Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյան. «Ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 15 ահազանգ»

Փետրվար 18,2013 17:56

Այսօր ՀՀ գլխավոր դատախազության ընտրախախտումների վերաբերյալ բողոքների գրանցումը համակարգող աշխատանքային խմբի անդամ, Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը «Մեդիա» կենտրոնում լրագրողներին հայտնեց, որ մինչ քվեարկության օրը ընտրական խախտումների վերաբերյալ ստացվել է 88  հաղորդագրություն, որից 71-ը` աշխատանքային խմբի կողմից  ԶԼՄ-ներում հրապարակումների հիման վրա մոնիթորինգի արդյունքում: «Իսկ 17 հաղորդագրություն ստացվել է քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից: 87 գործով իրականացվում են համապատասխան ստուգիչ գործողություններ, իսկ մինչ քվեարկության սկսվելը ընթացք էր տրվել 24-ին: Քրեական գործ է հարուցվել միայն Հայրիկյանի դեմ մահափորձի առթիվ: Մյուս գործերի առթիվ այս պահին կատարվում են ստուգողական համապատասխան միջոցառումներ».-ասաց Դավթյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728