Օրվա լրահոսը

The Star. Կանադահայ գործարարը Կուբայում դատարանի առաջ կկանգնի կաշառք տալու համար

Կանադահայ գործարար Սարգիս Յակուբյանը, որը խոստովանել է Կուբացի պաշտոնյաներին կաշառելու մեջ, Հավանայում դատարանի առաջ կանգնել է հինգշաբթի օրը, նրա ձերբակալությունից գրեթե երկու տարի անց: Հայտնում է «Սթար» լրատվականը: Յակուբյանը «Tri-Star Caribbean» ներկրման ընկերության սեփականատերն է: Բացի նրանից մեղադրվում է նա եւ նրա գործընկեր Գրիգոր Բայասալյանը, որը Լիբանանի քաղաքացի է: Իր ձերբակալությունից հետո Յակբուբյանն անմիջապես համագործակցել

Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ

Սիրելի´ շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ` դպրոցում ուսումնառության ավարտի և Վերջին դասի կապակցությամբ: Դուք այսօր հրաժեշտ եք տալիս արդեն հարազատ դարձած կրթօջախին` թողնելով այնտեղ ձեր պատանեկության անմոռանալի տարիները: Միաժամանակ հրաժեշտ եք տալիս ուսուցիչներին, որոնց սերն ու հոգատարությունը հիշելու եք մշտապես: Դուք թևակոխում եք կյանքի այնպիսի շրջան, որտեղ  ձեզանից պահանջվելու է լինել առավել պատասխանատու և խոհեմ: Աշխատեք

Վարդան Ղուկասյանի ընտանիքը դատարան կներկայանա սգահան լինելուց հետո

Ինչպես տեղեկացրել ենք, 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով տեւական ժամանակ որպես վկա չներկայանալու պատճառով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պատրաստվում էր բերման ենթարկել Վարդան Ղուկասյանի ընտանքին՝ մեծ եղբորը, նախկին քաղաքագլխին ու նրա ավագ դստերը: Հիշեցնենք, որ Կարեն Եսայանը Վարդան Ղուկասյանի մեծ դստեր`Մանյայի փեսացուն էր, որին դաժանաբար սպանեցին նշանադրության օրը, եւ սպանության մեջ կասկածվում է Անիի

Արթուր Սաքունց. «Գազի սակագնի թանկացումը քաղաքական ենթատեքստ ունի»

Իրավապաշտպանը կարծում է, որ  պետությունը գազի սակագնի թանկացման հետեւանքով առաջ եկող խնդիրներին դիմագրավելու որեւիցե պատրաստի ծրագիր չունի: Գազի սակագնի բարձրացման պահանջը պուտինյան Ռուսաստանի կողմից նախ եւ առաջ քաղաքական ենթատեքստ ունի` Հայաստանի նկատմամբ եվրաինտեգրման ճանապարհին: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում իր կարծիքն է հայտնում «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը`մասնավորեցնելով, որ թեեւ

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուին: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի դերը համաշխարհային և եվրոպական ավիացիայի զարգացման ու անվտանգության ապահովման գործում: Սերժ Սարգսյանի խոսքով, հատկապես արտաքին աշխարհի հետ ցամաքային ճանապարհով սահմանափակ հաղորդակցման հնարավորություններ ունեցող մեր երկրի համար

Hometown Life. Հայ երաժիշտների վերջին սերունդը

Մի քանի տարի հայկական երաժշտական խմբում դափ նվագելուց հետո Արա Թափուզյանն իր երաժիշտ ընկերներին ասաց, որ ուզում է մեղեդիական գործիք նվագել խմբի համար: Գրում է «Հոումթաուն լայֆ» պարբերականը Միչիգան նահանգի Ֆարմինգթոն Հիլզ քաղաքի բնակիչ Արա Թափուզյանի մասին ակնարկում: Թափուզյանը քանոն գնեց, բայց քանի որ տեղացիներից ոչ ոք չէր կարող նրան նվագել սովորեցնել, նա ինքնուրույն գլուխ

Ցուցարարները մտան ԱԺ ու հեռախոսազանգից հետո դուրս եկան

ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի հետ բանակցությունների արդյունքում քիչ առաջ ԱԺ-ի դիմաց հավաքված ու գազի սակագնի բարձրացման դեմ պայքարող հասարակական կազմակերպությունների հինգ ներկայացուցիչներին թույլ տվեցին մասնակցել գազի սակագնի վերաբերյալ ԱԺ-ում այս պահին ընթացող փակ նիստին: Րոպեներ անց հ/կ ներկայացուցիչները դուրս եկան ԱԺ-ից: Իրավաբան Մերի Խաչատրյանը նախ հարցրեց ցուցարարներից՝ ով է զանգահարել իրեն: Նա պատմեց, որ

Կարեն Եսայանի հայր. «Վլադիմիր Գասպարյանը դիշովի շուոներ է սարքում»

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու`27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատավարությունը: Սպանվածի հայրը՝ Ռազմիկ Եսայանը, ով երեկ մի ամբողջ աշխատանքային օր ցուցմունք էր տվել, այսօր դարձյալ ասելիք ուներ դատարանին: Սակայն նրա ասելիքը վերածվեց ելույթի, որդեկորույս հայրը անչափ վրդովվեց, վիրավորվեց , երբ կարճ ցուցմունքից հետո դատավոր Մարտին

«Գազի խողովակները կգլորենք ձորը»,- կառավարությանը զգուշացնում են ԱԺ դիմաց հավաքված ցուցարարները

«Գազը թանկացնեք, հարկերը չենք մուծելու», «Ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, ո՞ր ինչ անեք», «Գազի խողովակները կգլորենք ձորը», այս ցուցապաստառներով այս պահին Ազգային ժողովի դիմաց համախմբվել են մի քանի տասնյակ քաղաքացիներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանք դժգոհում են գազի գնի բարձրացման որոշուման դեմ: «Խնդիրն այն է, որ շատ քիչ թվով մարդիկ են դուրս գալիս պայքարի: Եթե

«ՀայՌուսգազարդը» բարեգործությո՞ւն է անում (Տեսանյութ)

Գագիկ Մակարյանի կարծիքով, «ՀայՌուսգազարդը» ոչ թե բարեգործություն է անում, այլ իր համար ավելի լավ պայմաններ է ստեղծում  Վերջերս Aravot.am-ի հետ զրույցում Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասել էր, որ  «ՀայՌուսգազարդը» 36-40% շահութաբերությամբ է աշխատում.« ուրեմն պետք չէ, որ իրենք ձգտեն իրենց այս շահութաբերությունն ամեն տարի պահպանել, թող մի քիչ էլ նվազեցնեն: Անկախ նրանից, թե այս

Ո՞ւր է կորել Տավուշի մարզպետի թիվ 52-Ա որոշումը

Կրճատումը կատարվել է, սակայն  որոշումը  չկա Նախկինում  հայտնել ենք, որ մայիսի 15-ին Տավուշի մարզպետի որոշմամբ կրճատվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի 28 աշխատակից:  Կրճատման պատճառը բուժհիմնարկի ֆինանսական վատ վիճակը, ունեցած պարտքերն են: Կրճատված աշխատողները գրավոր բողոքով դիմել են մարդու իրավունքների պաշտպանի Իջեւանի գրասենյակ: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանը մեզ հայտնել էր, որ կրճատված հաստիքների ցանկը

Առեւանգվել է սիրիահայ գրող Հակոբ Միքայելյանը

Սիրիայում այս շաբաթասկզբին եւս մեկ հայ է առեւանգվել: 70-ամյա սիրիահայ գրող Հակոբ Միքայելյանն առեւանգվել է Հալեպից Լաթաքիա տանող ճանապարհին ծայրահեղ իսլամիստական մի խմբավորման կողմից: Հայաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ` առեւանգողները Միքայելյանին իջեցրել են ավտոբուսից` հայտնելով, թե նրան պետք է երեք ամսով բանտարկեն: Ըստ չճշտված լուրերի` Միքայելյանի առեւանգման եւ բանտարկման պատճառը նրա իշխանամետ կեցվածքն է. գրողը

Կառլո Անչելոտին «Ռեալում» կփոխարինի Ժոզե Մոուրինյոյին

Իտալացի մասնագետը մոտ օրերս կնշանակվի Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ: ԶԼՄ-ների փոխանցմամբ, սպասվում է, որ «Արքայական ակումբում» նրա օգնականը լինելու է Զինեդին Զիդանը: Այս մրցաշրջանը հաջող էր Անչելոտիի համար: Գտնվելով «Պարի Սեն Ժերմենի» ղեկին` նա ակումբի համար վերջին 19 տարիներին առաջին անգամ նվաճեց Ֆրանսիայի առաջնության չեմպիոնի կոչումը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

«Դատախազին նույնպես ճաղավանդակ հատկացրեք»

Փախուստի գործով ցմահների պաշտպանը «փոխարինվում» է մեկ այլով` ճաղավանդակի դեմ ընդվզելու համար  Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ցմահ ազատազրկման դատապարտվածների փախուստի փորձի գործով Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակում է իր արտագնա նիստերն անցկացնել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Երեկ նույն հիմնարկի կալանավորներ, ցմահ ազատազրկման դատապարտվածներ Արտակ Ճաղարյանի, Արարատ

Ճարտարապետների ուղերձը ՀՀ նախագահին

Պարոն Նախագահ Մենք, ՀՀ Նախագահին առընթեր հայրենական ճարտարապետության ու քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի շնորհման հանձնախմբի անդամներս, խորապես մտահոգված հանրապետության ողջ տարածքով մեկ ճարտարապետության ազգային ժառանգության հանդեպ սեփականատերերի նախաձեռնությամբ ու պետական ատյանների թողտվությամբ վերջին տարիներին սկիզբ առած ու հաղթարշավի վերաճած վարյագ վերաբերմունքից, փաստելով խնդրո առիթներով հանրությունում օր օրի հնչեցվող տագնապի ու պահանջի հանդեպ պետության թևաթափ կեցվածքն

Անկախ գազի թանկացումից, էլեկտրաէներգիան թանկանալու է (Տեսանյութ)

«Գազի սակագները ճշգրտվում են եւ դոլարին համարժեք դրամով են ներկայացվում` դոլար անգամ փոխարժեքի մեծությունը». Սակագնային քաղաքականության վարչության պետ  «Ինձ համար հասկանալի չէ, թե ինչո՞ է մատակարարվող գազն ավելի բարձր կալորիականությամբ` 8200: Ես պարզ թվաբանություն արեցի. 8200 կիլոկալորիան բաժանեցի 7900-ի, որն ընդունված է միջազգային շուկայում, ստացա 1,04 գործակից, բազմապատկեցի 270 դոլարի` սահմանի վրայի արժեքին, ստացա 280

ՈՒԵՖԱ-ն դոպինգ նմուշների կրկնական ստուգումներ է սկսում

Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը որոշել է վերստուգել վերջին հինգ տարում ֆուտբոլիստներից վերցրած դոպինգ նմուշները: Կազմակերպության ծրագրերի մեջ մտնում է նաեւ այսուհետեւ ֆուտբոլիստներից փորձանմուշներ վերցնել միջազգային բոլոր հանդիպումներում, այլ ոչ միայն Եվրոպայի առաջնություններում, ինչպես սահմանված է ներկայումս: Այս ամենից բացի, ՈՒԵՖԱ-ն սկսել է նաեւ ֆուտբոլիստների կենսաբանական անձնագրեր ներդնելու գործընթացը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Շիրակ. Հարուցվել է քրեական գործ` յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ

Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Շիրակի մարզի Հովնունի համայնքում յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Շիրակի մարզի Հովնունի համայնքի ղեկավարը, 2005-2013թթ. ընթացքում նույն համայնքի գյուղապետարանի հարկային գործակալի հետ նախնական համաձայնությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, հողի հարկի դիմաց համայնքի բնակիչներից համապատասխան անդորրագրերով հավաքագրված գումարները գյուղապետարանի դրամարկղ չի մուտքագրել

Ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը

Երևանում ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները։ Օլիմպիադային մասնակցել է 8–12–րդ դասարանների 8500 աշակերտ, որոնցից 381–ը արժանացել են առաջինից երրորդ կարգի դիպլոմների։ Առաջին կարգի դիպլոմի արժանացած 67 մասնակիցներին պարգևներն ու դիպլոմները հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը առարկայական օլիմպիադայի անցկացման կազմակերպչական հարցերում տարեցտարի առաջընթաց է

Ձերբակալվել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետի նախկին տեղակալը

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ  Դավիթ Մուրադյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ քրեական գործի նախաքննության ժամանակ պարզվել է, որ Դ. Մուրադյանը 2012թ. փետրվարից մինչեւ դեկտեմբեր դատապարտյալ Արտակ Հակոբյանից եւ նրա կնոջից՝ Հայաստան Հակոբյանից պատժի կրումից վաղաժամկետ ազատելու համար պահանջել եւ ստացել է 14.000 ԱՄՆ դոլար:

Պատգամավոր Աշոտ Արսենյանն էլ է խոստացել Հերհերի ճանապարհի հարցը լուծել (Տեսանյութ)

Հերհերի քարուքանդ ու մետրանոց փոսերով ճանապարհը գյուղացիների համար տասնյակ տարիներ է՝ գլխացավանք է, հոգս, գյուղի զարգացմանը խոչընդոտող հանգամանք, իսկ նախագահի, պատգամավորի թեկնածուների համար փայլուն առիթ՝ ընտրությունից-ընտրություն դրա վերանորոգումը շահարկելու եւ հերհերցիների ձայները շահելու համար: Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղը Վայք քաղաքից ընդամենը 18 կմ հեռավորության վրա է գտնվում, սակայն տեղանքին ծանոթ ոչ մի «տաքսիստ» նույնիսկ

Կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համառուսաստանյան հանձնախմբի կազմակերպչական առաջին նիստը

Մայիսի 22-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի կազմակերպչական առաջին նիստը, որը վարեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ ՀԱԵ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: Հանձնախմբի առաջին նիստին մասնակցեցին ՌԴ մարզերում ՀՀ գլխավոր հյուպատոսները, ռուսաստանյան պետական

«Արի տուն» ծրագիրը կենդանի կամուրջ է Հայաստանի և Սփյուռքի միջև». Հրանուշ Հակոբյան

Կայացավ  2013 թվականի Սփյուռքի  երիտասարդների հայրենաճանաչության    «Արի տուն»  ծրագրի  իրականացման  համակարգող հանձնաժողովի և  միջգերատեսչական  աշխատանքային խմբի   առաջին համատեղ  նիստը  Մայիսի  23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցավ Սփյուռքի  երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2013 թվականի  ծրագրի  իրականացման  համակարգող հանձնաժողովի և  միջգերատեսչական աշխատանքային խմբի   առաջին համատեղ  նիստը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես

Անչափահասներին հրավիրում են «սթրիփ» ակումբ` «վերջին զանգի» երեկոյի

«Մայիսի 24-ին` այս ուրբաթ, յուրովի վերջին զանգ գիշերային ակումբում: Ավարտական երեկո և դիմակահանդես «Պաֆոս» ակումբում: Մենք ձեզ սպասում ենք: Մուտքը` բոլորին 4000 դրամ: Եկեք դիմակով կամ աշակերտական հագուստով և ստացեք կոկտեյլ անվճար»,-այսպիսի բովանդակության հրավեր է ուղարկվել ֆեյսբուքյան շուրջ 3 հազար օգտատերերի, որոնց շարքում մեծ թիվ են կազմում նաև դպրոցականները, ինչպես նաև Երիտասարդ պատմագետների ակումբի խմբի

Նոր կյանք՝ Օշականի երաժշտական դպրոցին

Այսօր Արագածոտնի մարզի Օշական գյուղում տեղի ունեցավ Օշական համայնքի երաժշտական դպրոցի վերաբացման պաշտոնական արարողությունը։ Օշական համայնքի երաժշտական դպրոցի հիմնանորոգումը Հայ օգնության ֆոնդի ազգանվեր գործերից է, որը հնարավոր դարձավ Ֆլորիդայում բնակվող հայազգի բարերար տիկին Նատիա Փոլատեանի առատաձեռն նվիրատվության շնորհիվ, ինչը հայրենիքի հանդեպ ունեցած նրա մեծ սիրո նշան է։ Նրա և ՀՕՖ-ի համատեղ ջանքերի շնորհիվ Օշական գյուղի

Վազգեն Խաչիկյանի գործով վկան լրագրող է

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի,Աշոտ Աբրահամյանի, Հովհաննես Գրիգորյանի, Վիգեն Գեւորգյանի, Վահագն Խաչատրյանի, Սամվել Էլբակյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Սարգիս Սարգսյանի, Համլետ Մարտիրոսյանի, Հրանուշ Դանիելյանի, Բագրատ Մուրադյանի եւ Արմեն Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այս մարդիկ մեղադրվում

Բացվեցին Կարմիր Շուկա գյուղի խմելու ջրի համակարգը եւ Մարտունու հիվանդանոցը

Երեւան, մայիսի 23, 2013թ.: «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում Հիմնադրամի բարերարներից, հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը, գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ սկսել է իր հաշվետու այցելությունները հայաստանյան ու արցախյան ծրագրեր: ԼՂՀ ծրագրեր այցելությունների ճանապարհին պատվիրակության առաջին կանգառը Գորիսի սրտաբանական կենտրոնն էր, որը կառուցվել է 2010 թվականին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի,

Լրացավ Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հիմնադրման երկամյակը

2013 թվականի մայիսին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նշեց հիմնադրման երկրորդ տարեդարձը: Ընդամենը երկու տարվա ընթացքում Կենտրոնը հասցրել է ճանաչվել իբրև  վայր, որտեղ հանդիպում են նորարար միտքն ու այն իրականություն դարձնելու պատրաստակամություն և կարողություն ունեցող  ՏՏ մասնագետներ, ուսանողներ, բիզնեսի, պետական համակարգի, քաղաքացիական հասարակության, դոնոր կազմակերպությունների, վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հիմնումը հանդիսանում է հայկական ՏՏ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ելույթն Ազգային ժողովում

Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ, Առաջին հերթին ուզում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ այս երեք օրվա շահագրգիռ և խիստ օգտակար քննարկումների համար: Պատահական չէր, որ այս երեք օրերի ընթացքում շատ ելույթ ունեցողներ հայացք էին գցում մեր անցած ճանապարհին, որովհետև մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև և նայում ենք՝ ապագա 4-5 տարիներին

«Ուղղակի նայի՛ր վերև». ալբինիզմ ունեցող Հայկը, չնայած խնդիրներին, իր կյանքը երաժշտություն է կոչում

«Ուղղակի նայի՛ր վերև, գնա՛, բացի՛ր պատուհանն ու նայի՛ր վերև, այնտեղ ընկեր կա, նա քեզ ամեն ինչ կասի, մի՛ փնթփնթա, մի՛ բողոքիր, դու այն ես, ինչ կաս, նա քեզ այդպիսին է ստեղծել, ուրեմն՝ քո լավագույն տարբերակն ես…» 18-ամյա Հայկ Ղուլյանն այսպես է մեկնաբանում իր գրած վերջին երգի՝ «Ուղղակի նայի՛ր վերև»-ի իմաստը, ասում է՝ երգը խիստ անձնական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031