտումները կրում են կազմակերպված բնույթ» Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որը դիտարկում է այսօր ընթացող նախագահական ընտրությունները, Վանաձորի եւ Լոռու մարզի, Տավուշի մարզի գյուղական առանձին համայնքներում արդեն իսկ ընդհանուր պատկեր ունի օրինախախտումների: «Առավոտ»-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ամրագրեց, որ այն եզրահանգումն ու տպավորությունը, որ երկարաժամկետ դիտորդական առաքելության ընթացքում
Վստահված անձիինք ագրեսիվ են դիտորդների հանդեպ
ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ. Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի 17/3 ընտրատեղամասից «Իրավունքի Եվրոպա միավորում» դիտորդական խմբի անդամներն ահազանգում են, որ հանձնաժողովի անդամներն ու Սերժ Սարգսյանի վստահված անձիք ճնշում են գործադրում դիտորդների վրա: «Առավոտից արդեն գրանցվել է Սերժ Սարգսյանի չորս վստահված անձ, որոնք անընդհատ գնում-գալիս են, բավական ագրեսիվ են մեր՝ երկու դիտորդներիս նկատմամբ, վիրավորական արտահայտություններ են անում, խոչընդոտում են մեր աշխատանքն
ՀՀԿ-ական պատգամավորի խորհուրդը. «Կիրառեք կիսլոտա ընտրություններում»
Հաջողությունը Կարեն Ավագյանին չի ժպտացել «Սկզբում ես փորձում էի կնիքը ջնջել սովորական անձեռոցիկով, չստացվեց։ Հետո փորձեցի ջրով թրջած անձեռոցիկով։ Ավաղ, հաջողության չհասա։ Ձեռքս վերցրի սպիրտային անձեռոցիկ, էլի հաջողությունն ինձ չժպտաց։ Ուզում էի ացետոն փորձել, կանայք ընդվզեցին։ Ացետոնը ավելի լավ է մանիկյուրի համար։ Վերջին հույսս կիսլոտան էր…»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում էր թողել ՀՀԿ խորհրդի
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների
Վերջին երեք օրերի ընթացքում հակառակորդն աննախադեպ ակտիվություն է դրսևորում շփման գծի ողջ երկարությամբ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները միայն փետրվարի 16ից 18-ն ընկած ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են 1500-ից ավելի կրակոց, որոնց մի մասը “СВД” և “Իստիգլալ” տիպի դիպուկահար զենքերից: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների
«Պարույր Հայրիկյանը նրանց` ում բաց նամակով էր դիմել` «Քաղաքական գործի՞չ ես թե՞ տնային տնտեսուհի» (Տեսանյութ)
Հայրիկյանը գտնում է, որ ընտրված նախագահին «շնորհավորել-չշնորհավորելը» մանկապարտեզի տարիքի խոսակցություն է: Այսօր Գողթ գյուղում իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հարցին, թե կշնորհավորի,՞ արդյոք, ընտրված թեկնածուին,, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը գտնում է, որ «շնորհավորել-չշնորհավորելը» մանկապարտեզի տարիքի խոսակցություն է: Ըստ նրա, կարեւորը, որ Հայաստանում լինեն արդար ընտրություններ. «Ես դրան ձգտել եմ եւ ձգտելու եմ, արդար ընտրություններից
Սիրիացին դիմեց դատարան, բայց…
Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր եկել Անժել Մարկոսյանը: Նա ցանկանում էր մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին: 1,5 տարի առաջ նա իր ընտանիքի 8 անդամների հետ Սիրիայից եկել էր Հայաստան, սակայն փաստացի բնակվելով Տիգրան Մեծի 29 ա շենքի 13 բնակարանում, հաշվառման չէր կանգնել: Քանի որ հաշվառված չէր, եւ դրա համար նա
Նստացույց ԳԱԱ-ի դիմաց
Նախորդ բոլոր ընտրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը: Այսօր ականատես ենք լինում հերթական կեղծ ընտրություններին: Գտնում ենք, որ հանրության միասնական գործողությունների միջոցով է հնարավոր հաստատել քաղաքացու ընտրական իրավունքը և իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Որպես մեր դիրքորոշման արտահայտում կեղծ ընտրությունների վերաբերյալ՝ հայտարարում ենք նստացույց: Նստացույցին փետրվարի 19-ին կհետևի ակցիա ԿԸՀ դիմաց, որով
Պարույր Հայրիկյանն ուրախացել է, որ իր անունը տեսել է (Տեսանյութ)
Aravot.am-ը ընտրատեղամասից դուրս զրուցում էր Գողթի տարեց բնակիչների հետ, մեր հարցին, թե ընտրակաշառքի առաջարկ եղե՞լ է, վստահեցրին, որ այս տարի իրենց կաշառք չեն առաջարկել, հարցին, թե եթե տային կվերցնեի՞ք, առանց տատանվելու ասացին` «Որ տային՝ ինչի չէինք վերցնի, բալա ջան»:
Վարդան Ղուկասյանի որդին ահաբեկե՞ լ է քաղաքապետարանի պաշտոնյաներին
Ըստ տեղի իրավապահների, դեպքի վայրում եղել են 3 ոստիկաններ, որոնք պնդել են, թե Սպարտակը իրեն այս անգամ զարմանալիորեն զուսպ է պահել, նույնիսկ շինարարներին հորդորել է ոստիկանների հետ գնալ բացատրություն տալու:
Գյումրիում «Նիվայով» կաշառք են բաժանել
Գյումրիում դիտորդական առաքելություն իրականացնող լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը «Մեդիա» կենտրոնում skype-ով հեռախոսազրույցի ընթացքում նշեց, որ տեղամասերից մի քանիսում կուտակումներ կան. «Մարդկանց մեքենաներով տանում-բերում են: Ըստ ականատեսների, 35/22 տեղամասում «Նիվան» կաշառք է բաժանել: Բացի այդ, եղել է դեպք, երբ մատյանի մեջ այլ անձի դիմաց ստորագրելու փորձ է արվել, իսկ հանձնաժողովի նախագահը մերժել է դիտորդի`
Ընտրողն իր հայրանունը չի հիշել, անձնագիրը թողել-փախել է (Տեսանյութ)
Քիչ առաջ 9/18 ընտրատեղամասում ընտրողը, որը կասկածներ է առաջացրել, թողել է ձեռքի անձնագիրն ու փախել ընտրատեղամասից: Անձնագիրը պատկանում է Գուրգեն Արտաշեսի Ղազախեցյանին: Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Աբգար Սարգսյանը երբ փորձել է պարզել, թե արդյոք այդ մարդն իր անձնագրո՞վ է եկել, նկատել է, որ անձնագրում գեր, սպիտակ մազերով մարդ է, իսկ ինքը՝ նիհար, ոչ այդքան սպիտակ
Արմավիրում վստահված անձը Հանրապետականի կրծքանշան է կրել
Արմավիրում դիտորդական առաքելություն իրականացնող Արմավիրի զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Արման Ազիզյանը «Մեդիա» կենտրոնում Skype-ով հեռախոսազրույցի ժամանակ լրագրողներին հայտնեց, որ ընտրությունները հանգիստ են ընթանում. «Առավոտյան ընտրողները պասիվ էին, հետո մարդկանց եւ մեքենաների կուտակումներ նկատվեցին, հիմնակակում ոչ թե տեղամասերում, այլ դրանց շրջակայքում: Բայց ընդհանուր առմամբ` խախտումները քիչ են եղել, արձանագրվել են կազմակերպչական գործի սխալ դեպքեր միայն, օրինակ` որոշ
Exit Poll-ի ընթացքին փորձել են խոչընդոտել Գյումրիի, Մասիսի եւ Երեւանի մի քանի ընտրատեղամասերում
Մեդիամաքս: The Gallup Organization-ը եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան այսօր Հայաստանի ողջ տարածքում`122 ընտրատեղամասերում, անցկացնում են տեղամասերից դուրս եկող քաղաքացիների հարցում` Exit poll: Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը այսօր Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է, որ խնդիրներ են առաջացել Գյումրիի, Մասիսի եւ Երեւանի մի քանի ընտրատեղամասերում, երբ հարցազրուցավարներին արգելել են շարունակել իրենց աշխատանքը: «Մեզ հաջողվեց օրենքի շրջանակներում


















































