Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձմեռ պապիկն առաջինն իմ ցանկությունն իրականացրեց». Լիանան արդեն գիտի՝ ի՞նչ է ցանկանալու Ամանորի գիշերը

Դեկտեմբեր 24,2012 17:16

Լիանան հավատում է ամանորյա երազանքների իրականացմանը, ժպիտով է հիշում նախորդ տարվա երազանքը, որի իրականացմանը նա երկար չսպասեց: Սիրահարվել էր իրենց բակից մի տղայի, ում անունն անգամ չգիտեր: Հաճախ էին միմյանց պատահաբար հանդիպում, և ինչպես ինքն է ասում՝ արդեն դեմքով ճանաչում էին իրար, քիչ էր մնում բարևեին նույնիսկ: «Սկզբում պատահաբար էինք հանդիպում, հետո արդեն զգացի, որ նույն ժամերին ենք միշտ հանդիպում՝ հիմնականում դասի գնալիս, ու այդ օրվանից ոչ մի վայրկյան չէի ուշանում, ամեն օր ճիշտ նույն ժամին դուրս էի գալիս տնից, նա էլ էր այդպես անում», – պատմում է Լիանան: Այդպես շարունակվեց մոտ մեկ ամիս, բայց դասերն ավարտվելուն պես հանդիպումները կարծես թե նույնպես ավարտվում էին: Ամանորի գիշերն էլ բոլորի նման Լիանան ցանկություն մտահապեց, ուզում էր իր ամենասիրելի օրը՝ Ամանորի գիշերը, տեսնել նրան: Ցանկության մտապահումից դեռ երկար չէր անցել, երբ Լիանային զանգահարեց ընկերուհին, ում վաղուց չէր տեսել և ասաց , որ իրենց տուն է գալիս: Լիանան իհարկե մեծ սիրով ընդունեց լուրը, բայց նույնիսկ մտքով չանցավ, որ այդպես կիրականանա նաև քիչ առաջ պահած երազանքը: «Բացեցի դուռն ու… տեսա ընկերուհուս և այդ տղային, ում անունը փաստորեն Հակոբ է, ընկերուհիս ծանոթացրեց մեզ, իսկ ես հիմարի ժպիտը դեմքիս չէի հասկանում՝ իրականությու՞ն է, թե՞ երազ», – ասում է Լիանան: Պարզվում է՝ Հակոբը Լիանայի ընկերուհու մորաքրոջ տղան է: Լիանայի խոսքով՝ ամեն ինչ գունավոր էր այդ օրն իր համար, զանգեց մյուս ընկերներին էլ, և բոլորը միասին Լիանայենց տուն եկան Ամանորի գիշերը մի լավ ուրախանալու համար: Հակոբն ու Լիանան էլ վերջապես զրուցեցին, ծիծաղով հիշեցին իրենց պատահական հանդիպումները: «Ես կարծում էի, թե այս ամենը Հակոբի «ձեռքի գործն» է, բայց փաստորեն այդպես չէր, ընկերուհիս իմ ու Հակոբի պատահական հանդիպումներից անտեղյակ, որոշել էր պարզապես իր եղբոր հետ գալ ու Նոր տարի շնորհավորել, – ասում է Լիանան ու ծիծաղելով ավելացնում,- Հակոբն էլ էր անտեղյակ, թե ուր է գալիս»:

2012-ի Նոր տարին Հակոբի ու Լիանայի համար ամենահետաքրքիրն էր. այն սկիզբ դրեց մի նոր սիրո ու հույսերի: Հիմա նրանք ընկերություն են անում, շուտով կամուսնանան: «Փաստորեն Ձմեռ պապիկն առաջինն իմ ցանկությունն իրականացրեց ու Հակոբին այդքան շուտ բերեց մեր տուն 🙂 , – ասում է Լիանան, – այս Ամանորին էլ եմ երազանք պահելու, ու նորից Հակոբի հետ է կապված»: Թեև Լիանան չցանկացավ բարձրաձայնել այն, բայց կարծում եմ ցանկության բովանդակությունը ենթադրելի է 🙂

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31