Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց Ձորում խափանվել է ընտրատեղամասի փականը. դիտորդները մնացել են ներսում

Փետրվար 18,2013 15:00

Այսօր Մեդիա կենտրոնում լրագրողների հետ Skype-ով զրույցի ընթացքում Գորիսում դիտորդական առաքելություն իրականացնող` Գորիսի երիտասարդական միության ղեկավար Կարինե Մովսիսյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ, մարզում ընտրությունները ընթանում են նորմալ, բնականոն հունով. «Արտառոց ոչ մի բան չենք նկատել, դիտորդներն էլ իրենց տեղում են: Միջազգային դիտորդների չեմ նկատել, տեղական դիտորդներն էլ քիչ են, բայց նաեւ քաղաքացիներն են պասիվ: Որոշ ընտրատեղամասերում մեզ ասացին, որ 14:00-ից հետո են ընտրողներն ակտիվանում, ինչը պայմանավորված է եղանակի տաքանալու հետ: Նաեւ ասացին, որ վիրուսի հետեւանքով հիվանդներ կան, ովքեր օրվա երկրորդ կեսից հետո կքվեարկեն: Ընդհանուր առմամբ` ընտրողների կողմից  հետաքրքրության պակաս կա»:

Մովսիսյանն ասաց, որ ընտրատեղամասերից մեկում խափանվել էր դարպասի փականը, եւ դիտորդները մնացել էին ներսում մոտ կես ժամ փակված. «Փականը կոտրված էր եւ ռեզինով ամրացված: Քաղաքացիները դրսից թակում էին դուռը, ներսում գտնվողներն էլ փորձում էին այն բացել: Ի վերջո` հաջողվեց բացել»:

Տիկին Կարինեի խոսքով. «Պասիվ են նաեւ վստահված անձինք, մի երկու տեղ կային, բայց չեմ նկատել, որ մեկը մյուսին փոխարինի:  Առավոտյան 09:00-ի դրությամբ, Արփի համայնքում քսան ընտրող կար, բայց այս պահին ավելի ակտիվ են: Մինչդեռ  դա այն ակտիվությունը չէ,  որ կար ԱԺ-ի եւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728