Օրվա լրահոսը
Ինքնատիպ տոնածառերի մրցույթ Տնտեսագիտական համալսարանում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տիրում է Ամանորի շունչը: ՀՊՏՀ Ուսխորհրդի կողմից հայտարարված ինքնատիպ տոնածառների մրցույթի ցուցադրություններն արդեն սկսվել են ֆակուլտետների սրահներում: Մրցույթին մասնակցում են մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ինֆորմատիկայի և վիճակագրության, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, ֆինանսական, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետները: Բոլորն իսկապես ապշել են ուսանողների մտքի թռիչքից և ամեն մի տոնածառի ինքնատիպությունից: Ներկայացված
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության գերագույն ժողովի հայտարարությունը
Հանգամանորեն քննության առնելով ՀՀ նախագահի գալիք ընտրությանը ՀՅԴ մասնակցության ձևաչափի հարցը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը արձանագրում է. Ի կատարումն սույն թվականի հուլիսի Գերագույն ժողովի որոշման` ՀՀ նախագահի ընտրությանն ընդառաջ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնեց միասնական քաղաքական օրակարգի շուրջ լայն համախոհություն ձևավորելու գործընթաց։ Դերակատար քաղաքական ուժերի, հասարակական շրջանակների հետ քննարկումների միջոցով փորձ արվեց համախոհություն ստեղծել քաղաքական
Արդեն ՀՀ նախագահի երկու թեկնածուներ կան
Էպոսագետ Վարդան Սեդրակյանն ու ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր ԿԸՀ են ներկայացրել առաջադրման փաստաթղթերը: Երկուսն էլ առաջադրվել են ինքնաառաջադրմամբ: Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնել է ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը՝ առաջադրման նպատակով ԿԸՀ էր եկել նաև անկուսակցական Մհեր Հայրապետյանը, ում ինքնաառաջադրման մասին դիմումը, սակայն, նոտարական կարգով վավերացված չի եղել, ինչը Ընտրական օրենսգրքի պահանջն է: Մ.Հայրապետյանը կառաջադրվի, փաստաթղթերը
Կամո Արեյան. Փողոցներում տեղադրված պեգասների փողը տնային փոշեկուլի էլ չի հերիքի
Փողոցների մաքրման աշխատանքների համար նախատեսված մասնագիտական տեխնիկան հին է, եւ մեկ-երկու տարուց այն գրեթե հնարավոր չի լինի օգտագործել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Aravot.am-ի հարցին, որքա՞ն գումար է անհրաժեշտ նոր տեխնիկա ձեռք բերելու համար, բացի այդ, ավելի լավ չէ՞ր լինի փողոցներում տեղադրված անշունչ ձիերի ու եղնիկների համար ծախսված գումարներն ուղղվեին
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Վիկտոր Կատվալյանը
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Վիկտոր Կատվալյանը: Դեկտեմբերի 26-ին` ՀՀ ԳԱԱ նախագահությունը միաձայն քվեարկեց նրա թեկնածության օգտին: Վիկտոր Կատվալյանը ծնվել է 1961թ. Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: Աշխատում է Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող, համատեղությամբ աշխատում է Գավառի պետական համալասարանում եւ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: Նա 5
Խոսքի սահմանափակում երթուղայինում
Ազատ խոսքի սահմանափակում արդեն նաև երթուղայիններում 🙂 Պահանջվում է խոսել ոչ միայն շշուկով, այլև կարճ 🙂 Գուցե ժամանակի ընթացքում էլ տուգանք սահմանվի բոլոր այն ուղևորների համար, ովքեր չեն ենթարկվի այս պահանջին 🙂
Լոռու մարզի Թումանյան համայնքի մշակութային օջախները համալրվեցին նոր գույքով
Այսուհետ Լոռու մարզի Թումանյան համայնքի մշակույթի տունն ու արվեստի դպրոցը նոր գույք ունեն: Մարզկենտրոն Վանաձորից 38 կմ հեռավորության վրա գտնվող համայնքի մշակութային օջախները երաժշտական գործիքներով, գրապահարաններով, գրասեղաններով, աթոռներով, աշակերտական սեղաններով, 2 համակարգիչներով համալրելը իրականություն է դարձրել «ՀԿ կենտրոն» Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) ֆինանսավորմամբ «Թումանյան համայնքի մշակութային կյանքի ակտիվացում» ծրագրի շրջանակներում: «Ծրագրի
Լարիսա Ալավերդյան. Համոզված էի, որ մեր երեք նախագահներն էլ իրենց թեկնածությունը չէին դնի
«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում «Ժառանգության» նախկին պատգամավոր, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը խոսեց «Եկե՞լ է փոփոխությունների ժամանակը. հասարակության մեջ տեղի ունեցող զարգացումները եւ փոփոխությունները նախընտրական շրջանում» թեմայով: Ըստ նրա՝ ցանկացած երկրում ընտրությունները համեմված են փոփոխությունների ակնկալիքներով. «Ինձ ավելի շատ հուզում է հետեւյալը, արդյոք Հայաստանում կա՞ն խորքային փոփոխություններ, կարծում եմ կան, բոլորովին այլ է,
ՀՀԿ Շիրակի մարզի կառույցի առաջնորդ . «ՀՀ առաջին նախագահը խոհեմ քաղաքական գործիչ է»
Այսօր Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանին հարցրեց, թե ինչպե՞ս կբացատրի ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրություններում չառաջադրվելը, որը թեեև պատճառաբանեց, թե 68 տարեկան անձը նորից հավակնություն չի կարող ունենալ նախագահի պաշտոնին, այդուհանդերձ, իշխանափոխություն ակնկալող մի ստվար զանգված նրա այս քայլը դավաճանություն որակեց սեփական ժողովրդի հանդեպ: «Ես մտածում եմ հետևյալ
Օրինական միգրացիան արտագաղթը կզսպի՞
2010 թվականին սկիզբ առած «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» վերնագիրը կրող ծրագիրը արդեն երկրորդ տարին է, ինչ իրականացվում է մեր երկրում: «Այս ծրագրի հիմնական նպատակը դեպի Եվրոպական Միության անդամ երկրներ ուղղված աշխատանքային միգրացիայի անկանոն հոսքերը կարգավորելն է: Նախքան այս ծրագիրն սկսելը, դեռ 2006 թվականին` մեկ այլ ծրագրի շրջանակներում, ֆիլմեր ենք նկարել, գնացել-հասել ենք Եվրոպա,
Times of India. Այցելություն քաղաքի մոռացված եկեղեցիներ. Կալկաթայի հայկական եկեղեցին
Կալկաթայի բնակիչներից կազմված 40 հոգանոց խումբը Սուրբ Ծննդի օրը շրջել է քաղաքում գտնվող եկեղեցիներով: Շրջայցի ժամանակ խումբը բացահայտել է ամենահին եկեղեցիներից մի քանիսը, որոնք ընկղմված են պատմության և ավանդույթների մեջ: Գրում է «Թայմս օֆ Ինդիա» թերթը՝ նշելով, որ խումբը այցելել էր նաև Բուռբազառ թաղամասում գտնվող հայկական եկեղեցին (հավանաբար՝ Սուրբ Նազարեթը): Թերթը գրում է, որ այն
Արմեն Մազմանյանը` ՀԱԿ-ի մասին. «Մեկ տարի ժողովրդին տարավ-բերեց փողոց» (Տեսանյութ)
«Առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ «զոռոցի» եւ «մանդատ խցկոցի» չի լինի: Անցկացվելու են սովորական ընտրություններ, որովհետեւ ընդդիմադիր դաշտը հանդես է գալու մի քանի անձով, ինչի հաշվին ջլատվելու են ընդդիմադիր ձայները, եւ Հանրապետականն իր ունեցած էլեկտորատով շատ հանգիստ, առանց խախտումներ անելու…Ընտրվելու է ներկայիս նախագահը,-այսօր «Սլաք» ակումբում ասաց ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը, ապա հավելեց,-ես իշխանամետ չեմ, ես պետականամետ
Բնապահպանության նախարարը՝ իր հրաժարականի պահանջի մասին
«Թռչկան» ջրվեժի եւ բնության 24 հուշարձանների անձնագրավորումը, ինչպես նաև «Արփի լիճ» ազգային պարկի բացումը Բնապահպանության նախարարությունը համարում է տարվա ձեռբերում: Նախարար Արամ Հարությունյանը չի ժխտում, որ ունեցել է են նաեւ բացթողումներ. «Մանրաձկի բացթողումը նույնպես բացթողում է»։ Լրագրողների հետ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում պարոն Հարությունյանն այսօր տեղեկացրեց, որ Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթը կանցկացվի տոներից
Եկեք միմյանց չասենք՝ «Շնորհավոր ձեր սուրբ ծնունդը»
Վերջին տարիներին հետեւելով կաթոլիկներին, այդ թվում Հայաստանում գործող միջազգային կառույցներին, արդեն դեկտեմբերի կեսերից մենք էլ սկսում ենք փոխադարձ շնորհավորանքներ ուղարկել Ծննդյան տոների և Ամանորի առթիվ: Այդ կապակցությամբ եղբայրաբար երկու նկատառում ունեմ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Ծնունդը, հայտնի է, տոնում է հունվարի 6-ին, ինչպես դա արվել է սկսած երկրորդ դարից: Իսկ դեկտեմբերի 25 –ը, ինչպես
Արթուր Աբրահամը` Գերմանիայի այս տարվա լավագույն բռնցքամարտիկ
Aravot.am-ի հարցին, թե մի քանի տարի առաջ ինքը ճանաչվել էր Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ` առաջ անցնելով հանրահայտ ուկրաինացիներ Վիտալի եւ Վլադիմիր Կլիչկո եղբայրներից, իսկ այս տարի նման հարցում անցկացվե՞լ է, Արթուր Աբրահամը պատասխանեց. «Այո: Այս տարի նույնպես գերմանացիներն ինձ ճանաչել են իրենց երկրի լավագույն բռնցքամարտիկ, ինչի համար ուրախ եմ»: Իսկ հարցին, թե նա չի՞ պատրաստվում Հայաստանի
Ստուգող մարմինները տհաճ անակնկալներ չեն անի. վստահեցնում է էկոնոմիկայի նախարարը
Այսօր Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով տարին, նախարարության աշխատանքն ընդհանուր առմամբ դրական գնահատեց, եւ մի շարք աշխատանքների հետ մեկտեղ, նշեց նաեւ «Doing business»-ի զեկույցը, ըստ որի Հայաստանը մի քանի կետով առաջ է գնացել, զբաղեցնելով 32-րդ տեղը: Իսկ թե ինչո՞ւ գործարար միջավայրի բարելավմանը զուգահեռ օտարերկրյա ներդրումների ծավալն է նվազել, հարցին՝ նախարարն ասաց,
Աբրահամ-Շտիգլից ռեւանշ մրցամարտ կլինի, եթե Շտիգլիցը ցանկանա
Այսօրվա մամուլի ասուլիսում լրագրողների հարցին, թե գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ ռեւանշ մրցամարտ լինելո՞ւ է, WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատասխանեց. «Այո: Մեր պրոումոթերների ստորագրած պայմանագրում այդպիսի կետ կա: Բայց, եթե ինքը ցանկանա»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մազմանյան. «Փելեշյանի պաշտպանական դիմակի տակ փափուկ, փխրուն եւ մանուկ մարդ է թաքնված» (Տեսանյութ)
Այսօր «Սլաք» ակումբում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ռեկտոր Արմեն Մազմանյանն ամփոփեց բուհի այս տարվա գործունեությունը: «Ես երբեք գոհ չեմ լինում, երեւի մահանալուց առաջ էլ դժգոհ լինեմ, բայց ընդհանուր առմամբ` գոհ եմ, որ կոլեգաներիս հետ հակամարտություններ չկան: Սկանդալային գործչի իմիջը աշխատանքում չի խանգարում, ոչ մեկ այս ընթացքում չի ուշաթափվել կամ ինձ դատի չի
Հարցման միջոցով գնահատվել է ոստիկանության եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատանքը
Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Արման Նավասարդյանը եւ Gallup International Association կազմակերպությունների հայկական գրասենյակի ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը ներկայացրեցին Երեւանի բնակչության շրջանում Gallup International-ի`«Ոստիկանության եւ քաղաքապետարանի 2012 թվականի գործունեության գնահատականը» թեմայով անցկացրած հարցումների արդյունքները, որին ներկա էին նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ- մայոր Վարդան
Ֆիլմեր, որ սիրում ենք դիտել Ամանորին
Տոնական եռուզեռին զուգահեռ պետք է մտածել նաեւ լիցքաթափվելու մասին: Դա կարելի է անել տարբեր միջոցներով, սակայն ամենաարդյունավետը կլինի ամանորյա ֆիլմի դիտումը: Օրինակ Անին ռուսական ֆիլմերից նախընտրում է «Ёлки»-ն: Ինչպես ինքն ասաց` բարի~ ֆիլմ է. «С легким паром» ֆիլմը նույնպես սիրում եմ: Ճիշտ է` այն հին ֆիլմ է, բայց լավն է: Կլասիկ է:» Պատանի Ալլան էլ
Արթուր Աբրահամ. «Երկու տարի պայքարելուց հետո ես իմ նպատակին հասա»
WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը բարի ավանդույթը չի խախտում` հերթական հաղթանակից հետո գալով Հայաստան: Այսօր «Ուրբաթ» ակումբում նա լրագրողներին պատմեց վերջին երկու մենամարտերի մասին, որոնցից առաջինում` օգոստոսին, պարտության մատնելով Ռոբերտ Շտիգլիցին, նվաճեց WBO չեմպիոնական գոտին, իսկ օրերս ֆրանսիացի Մեհդի Բուադլայի հետ մենամարտում ժամանակից շուտ հաղթանակ տանելով` պահպանեց տիտղոսը: «Այդ երկու հաղթանակներն էլ շատ կարեւոր
Մեղադրում է ՀՀԿ-ին՝ իրենց եւ քաղաքական այլ ուժերին «գծից» հանելու մեջ
«Քաղաքական ուժերին գծից, շարքից հանելու քայլերի թիկունքում իշխող կուսակցությանն եմ տեսնում»,- Aravot.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը՝ չհամաձայնելով ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի պնդումներին, թե ՀՀԿ-ն ամեն հնարավորություն ու պայման ստեղծել է ընդդիմության ուժերը համախմբելու համար ու այս հարցում ՀՀԿ-ին չպետք է մեղադրեն: «Ընդդիմության համար լավագույն պայմաններ են ստեղծում այն ժամանակ, երբ ընդդիմությունն ու
ՀԱԿ-ը որոշելու է
Այսօր տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը: Նիստի ընթացքում քննարկվելու են ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Ակնկալվում է, որ կհստակեցվի ՀԱԿ-ի մասնակցությունը հետագա քաղաքական գործընթացներում:
«Ազգային-ազատագրական բուդը» և կին քաղաքական գործիչները. Մարգարիտ Եսայանն ու Նաիրա Զոհրաբյանն` Ամանորի տոներին ընդառաջ
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը այս տարի առաջին անգամ Նոր տարին կանցկացնի Եվրոպայում` տղայի և ամուսնու հետ: «Միշտ Հայաստանում ենք եղել` Դիլիջանում, Ծաղկաձորում, բայց այս տարի որոշեցինք մեկնել Չեխիա` Պրահա: Բայց մինչև մեր մեկնելը, տարվա վերջին կհավաքվենք մեր տանը` աղջիկներս իրենց ընտանիքներով, հայրս, քույրս, ու բոլորս միասին կճանապարհենք հին տարին, հետո նորից կհավաքվենք Սուրբ Ծննդյան տոներին,
Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող երիտասարդին ու նրա ոստիկանապետ հորը կդատեն Ամանորից հետո
Վաղը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով առաջին նիստը: Դատավոր Մարտին Սարոյանը լսելու է դաժան մարդասպանության մեջ մեղադրվող Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդու` 29-ամյա Հարություն Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով, Մանյա Ղուկասյանի հետ նշանվող Կարեն
Լեւոն Տեր-Պետրոսյանը թույլ չի՞ տվել Փաշինյանին ու Զուրաբյանին առաջադրվեն, որ Բագրատյանն առաջադրվի՞
«Որոշ փաստարկների դեպքում թվում է, թե Տեր-Պետրոսյանը օգնեց Բագրատյանի առաջադրմանը՝ թույլ չտալով, որ ՀԱԿ-ից առաջադրվեն ոչ Լեւոն Զուրաբյանը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը»,- Aravot.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը: Նրա գնահատմամբ, Տեր-Պետրոսյանի կողմից իր առաջադրման մասին հայտարարության ձգձգումը բերեց նրան, որ արդյունքում ՀԱԿ-ի անդամ կուսակցություններից մեկ համագումար լինի եւ մեկ առաջադրում. «Այս իրավիճակից հետո առավել
Փորձագետ. «Պետք է Թոխմախի Մհերներից ժամանակին ազատվել»
«Տարվա կադրը այն երիտասարդ կինն էր, որ Մաշտոցի պուրակում լացում էր ՀՀ նախագահի գալուց հետո, երբ նրան հարց տվեցին, ասաց, հա բա գիշերներն անցկացնում ես, ինչ-որ բանի հասնում ես…»,-այսօր «Նոյյան տապան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը: Նա խոսեց տարվա ֆենոմենների մասին՝ մի կողմից նշելով քաղաքացիական ակտիվությունը, մյուս կողմից
Հրայր Թովմասյան. «Մատաղիսի» գործը ցույց տվեց, որ դատական իշխանությունը կարող է դեմ գնալ նախաքննական մարմիններին»
ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խոստանում է, որ առաջիկա չորս տարիները արդարադատության համակարգի համար արմատական են լինելու, ինչի արդյունքում համակարգը դառնալու է «այլ համակարգ»: Այսօր այդ մասին լրագրողների հետ «առանց փողկապի» հանդիպման ընթացքում ասաց նախարարը: Տարվա ամփոփիչ իր ասուլիսում նախարարն ասաց, որ նախագծերը կան եւ առաջիկայում կյանքի են կոչվելու: Իսկ մինչ այդ, ամփոփելով արդեն կատարված
Սերժ Սարգսյանը հայտնվել է «սեւ ցուցակում»
«Հարցումները վերաբերվել են կամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնին, կամ քաղաքացիներին, լրագրողներին հետաքրքրող տեղեկություններին: «Սեւ ցուցակում» ընդգրկված անձինք անպատասխան են թողել ոչ միայն առաջին տեղեկատվություն ստանալու հարցումը, այլեւ դրանից հետո ուղարկված կրկնակի հարցումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը հրապարակեց 2012թ. ընթացքում մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների սեւ եւ տեղեկատվության ոլորտում իրենց
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը «մեծ ձկներին» դեռ փնտրում է
Aravot.am-ը առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվեց, թե որպես ոլորտի մասնագետ, ի՞նչ կարծիք ունի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի այն որոշման մասին, որով տասնյակ բուժհիմնարկների տնօրեններ տուգանվեցին մեծ գումարներով` դեղերը պետգնումներով թանկ գներով ձեռք բերելու համար, մինչդեռ բուժհիմնարկների ղեկավարները պնդում են, որ եթե հանձնաժողովի տրամաբանությամբ առաջնորդվեին եւ էժան դեղեր գնեին, ապա դրանք կլինեին անորակ եւ անարդյունավետ: «Այդ


















































