Օրվա լրահոսը

Նոր խորհրդարանի առաջին նիստը (ֆոտոշարք)

Այսօր առավոտյան իր աշխատանքները սկսեց նորընտիր խորհրդարանը: Պատգամավորներին ողջույնի ուղերձով դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետեւ օրհնանքի խոսք հղեց Ամենայն Հայոց կաթողիկոսը: Պատգամավորները երդվեցին, եւ նիստը վարող ավագագույն պատգամավորը՝ Մկրտիչ Մինասյանը մեկ առ մեկ ներկայացրեց ԱԺ պատգամավորներին:

Ֆրանց Բեկենբաուերը «գազի մարդ» է դարձել

Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Ֆրանց Բեկենբաուերը, նույն ինքը՝ «Կայզեր Ֆրանցը», դարձել է Ռուսաստանի գազային հասարակության (ՌԳՀ) դեսպան: Այս մասին տեղեկացրել է գերմանական «Bild»-ը: ՌԳՀ-ն միավորում է Ռուսաստանի գազարտադրողների 97%-ին եւ ի դեմս «Գազպրոմի» կարեւորագույն դերակատարություն ունի երկրում սպորտի զարգացման գործում՝ լիելով ոլորտի գլխավոր հովանավորներից մեկը: Մասնավորապես, «Գազպրոմը» ֆինանսավորում է 2014 թվականի Սոչիի օլիմպիական խաղերը,

Հովիկ Աբրահամյանն ԱԺ նախագահ առաջադրվեց ԲՀԿ-ի՞ ճնշմամբ

«Գնանք` նախապատրաստվենք վաղվա նիստին: Շնորհակալ եմ բոլորից: Վաղը ԱԺ-ում հնարավորություն կունենանք շփվելու»,- ՀՀԿ գրասենյակից դուրս գալով ասաց ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը` «դիմագրավելով» լրագրողների հարցերին: Մեկ հարցի Հովիկ Աբրահամյանն, այնուհանդերձ, պատասխանեց: «Չի կարող որեւէ մեկը ճնշում գործադրել ՀՀԿ-ի վրա, այն էլ կադրային քաղաքականության մեջ: Դա բացառեք ընդմիշտ»,- ասաց նա` հակադարձելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե, այնուհանդերձ, տարածված

Դատարանը գրավով ազատ է արձակել լոռեցի բժիշկներին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել գրավով ազատ արձակել  Վանաձորի թիվ  1 հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքի վարիչ, կրծքային վիրաբույժ Գեորգի Իլոյանին  եւ նույն հիվանդանոցի ռենտգենաբան Վարդան Մխիթարյանին: Վերջիններս մեղադրվում են մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ, որի հետեւանքով վանաձորցի Վ. Մարկոսյանը մահացել է: «Դատարանը միջնորդության արդյունքում գտել է, որ կալանքը պետք է բավարարել, բայց

Կորյուն Նահապետյանը՝ ինչպես Վիկտոր Դալլաքյա՞նը

Մալաթիա-Սեբաստիայի թիվ 8 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀԱԿ թեկնածու Վահագն Խաչատրյանն ամենաքիչ ձայներն էր հավաքել. ՀՅԴ թեկնածու Արթուր Եղիազարյանը 6493 ձայն էր հավաքել, պարոն Խաչատրյանը՝ 5172, իսկ ՀՀԿ թեկնածու Կորյուն Նահապետյանը՝ մի քանի անգամ ավելի շատ՝ 20407 ձայն: Հաշվի առնելով, որ մեծամասնական ընտրակարգի դեմ պայքարի ժամանակ իշխանական եւ ընդդիմադիր թեւի ներկայացուցիչները հատկապես որպես մեծամասնական օրինակելի պատգամավոր

Դիտորդները Սերժ Սարգսյանին զգուշացրել են, որ նախագահական ընտրություններին անակնկալի չգա

«Ես հիանում եմ Դավիթ Հարությունյանի պահվածքով ու Խոսրով Հարությունյանի այդ բողոքական կեցվածքով: Իմ դուրը գալիս է: Ի՞նչ է պատահել ձեզ, որ հիմա այդ մարդկանց այս գնահատականն եք տալիս: Իրենք ասել են իրականությունը, իրենք ավելին չեն ասել, պակաս են ասել, օբյեկտիվորեն փորձել են իրենց ընդունած նորմերի շրջանակներում տալ այն, ինչ որ կա»,-  ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին

Պաշտպան Հրանտ Գեւորգյան. «Դեռեւս զինվորական երդում չտված անձը ռազմական ոստիկանության կողմից ձերբակալվել է»

Արտակ Նազարյանի մահվան գործով մայիսի 30-ի  դատական  նիստը չկայացավ, քանի որ չէր ներկայացել ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանը:  Երեք ամբաստանյալները միջնորդեցին դատը հետաձգել՝ մինչեւ պաշտպան Մնացականյանը ներկայանա: Դատավոր Սամվել Մարդանյանը նիստը  կես ժամով հետաձգեց: Պաշտպան  Ա. Մնացականյանից դատարան հեռախոսագիր ստացվեց, համաձայն որի՝ ինքը  չի կարողացել  ներկայանալ մեքենա  չլինելու պատճառով: Դատարանը նիստին նրա բացակայությունը համարեց

Կտրատած ծառեր` Երևանի կենտրոնում. (Տեսանյութ)

Այս պատկերը Նալբանդյան 106/1-ում է: Անի Սմբատյան` mynews.am

ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կոալիցիոն նոր հուշագիր ստորագրեցին

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Հիմք ընդունելով 2012 թվականի  մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, կարեւորելով 2008 թվականի մարտի 21-ին ստորագրված քաղաքական կոալիցիայի համաձայնագրի ոգուն համապատասխան քաղաքական համագործակցության շարունակականությունը, նպատակաուղղելով ջանքերը երկրում կուտակված խնդիրները նախաձեռնողական եւ նորարարական մոտեցումները լուծելու ուղղությամբ, երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության հաստատուն եւ առաջընթաց զարգացումը, ներհասարակական սոցիալական գործընկերության եւ համերաշխության ամրապնդումը 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կշարունակի պաշտոնավարե՞լ

Aravot.am-ը քիչ առաջ արդեն տեղեկացրել է, որ ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերի արդյունքում որոշում է կայացրել ՀՀ նոր գումարման խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրել Հովիկ Աբրահամյանի, իսկ նախագահի տեղակալների պաշտոններում՝ Էդուարդ Շարմազանովի եւ Հերմինե Նաղդալյանի թեկնածությունները: ԱԺ նախկին նախագահ Սամվել  Նիկոյանը, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շամազանովի խոսքերով,  «իր ծառայություններն ի փառս մեր պետության կօգտագործի այլ ոլորտում»:

Դժգոհ է, որ լրագրողները աղմուկ են բարձրացրել

«Ավագ Շին» ընկերությունը Նալբանդյան 106/1 հասցեում պետք է կառուցի 7 հարկանի բնակելի շենք: Բնակիչների մեծ մասը գոհ են, որ վերջապես «կռիսանոցը»  կվերանա: Միրզայան Լուսիկը այս պահին վարձով է ապրում, «Ավագ Շին» ընկերությունն է վճարել մեկ տարվա վարձը և այդ պայմանագիրը կգործի 3 տարի: Անի Սմբատյան` mynews.am

«Բեզպրեդելի» երկիր Հայաստան

Հերթական ապօրինությունը տեղի ունեցավ մայարաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, բայց այս անգամ օբյեկտը ոչ թե պուրակ էր, այլ հուշարձան. Մաշտոցի պողոտայի հնաբանակ Փակ Շուկան էր կամայականությունների զոհ դարձել: Այս 2 դեպքերի մեջ կա մի հստակ տարբերություն: Եթե պուրակի ժամանակ Երեւանի քաղաքապետը հայտարարում էր, որ ամեն ինչ արվում է օրենքի տառին եւ ոգուն համապատասխան, ապա Փակ շուկայի

«Տեղյակ չեմ, որ նոր ցուցահանդես կա». Ֆոտոցուցահանդես՝ Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում

Մայիսի 29 – ից՝ Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում բացվել է լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի «Անկախության ճանապարհին» խորագրով ֆոտոցուցահանդեսը: Այն Նվիրված է Շուշիի ազատագրման և հայոց բանակի 20 – ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված է Ղարաբաղյան շարժումը, պատերազմը, սոցիալական ծանր իրականությունը, հաղթական պահերը… «Առավոտ երիտասարդականը» ցուցահանդեսին գնացել էր այսօր՝ մայիսի 30 – ին: Սրահը մարդաշատ չէր, նույնիսկ ուսանողներն

Հովիկ Աբրահամյանը կառաջադրվի նոր գումարման ԱԺ նախագահի պաշտոնում

Քիչ առաջ ավարտվել են ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը: Ինչպես փոխանցում է Aravot.am-ի թղթակիցը, ՀՀԿ-ն որոշում է կայացրել ՀՀ խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրել Հովիկ Աբրահամյանի, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Էդուարդ Շարմազանովի եւ Հերմինե Նաղդալյանի թեկնածությունները: Նիստերից այլ մանրամասները՝ քիչ հետո:

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ավստրիա

Մայիսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային չվերթով մեկնել է Մյունխեն, որտեղից ավտոբուսով ուղևորվել է ավստրիական Ինսբրուկ քաղաքից ոչ հեռու գտնվող Ֆուլպմես բնակավայրը և հանգրվանել է «Շտուբայեր Հոֆ» հյուրանոցում: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը: Երեկոյան, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի միակ մարզումը, մայիսի 31-ին կայանալիք Հունաստանի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպումից

Ավտովթարից վիրավորվել է 10-ամյա տղա, նրան տեղափոխել են Երեւան

Մայիսի 30-ի կեսօրին Տավուշի մարզի Կողբ գյուղում  վթարի է ենթակվել 10-ամյա Հարություն Արշակի Բարսեղյանը:  Նրան  «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով վթարի է ենթարկել մի համագյուղացի: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում կատարված ստուգման արդյունքներով՝ կողբեցի վարորդը  դեպքի ժամանակ եղել է սթափ վիճակում:  Նույն  բժշկական կենտրոնում  երեխայի վնասվածքներն ախտորոշվել  է որպես՝  «աջ սրունքի զույգ ոսկրերի փակ կոտրվածք՝ տեղաշարժով»: Երեխային ցուցաբերվել է  բժշկական

Գեղամյան. Իշխանական լծակներով հարցերն ավելի դյուրին են լուծվում (Տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը  ընդդիմություն կմնա՞, թե որոշ ժամանակ անց կրկին կոալիցիա կմտնի հարցին ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը դժվարացավ պատասխանել ու չմեկնաբանեց այն լուրերը, թե ԲՀԿ-ն ընդդիմություն է ներկայանում` նախագահական ընտրություններին հօգուտ իշխանությունների ընտրազանգված հավաքելու համար: «Արդյոք նախընտրական այն խոստումները , որոնք տվել է ցանկացած կուսակցություն, որը ներկայացված էր Ազգային ժողովում,  ավելի դյուրին է կատարել՝ լինելով

Շուշան Պետրոսյանը Փակ շուկայի հարցով կխոսի Ալեքսանյանի հետ

«Փակ շուկան հրաշալի ճարտարապետական մի մասնիկն է մեր քաղաքի, պրոսպեկտի, որը հիմա կոչվում է Մաշտոցի պողոտա»,- նման կարծիքի է երգչուհի, ՀՀԿ պատգամավոր  Շուշան Պետրոսյանը: Դիտարկմանը, թե հենց ձեր կուսակիցն է շուկան քանդելու գործը ստանձնել, երգչուհին ասաց, որ միեւնույնն է՝ դրան վատ է վերաբերում ու ասաց, որ տեսահոլովակ է տեսել, որտեղ ՀՀԿ պատգամավոր Սամվել  Ալեքսանյանը հերքել

ԲՀԿ-ն կմնա՞ ընդդիմություն հարցին Բալասանյանը պատասխանեց.«Կապրենք՝ կտեսնենք» (Տեսանյութ)

ԲՀԿ-ն  քաղաքական պաշտոններ չի վերցնելու: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Սամվել Բալասանյանը. «Ըստ կանոնակարգ օրենքի մեզ հասնում է  4 հատ հանձնաժողվի նախագահի, 3 հատ փոխնախագահի տեղ»: Դիտարկմանը, թե 6 ամիս անց ԲՀԿ-ն կրկին մտնելո՞ւ է կոալիցիա, պարոն Բալասանյանն ասաց՝ կապրենք, կտեսնենք: Իսկ կոալիցիայից հրաժարվելը ԲՀԿ գործարարների բիզնեսին վտանգ չի՞ սպառնա: Այս հարցին պարոն

Նիկոյանը կողմ է ԱԺ-ում ուրիշի փոխարեն քվեարկելը օրինականացնելուն

«9 տարի միշտ մեծ ակնածանքով եմ մտել Ազգային Ժողով ու շարունակելու եմ նույն հպարտությամբ  ու ակնածանքով մտնել»,- այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պատգամավորի մանդատը վերցնելուց հետո լրագրողների հետ զրույցում անկեղծացավ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: Ըստ նրա, այս անգամ հավանաբար կընդգրկվի գործադիրում, թե ո՞ր նախարարությունը կղեկավարի՝ պարոն Նիկոյանը չմանրամասնեց: Դիտարկմանը, թե ԱԺ-ում ուրիշի փոխարեն քվեարկող հանրապետական

ՀՀԿ ԳՄ-ն կորոշի, թե ովքեր են լինելու ԱԺ նախագահի եւ փոխնախագահների իր թեկնածուները ( լրացված)

Քիչ հետո կմեկնարկի ՀՀԿ գործադիր մարմնի, ապա նաեւ խորհրդի նիստը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ  այսօր, ուշ երեկոյան ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կոալիցիա ձեւավորելու մասին հուշագիր կստորագրեն: Ի դեպ, հուշագրում լինելու է կետ՝ 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց պատասխանել Հայ ազգային կոնգրեսի այսօր տարածած հայտարարությանը,

Բերմանը ԱՄՆ-ի պետքարտուղարին կոչ է արել կասեցնել ամերիկյան զենքի վաճառքը Ադրբեջանին

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը ողջունում է ամերիկյան զենքի վաճառքը Ադրբեջանին կասեցնելու՝ կոնգրեսական Հովարդ Բերմանի ջանքերը։ Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովի հեղինակավոր անդամ, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հովարդ Բերմանը մայիսի 29-ին նամակ է հղել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ հորդորելով կասեցնել Ադրբեջանին ռազմական տեխնիկայի ակնկալվող վաճառը, քանի որ Ադրբեջանը շարունակում է ռազաշունչ հռետորաբանությունը

ՀԱԿ խմբակցությունն իր առաջին հայտարարությունն արեց

Մայիսի 30-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդրանիկ նիստը, որում ընդունված  հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «2012 թվականի մայիսի 6-ը` Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտման եւ երկրում ժողովրդավարության հաղթանակի օր դառնալու փոխարեն նշանավորվեց պետականորեն կազմակերված եւ ընտրակեղծարարության ծավալով իր նախադեպը չունեցող կեղծված խորհրդարանական ընտրություններով: Մայիսի 31-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում առաջին նստաշրջանի առաջին

Ռուբեն Հայրապետյանը ԲՀԿ-ին որպես ընդդիմադիր ուժ տեսնում է (Տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից իր պատգամավորական մանդատն անձամբ ստանալու էր եկել  նաեւ  ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Հարցին, թե նոր խորհրդարանում ավելի ակտի՞վ է գործելու, նա ասաց, որ միշտ էլ ակտիվ է եղել ու չհամաձայնեց, որ ամենաշատը բացակայած պատգամավորներից մեկն է եղել: «Դուք սուտ եք խոսում»,- հակադարձեց լրագրողի դիտարկմանը: «Ես իմ պատգամավորական գործողությունը  նաեւ արտապատգամավորական գործունեությամբ եմ

Գագիկ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Մայիսի 30–ին Երևան քաղաքի ավագանու անդամությունից հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Բեգլարյանը։ Այդ մասին հաղորդում է  Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ընդդիմադիր գործիչ կոչվածի դեմքից ժողովուրդն արդեն հոգնել է»

ՀՅԴ անդամ Աշոտ Հակոբյանն այսօր Aravot.am –ի հետ զրույցում  ԱԺ ընտրությունները  համարեց  չընտրություններ` պատճառաբանելով, որ ժողովուրդը ընտրելու ոչինչ չուներ: «Անկախ այն հանգամանքից   ընտրությունը քաղաքական է, թե այլ բնույթի, ընտրությունը ենթադրում է այլընտրանք: Այսինքն՝ դուք ինձ պիտի առաջարկեք մի այնպիսի իրավիճակ, որ ես տարբեր բնույթի բաներից ինչ-որ բան  ընտրեմ: Եթե այլընտրանք չկա, ես չունեմ ընտրություն, եթե 

Օսկանյանը խուսափեց ԲՀԿ-ին ընդդիմություն անվանել, ասաց՝ այլընտրանք են

ԲՀԿ պատգամավորի մանդատն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովից եկել էր ստանալու նաեւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանում լինելու է այն, ինչ արդեն ասվել է, ճշտին՝ ճիշտ ենք ասելու, մեր կարծիքով, սխալին էլ սխալ ենք ասելու: Հիմնականում փորձելու ենք իրական փոփոխություն բերել մեր հասարակության մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց պարոն Օսկանյանը: Նրա խոսքերով, ընտրարշավի

Սարգիս Մուրադյանի նկարները, որոնք ոչ ոք չէր տեսել

Այսօր Հայաստանի նկարչի տանը կայացավ Հայաստանի ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի «Իմ ժամանակակիցը» ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված նկարչի 85-ամյակին: Ցուցադրված աշխատանքները 67-ն էին, որոնցից 30-ը առաջին անգամ էին արվեստասերներին ներկայացվում: Սարգիս Մուրադյանը ծնվել է 1927 թվականին՝ Երեւանում: 1951-ին ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 3 տարի անց դարձել Հայաստանի նկարիչների միության անդամ: Նկարչի հարուստ կենսագրությունը ձեւավորվել է

ՀՀ ոստիկանությունը հետևողական է լինելու հրավառությունների սահմանված կարգը պահպանելու հարցում

Հրավառությունները վերջին տարիներին մեր կենցաղի մասն են դարձել: Գեղեցիկ ավանդույթ է, անշուշտ, սակայն ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, տվյալ դեպքում` օրենքի սահմաններում: Ցավոք, հրավառություններ պատվիրողներն ու կազմակերպողները երբեմն չեն կատարում օրենքի պահանջը: Հրավառությունները ժամը 23.00-ից հետո արգելված են, սակայն բոլորը չէ, որ պահպանում են այս սահմանափակումը. հաճախ ականատես ենք և՛ կեսգիշերային, և՛ ավելի ուշ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30