Օրվա լրահոսը

Ինչպես «Բարեւ Երեւան»-ի պաստառը հայտնվեց ՕԵԿ-ի վրա

Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններում «Բարեւ Երեւան» ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող Անահիտ Բախշյանը չի հերքում, որ քարոզարշավի ընթացքում կուսակցության անդամները պաստառներ են փակցրել ՕԵԿ-ի պաստառների վրա։ Մանրամասները կարդացեք այստեղ:

Լեւոն Իգիթյան. «Մարդու քոքին պիտի նայես»

Այսօրվա հանդիպման ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված Նատալիա Լափաուրին: Նկատենք, որ Լափաուրին ավագանու անցած ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակում էր եւ ԲՀԿ-ից ընտրված ավագանու կազմում: Կարճ ժամանակ անց նա լքեց ԲՀԿ-ն՝ ինչ-ինչ անհամաձայնությունների պատճառով, այժմ հանգրվանել է ՀՀԿ-ում:

ԱԱԾ աշխատակցի աշխատասենյակում գումար չի հայտնաբերվել

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավիճաբանությունների փուլում Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզական վարչության 4-րդ վարչության պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանի գործով մեղադրական ճառով հանդես եկավ դատախազ Կորյուն Փիլոյանը: Ռոբերտ Լայիշյանից 3000 դոլար կաշառք վերցնելը նա համարեց հիմնավոր, ավելին, դատախազն ասաց, որ ապացույցների հետ կապված էական բան չի փոխվել: Համարելով մեղադրանքը հիմնավորված, նա միջնորդեց ԱԱԾ

Լույսին «կարոտ» թաղամասը

  Վանաձորի Մոսկովյան փողոցը Գր. Լուսավորիչ փողոցին միացնող հատվածը լույսի «կարոտ է»: Թաղամասի բնակիչները պատմում են, որ քանիցս դիմել են համապատասխան մարմինների, բայց հարցը մնացել է չլուծված: Խնդիրն այն է, որ քաղաքի այդ հատվածը գտնվում է Վանաձորի կենտրոնական այգիներից մեկի` Հրանտ Մաթեւոսյանի անվան այգու հարեւանությամբ: Մյուս կողմից, սա այն բանուկ հատվածն է, որով «Երրորդ մաս»

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մեծ Բրիտանիայում

Ապրիլի 20-ին Լոնդոնում տեղի ունեցավ Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի` Հայոց Ցեղասպանության Ճանաչման Կոմիտեի կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված ամենամյա քայլարշավը։ Քայլարշավը, անցնելով Լոնդոնի կենտրոնական փողոցներով, ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանի մոտ, որտեղ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը եւ Բրիտանահայ համայնքային խորհրդի նախագահ

Մանկապարտեզներին մատակարարվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսամթերք

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Այսօր որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը մանկապարտեզներին ներմուծված թռչնամսի մատակարարման վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը, քանի որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների կողմից կազմակերպվող ձեռքբերման գործընթացների համաձայն մատակարարվել է բացառապես Արաքս և Բաղրամյանի թռչնաֆաբրիկաների կողմից արտադրված թռչնամիս: Ապահովելով կենդանական ծագման մթերքի անվտանգության կանոնները, Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսամթերք:

Աստղային զույգերը լողափին

Lուսանկարում Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը տոնում են իրենց սիրո առաջին ամյակը: Իրենց ռոմանտիկ երեկոն նրանք անցկացնում են Մեքսիկայում: Ջասթինն շտապել էր վերցնել իր տեսախցիկը՝ հավերժացնելու oրը, իսկ քիչ այն կողմ պապարացիներն ավելի հաջող լուսանկար ֆիքսեցին: Ի ուրախություն հանրահայտ զույգի երկրպագուներին՝  սիրահարները անընդհատ կրկնվող բաժանումներից հետո կրկին միասին են:   Քրիս Բրաունն ու Ռիհաննան այս

«Ցառնաև եղբայրները լրացուցիչ հարձակումներ էին ծրագրում»

Բոստոն քաղաքի ոստիկանապետ Էդ Դեյվիսի համաձայն, Ջոխար և Թամերլան Ցառնաև եղբայրներին չհայտնաբերելու և չվնասազերծելու դեպքում վերջիններս կարող էին լրացուցիչ հարձակումներ իրականացնել Անցյալ շաբաթ Բոստոնում իրականացրած հարձակումների ձերբակալված կազմակերպիչներից մեկը՝ Ջոխար Ցառնաևը, մնում է հիվանդանոցում: Նրա մոտ դեռևս չի վերականգնվել խոսելու ունակությունը: Բոստոն քաղաքի ոստիկանապետ Էդ Դեյվիսի համաձայն, Ջոխար և Թամերլան Ցառնաև եղբայրներին չհայտնաբերելու և չվնասազերծելու

Հայաստանի որոշ դպրոցների ու մանկապարտեզների երեխաները մկնդեղի հետ են խաղում (Տեսանյութ)

Ալավերդի եւ Ախթալա քաղաքների հողերի բոլոր նմուշներում գտել են մկնդեղ, մի շարք համայնքներում հայտնաբերվել են խրոմով, կադմինով, կապարով աղտոտվածություններ

Բեռլինի Հայկական դպրոցը կազմակերպել էր ցեղասպանության զոհերի հուշ-երեկո

Ապրիլի 20-ին Գերմանիայում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշ-միջոցառումների շարքը մեկնարկեցին Բեռլինի Հայկական դպրոցի սաները Բեռլինի Կայսեր Վիլհելմի անվան Հիշատակի եկեղեցու մատուռում «Կոչե’մ ապրողաց» խորագրով: Վերջին 10 տարիներին արտերկրում ապրելով բազմիցս եմ մասնակցել ապրիլ 24-յան հիշատակի երեկոներին, սակայն այս անգամ ցեղասպանության ցավը վերապրելու հետ միասին ներքին պայքարի ուժ ու հավատի նոր լիցք հաղորդեցին դպրոցի սաներն՝ իրենց

Տարոն Մարգարյանը կրկին չպատասխանեց լրագրողների հարցերին (Տեսանյութ)

Այսօր Կենտրոն վարչական համայնքում ընտրողների հետ հանդիպումից հետո Aravot.am-ը փորձում էր Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանից ճշտել՝ համապատասխանո՞ւմ են իրականությանը այն տեղեկությունները, որոնք շրջանառվում են տարբեր լրատվամիջոցներում եւ վերաբերում են իր չհայտարարագրված ունեցվածքին: Նկատենք, որ հանրապետական թեկնածուի հայտարարագրած ունեցվածքն էլ բավականին ներկայացուցչական է, պարոն Մարգարյանից ցանկանում էինք ճշտել՝ ինչպե՞ս է հաջողել

Կհրապարակվի քաղաքապետարանի պաշտոնյայի գործով դատական ակտը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի գործով դատական ակտ կայացնելու, որը շուտով կհրապարակվի: Ըստ մեղադրանքի դրվագներից մեկի՝ Կ.Միքայելյանը, ով նաև Երևանի առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտների արդիականացման ծրագրի աշխատանքային հանձնաժողովի և Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և

10 միլիոն դրամ`Գյումրու պարապուրդի մատնված լողավազանի վերաբացմանը

Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մասնակցեցին Գյումրու քաղաքային լողավազանի վերաբացման արարողությանը: Ինչպես Aravot.am- ին տեղեկացրեց Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը, այն վերանորոգվել է Գյումրու քաղաքապետարանի միջոցներով: Լողավազանի նորանշանակ տնօրեն Վարազդատ Ոսկանյանն էլ մեզ փոխանցեց, որ լողավազանի վերանորոգումը եղել է նորընտիր քաղաքապետի անմիջական նախաձեռնությամբ և մոտ 10 միլիոն դրամի ներդրում

Էրեբունու ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերեցին ԱԺ նախկին պատգամավորի եղբոր բենզալցակայանի վրա ավազակային հարձակում կատարած 4 անձանց

Այսօր՝ ապրիլի 22-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և տեղամասային տեսուչները, նույն քննչական բաժնի հետ իրացնելով օպերատիվ հետախուզական գործողություններ, Երևանի մի քանի թաղամասերից ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել 4 անձի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք են Չարբախ թաղամասի բնակիչ 18-ամյա Արմենակ Ջավադյանը, Սարիթաղի բնակիչ, 18-ամյա Միշա Սաղաթելյանը, Արարատի մարզի Դիտակ

Առավել շատ ծախսել է ՀՀԿ-ն, առավել քիչ՝ «Առաքելություն»-ը

Ապրիլի 19-ի դրությամբ Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերը նախընտրական քարոզչության նպատակով ծախսեր են կատարել հիմնադրամներից: Ընդ որում՝ առավել շատ ծախսել է ՀՀԿ-ն, որը հիմնադրամ մուտքագրված 65 մլն 300 հազար 400 դրամից ծախսել է 56 մլն 300 հազար 23-ը: Առայժմ ամենաքիչ ծախսեր կատարել է «Առաքելություն» կուսակցությունը, որն ապրիլի 16-ի դրությամբ ծախսեր չէր

«Լեռնային պարի» հեղինակ. «Կենսագրությունիցս 15 տարի դեն գցեցին» (Տեսանյութ)

«Քանդակի 80-90 տոկոսը չկա: Պատճառը պղինձն է: Գողի համար դա է արժեքավոր: «Դվինի» տնօրինությունը հայտարարեց, որ մեկ միլիոնի վնաս է հասցվել, բայց մեկ միլիոնը քանդակի միջի սեւ մետաղի արժեքն է միայն, այնպես որ, ծիծաղելի թիվ է դա:

Ի՞նչ էր անում ինքնաձիգով զինված ոստիկանը ցուցարարների մեջ (Տեսանյութ)

Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ իր նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին facebook-ի օգտատերերը շատ արագ ճանաչեցին դեպքի վայրում արված տեսանյութերից եւ պարզվեց, որ նրանցից մեկն էլ հայտնի է «Բիզոն» մականունով

414.32 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Ապրիլի 22-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,080,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.32 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.15 դրամ:

Սեֆիլյանը`ավագանու ընտրությունների մասին. «ՀՀԿ-ին կհաջողվի ապահովել իրենց ենթակա մարդկանց քանակն այդ խմբի մեջ»

Նախորդ օրը Գյումրի այցելած «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, խոսելով վարչապետի վերանշանակման մասին ` կարծիք հայտնեց, որ երկու Սարգսյաններին միմյանց կապողը տեր ու ծառայի հոգեբանությունն է: «Այդ ադիմինստրացիան, որը իշխում է մեր երկիրը, նրանք հաշվետու են ոչ թե մեր ժողովրդին, այլ իրենց տերերին: Եվ այս իմաստով, տերերի ընդհանրության իմաստով, իրենք ունեն կապեր, այս

«Բարեւ Երեւան» դաշինքի 18-րդ համարին ազատել են աշխատանքից (Տեսանյութ)

Տնօրենն ասել է, որ կամ ընդդիմադիր գրադարանավարուհին պետք է ազատվի, կամ տնօրենին կհանեն

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը սատարում է ՏարոնՄարգարյանին

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ    «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ2013թ. մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին սատարում էՏարոնՄարգարյանին և  Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Վերջին տարիներին մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել և վերակառուցվել են մի շարք բուժհիմնարկներ, լիովին արդիականացվել է շտապբուժօգնության ծառայությունը։ Սոցիալապես անապահով և առանձին խմբերի համար բոլոր պոլիկլինիկաներում կազմակերպվել են «բաց դռների օրեր»` լավագույն

Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն բաց է Օսկանյանի առաջադրած թեզը քննարկելու և կարծիքներ փոխանակելու համար

Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան վերջին գրառումից հետո իմ հեռախոսը  չի լռում, ինչը, թերևս, հասկանալի է:  Մյուս կողմից որևէ արտառոց բան տեղի չի ունեցել և որևէ արտառոց բան չի ասվել: Ես տարբեր առիթներով բազմիցս ասել եմ, որ ԱԺ կանոնակարգի այն դրույթը, որը որոշում է քաղաքական ուժի ընդդիմադիր լինել կամ չլինելը՝ խիստ արհեստական եզրույթ է: Քաղաքական ուժի իշխանություն

Սվետլակովը եւ Ուրգանտը միջազգային քասթինգ են հայտարարել «Елки 3» ֆիլմի համար

  «Bazelevs» ընկերությունը որոշել է անցկացնել համառուսական քասթինգ, որին կարող են մասնակցել տղամարդիկ` 18-60 տարեկան: Հաղթողը դեր կխաղա Իվան Ուրգանտի եւ Սերգեյ Սվետլակովի հետ «Елки 3» ֆիլմի էպիզոդներից մեկում: Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել քասթինգին, պետք է նկարահանեն մի տեսահոլովակ, որտեղ կարտահայտեն մի քանի էմոցիա` հիստերիկ ծիծաղ, ուժեղ վախ, ագրեսիա: Վիդեոն կարող է ցանկացած ֆորմատի

Վազգեն Խաչիկյանի «խմբի» անդամը հեռախոսով պատասխանում է. «Ալո, Էլբակյանը ձեզ լսում է»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են «Վազգեն Խաչիկյան +12» քրեական գործով դատական նիստերը: Դատարանը հասցրել է լսել 190 վկաներից դեռ 10 վկայի: Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է այն բանի համար, որ աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ, մասնավորապես, որ իր կողմից վերահսկվել

Դեմոյան. «Գայթակղությանը չեմ տրվի եւ չեմ բացահայտի դժվարությունները» (Տեսանյութ)

Հայկ Դեմոյանը` հանձնաժողովի աշխատանքների մասին

Դիսիդենտական արձանը թալանելուց հետո քրգործ է հարուցվել

Aravot.am-ը ՀՀ ոստիկանության հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից հետաքրքրվեց, թե այս առիթով ոստիկանությունն ի՞նչ է արել:

«Մեր թիրախը չպետք է լինեն ծախու թուրք գիտնականները»

Քննարկվում է թուրքական հասարակության ինֆորմացված լինելու խնդիրը

ՀՀ նախագահի թոռնիկին երկուս նշանակելու համար աշխատանքից ազատված ուսուցիչը դատի է տվել դպրոցի տնօրենին (Տեսանյութ)

Պուշկինի անվան թիվ 8 դպրոցից հեռացված շախմատի ուսուցիչը՝«Ժառանգության» համակիր Նարեկ Վարազդատյանը, պատրաստվում է դատի տալ դպրոցի տնօրենին՝ իրեն առանց հիմնավորման աշխատանքից ազատելու համար: «Որեւէ աշխատանքային պայմանագիր կնքված չի եղել: Աշխատանքային գրքույկիցս տեղեկացել եմ, որ փետրվարի մեկին ընդունվել եմ աշխատանքի, թե ինչի հիման վրա, տեղյակ չեմ, ապրիլի տասնմեկին ազատվել եմ աշխատանքից՝ առանց աշխատանքային օրենսգրքի հղման, առանց

Սամվել Ֆարմանյանը` տղամարդկության եւ արտագաղթի մասին

«Պետք է տղամարդկություն ունենանք արտագաղթը վերացնելու առումով»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում նման հայտարարություն արեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Լրագրողներից մեկը դիմելով ՀՀԿ-ական պատգամավորին, նկատեց, որ նոր ձեւավորվելիք կառավարության կազմում էական փոփոխություններ չեն ենթադրվում, մինչդեռ, պայմանականորեն ասած, նախորդ կառավարության գործելաոճի արդյունքում ահագնացել են արտագաղթի տեմպերը: «Հանուն ճշմարտության պետք է ընդունենք՝ ով էլ լիներ վարչապետ, նա պետք է

«Եթե չկա իրավական գործընթաց, ապա` ցեղասպանության ճանաչումը մեզ օգուտ չի տա»

Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի կարծիքով, քանի դեռ լիովին չի ճանաչվել Հայոց Ցեղասպանությունն ու իրավական տեսանկյունից՝ այն չի դատապարտվել, ապա այն կարող է շարունակվել: Որպես իր խոսքերի ապացույց, Արեւմտյան Հայաստանի խորհրդի նախագահն օրինակ է բերում Հին Ջուղայի գերեզմանոցի ոչնչացման փաստը: «Ջուղայի գերեզմանոցի ոչնչացումն ուղղակի հայ ժողովրդի ցեղասպանության շարունակությունն է: Հայ ժողովրդի ցեղասպանության հատուցումը երբեք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031