Օրվա լրահոսը
Դավիթ Բեգինյանը նշանակվել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով Դավիթ Ռազմիկի Բեգինյանը 2013 թվականի հունվարի 17-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ: Այս հրամանի համար հիմք են հանդիսացել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր Մ. Պողոսյանի միջնորդությունը: ՀՀ արդարադատության նախարարություն
Արամ Հարությունյան. Առաջին եւ երկրորդ նախագահները կորցրել էին ծննդականները, մեկը պարզեց, որ ղարաբաղցի է, մյուսն էլ՝ 68 տարեկան է
Այսօր «Հայացք» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը հայտարարեց, որ իշխանություններին հաջողվել է քաղաքական դաշտն ամայացնել ու այնպես անել, որ ազդեցիկ դիրք ունեցող անձինք չառաջադրվեն, ու չեն բավարարվել դրանով, եւ այսօր, իրենք իրենց ներսում խնդիրներ ունեն, ինչի հետ կապված էլ նախագահականի կողմից ստեղծված կայքի թղթակիցն իրեն հարցրել է, թե չի վախենում, որ ինչպես 2003 թվին
Յոթ նախընտրական տարբերություններ
Փորձագետներն այս ընտրություններն առանձնացնում են նրանով, որ փետրվարի 18-ը գրեթե ոչնչով նման չէ Հայաստանի նախագահի նախորդ 5 ընտրություններից ոչ մեկին: Դիտարկելով նախագահի սպասվող եւ նախորդ ընտրությունները, առանձնացնենք 7 կետ, որոնք ցույց են տալիս 2013-ի եւ 2008-ի նախագահի ընտրությունների միջեւ եղած տարբերությունները։ Առաջին, 2008-ին ընդդիմությունն ուներ թեկնածու, որի ընդդիմադիր լինելուն ոչ մեկը չէր կասկածում։ Լեւոն Տեր-Պետրոսյանը
Հրանտ Բագրատյանի շտաբում կգործի իրավական հանձնախումբ
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական կենտրոնական շտաբը, որը գտնվում է Երևանի Նալբանդյան 13 հասցեում, ղեկավարում է Արշակ Ավագյանը: Ինչպես տեղեկացանք շտաբի հանրային հարաբերությունների ղեկավար Կարինե Հարությունյանից, նա «Ազատություն» կուսակցության վարչության անդամներից է: Պրն. Ավագյանի տեղակալը Վարդան Մարգարյանն է: Տիկին Հարությունյանի հավաստմամբ, Հ. Բագրատյանը նախընտրական շտաբներ է ունենալու հանրապետության բոլոր մարզերում, Հայաստանում դրանց ընդհանուր թիվը
«Պարույր Հայրիկյան, դու ուրախանում ես, որ Սերժ Սարգսյանը ծաղիկ է ուղարկում մորդ թաղմանը, ա՞յս էր քո ձեռքբերումը»,- Արամ Հարությունյան
Այսօր «Հայացք» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը դիմելով նախագահի մեկ այլ թեկնածու՝ Պարույր Հայրիկյանին, հանդես եկավ հայտարարությամբ. « Պարույր, քո համար ամենամեծ ձեռքբերումը անկախությունն էր, ԱԻՄ-ը, իսկ քո լավագույն աշակերտը՝ Մովսեսից հետո ես եմ, եւ դու ինքդ ես ինձ ասել՝ չծախվել: Պարույր, բոլորը նախանձում են քեզ քո կենսագրության համար, դու կենդանի լեգենդ ես, մի
Իսկ ո՞վ ասաց, որ երեք ուժերը չեն մասնակցում ընտրություններին. Ռուբեն Հակոբյան
Yerkir.am-ը զրուցել է ԱԺ «Ժառանգություն»խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ: -Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընտրություններին մասնակցող եւ չմասնակցող ուժերը միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում: ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը ընտրություններին մասնակցող ուժերին մեղադրում են կանխորոշված խաղին մասնակցելու եւ, ըստ այդմ, իշխանության լեգիտիմացման գործընթացին նպաստելու, մասնակցող ուժերն էլ այդ երեքին` պայքարից դուրս գալու ու իրենց
Կինոգետ. Դուք ո՜ւր, Գարեգին Նժդե՜հն ուր
Գարեգին Նժդեհին նվիրված Հրաչ Քեշիշյանի ֆիլմը դեռ էկրան չի բարձրացել, սակայն արդեն բուռն քննարկումների տեղիք է տվել անգամ ֆիլմի մի դրվագը, որտեղ Նժդեհին մարմնավորած Արտաշես Ալեքսանյանը բացականչում է. «Я Гарегин Нждэ»: Այժմ youtube-ում հայտնվել են «տեսահոլովակներ», որտեղ այս կամ այ ն ֆիլմի ու մուլտֆիլմի հերոսը, սկսած Ալեքսանդր Մակեդոնացուց՝ ավարտած Ջեյմս Բոնդով, խոսում է Նժդեհի ձայնով: Aravot.am-ը
Անահիտ Սահակյանը հաղթել է միջազգային մրցույթում
Երիտասարդ երգչուհի Անահիտ Սահակյանը վոկալի ուսուցչուհու` Արմանուշ Լևոնովնայի առաջարկությամբ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մասնակցել է միջազգային «Երգող Կոստա Բրավա» մրցույթին: Անահիտը մրցույթի մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ դրան մնացել էր ընդամենը մեկ ամիս: Հայաստանյան քասթինգն անցնելուց հետո երգչուհին մասնակցել է նաև Իսպանիայում կայացած նախընտրական փուլին, որը հաղթահարելուց հետո Հայաստանն առաջին անգամ այդ մրցույթում ներկայացնելու հնարավորություն
Ահազանգ` Հրազդան գետում կրկին ձկներ են սատկել
Հունվարի 18-ին «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ, որ Հրազդան գետում կրին ձկներ են սատկել: «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը մեկնեց Հրազդանի կիրճ եւ նկարահանումներ իրականացրեց: Գետում` հիմնականում «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրին մոտ, առկա էին սատկած ձկներ, ինչպես նաեւ ձկներ կային, որ դժվարությամբ էին շարժվում: Փաստի առնչությամբ Բնապահպանության նախարարությանը տեղյակ է պահվել: ԷկոԼուր
Դեդ Հասանի մահը Տարո՞ն է պատվիրել
Այսօր «Հայելի» ակումբում Սերգեյ Գալոյանը, որը ուսումնասիրում ու գրքեր է գրում քրեական աշխարհի, օրենքով գողերի մասին, անդրադարձավ Դեդ Հասանի մահվանը եւ «գողական աշխարհի» հետագա զարգացումներին: Գալոյանի փոխանցմամբ՝ միջազգային լրատվամիջոցներում Դեդ Հասանի մահվան վերաբերյալ, երկու օրվա ընթացքում հրապարակվել է մոտ 18.000 նյութ` հիմնականում Ռուսաստանում: Ըստ նրա՝ «Ասլան Ուսոյանը, նույն ինքը` Դեդ Հասանը, բավականին ճանաչված անձնավորություն էր
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Հունվարի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի ազգականին թույլ չտվեցին մասնակցել ՀԱԿ ակցիային
Այսօր գլխավոր դատախազության մոտ ՀԱԿ համակիրների ամենուրբաթյա բողոքի ակցիայի ժամանակ ուշագրավ մի դեպք տեղի ունեցավ: Միջին տարիքի մի մարդ աղմուկ բարձրացրեց, թե ինքը, լինելով ՀԱԿ անդամ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի ազգականը, ՀԱԿ համակիրներն իրեն թույլ չեն տալիս մասնակցել ակցիային: Ավելի ուշ, ՀԱԿ համակարգող Լեւոն Զւրաբյանը ոստիկաններին խնդրեց միջամտել, որ այդ մարդը չխոչընդոտի իրենց ակցիան: Ոստիկանները
Գ. Բեգլարյանը՝ նախագահի վարկանիշի գցելու մասին. «Դուք հորինեցիք»
Օրերս լրատվամիջոցներից մեկում հոգեբան Ռուբեն Պողոսյանը վերլուծելով նախագահի թեկնածուների կերպարները` նշել էր. «Սերժ Սարգսյան: Անկայուն անձնավորություն է, ինչն էլ միանշանակ երևում է նրա գործունեության մեջ: Օրինակ՝ Գագիկ Բեգլարյանի հանդեպ հաշվեհարդար է տեսնում, հետո, չգիտես ինչու, պաշտոն տալիս: Սա խոսում է նրա անկայունության մասին: Նրա այս գիծը հստակ արտացոլվում է քաղաքականության մեջ եւ խանգարում նրան»: Այսօր
Առաքելություն կուսակցության նախաձեռնող խումբը կոչ է անում քվեաթերթիկը դարձնել անվավեր` վրան գրելով` «Բոլորին դեմ եմ»
Առաքելություն կուսակցության նախաձեռնող խումբը • Կոչ է անում ՀՀ ընտրողներին՝ ակտիվորեն մասնակցել նախագահական ընտրություններին, քվեաթերթիկը դարձնել անվավեր` վրան գրելով` “Բոլորին դեմ եմ” • Դիմում է ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրած և առաջադրված թեկնածուներից որև մեկին չսատարող քաղաքական ուժերին՝ միանալ նշված առաջարկին • Ազգային Ժողովի խմբակցություններինառաջարկում է օրենսգրքում վերականգնել “Բոլորին դեմ եմ ” քվեարկելու իրավունքը, ինչը հնարավորություն
Յուրաքանչյուր ո՞ք, թե՞ 8 մլն ունեցող յուրաքանչյուր ոք
ՀՀ վարչական դատարանը, դատավոր Քրիստինե Մկոյանի նախագահությամբ, այսօր լսեց եւ ավարտեց ՀՀ նախագահի թեկնածու Նարինե Մկրտչյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի: Թեկնածուն վիճարկում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 22- Ա որոշումը, պահանջում էր անվավեր ճանաչել այն եւ պարտավորեցնել ԿԸՀ-ին իր թեկնածությունը գրանցելու համար: Նարինե Մկրտչյանի հետ դատարան էր ներկայացրել Կարեն Վարդանյանը, իսկ ԿՀԸ-ն ներկայացնում էր իրավաբանական
Հենրիխ Մխիթարյանը հրավիրվել է
Դոնեցկի «Շախտյորի» մամուլի ծառայությունն այսօր տեղեկատվություն է տարածել, ըստ որի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ֆաքս է ստացվել, որում ֆեդերացիան խնդրում է ակումբի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փետրվարի 3-ից 5-ը ուղարկել հավաքական: Այդ ընթացքում Վարդան Մինասյանի գլխավորած ընտրանին հավաք է անցկացնելու Ֆրանսիայում, իսկ փետրվարի 5-ին Վալանսում ընկերական հանդիպում է ունենալու Լյուքսեմբուրգի հավաքականի հետ: Աշոտ
Նախարարը ստորագրել է հրամաններ օլիմպիադաների կազմակերպման վերաբերյալ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է մշտապես գործող հանրապետական օլիմպիական խորհրդի, 2012-2013 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական կազմկոմիտեի, առարկայական հանձնաժողովների նախագահների կազմերը, մարզային, հանրապետական փուլերի ժամանակացույցերը, հանրապետական փուլի մասնակիցների թիվը: Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 5-ի N 280-Ն հրամանով հաստատված հավելվածի 4-րդ կետի պահանջները: ՀՀ
«Պատերազմի դժվար տարիներին Հայաստանի քաղաքագետների միությունը Հմայակ Հովհաննիսյանի գլխավորությամբ սարի նման կանգնեց արցախահայության թիկունքին»
Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին, ժամը 10-ին Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Տիգրան Մեծի փողոց, 23/1 հասցեում, տեղի է ունենալու Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ իշխող վարչախմբի պատվերով հարուցված, սուտ մատնության վրա հիմնվող քրեական գործով դատավարության անդրանիկ նիստը: Դատավարությունը գալու է ապացուցելու, որ Սերժ
Դահլիճի գումարներով անվճարունակ կանանց կհետազոտեն
Սթրեսները, էկոլոգիան, սնունդը, ոչ առողջ ապրելակերպը քաղցկեղով հիվանդանալու ամենաառաջին նախապայմաններն են: 15 տարիների ընթացքում Հայ- ամերիկյան առողջության կենտրոնն ունեցել է մոտ 300 հազար այցելու, որից 8000-ի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: Այդ հիվանդների թվում կան նաեւ տղամարդիկ: Այսօր կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ամբողջ աշխարհում եւ նաեւ Հայաստանում քաղցկեղով հիվանդ մարդկանց
Մովսես Ծիրանի. «Ազդակ»-ը մշակույթը լուսանցքի վրա չի թողնում»
«Մեր օրաթերթերը տարեվերջյան համարներ չունեն, այս մշակույթը հայաստանյան մամուլում չկա, դա հարազատ է միջազգային մամուլին»,-այսօր Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի 2013 թվականի «Ազդակ-բացառիկ» հատորի շնորհանդես-գինեձոնի ժամանակ նշեց լրագրող Թաթուլ Հակոբյանը: Նրա պնդմամբ՝ շուրջ 300 էջանոց հատորը վերաբերում է հայկական աշխարհին, կան հայությանը բնորոշ թեմաներ. «Այս տարվա բացառիկում տեղ են գտել հայություն եւ հայ դատ, սիրիահայության
«Ինձ բացակա չդնեք» մրցույթ-փառատոնը շուտով կմեկնարկի
«Մրցույթ-փառատոնին Արցախից ներկայացված է եղել եւս 24 հայտ, սակայն ելնելով ինչ-ինչ տեխնիկական հիմնախնդիրներից, կազմկոմիտեն որոշել է նրանց մասնակցությունը հետաձգել որոշակի ժամանակով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Երիտասարդության կամք» ԵՀԿ նախագահ Աննա Գրիգորյանը: Հունվարի 24-25-ին տեղի է ունենալու ՀՀ Զինված ուժերի եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորման 21- ամյակին նվիրված «Ինձ բացակա չդնեք» խորագրով ասմունքի եւ երգի
«Ազգային առումով լուրջ փոփոխություններ Ջավախքում չպետք է սպասել».Գագիկ Հարությունյան
«Իվանիշվիլին գալով իշխանության սկսել է վարել ավելի իրատեսական և համապատասխան ադեկվատ Վրաստանի ազգային շահերի քաղաքականություն: Եվ զարմանալի չէ, որ այդ քաղաքական իրավիճակը բավականին սուր են ընկալվում Ադրբեջանի և Թուքիայի կողմից»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Ըստ նրա, այսօր հնարավորություն է ստեղծվել, որպեսզի Հայաստանը և Վրաստանը նույնպես ձեռք բերեն դաշնակից
ԱԱԾ-ն ցավով է ընդունում ՀՀ քաղաքացիների կողմից օտարերկրյա հատուկ ծառայությունների ցանցն ընկնելու յուրաքանչյուր դեպք
Վերջին շրջանում մամուլում պարբերաբար հրապարակվում են հայրենիքի դավաճանության համար դատապարտված Կարեն Մեհրաբյանի գործով որպես օժանդակող ներգրավված Աշոտ Չտրկյանի մոր` Անահիտ Չտրկյանի բաց նամակները, ուր նա իր բողոքն է արտահայտում նախաքննության ընթացքում իր որդու նկատմամբ իբր թույլ տրված խախտումների, աղավաղումների դեմ: ԱԱԾ–ին ուղղված մեղադրանքներն «Արմենպրես»-ի խնդրանքով պարզաբանեց ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը: -Լավ հասկանալով մոր
Անի. վերականգնումներ հանուն յուրացման (Տեսանյութ)
Նախօրեին տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված «Անի» վավերագրական ֆիլմի պրեմիերան: 1918-20թթ. Բագրատունյաց մայրաքաղաք Անին Կարսի մարզի հետ ներառվում է Հայաստանի Հանրապետության կազմի մեջ, սակայն 1920թ. հոկտեմբերին Անին և Կարսի մարզն ամբողջությամբ կրկին զավթում են թուրքերը: Մեկ տարի անց առանց հայկական կողմի համաձայնության բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված Կարսի պայմանագրով
Ֆուտզալ. Մակեդոնիա-Հայաստան` 1:1
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Մակեդոնիայում գտնվող ֆուտզալի Հայաստանի հավաքականը երեկ Նեգոտինո քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել այդ երկրի ընտրանու հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1: Մեր թիմից գոլի հեղինակ դարձել է Արման Սահակյանը: Այսօր կայանալու է հավաքականների երկրորդ հանդիպումը, որից հետո մեր հավաքականը գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ մեկնելու է Բուլղարիա` մասնակցելու ֆուտզալի
Հանցակազմ չեն գտել
2011թ. նոյեմբերի 13-ին Իջեւանում կայացան քաղաքապետի ընտրություններ, որոնց արդյունքում 1999թ.-ից Իջեւանը ղեկավարող Վարուժան Ներսիսյանին փոխարինեց Վարդան Ղալումյանը:Վերջինս ծառայողական պարտականությունները պետք է ստանձներ դեկտեմբերի 22-ին, սակայն Վ. Ներսիսյանը չի ազատել աշխատասենյակը, որի պատճառով Վարդան Ղալումյանը քաղաքապետի պարտականությունների կատարմանն անցել է դեկտեմբերի 26-ին: Այդ օրը Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Աստղիկ Եգանյանը, որն այդ ժամանակ փոխարինում էր
ՀՀ սփյուռքի նախարարը սփյուռքահայ մանկավարժներին պարգևատրեց նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մոսկվայի N 1650 բազմամշակութային դպրոցի հիմնադիր և տնօրեն Օֆելյա Առաքելյանին և Կիևի հայկական համայնքին կից հայկական դպրոցի վաստակաշատ ուսուցիչ Կարինե Թումաղայանին: Սփյուռքում հայ համայնքի գոյատևման գործում կարևորելով հայ մանուկներին մայրենի դասավանդող ուսուցչի դերը` ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ գերատեսչությունում հիմնվել են մեդալներ, որոնց արժանանում են Սփյուռքում ապրող և համայնքի
Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորում է Անդրիաս Ղուկասյանին հացադուլ չանել (Տեսանյութ)
Այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողները «ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին տեղեկացրին, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է անում եւ հետաքրքրվեցին՝ հետեւելո՞ւ է նրա կոչին, որ միասին բոյկոտեն ընտրությունները, եթե ընդդիմադիր են: Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտեց՝ հետեւել կոչի՞ն, թե՞ հացադուլին. «Հացադուլն իմ համար պրոբլեմ չէ: Ես էլ 15 օրը կարող եմ դարձնել 30 օր: Բայց ես կոչ կանեի
Ս. Սարգսյանը՝ կամային, Ր. Հովհաննիսյանը՝ բարոյահոգևոր, Հ. Բագրատյանը՝ ինտելեկտուալ. թեկնածուների տիպարները
«Որպես նախագահի թեկնածուի կերպարներ՝ ավելի վառ ու կոնկրետ արդյունքին են միտված Սերժ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարները»,- Aravot.am-ի հետ զրույցում քննելով ՀՀ «նախագահացուների» հոգեբանական տիպարները՝ այսպիսի կարծիք հայտնեց հոգեբան Իզաբելլա Ղազարյանը: Մեր այն հարցին, իսկ թեկնածուներից ո՞վ է ավելի մոտ հաղթանակին, տիկին Ղազարյանն այսպես պատասխանեց. «Հաղթելու շանսը երեք հոգու է տրված՝ Սերժ Սարգսյան,
Ալժիրի ԱԳՆ-ի տվյալներով` պատանդների մեջ հայաստանցի չկա
Ալժիրի արտգործնախարարությունից ստացված նախնական տեղեկատվության համաձայն` իսլամիստ գրոհայինների կողմից Ալժիրում պատանդառվածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան։ Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Ալժիրում գերեվարված արտասահմանցիների թվում Հայաստանի քաղաքացու առկայության մասին, France Press լրատվական գործակալության երեկվա հաղորդագրության համաձայն, հայտարարել էր իսլամիստ գրոհայինների ներկայացուցիչը Al-Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Ազատություն» ռադիոկայան


















































