Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր տարին Սան-Սալվադորում

Հունվար 03,2013 13:22

Նոր տարին Էլ-Սալվադորի մայրաքաղաք Սան Սալվադորում դիմավորում են շատ յուրօրինակ ձեւով. մարդիկ տներում նստած՝ ուղղակի պարսպից դուրս են նետում ճայթուկները: Վերջ: Ուրիշ ոչինչ տեղի չի ունենում՝ արձանագրում է ռուս բլոգեր zyalt-ը. կենտրոնական բոլոր փողոցները դատարկ են, ոչ ոք չի զբոսնում, չի պարում: Սակայն մի ժամ շարունակ քաղաքը ցնցվում է ճայթուկների ու հրավառությունների ձայներից: Հետո բոլորը գոհ գնում են քնելու: Իսկ առավոտյան մամուլի հաղորդում է չինական արտադրության հրավառությունների բազմաթիվ զոհերի մասին:

Սա կենտրոնական հրապարակն է Նոր տարուց քսան րոպե անց: Բոլորը տներում են:

Մինչդեռ բնակելի թաղամասերում ամեն ինչ պայթում է:

Մարդիկ դուրս են գալիս տներից ու ճայթուցիկներ պայթեցնում:

Ի դեպ, բլոգերը մեկ այլ գրառմամբ հայտնել է, որ Կենտրոնական Ամերիկայի մասին իր ուղեգրությունները, դատելով մեկնաբանություններից, դուր չեն չեն գալիս ընթերցողներին: Կանայք սարսափելի են, փողոցները կեղտոտ են, շուրջ բոլորն ավերակ է: «Ինչպե՞ս են մարդիկ ապրում այդտեղ»,- հարցնում են ընթերցողները: Հրաշալի են ապրում՝ պատասխանում է բլոգերը. այստեղ ապրում են ամենաերջանիկ մարդիկ: Գելափն անցկացրել է հարցում 148 երկրներում, որոնց բնակիչներին հարցրել են՝ որքա՞ն հաճախ են նրանք հանգստանում, արդյոք նրանց հարգանքո՞վ են վերաբերվում, որքա՞ն հաճախ են նրանք ժպտում ու ծիծաղում, արդյոք որեւէ հետաքրքիր բանով են զբաղվում եւ դրանից հաճույք ստանո՞ւմ են: Եվ Պանամայի ու Պարագվայի բնակիչների 85%-ը դրական է պատասխանել այդ բոլոր հարցերին, ինչի հետեւանքով նրանք դարձել են ցուցակի առաջատարները:

Իսկ ահա ամենադժբախտ մարդկանց ցուցակը գլխավորում է Սինգապուրը, որը թվում է, դրախտ է երկրի վրա: «Ես դեռ կարող եմ հասկանալ, թե ինչպես են ցուցակում հայտնվել Իրաքը կամ Եմենը, բայց ինչպե՞ս է երկրորդ տեղում հայտնվել Հայաստանը, իսկ չորրորդում՝ Վրաստանը, անհնար է հասկանալ: Հեյ, հայեր, դուք ինչո՞ւ եք այդքան տխուր»,- հարցնում է  zyalt-ը:

Կենտրոնական Ամերիկայում փողոցներում բոլորը ժպտում են: Մարդիկ շատ աղքատ են, աշխատանք չկա, ինչ որ զիբիլ են ուտում, երթեւեկում են գերլցված ու խեղդուկ ավտոբուսներով ու մեկ է՝ ժպտում են: Իսկ մեզնից ամեն երկրորդն Iphone ունի, մեքենա, տաք ջուր, կարծես աշխատանք էլ կա՝ ապրիր ու ուրախացիր, բայց…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031