Օրվա լրահոսը
Ամանորի գիշերը Ֆրանսիայում 1193 ավտոմեքենա են այրել
Ֆրանսիայում 2013-ի տարեմուտի գիշերը այրել են 1193 ավտոմեքենա, այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը: Բացի այդ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի խոսքերով` նույն գիշերվա ընթացքում ողջ երկրով մեկ անկարգությունների ընթացքում ոստիկանների հետ բախումների արդյունքում վիրավորվել է յոթ ոստիկան:Ընդհանուր առմամբ ողջ երկրով մեկ Ամանորի գիշերը կարգուկանոն հաստատելու նպատակով աշխատում էր մոտ 65 հազար ոստիկան: Նախարարի
Ռուսաստանում բարձրաստիճան պաշտոնյաները թոշակի կանցնեն 70 տարեկանում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որով բարձրացրել է պետական պաշտոնյաների թոշակի անցնելու տարիքը՝ այն հասցնելով 70 տարեկանի։ Մինչ այս բարձրաստիճան պաշտոնյաները կարող էին իրենց պաշտոնում մնալ մինչեւ 65 տարեկանը: Այս սահմանափակումը, սակայն, նախագահին չէր վերաբերում: Օրինագիծը Պուտինը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել դեռ անցյալ տարվա սեպտեմբերին։ Կրեմլի կայքում ներկայացված հիմնավորման մեջ ասվում է,
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում, կա 5 զոհ եւ մեկ վիրավոր
Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 50-ամյա Հովհաննես Խաչատրյանի վարած BMW մակնիշի 26 ՕՍ 783 համարանիշի եւ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչ, 29-ամյա Ավետիք Փանոսյանի վարած ԳԱԶ-2410 մակնիշի 06 ԼՏ 536 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից
Ալիեւը՝ «Տարվա մարդ» կոռումպացվածության առումով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջին գործիչն է, ով «Կազմակերպված հանցավորության եւ կոռումպացվածության առումով տարվա մարդ» կոչմանն է արժանացել Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի կողմից (Organized Crime and Corruption Reporting Project – OCCRP)։ Նախագիծը իր կայքէջում փոխանցում է, որ «Տարվա մարդ» կոչումը շնորհում է իր գործունեության տարածաշրջանի այն գործչին, որը առավել աչքի է ընկել հանցավորության
Սիրիայում ապստամբները գրոհ են իրականացրել ռազմական օդանավակայանի ուղղությամբ
Ընդդիմության ակտիվիստները հայտնել են Սիրիայի կառավարական ստորաբաժանումների և ապստամբների ուժերի միջև հյուսիսային Իդլիբ նահանգում ռազմական օդանավակայաններից մեկի մոտակայքում վարվող ծանր մարտերի մասին: Մեծ Բրիտանիայից գործունեություն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է, որ ապստամբները գրոհել են Թաֆթանազ բնակավայրի մոտակայքում գտնվող ռազմական օդանավակայանը: Կազմակերպությունը հայտնել է նաև, որ այս մարտում մասնակցում են իսպամիստ զինյալների խմբեր:
Հայտնի դարձան Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի 2013թ. դրամաշնորհները
Հայաստանում աշխատող 26 գիտական խմբեր 2013թ. կստանան Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ, Armenian National Science and Education Fund – ANSEF, https://www.ansef.org) դրամաշնորհներ` յուրաքանչյուրը 5000-ական ԱՄՆ դոլարի չափով: Ներկայացված 184 հայտերից հաղթողներն ընտրվել են ՀԱԳԿՀ հանձնաժողովի կողմից` 40 անկախ գրախոսողների կարծիքների հիման վրա: Հաղթողների մեջ են 15 խմբեր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ինստիտուտներից, 7` Երևանի
Մագնուս Կարլսենը գերազանցեց Գարի Կասպարովի ռեկորդը
Նորվեգացի 22-ամյա գրոսմայստեր Մագնուս Կարլսենը պաշտոնապես դարձավ ՖԻԴԵ-ի պատմության մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստը՝ 13 տարի անց 10 միավորով գերազանցելով աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի բարձրագույն նվաճումը: ՖԻԴԵ-ի հրապարակած վերջին վարկանիշային ցուցակում (հունվարի 1-ի դրությամբ) Մագնուս Կարլսենը վաստակել է 2861 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կրիշտիանու Ռոնալդուն վատ սիրեկան է
Օրերս իսպանական Cuore հանդեսը գրել էր, թե Կրիշտիանու Ռոնալդուն դավաճանել է իր ռուս ընկերուհուն՝ Իրինա Շեյկին: Հանդեսը վստահեցնում էր, թե ֆուտբոլիստը դեկտեմբերի սկզբներին մի քանի օր անցկացրել է իտալուհի Նիկոլ Մինետիի հետ, իսկ մի օր էլ գիշերել է հյուրանոցի նրա համարում: Ճիշտ է, Ռոնալդուն հերքում է իր եւ Նիկոլի սիրավեպը, սակայն այդ պատմությունը շարունակություն է
Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ի ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում` Սելիմի լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց:
Վարորդը դիմել է փախուստի` երեխային թողնելով անօգնական
Այսօր` հունվարի 1-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:40-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Օրբելի-Կիևյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն` 17-ամյա Ստյոպա Ալեքսանյանին, որից հետո բախվել է Երեւանի բնակիչ, Աշոտ Մանուկյանի վարած «Ֆոլցվագեն» մակնիշի 33 VL 376 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթ-վթարից հետո վարորդը դիմել է փախուստի`
Ամանորյա անակնկալ փոքրիկին
Յուրաքանչյուր երեխա հավատում է ամանորյա հրաշքներին և սպասում Ձմեռ Պապի նվերներին: 2012թ.-ի դեկտեմբերի 30-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ աշխատակազմը այցելեց ՄԻԱՎ-ով ապրող երեխայի ընտանիքին ամանորյա անակնկալ նվերներով: Ամանորյա նվեր-փաթեթը պարունակում էր ինչպես տարատեսակ սնունդ և քաղցրեղեն, այնպես էլ՝ խաղալիքներ, հագուստ, հիգիենայի պարագաներ և այլն: Հիշեցնենք, որ 2012թ.-ի հոկտեմբեր ամսին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը
Քլինթոնի առողջական վիճակը բարելավվում է
Նյու Յորքի հիվանդանոցում ԱՄՆ-ի պետքարտուղարին բուժող բժիշկները հայտարարել են, որ Հիլարի Քլինթոնի առողջական վիճակը բարելավվում է։ Քլինթոնը հիվանդանոց էր տեղափոխվել նախօրեին՝ նրա մոտ արյան տրոմբ էր հայտնաբերվել, որն առաջացել էր պետքարտուղարի՝ ուշագնաց լինելու եւ ընկնելու հետեւանքով։ «Ազատություն» ռադիոկայան
Ինչպես աշխարհում դիմավորեցին 2013 թվականը (Տեսանյութ)
Ինչպես աշխարհի խոշորագույն քաղաքներում նշեցին ամանորը՝ դիտեք ntdtv-ի տեսանյութում:
Ալեն Դելոնը Ուրգանտին պատմել է Երեւան իր այցի մասին (Տեսանյութ)
Ալեն Դելոնը դեկտեմբերի 19-ին հյուրընկալվելով «Երեկոյան Ուրգանտ» հեռուստաշոուին՝ պատմեց Երեւան իր այցի մասին: Հաղորդավար Իվան Ուրգանտի հարցին՝ որտեղի՞ց եք ժամանել, Ալեն Դելոնը պատասխանեց. «Այսօր եմ վերադարձել Երեւանից»: Լսարանն այս տեղեկությունն ընդունեց բուռն ծափահարություններով, ինչի կապակցությամբ Ուրգանտը կատակեց. «Քանի որ Մոսկվայում բնակչության մեծամասնությունը էլի հայեր են՝ նրանք այստեղ էլ են Ձեզ ընդունում ջերմությամբ»: Հաղորդավարի խնդրանքով Ալեն
Սթիվեն Քորնը հրաժարական է տվել RFE/RL-ի նախագահի պաշտոնից
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի (RFE/RL) նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Քորնը հրաժարական է ներկայացրել՝ այս պաշտոնում մնալով երկու տարուց էլ պակաս։ Հունվարի 25-ից պաշտոնը լքող Քորնը, ում կողմից իրականացված կառուցվածքային փոփոխությունները որոշակի դիմադրության էին հանդիպում, RFE/RL-ի աշխատակազմին ուղղված նամակում նշել է, որ հրաժարական է տալիս «ընտանեկան պատճառներով»։ Քորնը նաեւ կոչ է արել շարունակել բարեփոխումները՝ փոփոխվող
Առինջ գյուղում փրկարարները եւ հարազատները կանխել են 7 երեխայի մոր ինքնասպանության փորձը
Այսօր` հունվարի 1-ին, ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում մի կին փորձում է ինքնասպանություն գործել: Ինչպես Առինջ գյուղից shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` Ավանի հրշեջ ջոկատի աշխատակիցների եւ ինքնասպանություն գործող
«Playboy»-ի 86-ամյա հիմնադիրն ամուսնացել է 26-ամյա ֆոտոմոդելի հետ
«Playboy» տղամարդկանց ամերիկյան հանդեսի հիմնադիր, 86-ամյա Հյու Հեֆները եւ նրա 26-ամյա կինը՝ ֆոտոմոդել Կրիստալլ Հարիսը, որը ժամանակին Հեֆներից փախել էր հարսանիքից մի քանի օր առաջ, Ամանորը նշել են ամուսնությունով: TMZ կայքը տեղեկացնում է, որ Հարիսը 2011 թվականի հունիսին հրաժարվել էր ամուսնանալ իրենից 60 տարով մեծ փեսացուի հետ: Այդ որոշումը նա կայացրել էր Playboy Mansion հանրահռչակ
Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայում բաժանեց երկրորդ տեղը
Ցյուրիխում 2012 թվականի վերջին օրն ավարտված շախմատի միջազգային 36-րդ ամանորյա մրցաշարում Հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, յոթ հնարավորից վաստակելով 5,5 միավոր, եւս վեց գրոսմայստերների հետ բաժանեց երկրորդ տեղը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լեւոն Արոնյանն Օձի տարին սկսեց 3-րդ տեղով
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակեց շախմատիստների 2013 թվականի վարկանիշային դասակարգման առաջին ցուցակը՝ հունվարի 1-ի դրությամբ: Այն գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը: Առաջատարների եռյակում են, հաջորդաբար, Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) եւ Հայաստանի լավագույն շախմատիստ, համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն Լեւոն Արոնյանը: Ըստ հերթականության տասնյակում են նաեւ Թեյմուր Ռաջաբովը, Ֆաբիանո Կարուանան, Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը, Վեսելին
ԱԻՆ աշխատակիցը ոչ սթափ վիճակում BMW-ով բախվել է «ՎԱԶ 2109»-ին. կան վիրավորներ
Այսօր` հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 04:40-ի սահմաններում Էրեբունի եւ Նոր Արեշ 26 փողոցների խաչմերուկում բախվել են Դիմիտրով փողոցի բնակիչ, 26-ամյա Վահրամ Ղազարյանի վարած BMW մակնիշի 31 VA 111 համարանիշի եւ Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ, 23-ամյա Արթուր Այզավյանի վարած ՎԱԶ 2109 մակնիշի 33 TT 366 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող
ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ Հունվարի 1-ին ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում` Սելիմի լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց:
Քիմ Քարդաշյանը երեխա է սպասում
Այս մասին հայտնել է Քարդաշյանի ընկեր Քանյե Ուեսթը Քիմ Քրադաշյանի ներկայիս ընկեր Քայնե Ուեսթը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Քիմն ու ինքը սպասում են իրենց առաջին երեխային: Այս հայտարարությամբ, ըստ «Վաշինգտոն Փոստ» ամերիկյան պարբերականի, ռեփ ոճի երգիչ Ուեսթը հանդես է եկել Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթի քաղաքում գտնվող «Ռևել» հանգստավայրի համերգասրահում անցկացված համերգի ժամանակ,
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտվում է 2012 թվականը, որը մեզ համար ամենից առաջ աշխատանքի տարի էր: Արարելու ու կյանքի տարի էր: 2012-ին մեր երկրի շուրջ 33 հազար երիտասարդներ ընտանիքներ կազմեցին. պսակի օրհնությամբ ու սիրով լցրեցին մեր հայրենիքը: Թող 2013 թվականը հայաստանցու օջախին երջանկություն ու ապահովություն պարգևի: Անցնող տարում հայոց երկիրը լսեց շուրջ 40 հազար նորածնի ճիչ: 40
Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձն Ամանորի առիթով
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ տարեմուտի այս երեկո: Նոր տարվա սեմին ենք վերստին. հուսառատ հոգով պատրաստվում ենք դիմավորել փրկչական 2013 թվականը, նաև վերհիշում ենք մեր ապրածը, մեր ձեռքբերումներն ու կորուստները անցնող տարում: Գոհություն և փառք
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ
«Առավոտի» սիրելի ընթերցողներ, շնորհավորում ենք ձեզ Ամանորի եւ Սուրբ ծննդյան առթիվ, մաղթում ենք ձեզ հանգիստ, բնականոն եւ բարեկեցիկ կյանք, մարդկային երջանկություն եւ արարելու կամք: Իսկ մենք` «առավոտցիներս», խոստանում ենք ձեզ հետ լինել անկեղծ, փնտրել եւ գտնել ձեզ հետաքրքրող իրական տեղեկություններ: «Առավոտցիների» անունից` Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Սանտա Կլաուսները արյուն հանձնեցին (Տեսանյութ)
Բելգրադում կայացավ վազքարշավ «Սանտա Կլաուսը փրկում է կյանքը»: Որո՞նք էին դրա առանձնահատկությունները՝ դիտեք ntdtv.ru-ի տեսանյութում:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է մեր երկրի պաշտպանական դիրքեր
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր այցելել է մեր երկրի պաշտպանական դիրքեր: Նախագահին ուղեկցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանրապետության ղեկավարը հետևել է պաշտպանական հենակետերում մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել զիվորների հետ՝ նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Սերժ Սարգսյանը
ԼՂՀ Պաշտպանության նախարարի ամանորյա ուղերձը
ԼՂՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հ. Հակոբյանի շնորհավորական ուղերձը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հարգելի հայրենակիցներ. ՊԲ սիրելի զինծառայողներ, արցախյան ազատամարտի վետերաններ. Ավարտին է մոտենում ևս մեկ՝ ստեղծագործ աշխատանքի և բանակաշինության ձեռքբերումներով հարուստ տարի: Չնայած աշխարհաքաղաքական լարված իրադրությանը, այն մեզ համար առանձնացավ այնպիսի հաջողություններով, որոնք առավել ամրապնդեցին մեր դիրքերը տարածաշրջանում և ստեղծվեցին պայմաններ
ԲՀԿ-ականն առաջադրվեց որպես նախագահի թեկնածու. Արդեն 15 թեկնածու
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով այսօր` դեկտեմբերի 31-ին, փաստաթղթեր է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Այվազյանը: ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը NEWS.am-ին հայտնեց, որ Ռուբեն Այվազյանը ինքնառաջադրվել է:
Բազմաթիվ զոհեր Իրաքում
Իրաքում իրականացված ռմբային բազմաթիվ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն տասը, վնասվածքներ ստացել ավելի քան 40 մարդ: Ամենամեծ թվով զոհերի պատճառն է դարձել Բաղդադից դեպի հարավ գտնվող Մուսայիբ բնակավայրում իրականացված հարձակումը, որի հետևանքով յոթ մարդ է զոհվել: Իրաքի մայրաքաղաքից հարավային ուղղությամբ գտնվող ևս մեկ բնակավայրում՝ Հիլայում, մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյուն է իրականացվել: Մի քանի հարձակում


















































