Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը հեշտացրել է անօրինական ներգաղթյալների կարգավիճակի օրինականացումը

Հունվար 04,2013 11:13

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հեշտացրել է երկրում ապրող մերձավորներ ունեցող անօրինական ներգաղթյալների համար մշտական կացության փաստաթղթեր ստանալու ընթացակարգը:

Որոշ գնահատականների համաձայն, այս փոփոխության շնորհիվ ԱՄՆ-ում իրենց ներկայությունը կարող է օրինականացնել երկրում այժմ բնակվող անօրինական 11 միլիոն ներգաղթյալների մեկ միլիոնը:

Ներգաղթի ոլորտում գործող պետական մարմինների պաշտոնյաների համաձայն, ԱՄՆ-ի ազգային անվտանգության կողմից ընդունված նոր կանոնները նախատեսված են՝ ազատելու համար անօրինական ներգաղթյալներին օրինականացման փաստաթղթերը սպասելու ընթացքում  իրենց ընտանիքներից երկար ժամանակով բաժանվելու անհրաժեշտությունից:

Նոր կանոններով, որոնք ուժի մեջ են մտնում այս տարվա մարտի 4-ին, նախատեսվում է, որ անօրինական այն ներգաղթյալները, որոնք կարող են ապացուցել, որ իրենց ամուսնուց, երեխայից կամ ծնողից բաժանվելը վերջիններիս համար լուրջ դժվարությունների պատճառ կդառնա, կկարողանան ներկայացնել մուտքի ներգաղթյալ արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն առանց Միացյալ Նահանգների տարածքը լքելու:

Այս նորամուծությունը նախագահ Օբամայի վարչակազմի ևս մեկ քայլ է՝ ուղղված ներգաղթի ոլորտում կանոնների փոփոխության՝ առանց այդ կանոնները ԱՄՆ-ի Կոնգրեսի քննարկմանը ներկայացնելու անհրաժեշտության:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմն անցյալ տարվա օգոստոսին մեկնարկել էր դեռևս մանուկ հասակում Միացյալ Նահանգներ բերված անօրինական երիտասարդ ներգաղթյալների արտաքսումը դադարեցնելուն ուղղված ծրագիր:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031