Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Rich սրճարանը Ռոբերտ Քոչարյանին չի պատկանում»

Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով կոնգրեսականների վրա հայտնի ձայնագրության ազդեցության  ու տպավորությունների մասին, ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն ասաց. «Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի ձայնագրությունը, բացի նրանից, որ ապացուցեց այն, որ ավազակապետության մեջ ենք ապրում, ոչ մի ազդեցություն կոնգրեսականների վրա չունեցավ: Ցույց տվեց, որ նույնիսկ պատգամավորն ապահովագրված չի: Այսինքն, մենք որ քաղաքական գործունեությամբ զբաղվենք,

ՀԱԿ-ից դուրս եկած եւ ՀԱԿ-ին հակադրվող անդամները բարկացրել են Երջանիկ Աբգարյանին

ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանն այսօր  Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցության համագումարից հետո Aravot.am-ի հետ զրույցում իր զայրույթը հայտնեց՝ Կոնգրեսից դուրս եկած քաղաքական գործիչների մասին: Խոսելով ՀԱԿ-ի տարբեր «գծերի» մասին՝ նա ասաց. «ՀԱԿ-ում կան նույն գծի վրա կանգնած մարդիկ: Ով որ հեռացել է՝ իր գործն է: Ես կարծում եմ ընդհանրապես հեռացողները նեղսրտել են, բացատրում են ինչու

Известия. Վրաստանը սպառնում է դուրս գալ նաև Հայաստանի համար անշահավետ նախագծից

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ոչ միայն վերանայում է նախագահ Սահակաշվիլիի թողած քաղաքական ժառանգությունը, այլև տարածաշրջանի անսասան թվացող տնտեսական ծրագրերը: Գրում է «Իզվեստիա» թերթը: Դեկտեմբերի 26-ին Ադրբեջան գնալուց առաջ նա սկսել է կասկածել, թե օգտակար կլինի Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա (Բաքու-Թբիլիսի-Կարս) կապող երկաթուղին, որն արդեն հինգ տարի է, ինչ կառուցվում է և որը պետք է շահագործման հանձնվի

ՀԱԿ-ի դիրքորոշումը՝ Բագրատյանի առաջադրվելու որոշման մասին. «Պետք է սպասեր Տեր-Պետրոսյանի որոշմանը»

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի գնահատմամբ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը շտապել է առաջադրվելու մասին հայտարարելու հարցում: «Լավ կլիներ, եթե  Բագրատյանը սպասեր Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշմանը, հետո որոշեր առաջադրվելու հարցը քննարկել կամ ՀԱԿ-ի քաղխորհրդում կամ էլ ինքնառաջադրման որոշում կայացներ: Լավ կլիներ, որ ամեն ինչ փոխհամաձայնեցված լիներ»,-Aravot.am-ին ասաց տիկին Սարգսյանը: Մեր հարցին, պարոն Բագրատյանի քայլը ՀԱԿ-ում դավաճանություն համարո՞ւմ

Հենց չժպտաս, ճաշն անհամ կլինի (տեսանյութ)

Ամանորյա սեղանը պատրաստելիս չանտեսել ծիսական ուտելիքները։ Խորհուրդ են տալիս խոհարարները: «Գոնե քաշիկան, տարհացը, լցոնած խնձորը, առատ չրերը, չարազեղենը լինեն սեղանին»,- նշում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ Սեդրակ Մամուլյանը։ Բարձրակարգ խոհարարի խոսքերով` վատ չի լինի, որ ամանորյա սեղանի վրա խոզի ազդրին փոխարինի այնպիսի ուտեստ, ոը հենց նույն օրն էլ սպառվի։ Մանրամասները կարդացեք այստեղ:

Ո՞ւմ էր սպասում Տեր-Պետրոսյանը հինգ տարի

2008թ․ փետրվարի նախագահական ընտրություններից հետո Ազատության հրապարակում ընթացող բազմահազարանոց շուրջօրյա հանրահավաքներում  ընտրությունների արդյունքներից դժգոհ հասարակության առջեւ ելույթ ունենալիս Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու  Լեւոն Տեր-Պետրոսյանը արդյո՞ք շրջանցում էր գերտերությունների հնարավոր արձագանքը, նրանցից ակնկալվող գնահատականները: Եվ առհասարակ, այդ շրջանում եւ ընտրություններին հաջորդող ժամանակաշրջանում հզոր Շարժումը ղեկավարելով, արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանը գերտերություններից ազդանշաններին չէր սպասում․․․ Միանշանակ՝ այո, սպասում

iPadi փոխարեն ռոմանտիկա (Ֆոտոշարք)

Ինչպես նշված էր Fishki.net-ում, մի աղջիկ շատ է ցանկացել iPad ունենալ: Սիրած տղան էլ պատրաստել է անակնկալ նրա համար: Պետք է ասել, որ տղայի քայլը շատ ռոմանտիկ է: Պարզապես նայեք լուսանկարները եւ ամեն ինչ կհասկանաք.        

Известия. «Ռուսաստանը Հայաստանից կխլի համալսարանը»

Ռուսաստանի վերահսկիչ պալատի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը վարչապետ Դմիտի մեդվեդևին առաջարկել է Երևանի հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանին տալ ազգային հետազոտական համալսարանի կոչում: Մինչ այժմ ՌԴ կառավարությունը միայն ռուսական բուհերին է նման կարգավիճակ տվել: Գրում է «Իզվեստիա» թերթը: Մեդվեդևին հասցեագրված Ստեպաշինի նամակում ասվում է, որ Սլավոնական համալսարանի զարգացման նոր փուլը կարող է լինել նրան ազգային հետազոտական համալսարանի կարգավիճակ

«Պատահական ոչինչ չի լինում». Վահագն Հայրապետյան

«Կարեւորելով ունկնդրի պահանջները` վաղվա համերգը տոնի կվերածենք: Լինելու է միայն դրական մթնոլորտ ու դրական էմոցիաներ: Հայկական ուժերը աշխատում են միմիանց հետ եւ լավ արդյունքի հանգում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Դեկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Sympo+Jazz=Christmas ամանորյա անակնկալներով լի համերգային երեկո: Համերգային ծրագիրը

Ռամկավարները նախագահին հայտնել են, որ սատարելու են նրան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ներկայացուցիչներին՝ ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ: ՌԱԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին հայտնել են կուսակցության Հանրապետական վարչության ընդլայնված նիստում օրերս կայացրած որոշման՝ առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու և ընտրությունների ընթացքում նրան սատարելու մասին: ՌԱԿ ներկայացուցիչները տեղեկացրել են Նախագահին, որ կուսակցության վարչությունը, լիազորված լինելով, այդ

Башинформ. «Սպանության մեջ կասկածվող հայազգի տղամարդը իրեն այլ մարդու տեղ էր ներկայացնում»

Բաշկիրիայի Իգլինսկիյ շրջանի ոստիկանությունը ձերբակալել է 22-ամյա հայազգի տղամարդու, որը կասկածվում է շինհրապարակից գողություն կատարելու մեջ, որտեղ նա աշխատում էր որպես բրիգադավար: Հայտնում է «Բաշինֆորմ» լրատվական գործակալությունը: Շինհրապարակի սեփականատերը հայտնել էր, որ տարածքից անհետանում են ջեռուցման մարտկոցներ, պատուհանի շրջանակներ, շինանյութեր: Երիտասարդը ոստիկանությանը ներկայացրել է ռուսական անձնագրի պատճենը,` ասելով, որ այլ փաստաթուղթ չունի. «Սակայն գործի վարույթի

Լեւոն Տեր-Պետրոսյանը կխոսի՞ վաղը

Hayely.am-ի տեղեկություններով, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր  իր առանձնատանը ժողով կանցկացնի, որին կմասնակցի ՀԱԿ-ի ակտիվը, եւ այդ ժողովից հետո կհրապարակի նախագահական ընտրություններին  ՀԱԿ-ի մասնակցության ձեւաչափը: Նույն աղբյուրի համաձայն,  ամենայն հավանականությամբ,  Տեր-Պետրոսյանը հայտարարելու է ոչ միայն չառաջադրվելու, այլեւ նախագահական ընտրությունները բոյկոտելու մասին: Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հերքեց տեղեկությունները՝ պնդելով, որ այսօր հաստատ

Գործատուն պետք է հարկայինին տրամադրի իր աշխատողների տվյալները` սկսած հեռախոսահամարից ու անձնագրային տվյալներից

Եկամտային հարկի մասին նոր օրենքը, գործատուների հոգսը թեթեւացնելուց բացի, անհարմարություններ էլ կարող է պատճառել: Եկամտային հարկի մասին նոր օրենքով գործատուները  պարտավոր են էլեկտրոնային հաշվետվություններում ներկայացնել նաեւ աշխատողի մասին անձնական տվյալներ` բնակության հասցեն, փաստացի գրանցման հասցեն, անձնագրային տվյալներ, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը եւ այլն, ինչը ՀՀ Սահմանադրության եւ  անհատական տվյալների մասին օրենքի խախտում է համարվում: Գործատուներն այսօր,

«Playboy»-ը՝ լողափին

Շուտով՝ 2013 թ-ին, կբացվի հայտնի «Playboy» կոորպորացիայի առաջին ակումբը, որը տեղակայված է Հնդկաստանի Կանդոլիմ լողափում: Ակումբի բացման հետ կապված, պատասխանատուները մի շարք անակնկալներ են պատրաստել, այդ թվում եւ «սեքսուալ նապաստակների», որոնք տոնական միջոցառման ընթացքում դիմավորելու եւ զբաղեցնելու են հյուրերին: Ակումբի ղեկավարության որոշմամբ, եթե «Playboy»-ի բացումը արդարացնի իրեն, տնօրինությունը չի սահմանափակվի այդ մեկով ու կբազմացնի այն:

«Ո՞վ էդքան առողջություն ունի, որ Սերժ Սարգսյանին ունկնդրի»

Aravot.am-ը Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Վահան Խաչատրյանից հետաքրքրվեց, լսե՞լ է արդյոք երկրի նախագահի ՀՀԿ համագումարում հնչեցրած ելույթը, որտեղ խոսք կար նաև գործարարների համար նպաստավոր միջավայր ստեղծելու մասին: « Պետք է անկեղծ պատասխանեմ, չեմ լսել, մեկնաբանություններն եմ լսել, բայց ես, ճիշտն ասած, էդքան առողջություն չունեմ Սերժ Սարգսյանի ելույթը լսելու համար:Գոնե գործի բնույթով պարտավոր էի լսել,

Արամ Սարգսյանը կասի հետո

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նույնպես չի ուզում ասել, թե ում կսատարի նախագահի առաջիկա ընտրություններում . «Երբ որ կառաջադրվեն, էն ժամանակ տեսակետ կասեմ» ։ Տեր-Պետրոսյանի առաջադրման հավանականության մասին Արամ Սարգսյանը ոչինչ չի ուզում ասել, առաջին նախագահը թիմ ունի, թող նրանք խոսեն. «Դա ի՞նչ իմ ասելու բանն է»։ Լրագրողները հիշեցրին, որ նրա թիմը հիմա միայն Արեւմուտք-Ռուսաստան

Hurriyet Daily News. «Պատրիոտները կտեղակայվեն Թուրքիայի երեք քաղաքներում»

ՆԱՏՕ-ն անվանել է Գերմանիայի, Նիդերլանդների և ԱՄՆ-ի կողմից Թուրքիային տրամադրած Պատրիոտ հրթիռների տեղակայման վայրերի անունները, մինչդեռ Իրանը շարունակում է պնդել, որ հրթիռները միայն վնաս կբերեն Թուրքիային: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ թերթը»: «Գերմանիան իր մարտկոցները կտեղակայի Կախրամանմարաշում (Մարաշ), Նիդերլանդները իր մարտկոցները կտեղակայի Ադանայում և ԱՄՆ-ն իր մարտկոցները կտեղակայի Գազիայնթապում», – ասված է ՆԱՏՕ-ի դեկտեմբերի 22-ին

Արմեն Աշոտյան. Կիրթ մարդը նաեւ մշակութային դաստիարակություն պիտի ունենա

Այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Խ. Աբովյանի անվան հայկական  պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) Գեղարվեստի ֆակուլտետի նկարչական բաժնի հիմնադիրների, դասախոսների, շրջանավարտների եւ ուսանողների ցուցահանդեսը: Այն նվիրված էր ՀՊՄՀ-ի 90-ամյակին: Ներկայացված էին մասնավորապես բուհի նկարչական բաժնի ստեղծողների` Հովհաննես Զարդարյանի, Ղուկաս Չուբարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Վահրամ Խաչիկյանի, Արտաշես Հունանյանի եւ Հմայակ Ավետիսյանի աշխատանքները: «Այս մարդիկ այսօր հանրապետությունում ճանաչված նկարիչներ

Խ. Խաչատրյանը ներողություն չխնդրեց, «Ժողովուրդ»-ն էլ դիմեց դատարան

«Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց է ներկայացրել «Ջրաշխարհ»-ի, «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Արաքս» թռչնաֆաբրիկայի, «Վալենսիա» համալիրի, «Ակվատեկ»-ի, «10-ից 10» հրաձգարանի, «Կլայկ», «M&Տ» կահույքի խանութների ցանցի, Սևանի ափին գտնվող «Գեղամա» հանգստի գոտու, «Վիլլաշին» շինարարական ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի դեմ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի երիտասարդ լրագրողուհուն անվանել է «պրաստիտուտկա»` իրեն ուղղված ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան: Մասնավորապես նա լրագրողուհուն ասել

Պ. Մակեյանը՝ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի մասին. «Դասախոսություն կարդաց, դե մենք էլ լսեցինք»

«Այդ հարցը Տեր-Պետրոսյանին է հասցեագրված, բայց կարելի է ենթադրել. ենթադրություններս էլ չեմ ուզում հրապարակել»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով շաբաթ օրը ՀՀՇ համագումարում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի՝ արեւմտամետների եւ ռուսամետների քարոզչության դասակարգումներին, ասաց ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ առիթով ասվածը վերաբերվո՞ւմ էր ՀԱԿ-ից հեռացած այն մարդկանց, ովքեր վերջին շրջանում

Ռումինիայում գոյություն ունի Զվարթ գերեզմանատուն

 Ռումինիայի Սապանտա քաղաքում գործում է Զվարթ անվանումով գերեզմանատուն: Գերեզմանոցն առանձնանում է նրանով, որ նրա արտաքին ձևավորման մեջ գերակշռող են վառ գույներն, իսկ հանգուցյալների գերեզմանաքարերին պատկերված են իրենց կյանքում տեղի ունեցած ուրախ դրվագները, դեպքերը: Տեղացիները գերեզմանատան նման տեսքը կապում են հին ժամանակներում ընդունված մի կարծիքի, ըստ որի, մահը ուրախ անցում է աշխարհիկ կյանքից դեպի ավելի լավ

Միջազգային կառույցներին ուղարկվում են դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերներ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերներ է ուղարկել Եվրոպայի խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովների, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահներին: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը: Ըստ ՀՀ Վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանի, ՀՀ կառավարությունը նույն նպատակով հրավերներ է ուղարկել

«Առավոտի» դեմ հայց ներկայացրածը չէր եկել դատարան

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի վարույթ էր ընդունվել ընդդեմ «Առավոտի», 9 տարվա ազատազրկման դատապարտված, 2-րդ կարգի հաշմանդամ Ռազմիկ Աբրահամյանի ՝ պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածելու համար 2 մլն. դրամի փոխհատուցում բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումը: Այսօր նշանակվել էր նախնական անդրանիկ դատական նիստը: Հայցվորը, որը վիճարկում է 9

«Ձմեռ պապիկն առաջինն իմ ցանկությունն իրականացրեց». Լիանան արդեն գիտի՝ ի՞նչ է ցանկանալու Ամանորի գիշերը

Լիանան հավատում է ամանորյա երազանքների իրականացմանը, ժպիտով է հիշում նախորդ տարվա երազանքը, որի իրականացմանը նա երկար չսպասեց: Սիրահարվել էր իրենց բակից մի տղայի, ում անունն անգամ չգիտեր: Հաճախ էին միմյանց պատահաբար հանդիպում, և ինչպես ինքն է ասում՝ արդեն դեմքով ճանաչում էին իրար, քիչ էր մնում բարևեին նույնիսկ: «Սկզբում պատահաբար էինք հանդիպում, հետո արդեն զգացի, որ

«Չտրկյանի գործն» էլ «Մատաղիսի գործի» պես կբացահայտվի. վստահեցնում է պետական դավաճանության հոդվածով դատապարտվածի պաշտպանը

Այսօր վճռաբեկ դատարանը մերժեց Աշոտ Չտրկյանի բողոքը, որը մեղադրվում է պետական դավաճանության օժանդակության հոդվածով եւ դատապարտվել 10-ը տարի ազատազրկման: Aravot.am-ի հետ զրույցում Չտրկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը նշեց, որ վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել է՝ պատճառաբանելով, թե այն  անհիմն է, հետեւաբար վարույթ չի ընդունվի, մինչդեռ. «Դատարանը պետք է պատճառաբանի, թե ինչու չի ընդունում, բայց նա գրել է,

ՌԱԿ-ը պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Սույն թվականի դեկտեմբերի 22-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչության ընդլայնված նիստ, օրակարգում ունենալով մեկ հարց` կուսակցության դիրքորոշումը առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ: Նիստի ավարտին ընդունվեց որոշում, որը վարչությունը լիազորված է հայտարարելու Հայաստանում և Սփյուռքում գործող Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար մարմինների անունից` Ռամկավար ազատական կուսակցությունը, նկատի առնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արդյունավետ և

3 տարվա ազատազրկում` գեներալ Մանվելի մարտական ու Սերժ Սարգսյանի կուսակից ընկերոջը

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ 3 տարվա ազատազրկման դատապարտեց 55-ամյա գյումրեցի ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանին` միաժամանակ որոշելով հօգուտ պետության նրա գույքից բռնագրավել 3 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ 4 տարի շարունակ Արցախյան հերոսամարտին մասնակցած ազատամարտիկի դեմ հարուցվել էր քրեական գործ «ակնհայտ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու ու օգտագործելու և 2006-ից մինչև 2011 թվականի

Արտակ Զեյնալյան. «Ես կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի»

«Պարոն Տեր-Պետրոսյանի ելույթը չեմ ցանկանում մեկնաբանել»,- Aravot.am-ի հարցին՝ Ձեր կարծիքով հասարակությանը արեւմտամետների եւ ռուսամետների բաժանողների մասին խոսելով, ո՞ւմ եւ ի՞նչ էր ցանկանում ասել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀՇ համագումարում ունեցած իր ելույթում, այսպես պատասխանեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: Հիշեցնենք, որ ուրբաթ օրը նույն դահլիճի նույն հարթակից իր ելույթում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել տարեվերջյան մամուլի ասուլիս

  ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ներկա էին ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը և ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության վարչության պետը ներկայացրել է անցնող տարում ՀՀ

Բիշարյանը պնդում է, որ «Gallup»-ի հարցումների արդյունքները «նախապես պայմանավորված» են

«Gallup»-ի վերջին հարցումների համաձայն, նախագահական առաջիկա ընտրություններին քաղաքացիների միայն 2 տոկոսը կքվեարկեր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի օգտին, եթե նա առաջադրվեր: Ու քանի որ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը մշտապես հպարտանում է իրենց կուսակցության նախագահի բարձր վարկանիշով ու պնդում է, որ իրենց ղեկավարը ժողովրդի կողմից սիրված ու գնահատված է, Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ «Gallup»-ի հարցումներից հետո մտավախություն չունե՞ն,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031