Օրվա լրահոսը

Բնակարանային գողությունների մեջ մասնագիտացած խումբը վնասազերծվեց

Բնակարանային գողությունների մեջ մասնագիտացած խումբը գործունեություն էր ծավալել վաղուց, ասպատակել էր մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերը: Եվ ինչ-որ երջանիկ պատահականությամբ հայտնի 40 օրը ձգվել էր չորս տարի: Այս տարվա հունվարի 31-ին բռնվելուց հետո խմբի անդամները մինչ օրս դեռ հիշում են, թե էլ որտեղից` ինչ են տարել: ՀՀ ոստիկանություն

Արամ Հարությունյանը կոչ արեց Սերժ Սարգսյանին իր վրա մութ էջեր չսարքել, Հայրիկյանի մասին էլ ասաց, որ «ուխոդ» է անում

Այսօր «Հենարան» ակումբում ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը անդրադառնալով իր առաջարկին չմիացած մյուս թեկնածուներին, ասաց, որ, եթե նրանք իրեն չմիացան, ապա կարելի է ասել, որ միացան Սերժ Սարգսյանին եւ փաստորեն ընտրւթյուններն օրինական են: Հարությունյանն առանձին-առանձին մեկնաբանելով նախագահի թեկնածուներին, ասաց . «Ինը օրից պարզ կլինի թե ով, ուր է գնալու, բայց մի բան պարզ է,

ՀՀ Նախագահի ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսված է

Փետրվարի 9-ին` Երևանի ժամանակով ժամը 8-ից, մեկնարկել է ՀՀ Նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների քվեարկությունը: Այն կտևի 5 օր և կավարտվի փետրվարի 13-ին` Երևանի ժամանակով ժամը 20-ին: Էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 243

Դիդյե Դրոգբան ժամանել է Ստամբուլ

Իվուարցի հանրահայտ հարձակվողը մոտ օրերս կմիանա իր նոր ակումբ «Գալաթասարային»: «turkish-football.com»-ի փոխանցմամբ, նրան օդանավակալանում դիմավորել են մոտ 15 հազար մարզասերներ: Սպասվում է, որ Դրոգբային ֆուտբոլասերներին կներկայացնեն փետրվարի 10-ին՝ «Անթալիասպորի» հետ հանդիպումից առաջ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Զոհված ազատամարտիկների մայրերի եւ կանանց հանրապետական խորհուրդ»-ն եւ «Բուժքույրերի միավորում»-ը պաշտպանում են Սերժ Սարգսյանին

«Ապահով Հայաստանը մեր այսօրվա ամենակարեւոր հրամայականն է արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու եւ երկիրն անցնցում դեպի ժողովրդավարություն տանելու ճանապարհին: Ապահով Հայաստանը՝ պատերազմը մերժող ու խաղաղության ձգտող Հայաստանն է, յուրաքանչյուրիս եւ հատկապես զինվորի՝ հայ զինվորի անվտանգության երաշխիքը: Միայն պատերազմ տեսած ու պատերազմով անցած մարդը առավելապես գիտի խաղաղության գինը, եւ այն պահպանելու անհրաժեշտությունը, իսկ Սերժ Սարգսյանն անցել

Մահացու վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

Ինչպես հայտնել էինք՝ փետրվարի 7-ին, ժամը 20.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում  հաղորդում  էր ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1988 թ. Սիրանույշ Սարգսյանի դիակը: Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 19.45-ի սահմաններում, անհայտ անձը «Նիսան-Տիդա» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել Ս. Սարգսյանին, որը տեղում մահացել է: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների

Ջերմաստիճանն էապես չի փոխվի

Փետրվարի 10-11-ին, 12-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի երեկոյան ժամերին և 13-ին սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-ին ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում` Փետրվարի 10-11-ին, 12-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի օրվա երկրորդ կեսին և 13-ին սպասվում են տեղումներ:

Ր. Հովհաննիսյանը զգալիորեն բարելավում է իր դիրքերը, սակայն Ս. Սարգսյանի՝ առաջին փուլում հաղթելու հավանականությունը դեռ ամենամեծն է

Նախագահական ընտրություններից 9 օր առաջ TNS opinion–ը ներկայացնում է «Հայաստանը՝ նախագահական ընտրությունների նախաշեմին» հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները եւ մտադրությունները, ինչպես նաեւ թեկնածուների ընթացիկ քարոզարշավի վերաբերյալ մարդկանց տեսակետները: TNS opinion-ը այս հարցումն իրականացրել է իր հայկական գործընկերոջ՝ IPSC-ի հետ համատեղ. 2013-ի հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 1.609 դեմառդեմ հարցազրույց է անցկացվել ՀՀ բոլոր

«Պահքի շրջանում արգելվում է մեղք գործել». Քահանա

Ամեն գարնան գիշերահավասարին, դրան հաջորդող լուսնի լրումից հետո ընկած առաջին կիրակին Զատիկն է: «Փետրվարի 10-ին բուն բարեկենդանն է: Այդ օրով սկսվում է Մեծ պահքի շրջանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը: Քահանայի խոսքով Մեծ պահքը առիթ է, որպեսզի մենք փորձենք ավելի ամրանալ մեր հավատի մեջ, այն անհրաժեշտ է ամբողջ կյանքի ընթացքում: Պահքի

Հայրիկյանը` նախագահի երկու այլ թեկնածուներին. Կամ մենք իրար հետ կհասնենք արդյունքի կամ կպարտվենք առանձին-առանձին

ՀՀ Նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ  Պարույր Հայրիկյանը իր ֆեյսբուքյան էջում բաց նամակով դիմում է նախագահի թեկնածուններ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Հրանտ Բագրատյանին՝ «Մամուլից ից տեղեկացա, որ միասնական թիմի ցանկություն է եղել․․․ եւ չի իրականացել։ Այդ ուղղությամբ իմ զանգերն էլ անարձագանք էին մնում։ Եւ Րաֆֆի Հ․-ն էր շատ զբաղված եւ Հրանտ Բ․-ը։ Ճշգրիտ հարցումներով 5 օր առաջ

ԱՄՆ-ում տղամարդը բռնաբարել է հարեւանի ձիուն

Նա ցանկանում էր, որպեսզի կենդանին իր համար կենտավրոս լույս աշխարհ բերի:   Տեխասի բնակիչ Էնդրյու Մենոսային, որին ընկերուհին լքել է վերջերս, ոստիկանությունը բռնել է «տաք հետքերով», երբ նա բռնաբարում էր հարեւանի ձիուն: Իրավապահների հետ զրույցի ժամանակ նա ասել է. «Ես տանը նստած ընկերուհուս զանգին էի սպասում: Իսկ հետո ինձ ասացի. եթե չզանգահարի, կգնամ եւ «կունենամ» հարեւանի

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

– Այ ախպեր, հինգ հազար դրամ ընտրակաշառքով ապրե՞լ կըլնի: – Որ ամեն օր տային, մի կերպ ծերը ծերին կհասցնեինք:

«Վերջ ռեժիմին»-ը կոչ է ուղղել դեսպաններին

Սույն թվականի փետրվարի 8-ին մի քանի տասնյակ քաղաքացի անցկացրին «Վերջ ռեժիմին» քաղաքացիական ակցիան, որի նպատակն էր հերթական անգամ բարձրաձայնել, որ քաղաքացիների ընտրական իրավունքն անհնար է իրացնել առկա ռեժիմի պայմաններում և կոչ անել ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը դադարեցնել Հայաստանի Հանրապետության կեղծվող ընտրությունների դիտարկումը և լեգիտիմացումը: Ակցիան մեկնարկեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, որտեղ քաղաքացիները «Վերջ ռեժիմին» կոչերով ուղղվեցին

Տարիների վաստակը

Քարոզարշավի ընթացքում հնչած ելույթներից, անկեղծ ասած, քչերն են վառ ու տպավորվող եղել: Մի քանի պատառիկ թերեւս: Բայց այս խոսքի հեղեղից մի քանի բան այնուամենայնիվ տպավորվել է: Ասենք՝ չեմ կարող չհամաձայնել Սերժ Սարգսյանի այն արտահայտության հետ, թե ընտրողը ոչ թե մեկամսյա քարոզարշավի ընթացքում է կողմնորոշվում, այլ տվյալ անձի տարիների գործունեության ու կենսագրության գնահատականն է տալիս: Հենց

Այրվել է ավտոմեքենա

Փետրվարի 9-ին, ժամը 03.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենց փողոցի թիվ 10 շենքի դիմաց` ավտոտնակում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.57-ին, մարվել` 04.08-ին: Ամբողջությամբ այրվել է Գ. Կոչկոյանին պատկանող «ՎԱԶ 2105» մակնիշի 34 OP 875 պետհամարանիշի ավտոմեքենան: ԱԻՆ  

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սելիմի լեռնանցքը բաց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն’ Ստեփանծմին¬դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում

Անդրիաս Ղուկասյանը կհանձնի արյան և այլ անալիզներ

Հայտարարություն ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի կողմից կատարված առաջարկի վերաբերյալ Ամբողջությամբ կողմնակից լինելով Անդրիաս Ղուկասյանի առողջության ընթացիկ վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունը հանրությանը տրամադրելուն` միաժամանակ ունենք մտահոգություն, որ Առողջապահության նախարարի առաջարկը Անդրիաս Ղուկասյանի համալիր ստուգման մասին նրան հարկադրաբար հացադուլից հանելու միջոց կդառնա` հոսպիտալացնելու պատճառաբանությամբ, ինչի մասին ակնարկել է Դերենիկ Դումանյանը: Անընդունելի համարելով հարկադրանքի որևէ մոտեցում, ինչպես

Ինձ պետք չէ նրան ճանաչել. Պարույր Հայրիկյանը` իր մահափորձի մեջ կասկածվողների մասին

ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը չի ցանկանում խոսել իրեն մահափորձի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված երկու կասկածյալի մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պարույր Հայրիկյանն ասաց, որ նրանց ձերբակալման մասին լուրն իմացել է գիշերը եւ ուրախացել, «որովհետեւ շատ մարդիկ ասում էին, թե ես եմ իմ վրա կրակել, կամ ներկայացում եմ կազմակերպել»: Ձերբակալված անձանց

Ջոն Հեֆերն. «Ամեն ինչ ընտրողների ձեռքում է»

«Նախընտրական տարին հետաքրքրական է, քանի որ թեկնածուներից մեկը հացադուլ է հայտարարել հենց քարոզարշավի սկզբից, մյուսի նկատմամբ մահափորձ տեղի ունեցավ: Այս իրադարձությունները որքանո՞վ կազդեն ընտրությունների վարկանիշի վրաՙ «Ազգ»-ի հարցին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը պատասխանեց. «Բարդ է ասել, թե ինչպիսին կլինի ազդեցությունն ընտրողների վրա, այժմ ամեն ինչ ընտրողների ձեռքում է: Այն թեկնածուն, ով ընտրողների ամենամեծ աջակցությանը կարժանանա,

Հաղթելու ենք, Սկսել ա, Հիմա, Արտահերթ ընտրություններ… Պայքար, պայքար մինչև վերջ

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ ցույց տվեց, որ ժողովրդավարական հռչակված իր քաղաքական թիմում որոշումները կայացվում են բացառապես իր կողմից, և «քաղաքական ուժ» հորջորջվող նրա շրջապատի անդամներն իրականում ընդամենն իր որոշումները վավերացնելու գործառույթ ունեն։ Ճիշտ այնպես, ինչպես Ազգային Ժողովն է դակում կառավարության որոշումները։ Նախօրեին Տեր-Պետրոսյանը՝ որպես ՀԱԿ անդամ կուսակցությունների հետ դեռևս քննարկվող գաղափար՝ ներկայացրեց Կոնգրեսը

Ներուած ես. Պարույր Հայրիկյանը՝ Վահան Հովհաննիսյանին

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով իր դեմ մահափորձի արդյունքում ստացած հրազենային վնասվածքի պատճառով գտնվում է հիվանդանոցում, իր Facebook-ի էջում պատասխանել է «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին: «Այսօր իմացայ, որ դաշնակցական Վահան Յօվհաննիսեանը իրեն շատ տարօրինակ է պահել․․․․ Այնպիսի տպավորութիւն ստացայ, ասէս, ինքն էլ նրանցից է, ովքեր ցավում են, որ ես չեմ սպանուել։

Սամվել Բալասանյանը Վարդանանց չփառաբանեց

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ամեն տարի Վարդանանց հրապարակում ` հենց Վարդանանց արձանախմբի տակ  մեծ շուքով, բեմադրություններով, առանձնակի ճոխությամբ  ու ոգևորությամբ նշում էր սուրբ Վարդանանց տոնը: Նախկին քաղաքապետը,  որպես պատմաբան, ամեն անգամ  բոցաշունչ ելույթ էր ունենում` մասնակիցներին անձամբ բացատրելով  եկեղեցական այս տոնի նշանակությունը: Ու ամեն անգամ տոնակատարությունից հետո  գյումրեցիները կատակում էին, թե Վարդանը իր տոնն

«Եղվարդում հլը ըտենց տղա չի ծնվել, որ ընդդիմադիր խավին կարենա հրահանգ իջացնի» (տեսանյութ)

Եղվարդցին վստահեցնում է, որ ամեն ընտրության իրեն իշխանություները «բռնել-տարել» են «Մե՞զ: Եղվարդում հլը ըտենց տղա չի ծնվել, որ ընդդիմադիր խավին կարենա հրահանգ իջացնի: Մեզ ոչ մեկ չի կարա հրահանգի: Մենք էնքան ընդդիմադիր ենք եղել, որ ոչ մի մարդ հլա մեզ չի կարեցել…ոչ կուսակցական ենք եղել, ոչ բան ենք եղել, բայց պայքարել ենք մեր ժողովրդի համար»,-

Թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը ձնագնդիով հարվածեց հրազդանցի երեխային

Կոտայքի մարզում վախի մթնոլորտ է Այսօր Հրազդանում մի դպրոցական երեխա «Ապահով Հայաստանի» շարֆը վզին դպրոցից գնում էր տուն: Նա ասաց, որ տատիկը Հանրապետական է, եւ իրենք ամբողջ ընտանիքով ընտրելու են Սերժ Սարգսյանին: Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, որն իր «բարեւարշավն» էր անում Հրազդանի փողոցներում, մոտեցավ երեխային ու ասաց՝ «Ես էլ կուզեմ, որ Հայաստանն ապահով լինի, բայց

Րաֆֆի Հովհաննիսյանն ու Կոտայքի մարզպետը բանավիճեցին (տեսանյութ)

Մարզպետը ՀՀԿ-ի շտաբում էր Այսօր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավն էր անցկացնում Կոտայքի մարզում: Կանգառներում, խանութներում եւ ամենուր հրազդանցիներին բարեւելուց հետո նա որոշեց մտնել մարզպետարան՝ մարզպետ Կովալենկո Շահգալդյանին բարեւելու: Սակայն մարզպետարանի աշխատակիցներն ասացին. «Մեր մարզպետն այստեղ չէ: Իրան գտեք Հանրապետականի շտաբում»: Րաֆֆի Հովհաննիսյանի զարմանքին՝ բա ո՞վ է իր պարտականությունը կատարում՝ աշխատակիցները պատասխանեցին՝ «Նրա տեղակալը,

Կոտայքի մարզպետը նախատել է Քասախի գյուղապետին

«Ապահով Հայաստանի» շարֆով դրոշը փակելը ըստ մարզպետի, իրոք սխալ էր Օրերս Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավի ընթացքում «բռնացրել» էր Քասախի գյուղապետին, որը գյուղապետարանի նամակների բաժնում դրել էր Սերժ ՍՍարգսյանի բուկլետները, իսկ հայոց եռագույնը, որը դրված էր իր աշխատասենյակում, ծածկել էր «Ապահով Հայաստանի» շարֆով: Այսօր այս առնչությամբ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը լրագրողների հետ զրույցում այսպես արդարացրեց գյուղապետին.

Անգլիայում ֆուտբոլիստների աշխատավարձի սահմանափակում են մտցնում

Անգլիայի պրեմիեր լիգայի 20  ակումբներից 14-ը կողմ են արտահայտվել «ֆինանսների ներքին կանոնների» ներմուծմանը: Դրանով սահմանվում է ֆուտբոլիստների աշխատավարձերի առավելագույն սահման: Եթե լիգայի տնօրենների նիստում դա հաստատվի,, ապա նոր կանոններն ուժի մեջ կմտնեն արդեն հաջորդ մրցաշրջանից: «Ֆեյեր-փլեյի» հիմնական պահանջներն են. առաջիկա երեք մրցաշրջանում ակումբների ծախսերը հյուսիսամերիկյան լիգաների օրինակով չպետք է գերազանցեն 105 միլիոն ֆունտ ստերլինգը եւ

Վճռաբեկ դատարանում ներկայացվեց տարեկան հաշվետվություն

«ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում 2012թվականի ընթացքում ստացվել է 2928վճռաբեկ բողոք, որից մակագրվել է 2733-ը, այդ թվում 1816-ը` ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ, 829-ը` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատական  ակտերի դեմ, 16-ը`ՀՀ վարչական դատարանի  դատական ակտերի դեմ, 21-ը`ՀՀ ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ, 7-ը`ՀՀ տնտեսական դատարանի դատական ակտերի

«Առաջիկա 5 տարում Սերժ Սարգսյանը երկիրը կպահի կայուն ծանր վիճակում »

Հոգեբան Աշոտ Հակոբյանի գնահատմամբ, այսօր Հայաստանի Հանրապետության վիճակը  ծանր կայուն է Aravot.am-ի հետ զրույցում հոգեբան Աշոտ Հակոբյանը  կարծիք հայտնեց, որ մեր երկրում   հասարակության գրեթե բոլոր անդամները ձգտում են պահպանել ստեղծված իրավիճակը` բացառելով բոլոր տեսակի փոփոխությունները: «Ամբողջ հասարակությունը հենց այսպես էլ մտածում է, հայ մարդու գործողությունների  առանցքում հետևյալ դատողությունն է`  վերքիս ձեռք մի տվեք, թողեք էսպես

Սերժ Սարգսյան. «Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար երաշխավորելու ենք սրտի անհետաձգելի վիրահատությունը»

Նախընտրական հանդիպում Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ընտրողների հետ   «…Ապահով Հայաստանի հենասյունն ապահով ընտանիքն է, իսկ ապահով կարող է լինել միայն առողջ ընտանիքը։ Ահա մեր գլխավոր նպատակադրումներից մեկը, որն իր մեջ շատ բան է ներառում»,- այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում ընտրողների հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահի թեկնածուն այդ համատեքստում խոսել է առողջապահության ոլորտի բարեփոխումների

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031