Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ գեներալներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Հունվար 29,2013 17:05 Share

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չոբանյանը, գեներալ-մայոր Ռոման Հարությունովը, բրիգադի գեներալ Փանոս Մանջյանը, ծովակալ Հեռնան Կույումջյանը, գնդապետ Ռուբիկ Գալստանյանը հունվարի 27-ին այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Բարձրաստիճան զինվորականները ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, հանդիպել են Հայոց Ցեղասպանության ինտիտուտթանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ 
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել