Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդը դիմել է փախուստի` երեխային թողնելով անօգնական

Հունվար 01,2013 22:09

Այսօր` հունվարի 1-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:40-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Օրբելի-Կիևյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն` 17-ամյա Ստյոպա Ալեքսանյանին, որից հետո բախվել է Երեւանի բնակիչ, Աշոտ Մանուկյանի վարած «Ֆոլցվագեն» մակնիշի 33 VL 376 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթ-վթարից հետո վարորդը դիմել է փախուստի` երեխային թողնելով անօգնական, իսկ երեխան «գանգուղեղային տրամվա» ախտորոշմամբ տեղափոխվել է թիվ 3 մանկական հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ երեխայի հետ վնասվածք է ստացել նաեւ նրա հայրը, սակայն նա հրաժարվել է բժշկական օգնությունից: Այս պահին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգով ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Կիրակոսյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ` Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանությունը արդեն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ վրաերթ-վթարը կատավել է «ՎԱԶ 2121» մակնիշի 99 AA 969 համարանիշի ավտոմեքենայով: Նշված ավտոմեքենան հաշվառված է Արագածոտնի մարզի Արայի գյուղի բնակիչ Անդրանիկ Պետրոսյանի անվամբ: Թե ով է եղել նշված ավտոմեքենայով, պարզ կլինի այն հայտնաբերելուց հետո:

Արդեն ժամանել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը, ում կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ` հայտնաբերելու համար վրաերթ-վթար կատարած վարորդին եւ ավտոմեքենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031