Լրահոս
Օրվա լրահոսը

Ալժիրի ԱԳՆ-ի տվյալներով` պատանդների մեջ հայաստանցի չկա

Հունվար 18,2013 14:21

Ալժիրի արտգործնախարարությունից ստացված նախնական տեղեկատվության համաձայն` իսլամիստ գրոհայինների կողմից Ալժիրում պատանդառվածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան։ Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Ալժիրում գերեվարված արտասահմանցիների թվում Հայաստանի քաղաքացու առկայության մասին, France Press լրատվական գործակալության երեկվա հաղորդագրության համաձայն, հայտարարել էր իսլամիստ գրոհայինների ներկայացուցիչը Al-Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031