Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկող ընտրություններին մենք ավելի վառ թեկնածուներ կունենանք». Արտակ Կիրակոսյան

Փետրվար 16,2013 16:24

«Այն բռնությունները, որոնց ականատես ենք եղել տարիներ առաջ, մեզ բերեցին այն մտքին, որ անհրաժեշտ կլինի ստեղծել կանխարգելիչ մեխանիզմ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2013թ. ՀՀ նախագահական ընտրությունների առանձնահատկություննի մասին նշեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը:

Նրա պնդմամբ 2007թ.-ից հետո ճնշումները, բռնություններն ու կաշառակերությունները նվազել ու մեղմացել են.

«2007թ.-ի պառլամենտական ընտրություններից սկսած ունենք արագ արձագանքող մեքենաներ, որտեղ խախտումները գրանցող եւ արձագանքող աշխատակիցներ կան: Կազմակերպությունը 1998թ.-ին է ստեղծվել մի խումբ երիտասարդների կողմից: Մենք ստանում ենք ահազանք, ուղղարկում ենք մեքենաներ եւ փորձում կանխարգելել խախտումները: Ունենք դիտորդ, ով մտնում է տեղամաս եւ զգոնություն մտցնում, թեժ գծերի շնորհիվ շատ արդյունքների ենք հասել եւ որոշակի վստահություն ունենք ժողովրդի կողմից»:

Բանախոսի համոզմամբ ունենք բացահայտ առաջատար, որը հնարավոր է հաղթանակ գրանցի` դա գործող նախագահն է: Հանրության  համար ավելի երկար պետք է պատրաստվել.

«Առնվազն երկու տարի առաջ պետք է սկսվի ընտրական թեկնածուի քարոզարշավը, որպեսզի ժողովրուրդը ճանաչի իր ապագա նախագահին: Եկող ընտրություններին մենք ավելի վառ թեկնածուներ կունենանք` այդ տեսակ թեկնածուները լավ էլ օգտագործվում են: Պետք է ձեւավորենք նորմալ խաղի կանոններ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728