Օրվա լրահոսը
Ստեփան Գրիգորյան. «Սերժ Սարգսյանը կվերընտրվի օրինական ձևով»
Հատված Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանի հարցազրույցից: – Նորմա՞լ է, երբ կենտրոնամետ, իր ազդեցությամբ երկրորդ ուժը դիմազրկում է քաղաքական դաշտը, որովհետև նրա «այո», թե «ոչ»-ին սպասելիս մյուսները չգիտեն ինչ անել, և, ի վերջո, արժեզրկվում է ընդդիմության գաղափարը։ – Եկեք բաժանենք և չխառնենք կոշտ ընդդիմադիր դաշտն ընդդիմախոսի դաշտի հետ։ Քաղաքական մեր
Մեղադրողը ճառը չկարդաց
Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ, իրավապաշտպան Արման Վեզիրյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունն արդեն երկրորդ անգամ ավարտվեց դեռ չսկսված: Մեղադրող Ալիկ Աբրահամյանը այսօր դատարանում նշեց, որ Վճռաբեկ դատարանի վարույթում նմանատիպ մի գործ է քննվում, որը կարող է նախադեպային լինել եւ խնդրեց դատական նիստը հետաձգել մեկ ամսով; Դատավոր Նելլի Բաղդասարյանը բավարարեց միջնորդությունը; Դատական հաջորդ նիստը տեղի կունենա 2013թ.
ՀԱԿ անդամ. «Շնորհավորենք մեր ազգին, այս հասարակությունն արժանի է Սերժ Սարգսյանին»
«Միանգամայն հարգանքով ու պատկառանքով եմ վերաբերվում այդ որոշմանը: Ես, անկեղծ ասած միշտ ասել եմ եւ մնում եմ նույն կարծիքին` ինձ համար քաղաքական դաշտում միակ թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Շարունակում է մնալ այդպիսին: Իսկ դա նշանակում է, որ իմ պատկերացրած նախագահի թեկնածուն չի կարող գոնե ավելի պակաս հատկանիշներով օժտված մեկը լինել, քան Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Տարիքի
Մարզերում հետազոտվել է ավելի քան 8500 մարդ
Շարունակվում են Երևանում տեղակայված բժշկական խոշոր կազմակերպությունների առաջատար մասնագետների այցերը հանրապետության բոլոր մարզեր։ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով մարզային բուժհաստատություններին այդ կենտրոնների կցումները նպատակ ունեն բնակչությանը հասանելի դարձնել մասնագիտացված բժշկական օգնությունը, ինչպես նաև նվազեցնել մարզերից դեպի մայրաքաղաքային կլինիկաներ հիվանդների հոսքը։ Հոկտեմբերից սկսված այցերի ընթացքում արդեն հետազոտվել է 8586 մարդ։ Նրանցից 6952-ին նշանակվել է ամբուլատոր,
Hurriyet Daily News .«Սիրիայի քրիստոնյաների համար տխուր է այս տարվա Սուրբ Ծնունդը»
Սիրիայի քրիստոնյաները տխուր Սուրբ Ծնունդ կնշեն այս տարի, քանի որ երկրի եկեղեցիներն ու նրանց հետևորդները շարունակվող բռնությունների իրենց մասնաբաժինն են ունեցել: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող երկրում կա մոտ երկու միլիոն քրիստոնյա, որոնցից շատերը հայեր են: «Երկրում շարունակվող բռնությունների պատճառով Սիրիայի կրոնական առաջնորդները որոշում են կայացրել, որ եկեղեցիները չեն տոնի
Լ. Տեր-Պետրոսյանի չառաջադրման հարցում տարի՞քն էր պատճառը
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանը չի առաջադրի իր թեկնածությունը ՀՀ նախագահական ընտրություններին: Նա «ՉԻ» օրաթերթին տված հարցազրույցում իր այս որոշման հիմնական պատճառն է հայտարարել իր տարիքը: Լ. Տեր-Պետրոսյանը մասնավորապես նշել է. «Որքան ինձ հայտնի է, դեռևս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի
ՀԱԿ անդամ. «Կոնգրեսի և ԲՀԿ-ի համագործակցությունն ավարտված չէ»
Հատված Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ, նկարիչ Արման Գրիգորյանի հետ հարցազրույցից – ՀԱԿ–ին հաճախ մեղադրում են համագործակցությունների մեջ։ Վերջին շրջանում հատկապես «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) հետ համագործակցությունը շատերի կողմից որակվեց՝ որպես չստացված։ Արդարացվա՞ծ եք համարում այս համագործակցությունը։ – Իհարկե։ Նախ՝ ես կարծում եմ, որ Կոնգրեսի և ԲՀԿ-ի համագործակցությունն ավարտված չէ, այն շարունակական է։ Եթե Գագիկ Ծառուկյանը
«Հայինկասացիայի» նախկին աշխատակիցները բողոք են բերել
Առանձնապես խոշոր չափի գումարներ յուրացնելու մեջ մեղադրվող «Հայինկասացիայի» նախկին աշխատակիցների վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում 2013թ. հունվարի 10-ին: Այդ մասին այսօր տեղեկացանք այս գործով ամբաստանյալ Անահիտ Գրիգորյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդուհի Էլբակյանից: Վերաքննիչ բողոքի հիմք է դարձել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Լեւոն Ավետիսյանի կայացրած
Ինչո՞ւ են մարդիկ վճարում տեխզննության համար
Տրանսպորտային միջոցների սեփականատերերը պարտավոր են վճարել մի ծառայության համար, որի դիմաց ոչինչ չեն ստանում։ Խոսքը մասնավորապես մեքենաների տեխզննության մասին է։ Այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց, որ տեխզննության կտրոնը բանկից ստանալուց հետո պարտադիր չէ այցելել տեխսպասարկման կետ, բազմաթիվ սեփականատերեր դադարեցին օգտվել այդ ծառայությունից։ Թեեւ իրականում այն միշտ էլ ձեւական բնույթ է ունեցել։ Բոլորն էլ գիտեն,
Հայկական շոու բիզնեսի աստեղային զույգն ամանորը կդիմավորի Լոնդոնում
Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն 2013 թվականը կդիմավորեն Լոնդոնում։ Դեկտեմբերի 28-ին նրանք մեկ շաբաթով կմեկնեն Անգլիա, քանի որ դեկտեմբերի 31-ի գիշերն այնտեղ երգելու հրավեր ունեն։ Անահիտի խոսքով՝ նրանք մի քիչ տխրել են, քանի որ չեն կարող իրենց որդուն՝ Արմանին, իրենց հետ վերցնել, ու բալիկը Նոր տարին կդիմավորի տատիկ- պապիկների հետ։ Բայց եւ այնպես նրանք արդեն զարդարել
Ով է ավելի շատ սպառնում իշխանություններին
Եվրամիությունը ավելի ու ավելի բացահայտ է հայտարարում, որ Հայաստանը պետք է ընտրի կա՛մ Մաքսային միությունը, կա՛մ Եվրամիության հետ Համապարփակ առևտրի համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ բանակցությունները, ինչպես հայտնի է, արդեն ընթանում են: Եթե Եվրամիությունը կարճ ժամանակահատվածում մի քանի պաշտոնյաների, մինչև անգամ արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթոնի մակարդակով հայտարարում է նման դիլեմայի մասին, Հայաստանին դնում դրա առջև,
ՀՀՇ-ի ժամանակները վերջնականապես ավարտվեցին
Մեր աչքի դեմ ժամանակաշրջան է փոխվում, ՀՀՇ-ի ժամանակները վերջնականապես ավարտվեցին փաստորեն (խոսքը կառույցի մասին չէ ֆորմալ առումով): Եվ ոչ միայն: Մյուս քաղաքական ուժերն էլ վերադասավորում են ուժերը, փորձելով նոր դիմագիծ ձեռք բերել եւ հասկանալով, որ նախագահական ընտրություններից հետո ոտք են դնելու դեպի ապագա միտող նոր ժամանակաշրջանի մեջ: ՀՀՇ 17-րդ համագումարին նախկինում բազմաթիվ բարեկամ քաղաքական ուժեր
Գագիկ Բելգարյան. «Չարաշահել եմ նախագահի, կուսակցության եւ իմ ժողովրդի վստահությունը»
Հատված ՀՀ տրանսպորտի եւ կապի ներկայիս նախարար ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հարցազրույցից: – Պարոն Բեգլարյան, գործադիրում չե՞ք քննարկել ՀՀԿ–ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ լրագրողի ծնոտը կոտրելու մասին հնչեցրած սպառնալիքը (իհարկե, երեկ նա ներողություն խնդրեց): – Ընդհանրապես էդ հարցը մեզ մոտ ամենացավոտն է։ Բայց եկեք հասկանանք, որ մենք խոսում ենք ե՛ւ մամուլի ազատությունից, ե՛ւ ընդհանրապես մարդկային փոխհարաբերություններից։ Ես, իհարկե,
ԲՀԿ-ում ձեռնպահ են մնում գնահատել ՀԱԿ առաջնորդի որոշումը
Նկատի ունենալով ներկայիս քաղաքական իրողությունները ճի ՞շտ եք հանարոմ ՀԱԿ առաջնորդի` առաջիկա նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշումը` Aravot.am-ի հարցին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ դա Տեր-Պետրոսյանի անձնական որոշումն է եւ ինքը որեւէ կերպ չի ցանկանում մեկնաբանել կամ պարզաբանել դա: Դիտարկմանը, որ ՀԱԿ առաջնորդի անձնական որոշումները իրենց ազդետությունն են ունենում նաեւ ընդհանուր քաղաքական դաշտի, հետագա
Ո՞ւմ զանգին է սպասում Լևոն Տեր-Պետրոսյանը
Թեև ՀՀՇ համագումարում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ոչ թե ծրագրային ելույթ էր, այլ ընդամենը նախագահական ընտրություններում իր մասնակցության որոշման հրապարկումը ևս մի քանի օրով հետաձգելու համար ժամանակ շահելուն ուղղված դասախոսություն, այդուհանդերձ, այն մի շարք ուշագրավ շերտեր էր պարունակում: Նախ` վերջին հինգ տարիների ընթացքում դա Լևոն Տեր-Պետրոսյանի թերևս միակ ելույթն էր, որում իշխանություններին ուղղված որևէ
Ձերբակալվել է նպաստառուից կաշառք ստանալու համար
ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները երեկ երեկոյան ձերբակալել են Արարատի մարզպետարանի Մասիսի սոցիալական ծառայության աշխատակից Արման Բաղդասարյանին նպաստառուներից կաշառք ստանալու կասկածանքով: «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով այս պաշտոնատար անձը կարիքավորներին խոստացել է աջակցել նպաստ ստանալու գործընթացում՝ մեկ ամսվա նպաստի գումարը ստանալու դիմաց: Գործով քննությունն իրականացնում է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունը:
Որոշվեցին 2012 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկները
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի (ՀՄԼՖ) հարցման արդյունքներով որոշվեցին 2012 թվականի հանրապետության 10 լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել է մարզական թեմաներով գրող 30 լրագրող, որոնցից յուրաքանչյուրը ՀՄԼՖ ներկայացրել էր իր տարբերակը: Ահա 2012 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկը: 1. Արսեն Ջուլֆալակյան՝ հունահռոմեական ըմբշամարտ 2. Արթուր Ալեքսանյան՝ հունահռոմեական ըմբշամարտ 3. Հռիփսիմե Խուրշուդյան՝ ծանրամարտ 4. Լեւոն Արոնյան՝ շախմատ
Եթե Տեր-Պետրոսյանի քաղաքական էպոխան մայրամուտ է ապրում, ի՞նչ իմաստ ունի այդպիսի ահեղ տարերքով պայքարել նրա դեմ
Էդուարդ Շարմազանովը բանակում չի ծառայել, նա չի զգացել հայրենիք պաշտպանելու բերկրանքը, որովհետեւ իր հայրենիքն ու ոստանը եղել է ՀՀԿ-ն։ Բանակում չծառայելը չի խանգարել, որպեսզի նա պարգեւատրվի «Գարեգին Նժդեհ» եւ «Անդրանիկ Օզանյան» մեդալներով ու դրանք հիմք ընդունելով, «ցավա» ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար։ Բավական է լսել, թե նա ինչ «մտահոգիչ» տոնով է արտահայտվում մամուլում. «2008թ.-ին
Նախագահի ևս 6 թեկնածու ունենք
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը մեր թղթակցին հայտնել է, որ միայն երեկվա ընթացքում վեց անձ` վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք է ստացել: Սույն տեղեկանքը, որ անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, երեկ ստացել են ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը, «Ռադիո Հայ»-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը (ճարտարապետ Անահիտ Թարխանյանի ամուսինը), ՍԻՄ
Մյասնիկ Մալխասյան. «Լեւոն Տեր- Պետրոսյանը կհայտարարի, որ առաջադրվում է»
«ՀԱԿ-ը չի կազմաքանդվի, որովհետեւ ես կարծում եմ, որ Լեւոն Տեր- Պետրոսյանը կհայտարարի, որ առաջադրվում է»,- մեր կարճատեւ զրույցի ընթացքում վստահեցրեց ՀԱԿ եւ նախկին ԵԿՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը։ Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ «Հրապարակ»
Մրցաշրջան 2012-ի լավագույն 10 մարզիկների՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի տարբերակը
Հաշվի առնելով Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի ձևավորած՝ տարվա լավագույն մարզիկներին քվեարկությամբ որոշելու ավանդույթը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, անկախ այդ քվեարկությունից, հրապարակում է 2012թվականին հայկական սպորտի պատիվը բարձր պահած տասը մարզիկների անունները և մարզական հաջողությունները. 1. Արսեն Ջուլֆալակյան-Հունահռոմեական ոճի ըմբշամարտ- (Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի բրոնզե մեդալակիր) 2. Արթուր Ալեքսանյան-Հունահռոմեական ոճի ըմբշամարտ- (Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր,
«Ա1+»-ը ՄԻԵԴ է ներկայացրել թվով 4-րդ գանգատը
«Ա1+» հեռուստաընկերությունը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով Հայաստանի Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի գործողությունների ու որոշումների իրավաչափությունը: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հեռուստաընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը, մասնավորապես, 2010 թ դեկտեմբերի 16-ի հեռուստաընկերության հեռարձակման արտոնագրի դիմումի մերժման հերթական որոշման շրջանակներում ՀՌԱՀ-ն այնպիսի գործելակերպ էր որդեգրել, որով «նորից ստեղծում է իրավական անորոշություն,
Հակասությունններ կային նախաքննության եւ դատաքննության ժամանակ տված ցուցմունքերի միջեւ
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ երեկ շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զուրաբյանի հարցաքննությունը: Նրա դատաքննութան եւ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքների մեջ հակասություն տեսնելով, դատարանը հրապարակեց նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները: Մասնավորապես, նախաքննության ժամանակ վկան ցուցմունք էր տվել, որ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը դեպքի օրը՝ այս տարվա հունիսի 17-ին
Դավիթ Հարությունյան. Եթե պատճառը տարիքը լիներ` Տեր-Պետրոսյանն իր որոշումը կհրապարակեր ավելի վաղ
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` առաջիկա նախագահական ընտրություններում չառաջադրվելու որոշումը ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը դժվարանում է միանշանակ ճիշտ կամ սխալ գնահատել: «Նայած որ տեսանկյունից»,- Aravot.am-ի հարցին այսպես անրձագանքեց նա: Հիշեցնենք, որ այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ առաջիկա նախագահական
Շոթա Վարդանյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել
Հայաստանի գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը այսօր կամ վաղը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը: Նա նշեց, որ սեփական դիմումի համաձայն է ազատվելու զբաղեցրած պաշտոնից: «Ես ինքս եմ աշխատանքից ազատվելու դիմում գրել, քանի որ արդեն հոգնել եմ: Աշխատանքից ազատվելուց հետո ես արդեն կանցնեմ իմ գիտական աշխատանքին»,- պարզաբանեց Շոթա
Լևոն Տեր-Պետրոսյան. «68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը»
Հարցազրույց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: -Պարոն նախագահ, գաղտնիք չէ, որ այս պահի դրությամբ նախագահական ընտրություններիհետ կապված գլխավոր, եթե ոչ միակ, ինտրիգը Ձեր առաջադրվելու կամ չառաջադրվելուխնդիրն է, ինչի վկայությունն են գրեթե ամեն օր լրատվամիջոցներում հրապարակվողմեկնաբանություններն ու կանխատեսումները: Ինչպե՞ս եք վերաբերվում դրանց: -Զարմանքով: -Ի՞նչը նկատի ունեք: -Նկատի ունեմ այն, որ իմ առաջադրմանը թեր և
ՀԱԿ անդամ. «Rich սրճարանը Ռոբերտ Քոչարյանին չի պատկանում»
Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով կոնգրեսականների վրա հայտնի ձայնագրության ազդեցության ու տպավորությունների մասին, ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն ասաց. «Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի ձայնագրությունը, բացի նրանից, որ ապացուցեց այն, որ ավազակապետության մեջ ենք ապրում, ոչ մի ազդեցություն կոնգրեսականների վրա չունեցավ: Ցույց տվեց, որ նույնիսկ պատգամավորն ապահովագրված չի: Այսինքն, մենք որ քաղաքական գործունեությամբ զբաղվենք,
ՀԱԿ-ից դուրս եկած եւ ՀԱԿ-ին հակադրվող անդամները բարկացրել են Երջանիկ Աբգարյանին
ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանն այսօր Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցության համագումարից հետո Aravot.am-ի հետ զրույցում իր զայրույթը հայտնեց՝ Կոնգրեսից դուրս եկած քաղաքական գործիչների մասին: Խոսելով ՀԱԿ-ի տարբեր «գծերի» մասին՝ նա ասաց. «ՀԱԿ-ում կան նույն գծի վրա կանգնած մարդիկ: Ով որ հեռացել է՝ իր գործն է: Ես կարծում եմ ընդհանրապես հեռացողները նեղսրտել են, բացատրում են ինչու
Известия. Վրաստանը սպառնում է դուրս գալ նաև Հայաստանի համար անշահավետ նախագծից
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ոչ միայն վերանայում է նախագահ Սահակաշվիլիի թողած քաղաքական ժառանգությունը, այլև տարածաշրջանի անսասան թվացող տնտեսական ծրագրերը: Գրում է «Իզվեստիա» թերթը: Դեկտեմբերի 26-ին Ադրբեջան գնալուց առաջ նա սկսել է կասկածել, թե օգտակար կլինի Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա (Բաքու-Թբիլիսի-Կարս) կապող երկաթուղին, որն արդեն հինգ տարի է, ինչ կառուցվում է և որը պետք է շահագործման հանձնվի


















































