Օրվա լրահոսը
Միասնության կոչ-առաջարկություն սփյուռքահայությանը
Արտերկրում ապրող իմ հայրենակիցներ, լրատվական եւ սոցցանցերում մենք բոլորս մեր զորակցությունն ենք հայտնում մեր Հայրենիքում ապրող հայրենակիցներին, իրենց արդար պայքարի համար հանուն արժանապատիվ կյանքի, արժանապատիվ աշխատանքի պայմանների համար եւ որ կարեւորն է իրավահավասար ընտրությունների հնարավորություն, կառուցելու համար Պետականություն որ կապահովի իրենց բոլորի իրավունքները: Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ մենք « Իմ Հայրենիք, դու սրտիս
Տաթեւ Աբրահամյանը առաջատարին հավասարվելու հնարավորություն ունի
Սենթ-Լյուիսում ընթանում է նաեւ շախմատի ԱՄՆ կանանց առաջնությունը:
Սամուել Սեվյանը հաղթեց Լեւոն Արոնյանի առաջին մարզչին
Սենթ-Լյուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում այսօր նախավերջին տուրի օրն է:
455 քաղաքացիներ հայտ են ներկայացրել Իրանի նախագահական ընտրություններում որպես թեկնածուներ
Իր թեկնածությունն է առաջադրել Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանին
Մեկնարկեց երկօրյա ԲարՔեմփ Երևան 2013-ը (Ֆոտոշարք)
Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր մեկնարկեց երկօրյա ԲարՔեմփ Երևան 2013-ը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ հազար մասնագետներ՝ ծրագրավորողներ, բլոգերներ, լրագրողներ, հնարավորություն ունեցան դրա մասնակիցը դառնալու և նոր գիտելիքներ ստանալու: Մասնակիցների պակաս «չկոնֆերասը», ինչպես միշտ չունեցավ, ավելին՝ նրանց թիվն այս տարի այնքան շատ էր, որ նույնիսկ լոգոներով շապիկները սկզբում ոչ բոլորը հասցրեցին ստանալ: Կամավորների աշխատանքը համակարգող Անի Սմբատյանի
Комсомолская Правда. «Վալերի Իսայանց՝ անտուն բանաստեղծը կրկին ուշադրության կենտրոնում է»
Վորոնեժում բնակվող 68-ամյա բանաստեղծ Վալերի Իսայանցի գիրքը հրատարակվել է ապրիլին Մոսկվայում: Հատկանշական է, որ Իսայանցը ապրում է ժանրի կանոններով (իսկական նկարիչը պետք է սոված լինի), գրում է «Կոմսոմոլսկայա պռավդա» թերթը: 90-ականներին Իսայանցը զրկվել է բնակարանից ու սկսել է թափառել գնացքներում, ամառաները ապրել անտառներում, ճանապարհորդել է ամբողջ Կենտրոնական Ռուսաստանով: 1970-ականներին Իսայանցը ծանոթացել է բանաստեղծուհի Անաստասիա Ցվետաեւայի
Ոստիկանությունը սահմանամերձ Բերդավանում գործողություն է իրականացրել
Ինչո՞ւմ են կասկածում ազատամարտիկին
Գեորգի Մարգվելաշվիլին` Վրաստանի նախագահի թեկնածու «Վրացական երազանք»-ից
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր հայտարարել է, որ հոկտեմբերին երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններում իր գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուն առաջին փոխվարչապետ, կրթության եւ գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին է, հայտնում է «Ազատություն» ռ/կ-ն: «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` այսօր ժամը 14:30 մեկնարկած նիստում «Վրացական երազանք»-ի քաղաքական խորհրդի անդամները միաձայն հավանություն են տվել Մարգվելաշվիլիի թեկնածությանը, ինչից հետո
ԿԸՀ-ն մերժեց «Բարեւ Երեւան»-ի դիմումը
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր մերժեց հանձնաժողովում «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի դիմումը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները: ԿԸՀ-ն իր որոշումը հիմնավորեց դիմումի վրա «Բարեւ Երեւան»-ին անդամակցող բոլոր կուսակցությունների կնիքների բացակայությամբ, հայտնում է «Ազատություն» ռ/կ-ն:
Ամենաթանկ տրանսֆերները ֆուտբոլի պատմության մեջ
1. £82,5 մլն. – Կրիշտիանու Ռոնալդու – («Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ», 2009). Ռոնալդուն սկսել է իր կարիերան «Անդորինյայում», հետո տեղափոխվել է Նասիանոլ ֆուտբոլային ակումբ: 1997 –ին նա տեղափոխվել է Լիսաբոնի «Սպորտինգ»: Ռոնալդուի տաղանդը գրավել է Ալեքս Ֆերգյուսոնի ուշադրությունը, և «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է ստորագրել է 18-ամյա ֆուտբոլիստի հետ: 2008-ին Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթեց Չեմպիոնների
Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 68-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում եւ Հունաստանում
Նիդերլանդներ Մայիսի 9-ին Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում տեղի ունեցան Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ: Այս տարի առաջին անգամ միջացառումներն անցան ավելի ընդգրկուն ձեւաչափով եւ, Հաագայում հավատարմագրված ԱՊՀ բոլոր երկրների դեսպանություններից բացի, իրենց մասնակցությունը բերեցին նաեւ Լեհաստանի, Կանադայի, Ֆրանսիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները՝ ի դեմս ռազմական կցորդների, ինչպես նաեւ Նիդերլանդների իշխանություններն՝ ի
Azernews. «Ադրբեջանցի Սաֆարովը Շուշիի անունից պայմանագիր է ստորագրել հունգարական քաղաքի հետ»
Ըստ ադրբեջանական «Ազեր նյուզ» թերթի, Ադրբեջանը Շուշիի անունից պայմանագիր է ստրորագրել Հունգարիայի Գյոնգյոս քաղաքի հետ՝ քույր քաղաքներ դառնալու շուրջ: Թերթը հայտնում է, որ Ադրբեջանի դեսպանատնից ուրբաթ հայտնել են «Թրենդ» լրատվական գործակալությանը, որ փաստաթուղթը ստոգրագրել է Գյոնգյոսի քաղաքապետ Լասլո Ֆարագոն և այսպես կոչված «Շուշիի գործադիր իշխանության ղեկավար», «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի նախագահ» Բայրամ Սաֆարովը: Գյոնգյոսը մայրաքաղաք Բուդապեշտից
Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված միջոցառում Թբիլիսիում
Մայիսի 8-ին, Թբիլիսիի «Կովկասյան տանը», Վրաստանում ՀՀ դեսպանությունը եւ «Կովկասյան տուն-մշակութային կապերի կենտրոնը» կազմակերպեցին Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված միջոցառում, տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, վրաց հասարակության եւ հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքում Դեսպան Մանուկյանը, շնորհավորական մաղթանքներ հղելով մայիսյան
Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված միջոցառում Ժնեւում
Մայիսի 8-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հովանավորությամբ եւ բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ Ժնեւի հայկական կենտրոնում անցկացվեց Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված միջոցառում, հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից: Իր բացման խոսքում դեսպան Ազնավուրը կարեւորեց Շուշիի ազատագրումը արցախյան հաղթական ազատամարտում եւ նշեց, որ նման հաղթական իրադարձությունները եւ դրանց նշումը ուղղորդում են հայ ժողովրդին հետագա հաղթանակների:
Սիրահարվածության ախտանիշները
Սիրահարվածության դեպքում արտացոլվում է 13 նախանշան, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ Դուք սիրահարված եք: Պարզել է ԱՄՆ Ռութգերսի համալսարանի մարդաբան Հելեն Ֆիշերին իր անցկացրած հետազոտության արդյունքում: Ախտանիշներից առանձնացրել ենք հետևյալը. 1.Երբ մարդը սիրահարված է, նրան թվում է, թե իր սիրո օբյեկտը յուրահատուկ է: 2.Սիրահարվածները հաճախ են ունենում կոտրված լինելու զգացողություն, որը գիտնականները
Կաթողիկոսը կընդառաջի Գագիկ Ծառուկյանի խնդրանքին
Մայիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կհանդիսապետի Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը` ընդառաջ եկեղեցու բարերար Գագիկ Ծառուկյանի խնդրանքին: Նույն օրը նորակառույց եկեղեցում կամփոփվի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սբ Հովհաննես Մկրտչի մասունքը: Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Փարիզ
Մայիսի 13-14-ը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ կայցելի Փարիզ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից: Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի կունենան Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների բանակցությունները։ Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի անդամների հետ։ Փարիզում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես կգա Միջազգային հարաբերությունների
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին
Մայիսի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաու Սոարեշին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժոաու Սոարեշը նշեց, որ ուրախ է կրկին անգամ Հայաստան այցելել և ծանոթանալ տարածաշրջանում ընթացող զարգացումներին։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց իր տարածաշրջանային այցելության նպատակները և Բաքվում ունեցած հանդիպումների
Հայտնաբերվել է հանցագործ խմբավորում, որը նախապատրաստել էր հայտնի գործարարի սպանություն
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, նույն վարչության 2-րդ վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները ոստիկանություն են բերման ենթարկել Դ. Զ-ին, Վ. Ք.-ին, Ա. Ս.-ին, Կ. Դ.-ին, Ս. Վ.-ին, Վ, Դ.-ին, Ա. Դ.-ին և Վ. Թ.-ին, տեղեկացնում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձանց մի մասը բնակվում է Երևանում, մի մասը՝ մարզերում:
Կայացել է Dorians-ի կոպենհագենյան համերգը․ (Տեսանյութ)
Մայիսի 10-ին Կոպենհագենի Amager Bio ակումբում կայացել է Dorians խմբի համերգը` Եվրատեսիլ-2013-ին ընդառաջ: Համերգի առաջին մասում Dorians-ը ներկայացրել է հայտնի ու սիրված մի շարք երգեր: Համերգի առաջին մասը խումբը եզրափակել է «Ես կուլամ»-ով, որի ընթացքում տղաներին միացել է Բրյուսելից ժամանած թավջութակահար Արփենիկ Հակոբյանը: Համերգի հենց սկզբից Dorians-ն իրեն այնքան լավ էր դրսեւորել, որ համերգի առաջին
Շփման գծում հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է շուրջ 350 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին, որոնց ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման
The Telegraph. «Պուտինը հայկական կոնյակ է նվիրել Քեմերոնին»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 1971թ. շշալցված հայկական կոնյակ է նվիրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին` ասելով, որ 1945թ․ Իոսիֆ Ստալինը նույն խմիչքից է նվիրել Ուինսթոն Չերչիլին, գրում է «Տելեգրաֆ» թերթը: Իսկ Քեմերոնը Պուտինին շրջանակված մի նկար է նվիրել, որտեղ երկու տղամարդ նայում են անցած տարվա Լոնդոնի Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցելույթը: Բրիտիանիայի վարչապետը Ռուսաստանում է գտնվում
Գոռ Սուջյանի և Վարսայի կրքոտ լուսանկարներն արդեն համացանցում են
Այս մասին հայտնում է esyes.am ժամանցային կայքը՝ գրելով. ամիսներ առաջ, երբ սոցցանցերում հայտնվեց «Դորիանս» ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանի և նորահայտ երգչուհի Վարսայի մտերմիկ լուսանկարը, շատ արագ խոսակցություներ տարածվեցին զույգի սիրային հարաբերությունների մասին: Սակայն ո՛չ Գոռը, ո՛չ Վարսան չէին խոսում անձնական հարաբերությունների մասին՝ նշելով, որ անձնական կյանքը դադարում է անձնական լինել, երբ հանրային է դառնում:
Մայիսի 16-ից Հայաստանը կնախագահի ԵԽ Նախարարների կոմիտեում
Մայիսի 16-ից մինչև նոյեմբերի 13-ը Հայաստանը կնախագահի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում, տեղեկացնում է «Փաստինֆո»-ն: Ըստ ԵԽ պաշտոնական կայք-էջի` մայիսի 16-ին Ստրասբուրգում կգումարվի Նախարարների կոմիտեի 123-րդ նստաշրջանը, որի ընթացքում ԵԽ Նախարարների կոմիտեում ներկայումս նախագահող Անդորրան նախագահությունը կհանձնի Հայաստանին: Նույն օրը Եվրոպայի պալատում տեղի կունենա Նախարարների կոմիտեի նախագահի պաշտոնը լքող, Անդորրայի արտգործնախարար Ժիլբեր Սաբոյա Սունյեի և ԵԽ
Պատասխան՝ մի խումբ մտավորականների կողմից Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակին
«Անուշ» օպերայի հիման վրա նոր բեմականացման ստեղծագործական խումբը հարկ է համարում անդրադառնալ օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին մի խումբ մտավորականների կողմից ուղղված բաց նամակին: Խորին հարգանքով վերաբերվելով նշված նամակի տակ ստորագրած վաստակաշատ եւ հարգարժան արվեստագետներին՝ չենք կարող անպատասխան թողնել անձնական վիրավորանքներ եւ սպառնալիքներ պարունակող, զրպարտություն եւ ապատեղեկատվություն տարածող այդ գրությունը, որն իր բովանդակությամբ եւ ձեւով
Օբաման դիմել է Գերագույն դատարան՝ պահանջելով չքննարկել Հայոց ցեղասպանության գործը
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դիմել է երկրի Գերագույն դատարան՝ Հայոց ցեղասպանության գործը չքննարկելու պահանջով: Գերագույն դատարան ներկայացված 27 էջանոց սեղմագրում նշվում է, թե Քալիֆորնիայի օրենքը սխալմամբ դատարաններին թույլ է տալիս եզրակացություններ անել` հիմնված քաղաքական վիճելի հարցերի վրա, որոնք Օսմանյան կայսրությունում տեղի են ունեցել գրեթե հարյուր տարի առաջ: Ինչպես տեղեկացնում է Yerkir Media հեռուստաընկերությունը, Ամերիկայի
Երիտասարդները կճանաչեն Երեւանը հեծանվով
Գարնան վերջին կիրակին՝ մայիսի 26-ին շուրջ 500 երիտասարդներ «Ճանաչիր Երեւանը» երիտասարդական, սպորտային ծրագրի շրջանակներում 30 թիմերով Սախարովի հրապարակից հեծանվավազքով կշարժվեն դեպի «Փլեյ Սիթի» ժամանցային կենտրոն: Այնուհետեւ երեկոյան ժամը 20-ին կմեկնարկի երիտասարդական միջոցառում: Ծրագրի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ), «Հայասա» ԵՀԿ-ն, «Հեծանիվ +» ՀԿ-ն: ՀԵՀ ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը կարեւորեց այն հանգամանքը, որ այսպիսի ծրագրերը նպաստում են,
«Ֆորմուլա 1»-ի բոսս միլիարդատերը մեղադրվում է կաշառք տալու մեջ
«Focus Online»-ը տեղեկացնում է, որ Գերմանիայի իրավապահ մարմինները հետաքննել են դրամական փոխանցումը, որ «Ֆորմուլա 1»-ի սեփականատեր, բրիտանացի միլիարդատեր Բերնի Էքլսթոունը կատարել է բանկիր Գերհարդ Գրիբովսկուն, որն ավելի վաղ $ 44 միլիոն կաշառք վերցնելու համար դատապարտվել է ութ տարով: Էքլսթոունի փաստաբանները հրաժարվում են մեկնաբանել ներկայացված մեղադրանքները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանում առաջին անգամ ռոք մրցույթ-փառատոն կանցկացվի
Մայիսի 16-18-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «ArmRockFest» միջազգային երիտասարդական ռոք մրցույթ-փառատոն: Այս առիթով այսօր լրագրողների հետ հանդիպեցին փառատոնի կազմակերպիչներ՝ Վակա Դավթյանը, պրոդյուսեր Արմեն Սարգսյանը, ժյուրիի անդամներից The Beautified Project խմբի հիմնադիր-անդամ Անդրե Սիմոնյանը եւ Այդին Դավուդին: «Մրցույթ-փառատոնի նպատակն է երիտասարդական ռոք խմբերի փորձի փոխանակումը, ռոք երաժշտության` որպես համաշխահային մշակույթի բաղկացուցիչ մասի ներկայացումը, տարբեր ազգերի ռոք
Դիմորդը սխալվում է ոչ թե խոսքի մասերից, այլ թեստի պահանջը սխալ հասկանալուց. Կարծում է կրկնուսույցը
Մայիսի 6-ից ՀՀ բուհերում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը: Փաստաթղթերի ընդունելությունը կտևի մինչև հունիսի 1-ը, ժամը 1800-ը: Դիմորդը կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետության մեկ կամ մի քանի պետական և մասնավոր բուհերի՝ մինչև երկու անվճար և ութ վճարովի մասնագիտություններ: «Ինչպես անցած տարի, այս տարի նույնպես շտեմարանները կազմվել են բավականին խճողված ձևով, չկա հստակություն


















































