Օրվա լրահոսը

Թայվանում բացվել է աշխարհում առաջին «Բարբի-սրճարանը»

Թայվանական Թայբեյ քաղաքում բացված սրճարանը թե՛ իր արտաքին տեսքով, և թե մատուցողուհիների զգեստներով ու առհասարակ իր ընդհանուր տեսքով հիշեցնում է Բարբի տիկնիկի կերպարը: Տիկնիկի կերպարին են համապատասխանեցված հատկապես մատուցվող կերակրատեսակները: Իբրև աղանդեր առաջարկվում է համտեսել խաղալիք-ուտելիքի նմանվող վառ գույներով թխվածքներ, իսկ Բարբիի զգեստի տեսքով տորթն համարվում է սրճարանի ֆիրմային ուտեստը. գրում է mirfactov-ը:   Հոլիվուդի

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դատապարտում է նախագահի թեկնածուի դեմ մահափորձը

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը  դատապարտում է  նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի  դեմ կատարված  մահափորձը, որը  տեղի է ունեցել երեկ Երևանում: «Ես ցնցված և վշտացած եմ այս ականավոր քաղաքական գործչի և նախագահի թեկնածուի դեմ կատարված մահափորձով: Խիստ դատապարտում եմ բռնության այս դրսևորումը, որը տեղի ունեցավ Հայաստանի համար այդքան վճռորոշ ժամանակահատվածում` նախագահական ընտրություններին ընդառաջ: Հավատացած

«Բանակն իրականում» նախաձեռնությունը նախագահի թեկնածուներին հարցաշար է ուղարկել

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է 2013թ. փետրվարյան ընտրություններում առաջադրված նախագահի բոլոր թեկնածուներին՝ խնդրելով ներկայացնել բանակի բարեփոխման մասին իրենց տեսլականը՝ պատասխանելով կից ներկայացված մանրամասն հարցաշարին, որը մշակվել է «Բանակն իրականում» խմբի նախաձեռնությամբ: Նախագահի թեկնածուներին «Բանակն իրականում» նախաձեռնությունը խնդրել է հնարավորության դեպքում հարցերին պատասխանել մեկշաբաթյա ժամկետում՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այդ պատասխանները հրապարակվելու են ստանալուն պես: Հարցաշարին ուղեկցող

«Ես ծանոթանալու եմ նրա ընկերուհու հետ». Զույգերի հարաբերությունները բաժանման ժամանակ և բաժանումից հետո

«Եթե երբևէ մենք բաժանվենք, խոստացիր, որ կմնանաք լավ ընկերներ». այս արտահայտությունը լսած կլինեն շատերը. ոմանք կատարում են իրենց խոստումը, ոմանք՝ անտեսում: Վերջիները մեծամասնություն են կազմում: Բացատրում են՝ սիրող սրտերը, որքան էլ սառչեն, միևնույն է զգացմունքները չեն սպանում, նույնիսկ կապվածության դեպքում առկա է խանդը. միմյանց այդքան մոտիկ լինելով՝ միմիայն կտանջվեն: Բացի այդ՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով՝ հնարավոր

«Ռադիո Մաոն» մեկ տարեկան է

Այսօր՝ փետրվարի 1-ին, առաջին ուսանողական ռադիոն՝ «Ռադիո Մաոն», նշում է իր 1-ամյակը: Այս ընթացքում Մաոն հասցրել է ունենալ մի շարք հաղորդումներ, եղել է ինֆորմացիոն աջակից, մասնակցել է մրցույթների ու մրցանակների արժանացել… Ռադիոկայանի հիմնադիր տնօրեն Ռաֆայել Մնացականյանի խոսքով՝ այս ամենն իր համար երազանք էր, որի իրականացման համար տարբեր ուղիներ էր փնտրում.  «Երբ ընդունվեցի Կրթության միջազգային ակադեմիայի

ՀՀ գլխավոր դատախազն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ զրուցել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ (Տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն եւ զրուցել ՀՀ նախագահի թեկնածու,  ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։ Գլխավոր դատախազը զրուցել է նախ գլխավոր բժշկի հետ եւ հետաքրքրվել Պ.Հայրիկյանի առողջական վիճակով, նրան պատճառված վնասվածքի բնույթով, ապա՝ Պ.Հայրիկյանի հետ, որի ժամանակ վերջինս գլխավոր դատախազին նկարագրել է նաեւ դեպքի մանրամասները։ Հաշվի

Պետության կողմից ձեռք բերված ինսուլինն այսօրվանից բաշխվում է

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պետության կարիքների համար 2013թ. ինսուլինի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Հաշվի առնելով շաքարային դիաբետով տառապող հիվանդներին ինսուլինով ապահովելու անհետաձգելի պահանջի բավարարման անհրաժեշտությունը` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հաստատվել է ինսուլինային սրվակների բաշխացուցակը և հանձնարարվել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության բաժնին ու Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին` մրցույթի արդյունքների

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հայտարարությունը

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն իր զայրույթն է հայտնում քաղաքական ականավոր գործիչ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի կապակցությամբ: Միայն հայ ժողովրդի և հայոց պետականության թշնամին կարող էր կազմակերպել և կատարել այսօրինակ ստոր և սադրիչ արարքը: Կասկածից վեր է, որ այս էլ որերորդ անգամ մեր անկախ պետության օրոք նպատակ էր դրված ապակայունացնել երկրի ներքին իրավիճակը և

Սերժ Սարգսյան. «Իրավապահ մարմինները ամեն ինչ անելու են, որ հանցագործությունը բացահայտվի» (Տեսանյութ)

Լրագրողների հետ զրույցում նա չպատասխանեց, թե ընտրությունները միջադեպի հետ կապված արդյոք կհետաձգվեն:

Ըմպելիքը 120 տարվա պատմություն ունի

Այսօր «Կոկա- կոլա» ըմպելիքը դարձավ 120 տարեկան: Ըմպելիքի պատրաստման եւ տարածման մասին լուրերը շատ են, բայց թե իրականում ինչպես է այն առաջացել, քչերին է հայտնի: Իրականում, 1886 թվին, իբրեւ ցավազրկող դեղամիջոցը՝ հյութը, կոֆեինն ու կոկայի թանձրուկը իրար խառնած, Ատլանտայի դեղատներից մեկը հեղուկը սկսեց վաճառել մարդկանց: Այն օգնում էր նյարդային լարված վիճակում գտնվողներին հանգստանալ: Որոշ ժամանակ

Փոքրահասակ 4 երեխա ունեցող մայորը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Դատավորի համոզմամբ՝ առանց ազատազրկման հնարավոր չէր ապահովել պատժի նպատակները

ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ
Գլուխ քսաներկուերորդ

«Մամուլին «սիրուն» ձևերով են լռեցնում, կամ այն Ս. Սարգսյանի ելույթներում նկարագրվածի չափ ազատ չէ» . Թագուհի Թովմասյան

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը աշխարհի մոտ 90 երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որում անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան մամուլին: Այս կապակցությամբ զեկույցում մասնավորապես նշված է, որ հայաստանյան ԶԼՄ-ներին պակասում է բազմակարծությունը: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն էլ հրապարակել է հերթական տարեկան զեկույցը՝ «2013թ․ մամուլի ազատության ինդեքսը, ըստ որի՝  Հայաստանը բարելավել է

Hurriyet Daily New. «Պայթյուն Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան մոտ»

Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել: Ըստ վարկածների, մահապարտը պայթեցրել է ինքն իրեն: Հաղորդում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Ըստ նախնական տեղեկությունների, երկու հոգի, այդ թվում՝ մահապարտը և անվտանգության աշխատակիցը, մահացել են պայթյունի հետևանքով, իսկ երկու հոգի վիրավորվել է: «Սի էն էն թուրք»-ի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել դեսպանատան աշխատակիցների և այցելուների համար

Հրանտ Բագրատյան. «Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ մեծ հաշվով հենց դուք եք մեղավորը կատարվածի մեջ»

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում նշված է. Երեկ, հունվարի 31-ին կեսգիշերին մահափորձ է կատարվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ: Փառք Աստծո, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս պայմաններում մեզ համար անհասկանալի է իշխանության ներկայացուցիչների`մեկը մյուսին հետևող հայտարարությունները առ այն, որ մահափորձը ձեռնտու էր իշխանության հակառակորդներին: Այս մարդիկ, ովքեր

ԿԸՀ նախագահ. «Ճղճիմ, նենգ ու ստոր արարք` ուղղված ընտրական բնականոն գործընթացների խոչընդոտմանը»

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ: Նախքան նիստի օրակարգին անցնելը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը . Հանրապետության Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացվածը խստորեն դատապարտում ենք` որակելով այն ճղճիմ, նենգ ու ստոր արարք` ուղղված ընտրական բնականոն գործընթացների խոչընդոտմանը: Հուսով ենք, որ միջադեպն արագ կբացահայտվի,

ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունը` երաշխավորելու ՀՀ Նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը

ՀՀ ոստիկանությունն իր խորին ափսոսանքն է հայտնում ՀՀ Նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի նկատմամբ կատարված զինված ոտնձգության կապակցությամբ և հավաստիացնում է, որ իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները` ապօրինությունները կանխելու և բացահայտելու համար: ՀՀ ոստիկանությունը,  կարևորելով ընտրական գործընթացների բնականոն ընթացքի ապահովումը, դեռևս սույն թվականի հունվարի 17-ի իր հայտարարության մեջ պատրաստակամություն էր հայտնել երաշխավորելու ՀՀ

Սերժ Սարգսյանն այցելեց Պարույր Հայրիկյանին

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այս պահին այցելել է հրազենից վիրավորված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին: Սերժ Սարգսյանը դեռ չի պատասխանել լրագրողների հարցերին: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Աննախադեպ կրակոցներ. «Հետքը ներսի է»

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձը, ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի, բացի քաղաքականից, այլ նպատակ չէր կարող հետապնդել։ «Ցավալի է, որ Հայաստանը հասել է հետընթացի այն մակարդակին, որ արդեն քաղաքական գործիչների վրա կրակում են, Նախագահի թեկնածուների վրա կրակում են։ Անկախ նրանից՝ ով է դա կազմակերպել, մշակել, դա դատապարտելի է, մարդու կյանքն են փորձել խլել ըստ էության»,-

Լեւոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ում խոսել է ՀԱԿ ակտիվիստների մասին (Տեսանյութ)

Այսօր դատախազության շենքի մոտ տեղի ունեցավ ՀԱԿ-ի հերթական ակցիան՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Առիթն օգտագործելով՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հավաքվածներին նաեւ տեղեկացրեց հունվարի 21-27-ը ԵԽԽՎ նստաշրջանում իր կատարած աշխատանքների մասին: Պարոն Զուրաբյանը նույնպես խիստ քննադատության ենթարկեց եվրոչինովնիկներին՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ տեղի ունեցածի համար, ինչ արդյունքում բանաձեւը չընդունվեց; «Ադրբեջանական լոբբին շատ խոշոր աշխատանք կատարեց

Գնդակն ուղղված է եղել Հայրիկյան թեկնածուի դեմ. Վազգեն Մանուկյան

Ընտրապայքարը կշարունակվի, սակայն թեկնածուները կխորհրդակցեն Հայրիկյանի հետ: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Պարույր Հայրիկյանի հետ կատարվածի վերաբերյալ ունի հիմնական երկու վարկած. գնդակը ուղղված է եղել Պարույր Հայրիկյանի անձի կամ Հայրիկյան թեկնածուի դեմ: Մանուկյանի խոսքով 1-ին տարբերակը քիչ հավանական է: Անկախության տարիներին Հայրիկյանի դեմ երեք մահափորձ է եղել, որոնք գրանցվել են ոստիկանությունում: Դրանցից միայն համեմատաբար բացահայտվել

ԵՊՀ ռեկտորատի հայտարարությունը

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի եւ դրա շուրջ ստեղծված քաղաքական դրության վերաբերյալ 1-ը փետրվարի, 2013թ. Երևանի պետական համալսարանի ռեկտորատը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը խստորեն դատապարտում են ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ 2013թ. հունվարի 31-ի գիշերը կատարված մահափորձը՝ այն որակելով իբրև ոճրագործություն, ստոր դավադիր քայլ՝ ուղղված մեր անկախ

ՀԱԿ-ում «շուտափույթ վարկածների» հիման վրա ենթադրություններ չեն անում (Տեսանյութ)

Այսօր դատախազության մոտ ՀԱԿ-ի՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» հերթական ակցիայի ժամանակ, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը խոսեց նաեւ նախորդ գիշերը ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին: «Մենք լուրջ քաղաքական ուժ ենք եւ չենք ցատկում, տարբեր՝ շուտափույթ վարկածների, չենք փորձում ինչ-որ եզրակացություններով, ենթադրություններով հանդես գալ: Մի բան մեզ համար պարզ է՝ կատարվել է

Սեյրան Օհանյան. «Քրտինք թափենք, որ վաղն արյուն չթափվի (Տեսանյութ)

Պաշտպանության նախարարը հանդիպեց ուսանողներին

06.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 1-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,005,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.75 դրամ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց Պարույր Հայրիկյանին (ֆոտոշարք ու տեսանյութ)

  «Փառք Աստծո, վիրահատությունից հետո վերականգնման գործընթացն ավելի արագ է գնում, քան սպասում էինք: Նրա տրամադրությունն էլ բավականին բարձր է, կատակներ է անում: Վստահ ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում ոտքի կկանգնի, որովհետեւ բժիշկները դրական գնահատականներ են տվել»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Միջադեպի հետ կապված, ընտրությունները կհետաձգվե՞ն, հարցին՝ վարչապետն ասաց, որ

«Հարսնաքարի» գործով ցուցմունք տվեց երգիչ Դավիթը

Այսօր Ավան եւ Նոր Նորք  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում  անցյալ տարվա հունիսի 17-ին բռնարարքի ենթարկված ռազմական բժիշկների, բռնարարքի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի գործով հերթական դատական նիստը: Դատարանը լսեց միայն վկա Դավիթ Հակոբյանին: Վկա Դավիթ Հակոբյանը, որին «երգիչ Դավիթ» են ասում,  հայտնեց, որ ռեստորանային  համալիր միջոցառումից միջոցառում է հրավիրվում: Դեպքի օրը

РИА Новости. «Հայաստանն ու Ռուսաստանը ռազմարդյունաբերական համալիրի համատեղ ձեռնարկություններ կստեղծեն»

Հայաստանն ու Ռուսաստանը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում համատեղ ռազմարդյունաբերական համալիրի համատեղ ձեռնարկություններ (ՌԱՀ) կստեղծեն, հայտնել է ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Գրում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը: «Ռուսաստանի ՌԱՀ ղեկավարների հետ մեծ պատվիրակությունով այնտեղ (Հայաստան) այցիս հիմնական նպատակը Հայաստանի ռազմարդյունաբերական ընկերություններին Ռուսաստանի նույն ոլորտում ներգրավելու համար միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունն էր: Այս համատեղ կառույցը ծառայություններ կմատուցի

Պավլիկ Սարգսյանը դիմել է ԵԱՀԿ/ԺԳՄԻԳ դիտորդներին

Չեք հետևում քաղաքական ուժերի ազատ, հավասար մրցակցային պայմանների իրականացմանը ԵԱՀԿ   ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությանը ՀՀ Նախագահի խոչընդոտված թեկնածու Պավլիկ Վասպուրի Սարգսյանից Դիմում ՀՀ Նախագահական ընտրությունների ընթացքի և անցկացման միջազգային չափանիշների համապատասխան, հետևելու Ձեր առաքելությունը, ինչպես նախորդ բոլոր ընտրություններում, այնպես էլ այժմ, չեք իրականացնում պահանջվող լիազորությունների շրջանակում, չեք հետևում քաղաքական ուժերի ազատ, հավասար մրցակցային պայմանների իրականացմանը,

Միջադեպին արձագանքած միջազգային մամուլը հիշեցրել է նաև Հայրիկյանի անցյալը

Միջադեպին արագ արձագանքել է նաև միջազգային մամուլը: Ասոշեյթեդ պռեսը գրում է, որ Հայրիկյանը վնասվածք է ստացել ուսի շրջանում, լրատվամիջոցը մեջբերել է բժշկի խոսքերը: Վաշինգտոն պոստն էլ մեջբերել է ընտրությունների հետաձգման հնարավորության վերաբերյալ ազգային ժողովի նախագահի խոսքերը: Բի-բի-սի-ն գրում է, որ ոստիկանությունը փնտրում է հանցագործին, առանձին նշվում է, որ Պարույր Հայրիկյանը ԽՍՀՄ-ի տարիներին հայտնի քաղբանտարկյալ էր:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031