Օրվա լրահոսը
Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հայտարարությունը
2013թ. փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը անհայտ անձինք հարձակվել են Էրեբունի համանքի Մուրացանի 184 հասցեում գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի վրա, պոկել, տարել են Հրանտ Բագրատյանի նախընտրական պաստառները: Բարեբախտաբար, այդ պահին շտաբում ոչ ոք չի եղել: Դեպքի առնչությամբ ՀՀ նախագահի թեկնածու ՀրանտԲագրատյանի` Էրեբունու համայնքի Մուրացանի 184 հասցեում գտնվող շտաբի ղեկավար Արմեն Զաքարյանը դիմել էր ոստիկանություն: 15.02.2013 թ. Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Հ. Ոսկանյանը հաղորդման կապակցությամբ որոշում է կայացրել, որում մասնավորապես ասվում է. «1.Արմեն Զաքարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` Էրիկ Հարությունյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով: 2.Էրիկ Հարությունյանին վարչական
ՕԵԿ-ն իր զգալի ներդրումը կունենա Սերժ Սարգսյանի վերընտրվելու գործում
Այսօր տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված վարչության հերթական նիստը կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Վարչությունը լսեց ՕԵԿ տարածքային մարմինների հաշվետվությունները կուսակցության կառույցների աշխատանքների մասին և ամփոփեց 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների քարոզարշավին «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցության հետ կապված աշխատանքները: «Օրինաց երկիր» կուսակցության գլխավոր քարտուղար Արթուր Ղուկասյանը ներկայացրեց, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի շրջանակներում
«Ոչ, իմ սերը կարճ սկիզբ ունեցավ, ես ուզում եմ շարունակել այն». Տղայի պատասխանը աղջկան
2 տարի առաջ նրանք շատ լավ ընկերներ էին, հարազատներ, «գիժ սիրահարներ», ապագա ամուսիներ: 2 տարի առաջ նրանք չէին կարողանում ապրել մեկ օր առանց իրար հանդիպելու: Նրանց բոլորն ասում էին. «Երանի ձեզ պես բոլորն էլ երջանիկ լինեն»: Փշրանքներ են մնացել անցյալից: Սուսաննան միայն զգացմունքներն է պահել սրտում՝ թախիծ, սեր, կարոտ: Աշխատում էր երևանյան խանութներից մեկում որպես
ՀՀԿ-ն չցանկացավ «ֆորա տալ» իր մրցակիցներին
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արմեն Աշոտյանը վստահ չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին կհաջողվի «փլատակների վրա կառուցել քաղաքական միավոր»: – Արդյունավե՞տ էր նախընտրական քարոզարշավը նախագահի ՀՀԿ-ական թեկնածուի համար: Կարողացա՞վ Սերժ Սարգսյանը առաջիկա հինգ տարիների համար նախատեսված իր ծրագրերը հասու դարձնել հանրությանը, եթե նկատի ունենանք, որ հանրության քիչ մասին դրանք հասանելի եղան, քանի որ հանդիպումները հիմնականում դահլիճային էին: –
Սերժ Սարգսյան. «Հայաստանը կարող է հրաժարվել հայ – թուրքական արձանագրություններից»
«Պաշտոնական Երեւանը կհրաժարվի Թուրքիայի հետ ստորագրված արձանագրություններից, եթե Անկարան շարունակի ձգձգել դրանց վավերացումը», – հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Հայաստանի նախագահը նշել է, թե եթե Թուրքիան չի վավերացնում Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները, ապա Հայաստանը կարող է դրանք հանել իր խորհրդարանի օրակարգից եւ չեղյալ հայտարարել դրանց տակ դրված ստորագրությունը։ «Իսկ դրանից հետո, եթե
«Ի՛նքը պտի նստի, Ռաֆո՛ն պտի նստի» (ֆոտոշարք)
Րաֆֆի Հովհաննիսյանը ամփոփեց քարոզարշավը «5 ձայն մի ընտանիքից քեզ եմ տալու: Ի՛նքը պտի նստի, Ռաֆո՛ն պտի նստի»,- այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի ամփոփման ժամանակ մի մեծահասակ կին այսպես սկսեց բղավել: Րաֆֆի Հովհաննիսյանը կրքերը հանդարտեցրեց: Նա հորդորեց ձայները տալ մեկ-մեկ: «Րաֆ-ֆի՛, նախագա՛հ, Րաֆ-ֆի՛ նախագահ» վանկարկումների ներքո ասաց, որ մեր երեխաներին պիտի վերադարձնի անկախությունը: Հավաքված
Սերժ Սարգսյան. «Րաֆֆին մշակույթ է փոխում մեր երկրում» (Տեսանյութ)
Սերժ Սարգսյանը նաեւ ուրախ է, որ խորհրդարանում Հրանտ Բագրատյանի նման պատգամավորներ կան «Ես շատ ուրախ եմ, որ այս քարոզարշավի ընթացքում հաղթում է մեր Սահմանադրությունը: Եվ ես սրա մասին կարող եմ միայն հպարտությամբ խոսել: Այո, այսօր Հայաստանում տեղի է ունենում հեղափոխություն` Սահմանադրական հեղափոխություն: Դա Րաֆֆի Հովհաննիսյանի գեղեցիկ քարոզարշավն է, լի հազարավոր ձեռքսեղմումներով: Ոմանք դրան սարկազմով
Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց , որ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը անաչառ գնահատական կտա
Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիին, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլային եւ ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվեց ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը եւ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներում առաջընթացի
Րաֆֆի Հովհաննիսյանը «վո՛ն» է ասում Սերժ Սարգսյանի իշխանությանը (Տեսանյութ)
Տիկին Արմենուհին էլ ծուռ է նայում արդեն ամուսնուն «Սերժ Սարգսյանը հերիք ա, 10-ը տարի մեզ կերել ա, թող էթա Սիսիան»,-այսօր գոռում էին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները՝ թեկնածուի քարոզարշավի ամփոփման ժամանակ: Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ թույլ չի տա, որ որեւէ է մեկը, անգամ Սերժ Սարգսյանը ծաղրի ՀՀ քաղաքացուն: Նա դիմեց շտաբի պետին՝ Հովիկ Աբրահամյանին, բոլոր
«Սա եւս մեկ առիթ է, որ մարդիկ այցելեն թանգարաններ». Էդուարդ Լեւանյան
«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք»-ի շրջանակներում և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 19-23-ը անցկացվելու է «Գրքի բանկ» ծրագիրը: Այդ օրերին մի շարք թանգարաններ կարող եք այցելել` նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր: Հավաքված գրքերը փոխանցվելու են Շիրակ, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր և Սյունիք մարզերի համայնքային գրադարաններին: Ծրագիրն իրականացնում է «Ֆլեշմոբ դիվիզիա» ՀԿ-ն՝ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ ՄԶԳ-ի
Բացվեց Մկրտիչ Սեդրակյանի «Դիմանկարներ» խորագրով ցուցահանդեսը
«Մեր սերունդը սովորել է մեծն նկարչից թե մարդկային վերաբերմունք, թե նկարչություն»,-այսօր Մկրտիչ Սեդրակյանի «Դիմանկարներ» խորագրով ցուցահանդեսի ժամանակ նշեց Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը: Նրա պնդմամբ Սեդրակյանը հրաշալի մարդ եւ վարպետ էր, ով կերպարվեստում ուներ իր հստակ դիրքը: Դիմանկարների շարքում վարպետը ցույց է տվել իր ժամանակների եւ մտերիմների այն կերպարները, որոնք իր համար հարազատ են
IDitord-ը ընտրախախտումների մասին ստացել է 90 ահազանգ (Տեսանյութ)
Սամվել Մարտիրոսյանը ամփոփեց IDitord-ի աշխատանքները Այսօր Մեդիա կենտրոնի հյուրն էր տեղեկատվական անվտանգության փորձագետ, IDitord.org-ի համակարգող Սամվել Մարտիրոսյանը, ով ամփոփելով IDitord-ի աշխատանքները` արձանագրեց, որ ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների` նախագահական ընտրապայքարում առկա են զուսպ ցուցանիշներ. «Ստացել ենք ընտրախախտումների վերաբերյալ 90 ահազանգ, մինչդեռ խորհրդարանական ընտրությունների պարագայում դրանք 500-ն էին: Յուրաքանչյուր քաղաքացի, ով ականատես է եղել ընտրախախտման, կարող է
«Նախագահի թեկնածուներ կան, որոնք «ատեստատ» չունենալով ցանկանում են «բուհ» ընդունվել». Արթուր Աղաբաբյան
«Կրթական համակարգը ոչ միայն գիտելիքը փոխանցելու միջոց պետք է լինի, այլեւ գիտելիք ստեղծելու միջոց: Կրթությանը զուգահեռ գիտությունը պետք է զարգացնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը: Նրա պնդմամբ կրթության ու գիտության ոլորտի բարեփոխումները գործող նախագահի նախընտրական ծրագրում է երեւում: Կրթության համակարգի վրա ռազմավարական ուշադրություն պետք է դարձնել. «Կարելի է
Վարսավիրանոցներով շրջող Րաֆֆին, Բարաք Օբաման ու հայկական ընտրությունները
ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուն վստահ է, որ Րաֆֆիապաշտ Գյումրիում էլ Սերժ Սարգսյանը կհաղթի Ինչպես տեղեկացրել ենք, նախագահի թեկնածուներից Գյումրիում ամենալավ ընդունելության արժանացել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, այն առումով, որ թատրոնի դահլիճը մարդաշատ էր, նստելու տեղ չկար, և ամենակարևորը մարդաքանակ չէին ապահովել, ոչ մեկին չէին հարկադրել գալ ու ունկնդրել այս թեկնածուին: Տեսնելով գյումրեցիներից շատերի
Tool-ը կշրջագայի 2013-ին
Բայց նոր ձայնասկավառակ, հավանաբար, չի թողարկի Անցած շաբաթ եռակի Grammy մրցանակակիր կալիֆոռնիացի պրոգ-ռոքերներ Tool խումբը հայտարարել է նոր շրջագայության մասին Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում: Շրջագայությունը կսկսվի ապրիլի 27-ին Մելբուռն քաղաքում՝ Rod Laver Arena մարզադաշտում: Խմբի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ «դադար վերցնելով խմբի անչափ սպասված հինգերորդ ալբոմի ձայնագրությունից՝ վոկալիստ Մեյնարդ Ջեյմս Քինանը,
Երբ բացվեն դռները լույսի. «Բաց նամակ» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ գրում է ՀՀ քաղաքացի, կոմպոզիտոր, ՌԴ «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր, հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլի գեղ. ղեկավար Արփինե Կալինինան: Թույլ տվեք, որպես դասական երաժշտության ոլորտում գործող երիտասարդ արվեստագետ, առաջարկ-խնդրով արձագանքել Ձեր նախընտրական ծրագրի հետեւյալ մեջբերմանը. «Զարգացնելու ենք մշակութային ժամանակակից ենթակառույցներ, որոնք հնարավորություններ կստեղծեն հայ արվեստը միջազգային ասպարեզում ըստ արժանվույնս ներկայացնելու եւ համաշխարհային
Ոլորտի զարգացման շարժիչ ուժը կրթված մարդն է
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշներով, մասնավորապես հետազոտությունների, տարբեր մշակումների ու արտադրության ասպարեզում, Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում: Առկա մրցունակ աշխատուժի գնահատումը, պետության աջակցությունը եւ ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացումը հնարավորություն են տվել արձանագրել իրական առաջընթաց: Այսպես. ներկայումս այս ոլորտում արտադրանքի ընդհանուր շրջանառության ($205մլն) կեսից ավելին ապահովում են տեղական ընկերությունները: Այն որոշակի պահանջարկ ունի
«Մարդ արարածը ձրի բանի մեռած է»
Չնայած սրան, ըստ Սոս Սարգսյանի, հայերն արդարություն են փնտրում Անվանի դերասան Սոս Սարգսյանի հետ «Առավոտի» զրույցը սկսվեց Հրանտ Մաթեւոսյանի «Տերը» կինովիպակով, հասավ մինչեւ նախագահական ընտրություններ ու նորից հանգեց երկրին ու ազգային արժեքներին տեր լինելու գաղափարին: Արվեստագետը հիշեց, որ ժամանակին իրեն խանգարել են թատրոնում մարմնավորել «Տերը» կինովիպակի Ռոստոմին ու այդ դերն իր համար մնացել է երազանք. «Իմ
Պետությունը չգիտի իր սեփական քաղաքացիների գտնվելու տեղը
Անդրադառնանք ընտրությունների օրինականությանը սպառնացող եւս մեկ խնդրի, ինչը հարթելու համար հիմնադիր նախագահն ավելի քան 5 տարի պայքարում է, իսկ միջազգային կառույցները բազմիցս այդ մասին հորդորել են իշխանություններին: Թեկնածուները պահանջում են ընտրացուցակներից հանել Հայաստանի Հանրապետությունից 6 ամիս եւ ավելի ժամանակով մեկնած քաղաքացիներին: Այդ պրոբլեմը դեռեւս տեղապտույտի մեջ է, իսկ պետական այրերը պատճառաբանում են, որ հանրապետությունից մեկնողների
Սերժ Սարգսյանի միակ գերխնդիրը
Մեր հասարակությունն արժանի չէր ոչ այսպիսի իշխանության, ոչ էլ այսպիսի ընդդիմության Stratfor հեղինակավոր կենտրոնը հրապարակել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների մասին վերլուծություն, ըստ որի՝ դրանց արդյունքները «չեն հանգեցնի էական փոփոխությունների»՝ հաղորդում էր «Ազատություն» ռ/կ-ն։ Փորձագետները հիշեցրել են, որ Սերժ Սարգսյանի հաղթանակով ավարտված 2008-ի ընտրություններն ուղեկցվել են բողոքի ակցիաներով եւ արյունալի բախումներով, զոհվել է 10 մարդ,
Պահանջում են խնամված բեղ-մորուք, իսկ դեղին համարանիշները վերացնում են
Տաքսիների համար նոր չափանիշներ են սահմանում, որը «տաքսիստների» մի մասի սրտով է, մյուսի՝ ոչ Հայաստանում տաքսի-ծառայությունների համար օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնը՝ գիլյոտինը, նոր չափանիշներ է սահմանում: Ճիշտ է, կենտրոնի օրենսդրական նախաձեռնությունը դեռ վերջնական հաստատված չէ, այն պետք է Ազգային ժողովով ու կառավարության նիստով անցնի, բայց շատ ուշագրավ փոփոխություններ են առաջարկվում: Օրինակ՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում առաջարկվող
ԺՀԿ 10-րդ համագումարում կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ելույթը
Հարգելի՛ պատվիրակներ, համագումարը լինելով հերթական, այնուամենայնիվ, այն տեղի է ունենում նախագահական ընտրությունների ժամանակ, որը 3-րդ Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ ընթանում է առանց ընդդիմադիր ուժային կենտրոնի և, բնականաբար, ոչ մրցակցային և նախապես կանխորոշված արդյունքով: Համագումարն առանձնանում է նաև նրանով, որ վերջին երկու ամիսները մեր հասարակության ուշադրությունը սևեռված էր «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության վրա` կուսակցության կողմից
«Եկող ընտրություններին մենք ավելի վառ թեկնածուներ կունենանք». Արտակ Կիրակոսյան
«Այն բռնությունները, որոնց ականատես ենք եղել տարիներ առաջ, մեզ բերեցին այն մտքին, որ անհրաժեշտ կլինի ստեղծել կանխարգելիչ մեխանիզմ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2013թ. ՀՀ նախագահական ընտրությունների առանձնահատկություննի մասին նշեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը: Նրա պնդմամբ 2007թ.-ից հետո ճնշումները, բռնություններն ու կաշառակերությունները նվազել ու մեղմացել են. «2007թ.-ի պառլամենտական ընտրություններից սկսած ունենք արագ
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության 10-րդ համագումարի բանաձև
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, հավատարիմ մնալով կուսակցության ծրագրում հռչակված սկզբունքներին ու նպատակներին, ինչպես նաև 15-ամյա հետևողական պայքարին, վերստին արձանագրում է, որ Հայաստանի զարգացման միակ ուղությունը` Եվրոպական (համամարդկային) արժեքներ դավանող` ժողովրդավարական, սոցիալական պետության կերտումն է, որն ապահովելու է քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Այդ նպատակները կյանքի կոչելու համար ԺՀԿ 2008թ. դարձավ համաժողովրդական շարժման, այնուհետև` ՀԱԿ-ի
Արամ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ ` Հովսեփ Շահինյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Սերժ Սարգսյանի կողմից կանաչ տերեւի օգտագործումը ցինիկ քայլ էր»
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը եւ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը «Դեմ առ դեմ» քննարկում են ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի բնապահպանական հատվածները: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ: Սոնա Այվազյան- Ինձ համար ամենահիասթափեցնողը Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն էր, որտեղ որեւէ անդրադարձ չկար շրջակա միջավայրի, ազգային հարստության եւ բնական պաշարների վերաբերյալ, ինչը, միգուցե,
Կոչերից հեռու ենք
Նախագահի թեկնածուներից ամենահետաքրքիր, ամենահյութեղ ընտրարշավը անցկացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Մեր քաղաքների եւ գյուղերի փողոցներում նրա հանդիպումները հասարակ մարդկանց հետ՝ ամեն մեկը մի համով պատմություն է, լրագրողական նյութ, որը պատկերացում է տալիս ոչ միայն այդ թեկնածուի շփվելու ոճի, մարդկային արժանիքների, այլեւ մեր ժողովրդի տրամադրությունների, մտածելակերպի մասին: Հենց այդ պատճառով է այդ թեկնածուն մեր թերթում եւ կայքում
Էդուարդ Շարմազանովը տնտեսության զարգացման համար որպես մեծագույն խոչընդոտ նշեց Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 16-ին ընդունեց Հայաստան ժամանած մի խումբ օտարերկրացի լրագրողների: Ողջունելով նրանց այցը խորհրդարան՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ լրագրողները Երեւան են ժամանել Հայաստանի համար կարեւոր մի ժամանակաշրջանում՝ երկրի նախագահի ընտրության նախօրեին: «Հայաստանում առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի անցկացվեն հանրապետության նորագույն պատմության ամենաժողովրդավարական ընտրությունները»,- նշեց Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ նախորդ ընտրությունների
Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին, ով գլխավորում է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը: Զրուցակիցները քննարկել են առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։ «Հայաստանի իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները մեր պատմության ընթացքում լինեն լավագույնը: Թեկնածուների համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ իրենց քարոզարշավն արդյունավետ իրականացնելու
Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի առաջին արդյունքները
Անցած կիրակի օրը` փետրվարի 10-ին, Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և նրա գործընկերների կողմից կազմակերպված` 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով այսօր «Շիրակ կենտրոնի» կողմից գնվեց 20 խորանարդ մետր վառելափայտ: Վառելափայտը կտրելուց և ջարդելուց հետո, մոտ 300 պարկ, մի քանի օրից կբաժանվի մանկահասակ երեխաներ ունեցող և


















































