Օրվա լրահոսը
Ավտոմեքենաների վաճառքը Եվրոպայում. ռեկորդային անկում (Տեսանյութ)
Նոր ավտոմեքենաների վաճառքը Եվրոպայի մի շարք երկրներում 2012 թվականին իջել է ամենացածր աստիճանի եւ 2013 թվականի վերաբերյալ կանխատեսումները թույլ չեն տալիս հուսալ, թե այս միտումը կփոխվի: Տարվա ընթացքում Իտալիայում նոր ավտոմեքենաների վաճառքը իջել է համարյա 20%-ով՝ մինչեւ 1.4 մլն միավոր: Սա վաճառքի ամենացածր ցուցանիշն է 33 տարվա ընթացքում: Անկումը Ֆրանսիայում (-14%) վաճառվող մեքենաների քանակը իջեցրել է ամենացածր ցուցանիշի՝ սկսած
Նախագահի մերժված թեկնածուն կդիմի մարդու իրավունքների եվրոպական դատարան
Վարչական դատարանը մերժել է նախագահի թեկնածու Գարեգին Ղազարյանի հայցն ընդդեմ ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության: Հիշեցնենք, որ պարոն Ղազարյանը դատարանից պահանջում էր վարչությանը պարտավորեցնել վերջին 10 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ իրեն տեղեկանք տրամադրել: Դատարանը՝ դատավոր Արման Թովմասյանի գլխավորությամբ, մերժման որոշումը հիմնավորել է վերջին 10 տարում 6 ամսից ավելի ժամանակահատվածով հայցվորի բացակայությունը Հայաստանից: Նա
ԱՄՆ-ը հեշտացրել է անօրինական ներգաղթյալների կարգավիճակի օրինականացումը
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հեշտացրել է երկրում ապրող մերձավորներ ունեցող անօրինական ներգաղթյալների համար մշտական կացության փաստաթղթեր ստանալու ընթացակարգը: Որոշ գնահատականների համաձայն, այս փոփոխության շնորհիվ ԱՄՆ-ում իրենց ներկայությունը կարող է օրինականացնել երկրում այժմ բնակվող անօրինական 11 միլիոն ներգաղթյալների մեկ միլիոնը: Ներգաղթի ոլորտում գործող պետական մարմինների պաշտոնյաների համաձայն, ԱՄՆ-ի ազգային անվտանգության կողմից ընդունված նոր կանոնները
ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 10.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում` Սելիմի լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների առկայությամբ:
Հնդկաստանում խմբակային բռնաբարության մասնակիցներին պաշտոնապես մեղադրանքներ են ներկայացվել
Հնդկաստանի ոստիկանությունը պաշտոնապես մեղադրանքներ է ներկայացրել անցյալ ամիս 23-ամյա մի կնոջ խմբակային բռնաբարության մասնակիցներից հինգին: Նրանց ներկայացվել են խմբակային բռնաբարության, սպանության և հանցավոր ոտնձգության մեղադրանքներ: Երկրի իշխանությունները խոստացել են պնդել, որ մեղադրյալները, մեղավոր ճանաչվելու դեպքում, մահապատժի ենթարկվեն: Բռնաբարության վեցերորդ մասնակցի դատավարությունը կանցկացվի դեռահասների դատարանում, քանի որ վերջինիս տարիքը ցածր է 18 տարեկանից: Հնդկաստանի կառավարությունը, հասարակության
Աղետները 2012-ին մարդկության վրա 160 մլրդ դոլար են նստել
Բնական աղետների պատճառով կորուստները 2012 թվականին հասել են մինչեւ 160 մլրդ դոլարի, ընդ որում դրանից 65 մլրդ դոլարը ապահովագրված դեպքերի վճարումներն են: Այդ մասին հայտարարում է գերմանական վերաապահովագրող Munich Re ընկերությունը, որի տեղեկություններով, ընդհանուր կորուստների 67%-ը եւ ապահովագրված դեպքերի 90%-ը ԱՄՆ-ում պատահած բնական աղետների արդյունքն են: Խոսքը գնում է առաջին հերթին «Սենդի» փոթորիկի մասին, որի
Վիճաբանության ժամանակ դանակահարել է
Հունվարի 1-ին, ժամը 09.20-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1957 թ. ծնված Հուսիկ Ս.-ն՝ հայտարարելով, որ ինքն է իրեն վնասել՝ նյարդերը հանգստացնելու նպատակով: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 08.00-ին, տանը, վիճաբանության ժամանակ, Հուսիկ Ս.-ին խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է
Թուրքմենստանում շարունակվում է անվճար բենզինի բաշխումը
Թուրքմենստանում սկսվել է 2013 թվականի առաջին կիսամյակի համար անվճար բենզինի եւ դիզվառելիքի կտրոնների բաշխումը: Արդեն ավանդական դարձած այս բաշխումն իրականացնում են լիազորված բանկերը: Պետությունն արդեն 5-րդ տարին անընդմեջ, երկրի նախագահի` Բնակչության աջակցության պետական ծրագրի շրջանակներում բենզինի եւ դիզվառելիքի անվճար լիմիտ է հատկացնում տրանսպորտային միջոցների տերերին: Ծրագրով նախատեսված է նաեւ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ջրի եւ աղի
Այրվող տանը հայտնաբերվել է տանտիրուհու դիակը
Հունվարի 2-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Ճամբարակ թաղամասում տուն է այրվում: Մեկնած օպերատիվ խումբը՝ հրշեջ-փրկարարական ծառայության հետ միասին, նշված այրվող տանը հայտնաբերել է 1933 թ. ծնված տանտիրուհու՝ միայնակ բնակվող Ռոզա Խաչատրյանի դիակը: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն
Սիրիայում ապստամբները շարունակում են ռազմական օդանավակայանի գրոհը
Օդանավակայանի գրոհն իրականացնելով՝ ապստամբներն, ըստ էության, փորձում են թուլացնել կառավարական օդուժի կարողությունները Ընդդիմության ակտիվիստները հայտնել են Սիրիայում ապստամբների ուժերի կողմից Թաֆթանազ քաղաքի մոտակայքում գտնվող ռազմական օդանավակայանի ուղղությամբ գրոհը շարունակելու մասին: Օդանավակայանի գրոհն իրականացնելով՝ ապստամբներն, ըստ էության, փորձում են թուլացնել կառավարական օդուժի կարողությունները: Մեծ Բրիտանիայից գործունեություն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է երկրի հյուսիսային
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվող է հայտնաբերվել
Հունվարի 2-ին, ժամը 13.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1975 թ. ծնված Խաչատուր Կ.-ին, որը 2012 թ. օգոստոսի 31-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեականօրենսգրքի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ՀՀ ոստիկանություն
Ոստիկանները հայտնաբերեցին վիճաբանության մասնակիցներին
Հունվարի 2-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Դավիթ-Բեկի փողոցի խաչմերուկում վիճաբանություն է: Նույն օրը ժամը 18.00-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1958 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն և հայտնել, որ Ավետիսյան և Դավիթ-Բեկի փողոցների
ԱՄՆ-ի արտգործնախարարը դուրս է գրվել հիվանդանոցից
Հիվանդանոցում գտնվելու ժամանակ արտգործնախարարը մշտապես ակտիվ հեռախոսակապ է պահպանել իր աշխատողների հետ ԱՄՆ-ի արտգործնախարարը դուրս է գրվել Նյու Յորքի հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր՝ ուշագնացությունից հետո վայր ընկնելու հետևանքով գլխուղեղի ցնցումից առաջացած տրոմբ հայտնաբերելու պատճառով: Հիլարի Քլինթընը երեք օր անցկացրել է Նյու Յորքի պրեսբիտերական հիվանդանոցում, որտեղ ընդունել է արյունը հեղուկացնող դեղամիջոցների սրսկումներ: Բժիշկները հայտնել են, որ
17-ամյա տղան նետվել է Կիեւյան կամրջից
Այսօր` հունվարի 3-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է բջջային հեռախոս, բլոկնոտ և նամակ ուղղված ծնողներին, որտեղ մասնավորպես գրված է.«Շնորհակալ եմ ձեզանից, ինձ կներեք»: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնել է, որ Մաշտոցի ոստիկանության
Ժերար Դեպարդյեին Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհվել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է շնորհել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին: Թեեւ որեւէ հաղորդում չի եղել, թե Դեպարդյեն հայցել է ՌԴ քաղաքացիություն, անցած ամիս Պուտինն ասել էր, որ իր երկիրը պատրաստ է ընդունել 63-ամյա աշխարհահռչակ ֆրանսիացուն, որը հարկերին առնչվող սուր տարաձայնություններ ունի Ֆրանսիայի իշխանությունների հետ: Ֆրանսիական Le Monde-ը հաղորդել
The Beatles-ը Յոկո Օնո՞ն չքանդեց
Տեւական շրջան համարվում էր, թե Ջոն Լենոնի կինը՝ Յոկո Օնոն էր The Beatles-ի տրոհման հիմնական պատճառը: Սակայն վերջերս հանրությանը ներկայացվեց Յոկո Օնոյի 1987-ին տված հարցազրույցը: Այստեղ նա ասում է, որ ինքը չի տրոհել խումբը, քանի որ այն տրոհվել էր մինչ իրեն: Ըստ Յոկո Օնոյի՝ առաջինը խումբը լքել ցանկացել էր ոչ թե Լենոնը, այլ Ռինգո Սթարը: Հետո
Երիտասարդները բարում միմյանց գլխին գարեջրի շշեր են կոտրել
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվել հունվարի 1-ին տեղի ունեցած կեղծ ավտովթարի փաստով: Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ժամը 04:00-ի սահմաններում 3-րդ կլինիկական հիվանդանոցից հայտնել էին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Դավիթաշեն 8-րդ փողոցի բնակիչներ, 24-ամյա Միքայել Մկրտչյանը
Ամանորյա շքերթը զարդարել է Լոնդոնի փողոցները (Տեսանյութ)
Նոր տարվա առաջին օրը Լոնդոնում կայացել է ավանդական տոնական շքերթը, որին մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ 20 տարբեր երկրներից: Կառնավալային շքերթին նայելու համար հավաքվել է գրեթե կես միլիոն հանդիսատես: https://ntdtv.ru/
Նոր տարին Սան-Սալվադորում
Նոր տարին Էլ-Սալվադորի մայրաքաղաք Սան Սալվադորում դիմավորում են շատ յուրօրինակ ձեւով. մարդիկ տներում նստած՝ ուղղակի պարսպից դուրս են նետում ճայթուկները: Վերջ: Ուրիշ ոչինչ տեղի չի ունենում՝ արձանագրում է ռուս բլոգեր zyalt-ը. կենտրոնական բոլոր փողոցները դատարկ են, ոչ ոք չի զբոսնում, չի պարում: Սակայն մի ժամ շարունակ քաղաքը ցնցվում է ճայթուկների ու հրավառությունների ձայներից: Հետո բոլորը գոհ
Վթարի է ենթարկվել դասակի հրամանատարը
Երեկ` հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19.30-ի սահմաններում, Գայի պողոտայի թիվ 57 շենքի դիմաց, բախվել են Նոր-Նորքի 2 զանգվածի բնակիչ` 29-ամյա Քերոբ Խաչատուրյանի վարած ՎԱԶ 21-099 մակնիշի 24ԼՍ111 համարանիշի և Տիգրանյան փողոցի բնակիչ` 66-ամյա Սարո Սերոբյանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի 33ՕP380 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով` Արարատի
ԲՀԿ-ն չի սատարելու ԲՀԿ-ականին
ԳԱԼԱ-ն ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից փորձեց ճշտել, թե որն է լինելու ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը, և արդյոք տեղյակ են, որ ԲՀԿ-ական Ռոբերտ Ահարոնյանը իր փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու: Ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես չգիտեմ, ԲՀԿ-ում տասնյակ հազարավոր մարդիկ կան, գուցե և նա ԲՀԿ անդամ է, ես չեմ կարող բոլորին ճանաչել, նման
Ուգո Չավեսի առողջական վիճակը ծանր է
Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հաստատել է երկրի նախագահ Ուգո Չավեսի առողջական ծանր վիճակի մասին տեղեկությունները: Մադուրոն հայտարարել է, որ քաղցկեղով հիվանդ Չավեսը խնդրել է ոչինչ չթաքցնել ժողովրդից: Վերջերս Վենեսուելայի նախագահը ուղեւորվել էր Կուբա՝ չարորակ ուռուցքի դեմ վերջին մեկուկես տարվա ընթացքում արդեն չորրորդ վիրահատության ենթարկվելու նպատակով: Վենեսուելայի փոխնախագահը հերքել է տարածված լուրերը, թե Ուգո Չավեսը կոմայի
ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում` Սելիմի լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:
Առանց զուգահեռների
Այս տեսագրությունն արվել է 1942 թվականի ապրիլի 20-ին՝ Հիտլերի ծննդյան օրը: Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը կատարում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: Նվագախումբը ղեկավարում է 20-րդ դարի ու թերեւս բոլոր ժամանակների մեծագույն դիրիժորներից մեկը՝ Վիլհելմ Ֆյուրտվենգլերը: Հնչում են սիմֆոնիայի վերջին մի քանի րոպեները: Նացիստական քարոզչության առաջադրանքով խոշոր պլանով ցուցադրվում են վիրավոր զինվորները: Ծափահարությունների ժամանակ դիրիժորին է մոտենում դոկտոր
«Սիրիայում հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 60 հազար մարդ»
Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը չորեքշաբթի օրը ներկայացրել է ՄԱԿ-ի հանձնարարությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն Սիրիայում չդադարող հակամարտության զոհ է գնացել առնվազն 60 հազար մարդ: Վերլուծաբանների ու հետազոտողների կողմից հինգ ամսվա ընթացքում տեղեկատվության յոթ աղբյուրների, ներառյալ Սիրիայի կառավարության կողմից տրամադրվող տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում կազմվել է 2011 թվականի մարտի 15-ից
Թայլանդցիները խոստովանել են, որ կողոպտել եւ բռնաբարել են ռուս տուրիստներին
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` Թայլանդի երեք քաղաքացիները, որոնք ձերբակալվել էին ռուսաստանցի զբոսաշրջուհիներին կողոպտելու եւ բռնաբարելու կասկածանքով, ընդունել են իրենց մեղքը: Ձերբակալվածները 20-ից 35 տարեկան են, երեքն էլ նախկինում դատված են եղել: Հանցագործներից մեկը հետաքննվում էր մահափորձ կատարելու մեղադրանքով եւ գրավի արդյունքում ազատվել էր կալանքից: Ձերբակալվածներին ցուցադրել են լրագրողներին` հունվարի 2-ին Բանգկոկում կայացած մամուլի ասուլիսի
Ամանորի գիշերը Ֆրանսիայում 1193 ավտոմեքենա են այրել
Ֆրանսիայում 2013-ի տարեմուտի գիշերը այրել են 1193 ավտոմեքենա, այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը: Բացի այդ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի խոսքերով` նույն գիշերվա ընթացքում ողջ երկրով մեկ անկարգությունների ընթացքում ոստիկանների հետ բախումների արդյունքում վիրավորվել է յոթ ոստիկան:Ընդհանուր առմամբ ողջ երկրով մեկ Ամանորի գիշերը կարգուկանոն հաստատելու նպատակով աշխատում էր մոտ 65 հազար ոստիկան: Նախարարի
Ռուսաստանում բարձրաստիճան պաշտոնյաները թոշակի կանցնեն 70 տարեկանում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որով բարձրացրել է պետական պաշտոնյաների թոշակի անցնելու տարիքը՝ այն հասցնելով 70 տարեկանի։ Մինչ այս բարձրաստիճան պաշտոնյաները կարող էին իրենց պաշտոնում մնալ մինչեւ 65 տարեկանը: Այս սահմանափակումը, սակայն, նախագահին չէր վերաբերում: Օրինագիծը Պուտինը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել դեռ անցյալ տարվա սեպտեմբերին։ Կրեմլի կայքում ներկայացված հիմնավորման մեջ ասվում է,


















































