Օրվա լրահոսը
Ճնշումներ են գործադրվում «Ժառանգության» վստահված անձանց վրա
«Ժառանգություն» կուսակցության Լոռու մարզի շտաբից հայտնում են, որ մեքենաներով մարդկանց տանում-բերում են ընտրության, մասնավորապես՝ Ղշլաղ եւ Բազում թաղամասերում: Նրանք ահազանգում են, որ իրենց կուսակցության ներկայացուցիչների անձնագրերից թանաքը արագ է ցնդում: Իսկ իրենց վստահված անձանց վրա էլ տարբեր տեղամասերում ճնշումներ են գործադրվում՝ նրանց բողոքները չեն արձանագրվում գրանցամատյանում, մասնավորապես՝ այդ բողոքները արձանագրվել են Ստեփանավանի, Սպիտակի, Ալավերդու եւ
Ապրում են Հոլանդիայում, քվեարկում՝ Նոր Նորքում
Նոր Նորքի 2-րդ զանգվածում, Առեւտրի քոլեջում տեղակայված 1/35 ընտրատարածքում, Հրանտ Բագրատյանի վստահված անձ Գոհար Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտրատարածքում երկու դեպք են արձանագրել, որ մի քանի քաղաքացի չի մասնակցել քվեարկությանը, բայց նրանց անվան դիմաց արդեն քվեարկած էր: Գոհար Հովհաննիսյանի խոսքերով՝ մի կին գրանցամատյանում նկատել է, որ դուստրերի փոխարեն քվեարկած է. «Նա վստահաբար հայտարարում
Ահազանգ Կապանից՝ ընտրախախտումների վերաբերյալ
Ինչքան պառավ է գալիս, բոլորի թեւները մտած ուղեկցում են, իբրեւ բոլորը վատ են տեսնում կամ վատառողջ են: Թեւանցուկ արած տանում են ընտրատեղամաս, հետո ընտրատեղամասից թեւներն ընկած դուրս են գալիս դրսում փող տալիս:
Ի՞նչն է խանգարում, որ լցոնումներն անեն վերեւից եւ ոչ տակից (Տեսանյութ)
Ճեղքերը քվեատուփի ներքեւի հատվածում են, որ լցոնումներ կատարեն, պետք է քվեատուփը պտտեցնեն, որ տակից կարողանան ինչ-որ բան ոլորելով ներս մտցնեն:
Տնավարի ընտրություններ են, ոչ մարդ կա, ոչ էլ. երիտասարդի դժգոհությունը
Նոր Նորքի 6-րդ զանգվածի 20/114 (Շոպրոնի 2 նրբ. 3, մանկապարտեզի շենքում) ընտրատեղամասում ընտրությունները խաղաղ են ընթանում: Թափուր են մնացել վստահված անձանց և դիտորդների տեղերը: Ամեն բան վերահսկվում է հանձնաժողովի տնօրենի և անդամների կողմից: «Տնավարի ընտրություններ են. ոչ մարդ կա, ոչ էլ: Լավ կլիներ, որ վստահված անձիք լինեին: Այդ պարագայում զգում ես, որ քվեդ տեղ կհասնի,
Աբովյանում զինվորականները քվեարկել են հսկողության տակ
Աբովյանում դիտորդական առաքելություն իրականացնող «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Սիմոնյանը Մեդիա կենտրոնում Skype-ով հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ քաղաքացիները այդքան էլ ակտիվ չեն: «28/22 տեղամասերում հանձնաժողովն իրականացրել է մեկանգամյա վիճակահանություն, հետեւաբար, սահմանված կարգով գործառույթները չի իրականացրել: Իսկ 28/23-ում հանձնաժողովը ժամը 7-ին չի սկսել աշխատանքները, ինչը պայմանավորում են տեխնիկական խնդիրներով»,-ասաց նա: Սիմոնյանը հայտնեց,
Պենտագոնի նախկին ղեկավարը պատրաստ է 80 տարեկանում հանուն ըմբշամարտի մտնել մրցագորգ
Վաշինգտոնի «ծանր քաշային քաղաքական գործիչներից» մեկը` ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդը, հայտարարել է, թե պատրաստ է անգամ 80 տարեկան հասակում մտնել մրցագորգ` սպորտային ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագրում պահելու համար: Պենտագոնի նախկին ղեկավարը դպրոցական տարիներին շուրջ 10 տարի զբաղվել է ըմբշամարտով: Նա մարզաձեւի նկատմամբ անտարբեր չի մնացել նաեւ ուսանողական, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ռազմաօդային նավատորմում որպես
Երդվյալ ֆիդայի. Հո ե՞ս չեմ մեղավոր, այ քնած մանուշակ
Ղարաբաղյան շարժման ընթացքից իրեն առաջին երդվյալ ֆիդայի համարող Սասուն (պապի) Մխիթարյանն այսօր կրկին այցելել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին՝ տեղեկանալու նրա առողջական վիճակի մասին: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ նախագահի իր թեկնածուին ընտրելուց անմիջապես հետո շտապել է հացադուլավորի մոտ, որին, սակայն, իր ձայնը չի տվել, բայց «Անդրիաս Ղուկասյանին միշտ ասում եմ՝ ամուր մնա
Մարտունիում դիտորդը զարմացած է. ընտրակաշառք չեն բաժանում
Գեղարքունիքում դիտորդական առաքելություն իրականացնող «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» կազմակերպության ղեկավար Անահիտ Գեւորգյանը, որն այս պահին գտնվում է 24/30 ընտրատեղամասում, Մեդիա կենտրոնում կազմակերպված Skype-ով հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ ընդհանուր առմամբ կուտակումներ եւ խախտումներ չկան: «Բացի Սերժ Սարգսյանից, թեկնածուների մեծ մասը տեղամասերում չունի վստահված անձինք, որոնք կարեւոր դերակատարություն ունեն եւ զգոնություն են առաջացնում: Ընտրությունների ընթացքում օգտագործվում են
ՀՀԿ շտաբի պետ. «Գնանք ասենք՝ ռեստորանը փակեք՝ հաց մի՞ տվեք»
«Փարվանայում» հաց չե՞ն տվել «Այդ ահազանգով ես ճշտել եմ, նման բան չկա: Էդ գործարանը փակ ա, մարդիկ կան, որ ասում են մենք եկել ենք ստեղ, աշխատանք են ճարել ու աշխատում ենք»,- այսպես արձագանքեց ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի ղեկավար, ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Օհանյանը՝ այն լուրերին, որ ԱԺ օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը միկրոավտոբուսներով ու ավտոբուսներով Գյումրիից
6 փաստ «Երրորդն ավելորդ է կամ Թեդ» ֆիլմի մասին.
Այս կոմեդիան մեծ էկրան է բարձրացել 2012թ.-ին: Համարվում է տարվա ամենահիթային ու դիտված ֆիլմերից մեկը, որն ընդունվել է երիտասարդների կողմից: Այսօր Ձեզ ենք ներկայացնում հետաքրքրաշարժ փաստեր` կապված «Երրորդն ավելորդ է կամ Ted» ֆիլմի հետ: 1. Սա առաջին ոչ անիմացիոն ֆիլմն է նկարահանված Սեթ ՄակՖարելի կողմից: Սկզբում մտածված է եղել որպես անիմացիոն սերիալ, բայց արդյունքում որոշվել
Լոռու եւ Տավուշի մարզերում ընտրողներին մեքենաներով բերման են ենթարկում ընտրատեղամասեր
Լոռու եւ Տավուշի մարզերում դիտորդական առաքելություն իրականացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Մեդիա կենտրոնում Skype-ով հեռախոսազրույցի ընթացքում լրագրողներին հայտնեց, որ մարզերում արձանագրվել են ընտրակաշառքներ բաժանելու դեպքեր` ընտրատեղամասերի հարակից տարածքներում. «Քաղաքացիները ընտրելուց հետո մոտենում են հատուկ մեքենաների եւ ստանում «սպասելիքը»: Ընտրողներին մասսայաբար մեքենաներով բերման են ենթարկում ընտրատեղամասեր, ինչը մեծ կուտակումներ է առաջացնում: Սեփական
Նոր տվյալներ քվեարկության մասնակցության վերաբերյալ. ամենապասիվը արմավիրցիներն են
ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանի տվյալներով, ժամը 2-ի դրությամբ, հանրապետությունում ընտրության են մասնակցել ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 33,09 տոկոսը՝ 836. 710 ընտրող: Երեւանում արդեն ընտրություն են կատարել 246 352 ընտրող, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 29,87 տոկոսը, Արագածոտնի մարզում՝ 41. 351 ընտրող, 36,18 տոկոսը, Արարատում՝ 82. 101 , 38,53 տոկոսը, Արմավիրում՝ 64 976 ընտրող, 28,93 տոկոսը, Գեղարքունիքում՝
Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը փախուստի էր դիմում (Տեսանյութ)
Նոր Խարբերդի թիվ 16/41 ընտրատեղամաս լրագրողների հանկարծակի մուտքը իսկական աժիոտաժ ու վազք առաջացրեց ընտրատեղամասում: Մենք տեղեկություն էինք ստացել, որ այդ պահին 400 ծրար պատրաստել են եւ պատրաստվում են լցոնման՝ վերնազգեստների մեջ քվեաթերթիկները լցրած: Մեր մտնելուն պես շագանակագույն բաճկոնով մի տղա դպրոցի հակառակ մուտքով փորձեց փախչել: Լրագրողներով նրա հետեւից մի քանի մետր վազեցինք, բայց չհաջողվեց երիտասարդին
«Միայն իմ խղճի հանգստության համար եմ գնում ընտրության, որ ոչ ոք իմ փոխարեն չորոշի». Երիտասարդներն ընտրությունների մասին
Այսօր՝ փետրվարի 18-ին, հանրապետությունում տեղի են ունենում թվով վեցերորդ նախագահական ընտրությունները: Առավոտյան 8:00 –ից մինչև 20:00-ն քաղաքացիներն իրավունք ունեն իրենց պարտքը կատարելու՝ ընտրելով ՀՀ նախագահի իրենց թեկնածուին: Շատ երիտասարդներ այսօր առաջին անգամ են նախագահական ընտրություններին մասնակցելու, ինչպես օրինակ 19-ամյա Գարիկ Հարությունյանը. «Առաջին անգամ եմ ընտրելու երկրիս նախագահին, եթե անկեղծ ասեմ, հույսերս քիչ են, թե իմ
Քվեարկում են ջրծաղիկով հիվանդ զինվորները
Արարատ քաղաքի թիվ 18/08 տեղամասում քվեարկում էին տեղի զորամասի զինվորները. նրանք շնչադիմակներով էին: Պարզվեց՝ ջրծաղիկով էին հիվանդ. տեղամասի հանձնաժողովի անդամները չէին ցանկանում, որ զինվորներին լուսանկարեինք` պատճառաբանելով, որ հայ զինվորին վայել նկար չէ: Մենք կարողացանք ֆիքսել միայն մեկ կադր, քանի որ ներկաները զինվորներին պարտադրեցին հանել դիմակները: Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արաբկիր վարչական շրջանում որդին դաժանաբար սպանել է մորը
Փետրվարի 18-ին, ժամը 13.05-ին, Կենտրոնի շտապօգնության ենթակայանից հաղորդում ստացվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Հայտնում էին, որ հանկարծամահ է եղել մայրաքաղաքի Բակունցի փողոցի 13 տան բնակչուհի Հռիփսիմե Իգիթյանը: Օպերատիվ խումբն արագ դեպքի վայր հասավ: Ոստիկանները տան ճաշասենյակում դրված մահճակալին հայտնաբերեցին Իգիթյանի դիակը` դեմքի վնասվածքներով և կրծքավանդակի ձախ շրջանում ծակած-կտրած երկու վերքերով: Շուտով պարզվեց, որ ծեր կնոջը սպանել
Դավիթ Նալբանդյանը պարտվեց Ռաֆայել Նադալին
Ռաֆայել Նադալը յոթ ամսվա բացակայությունից հետո առաջին տիտղոսը նվաճեց: Իսպանացի թենիսիստը Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում ավարտված ATP սերիայի եզրափակչում երկու սեթում 6:2, 6:3 հաշվով առավելության հասավ Արգենտինայի լավագույն թենիսիստ, 30-ամյա Դավիթ Նալբանդյանի նկատմամբ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀԿ մամուլի խոսնակ. «Չի սազում նախկին վարչապետին եւ նախագահի թեկնածուին…»
ՀՀԿ-ի արձագանքը՝ կրկնակի քվեարկությունների եւ ընտրակաշառքների ահազանգերին Այսօր, քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը հայտարարել է իր շտաբի կողմից գրանցված մի շարք ընտրախախտումների մասին: Մասնավորաբար, ըստ նախագահի թեկնածուի, իրենց ունեցած տեղեկություններով՝ Ստեփանավանից, Գյումրիից մարդիկ են բերում մայրաքաղաք՝ լրացուցիչ ցուցակներով քվեարկելու, կրկնակի ընտրություն կատարելու համար: Թեկնածուն նաեւ ասել է, որ հօգուտ իշխանական
Քաղաքացին կերել է քվեաթերթիկը եւ վանկարկել «Ոչ հանցավոր ռեժիմին» (Տեսանյութ)
Քիչ առաջ յուրօրինակ դեպք է արձանագրվել Երևանի ընտրատեղամասերից մեկում. Նոր-Նորքում գտնվող թիվ 2/08 ընտրատեղամասում քվեարկության եկած քաղաքացի Արթուր Մինասյանն ընտրական հանձնաժողովի անդամից ստանալով իր քվեաթերթիկը, մտել է քվեախուց, որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո դուրս է եկել և ծրարով քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու փոխարեն կանգնել է ընտրատեղամասի կենտրոնում և «Ո՛չ հանցավոր ռեժիմին, ազատությո՛ւն Տիգրան Առաքելյանին» վանկարկելուց հետո կերել
Անդրիաս Ղուկասյան. Միակ ազնիվ դիրքորոշումը քաղաքացիական անհնազանդությունն է
Անդրիաս Ղուկասյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար ընդդիմադիր գործունեություն սկսելը կարեւորագույն որոշում է համարում: «Յուրաքանչյուր գիտակից եւ կազմակերպված մարդ, երբ գործունեություն է իրականացնում, ակնկալում է արդյունավետ ճանապարհ: Դա բոլոր երկրներն են անցել, քրեաօլիգարխիկ համակարգերը տարբեր պետությունների մեջ ձեւավորված են եղել: Ժողովուրդները սովորաբար հաղթահարում են այդ երեւույթը, վստահ եմ՝ հայ ժողովուրդը նույնպես կհաղթահարի»,-նշեց
Մուկուչյանի խորհուրդը. «Մի նստեք ու փչացրեք ձեր անձնագրերը, կան ողջամիտ վարվելու կանոններ» (Տեսանյութ)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պնդում է, որ թանաքանյութի անհետացման լուրերն իրականությանը չեն համապատասխանում: «Առավոտյան շուտ, բոլոր տեղամասերում փորձարկվել է, այս պահի դրությամբ, նման ահազանգ չկա: Միշտ էլ կարելի է գտնել որեւէ նյութ, որը հակազդում է: Թանաքանյութի մասին էլ բազմիցս խոսել ենք, որ դա հանդիսանում է լրացուցիչ գործոն: Համենայնդեպս, չպետք է ենթադրել, որ մարդիկ
ԱՊՀ դիտորդները հյուրասիրվել են դպրոցի տնօրեն դիտորդի աշխատասենյակում
Aravot.am-ը ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի մամուլի պատասխանատու Կարինե Հարությունյանից փորձեց պարզել, թե ինչ խախտումներ են արձանագրել իրենք, որի փոխանցմամբ՝ խախտումները շատ են, իսկ վերջինը հետեւյալն է՝ «Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 84 դպրոցում, ուր տեղակայված է թիվ 03/03 տեղամասը, դպրոցի տնօրենը` Արկադի Էլոյանը, որը դիտորդի վկայական ունի, բայց լիազորված չէ որեւէ հասարակական կազմակերպության կողմից, իր աշխատասենյակում
Մեկ հայցադիմում վերադարձվել է
ՀՀ դատական դեպարտամենտից տեղեկացրին, որ ժամը 14.45-ի դրությամբ, ընտրողների ցուցակների ճշգրտման հայցերով դատարան է դիմել 4 քաղաքացի: 2-ը դիմել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, 2-ը՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեկ հայցն արդեն վերադարձրել է, մնացածը ընթացքի մեջ են:
Վայոց Ձորում խափանվել է ընտրատեղամասի փականը. դիտորդները մնացել են ներսում
Այսօր Մեդիա կենտրոնում լրագրողների հետ Skype-ով զրույցի ընթացքում Գորիսում դիտորդական առաքելություն իրականացնող` Գորիսի երիտասարդական միության ղեկավար Կարինե Մովսիսյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ, մարզում ընտրությունները ընթանում են նորմալ, բնականոն հունով. «Արտառոց ոչ մի բան չենք նկատել, դիտորդներն էլ իրենց տեղում են: Միջազգային դիտորդների չեմ նկատել, տեղական դիտորդներն էլ քիչ են, բայց նաեւ քաղաքացիներն են պասիվ:
Թեժ գիծը շարունակում է ստանալ ահազանգեր
14։09 – Գյումրի, 34/27 – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ վստահված անձը շատ մոտ է նստած եղել քվեախցիկներից մեկին և փորձել է հետևել, թե ում օգտին են քվեարկում ընտրողները։ Տեղամասում նաև եղել են կուտակումներ։ 14։25 – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի ընտրատեղամասերից մեկում հանձնաժողովի անդամները կանգնում են ընտրողների կողքին
Ինչու են քվեատուփերը ճեղքերով եւ ինչու կնոջ փոխարեն քվեարկեց ամուսինը
ԿԸՀ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը վստահեցնում է, որ թիվ մեկ ընտրատարածքի 1/6 տեղամասի քվեատուփի ճեղքի մասին ահազանգը կեղծ էր. «Այդ միջադեպի հետ կապված պետք է ասեմ, որ որեւէ ճեղք առկա չէ: Բոլոր քվեատուփերը նույնն են, թափանցիկ են եւ ներքեւի մասում ունեն փոքրիկ անցքեր, 4 անցք, եւ որեւէ ճեղք չկա»,- Aravot.am-ին ասաց տիկին Հովհաննիսյանը:
Ոստիկանությունը խնդրում է զերծ մնալ կնիքի դրոշմները վնասելուց
Համացանցում տեղադրվել են բազմաթիվ տեսանյութեր, որտեղ քիմիական տարբեր նյութերի` ջրածնի պերօքսիդի, սպիրտային խառնուրդներով ներծծված թաց անձեռոցիկների միջոցով ջնջվում են քվեարկությանը մասնակցած լինելու հանգամանքը փաստող՝ ընտրական հանձնաժողովների կողմից քաղաքացիների անձնագրերում դրված կնիքի դրոշմները: Չցանկանալով անդրադառնալ 21-րդ դարում գիտության նվաճումներին, այդ թվում` քիմիայի բնագավառում տարատեսակ ներկանյութերի և մաքրող նյութերի առկայությանը, ՀՀ ոստիկանությունն անհրաժեշտ է համարում նախազգուշացնել, որ
ՀՀ նախագահի թեկնածու. Միջազգային հանրությունը սատարում է քրեաօլիգարխիկ համակարգը
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ինքնավնասմամբ ու հացադուլով ինչ-որ բանի հասնելու քաջությունն ամեն մեկին տրված չէ: «Նախեւառաջ պետք է հասկանանք, որ դա ծայրահեղ քաղաքական միջոց է, ուլտիմատում: Եթե մարդը դիմում է դրան, ուրեմն ունի լրջագույն պատճառներ: Որոշ հացադուլների դեպքում մարդիկ իրենց անմիջական իրավունքն են պաշտպանում, իսկ ես հայտարարել եմ
Ֆրանսիայում Կարեն Գրիգորյանը միանձնյա առաջատարն է
Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում ընթացող շախմատային փառատոնում հայաստանցի միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը երեք տուրից հետո նույնքան միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր երկրորդ մասնակիցը` գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, նրան զիջում է կես միավոր եւ ընթանում է երկրորդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































