Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի ոչ մի թեկնածու վստահված անձ չունի. Անահիտ Գեւորգյան

Փետրվար 18,2013 18:13

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավարը հարցնում է՝ եթե ռեսուրս չունեն՝ ինչո՞ւ են թեկնածություն դնում

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի 285 դիտորդներ դիտարկում են այսօր ընթացող նախագահական ընտրությունները: «Առավոտ»-ը «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար Անահիտ Գեւորգյանին խնդրեց ներկայացնել նախնական պատկերը՝ ընտրությունների վերաբերյալ:

«Իմ տպավորությունները տխուր են, որովհետեւ նախագահի ոչ մի թեկնածու չունի վստահված անձ: Եթե ռեսուրս չունեն՝ ինչո՞ւ են թեկնածություն դնում: Օրինակ Ազգային ժողովի ընտրություններում ահագին աշխուժություն կար, ահագին պարզ էր, մարդիկ զգոն էին ընտրական պրոցեսի նկատմամբ: Ամեն ինչ մնում է իրենց ձեռքում․․․ Մի քանի մարդ, հանձնաժողովի անդամներ, մի քանի դիտորդ․․․»,- նշեց Անահիտ Գեւորգյանը:

Նա հավելեց նաեւ, որ իրենց կազմակերպության դիտորդներին ասել են՝ չխառնվել, միայն փաստեր արձանագրել: «Բավական նկատելի պասիվություն է այսօր նկատվում: Այնպիսի ընտրատեղամաս չմտանք, որտեղ շատ մարդիկ լինեին կամ կուտակումներ լինեին նախորդ ընտրությունների նման: Որպես քաղաքակիրթ ընտրություն՝ նախորդ ընտրություններից տարբերվում են՝ կուտակումներ չկան, ընտրատարածքից 50 մետր հեռավորության վրա մարդիկ չկան, ինչպես նախորդ ընտրություններում էինք նկատում: Ոստիկանության աշխատակիցները իրենց տեղերում նստած են: Ցուցադրական բաներ չկան: Եթե միջազգային դիտորդներ լինեն՝ կտեսնեն, որ ամեն ինչ հանգիստ, խաղաղ է: Պասիվություն է, մարդիկ չեն գնում քվեարկության, բայց քվեատուփերն արդեն լիքը լցված են»,- նշեց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գեւորգյանը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728