Օրվա լրահոսը
Ամենաակտիվ պատգամավորների տասնյակում գտնվող Էդմոն Մարուքյանը մոտ ժամանակներս չի պատրաստվում քաղաքական որեւէ ուժի միանալ
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը քաղաքական կողմնորոշման առումով դեռեւս ազատ է եւ մոտ ժամանակներս չի պատրաստվում որեւէ ուժի միանալ: «Քաղաքական կողմնորոշման առումով դեռեւս ազատ եմ եւ մոտ ժամանակներս էլ չեմ պատրաստվում որեւէ ուժի միանալ: Հետագայի համար, ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ հիմա, քաղաքականության մեջ որեւէ բան չեմ բացառում, քանի որ հնարավոր է ԱԺ-ում ավելի արդյունավետ աշխատելու
Տեղի ունեցավ «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությունը
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորատը և ուսանողական խորհուրդը դեկտեմբերի 25-ին ագրարային համալսարանում անցկացրին ՙՈսկե հասկ» մրցանակաբաշխությունը։ «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2007 թվականին։ Այն բուհի անցնող տարվա աշխատանքների ամփոփումն է և նպատակ ունի խրախուսել բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն և ներդրում ունեցած անձանց ու կառույցներին: «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությունն անցկացվեց հետևյալ 7
Էթիկայի հանձնաժողովի առաջիկա նիստը` 2013թ.-ի հունվարի 17-ին
Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի առաջիկա նիստը տեղի կունենա 2013թ.-ի հունվարի 17-ին: Ըստ հանձնաժողովի կայքէջի, հանձնաժողովը կքննարկի «Զորավիգ» թերթի գլխավոր խմբագիր Պուշկին Սերոբյանի դեկտեմբերի 14-ի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դեկտեմբերի 24-ի դիմումների քննության վերաբերյալ հարցերը: Արդյունքում հանձնաժողովը պետք է կայացնի դիմումները կամ վարույթ ընդունելու, կամ մերժելու որոշումներ: Օրակարգում է նաև Էթիկայի հանձնաժողովի վարույթում
«Երեւանի «թոքերը» վտանգի տակ են». Հակոբ Սանասարյան
Դալմայի այգիների կանաչ տարածքները հետզհետե նվազում են: Այս խնդրով մտահոգ ռեժիսոր Արշակ Զաքարյանի կարծիքով՝ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ իր մասնագիտությունից, պետք է պաշտպանի այդ եզակի քաղաքամերձ այգին: «60 մետր լայնությամբ մայրուղի են սարքում, որն առաջին վճարովի մայրուղին կլինի հանրապետությունում: Ուզում են «Նոյյան այգի» կրոնական համերաշխության հզոր կենտրոն սարքեն՝ ի հաշիվ կանաչ տարածքների»,- այսօր «Ելակետ» ակումբում Դալմայի
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նոր գրախանութի բացմանը
Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ բացվել է նոր գրախանութ: «Նոր գիրք» գրախանութի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ժամանակակից հայ և արտասահմանյան գրողների գրքերի վաճառքի կազմակերպման նպատակով բացված գրախանութում ընթերցողներին հնարավորություն կընձեռվի ժամանակ առ ժամանակ նաև հանդիպել ժամանակակից հայ գրողների հետ: Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը շնորհակալություն է
Գորիսի տոնածառն արժեցել է 600 հազար դրամ, բայց գորիսեցիները կարծում են, որ այն «խղճուկ» է
Գորիս քաղաքի Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակում դեկտեմբերի 21-ից արդեն վերջնական տեսքով տեղադրվել է ամանորյա տոնածառը, որն իր տեսքով հիասթափեցրել է գորիսեցիներին: Գորիսի բնակիչները ցավով են նշում, որ քաղաքապետարանը նման վերաբերմունք է ցուցաբերում համայնքի բնակչության հանդեպ, նշելով, որ կարելի էր ավելի լավ պատրաստություն տեսել եւ ավելի գեղեցիկ տոն պարգեւել: «Ուղղակի խոսքեր չես գտնում, երբ նայում ես
Բնապահպան. «Էկոտուրիզմը շատ լավ բան է, բայց մեզանում վերածվում է խաշ-խորովածի»
Ներկայումս էկոլոգների ձայնը կարծես տեղ է հասնում, ինչը փաստում է վերջին երկու տարվա ընթացքում երիտասարդների նախաձեռնած շարժումը: Արդյունքում գրանցվեցին ինչ-ինչ նվաճումներ»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Նա նշեց, որ դաշտը կարգավորող համապատասխան օրենքներ կան, սակայն հաճախ ագահությունը սպանում է ամեն ինչ. «Օրինակ, փոքր ՀԷԿ-երի կառուցումը շատ լավ բան է, բայց ամբողջ հանրապետությունով մեկ են
Աշխարհի եւ Հայաստանի Ձմեռ պապիկների մասին
Գիտենք, որ մեր շատ սիրելի Ձմեռ Պապիկը գալիս է հեռավոր Լապլանդիայից՝ շուրջ մեկ տարի պարկում հավաքած նվերները բոլորիս բաժանելու: Այդ բարի ու առատաձեռն պապիկի կերպարը ստեղծվել է դարերի ընթացքում: Սկզբում չկար ձմեռ պապիկի կարմիր հագուստը, չկար նաև նրա թոռնուհին՝ Ձյունանուշը: Շատ վաղուց ընդունված էր, որ Ձմեռ Պապը հայտնվում էր թիկնոցով: Իսկ 19-րդ դարում Հոլանդիայում հայտնվեց
Փաշինյանը, Ռուբինյանը, Մարգարյանը առայժմ չեն մեկնաբանում
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առայժմ չի ցանկանում մեկնաբանել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը: Նա խոստացել է բոլոր հարցերի պատասխանները տալ մի քանի օրից` ֆեյսբուքյան ասուլիսում: Aravot.am-ի հետ զրույցում Տեր-Պետրոսյանի որոշման առնչությամբ չցանկացան որեւէ մեկնաբանություն տալ նաեւ ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Վերջինս միայն նշեց, որ իր համար
Երևանի նախկին գլխավոր նկարիչ. «Քաղաքը պճնվել է «տարերային» զարդարանքով»
«Վերջին շրջանում Երեւանի հետ կապված որոշակի խնդիրներում մեղադրում են այնպիսի մարդկանց, ովքեր ի զորու չեն եղածի դեմն առնել: Խնդիրը մեր երկրում օրենքի հանդեպ դրսեւորվող արհամարհանքն է, որն արդեն սովորական է դարձել: Վերջին ելույթներում նախագահը կոռուպցիայի հետ կապված խնդիրներին անդրադարձավ, ինչը մասնագետներին հրաշալի հնարավորություն է տալիս մտածել, որ իրենց խոսքը տեղ կհասնի, օրենքներն էլ` կգործեն»,-այսօր «Հայելի»
Kabar. «Գարիկ Մաշկորյանի ֆիլմը՝ ԱՊՀ երկրների ֆիլմերի փառատոնում»
ԱՊՀ երկրների 2-րդ միջազգային կինոփառատոնին կմասնակցեն 11 երկրներ: Հայտնում է «Կաբար» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Այտիշ ֆիլմ» կինոստուդիային: Նշված է, որ «Ղրղըզստան՝ կարճամետրաժ ֆիլմերի երկիր» ֆիլմերի երկրորդ միջազգային մրցույթին ընդգրկվել է 11 ֆիլմ: Ազգային և միջազգային մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 100 հայտ: Հաշվի առնելով ներկայացված ֆիլմերի բարձր մակարդակը ու նրանց մեծ քանակությունը՝ ընտրական հանձնաժողովը
Բոլոր ժամանակների ամենասիրված ամանորյա երգերը
Երգը տրամադրություն է ստեղծում: «Առավոտ երիտասարդականը» ձեզ է ներկայացնում ամանորյա մի քանի երգ` բարձր տրամադրության համար: Սկսեմ բոլորիս քաջ հայտնի շվեդական Աբբա խմբից: «Happy new year» երգը, որը կատարում է վերոհիշյալ խումբը, փոխանցվում է սերնդեսերունդ: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ սկզբում վերնագիրը եղել է`«Daddy Don’t Get Drunk on Christmas Day» («Հայրիկ, չհարբես Ամանորին»): Այն կարելի
Պարզ լճի հանգստյան գոտին 6 տարի է առանց շինթույլտվության է գործում (Տեսանյութ)
«Այսօր ունենք հանքարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք ըստ էության, օրենքից դուրս են աշխատում, օրինակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աշխատում է եւ ոչ մի բնապահպանական հետազոտություն եւ մոնիթորինգ չի անում, իրենցից ոչ մի տվյալ չենք կարող ստանալ, թե ի՞նչ արեց շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության հետ»: Այսօր «Նոյյան տապան» լրատվական ակումբում ասաց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը,
Իջեւանում թալանել են ավագանու անդամի ոսկեղենի խանութը
Դեկտեմբերի լույս 25-ի գիշերը Իջեւան քաղաքի կենտրոնում՝ շուկային հարակից տարածքում, թալանել են Իջեւանի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանի ոսկեղենի խանութը: Խանութի աշխատակիցներն ասացին, որ գողը կամ գողերը տարել են խանութում եղած ամբողջ ոսկեղենը եւ արծաթե զարդերի մի մասը: Նրանք կոտրել են խանութի մուտքի երկու դռները: Խանութը ունեցել է տեսանկարահանման համակարգ, սակայն այն անսարք է եղել: Մոտակայքում
«Կերակրատաշտակին մոտ գտնվելու խնդիր կա». ՀԱԿ անդամները Բագրատյանի կողքին չեն
«Ես սոցիալիստ եմ, Բագրատյանը ազատական է, ինչպե՞ս պաշտպանեմ նրան: Պատվավոր 2-րդ, 3-րդ տեղին պաշտպանելը ո՞րն է: Նախապես գիտեմ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ-ի մաս կազմող ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն այսպիսի ուշագրավ հայտարարություն արեց ի պատասխան մեր հարցին, թե` չե՞ք պատրաստվում այս պարագայում սատարել Հրանտ Բագրատյանին: Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է չառաջադրվելու մասին:
ՙՙ«Շելլ» դաշնամուրային տրիոն «Բիթլզ» կկատարի
Հայպետֆիլհարմոնիայի «Շելլ» դաշնամուրային տրիոն դեկտեմբերի 27-ին ՙԱռնո Բաբաջանյան՚ համերգասրահում ներկայացնում է տարեվերջյան ամփոփիչ համերգ: Հավաքված 12 հոգանոց խումբը` Ֆիլհարմոնիկի մենակատարներ, Օպերային թատրոնի մեներգիչներ, ՙՇելլ՚ դաշնամուրային տրիոյի հետ միասին կներկայացնեն հատվածներ հանրահայտ մյուզիքլներից: Այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողներին հայտնեց ՙՇելլ՚ դաշնամուրային տրիոյի դաշնակահար Շուշան Հակոբյանը: Նրա խոսքով. «Տրիոյի ադամները եւ անվանի մի շարք երաժիշտներ եւ
403.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Դեկտեմբերի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,540,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 403.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 402 դրամ:
Արմավիր քաղաքի երկու վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրներին լուծում է տրվել
Արմավիր քաղաքի Շահումյան 11 և 13 վթարային շենքերի բնակիչները կվերաբնակեցվեն Արմավիրի պահածոների գործարանի նախկին վարչական շենքում, որը վերակառուցվել և համապատասխանեցվել է բնակելի շենքի: Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիր և ծանթացել պահածոների գործարանի նախկին վարչական շենքում իրականացված վերակառուցման աշխատանքներին: Շինարարական աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել էր 244 մլն
Արմեն Աշոտյան. «Ինձ գերագնահատում եք, ՀՀԿ-ին թերագնահատում»
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ հայտարարել էիք, որ փետրվարին բուհերում ստուգումներ են սկսվելու, արդյոք դա նախազգուշացում չէ՞ր, որ բուհերը նախագահական ընտրությունների ժամանակ աշխատեն ՀՀԿ-ի օգտին, ասաց. «Իհարկե ոչ: Այն օրենքը, որով մենք սկսելու ենք ստուգումները, ընդունվել է 2011 թվականին: Եթե, ըստ ձեզ, ես այդքան խորամանկ եմ, որ մեկ տարի առաջ պլանավորեի, թե
Ռալֆ Յիրիկյանը քաղաքականություն «երբեք» չի մտնի
«ՎիվաՍել- ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքեց այն լուրերը, թե 2013թ. նախագահական ընտրություններում առաջադրվելու է: Յիրիկյանի փոխանցմամբ՝ «Դա իմ գործը չէ, իմ մասնագիտությունը չէ, եւ ինձ հետաքրքիր չէ: Ես այդ ոլորտում, քաղաքականության մեջ երբեք չեմ լինի: Չեմ ուզում ինքս ինձ կրկնել, բացատրել, բայց պետք է շեշտեմ, որ ինձ կարող եք տեսնել միայն
ՀԱԿ անդամ. «Կոնգրեսը, ինչպես որ կար, այլեւս չի լինի»
«Ես հարգում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը: Դա պատահական մարդու որոշում չի, որ նա կայացրեց: Մի տեսակ տաղտուկ դարձավ քաղաքական դաշտը եւ անհետաքրքիր»,- ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշումն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Մեր հարցին` կոնգրեսականները այս որոշման արդյունքում անհարմար իրավիճակի մեջ չընկա՞ն, նա պատասխանեց. «Կոնգրեսը, ինչպես որ կար,
Շնորհանդես ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Ս.թ. դեկտեմբերի 25-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ պատրաստված «Զինվորական առաջնորդություն. զինվորական կոլեկտիվի արդյունավետ կառավարման հիմնախնդիրներ» ձեռնարկի և «Բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիայի նվազեցումը պաշտպանության ոլորտում» ժողովածուի թարգմանության շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան պաշոնատար անձինք, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները, Ձեռնարկի համահեղինակները, ինչպես նաև ԵԱՀԿ-ում
Հաստատվել է Երևան քաղաքի 2013թ. բյուջեն
Դեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2013 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին, համաձայն որի 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար որպես տեղական տուրք սահմանվում է 350.000, 3001-ից և ավելի քառակուսի մետր
«Պահպանենք մեր մոլորակը, այն մեր վերջին Նոյյան տապանն է». Ֆելիքս Ղարաբաղցյան
«Մարդկությունը փնտրում է միջոցներ երկխոսության շնորհիվ բոլոր կնճռոտ հարցերը լուծելու համար: Նման կառույց ստեղծելը ժամանակի հրամայականն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գավառի նախկին քաղաքապետ, «Նոյյան այգի» մշակութային հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Ղարաբաղցյանը: Նրա խոսքով՝ Արարատի լանջին կկառուցվի «Նոյյան այգի», որը պայմաններ կստեղծի միջազգային անհատականությունների ցանկալի փոխհարաբերությունների ստեղծման եւ հանդիպման համար. «Ծրագիրը ներկայացրել եմ կառավարությանը, հետագայում
ՀԱԿ պատգամավոր. Լեւոն Տեր-Պետրոսյանը նույն չափով պահանջված է, ինչպես 2008-ին
«Իսկ Սերժ Սարգսյանը երբեւիցե վստահության քվե ունեցե՞լ է, որ նախագահ է դարձել: Նա չի ունեցել,վստահեցնում եմ՝ հիմա առավել եւս չունի: Հանրապետականներն ասում են մի շատ կարեւոր բան, որ նույնիսկ բացարձակ վստահություն չունենալու դեպքում, իրենք կարողանում են կեղծել ընտրությունները: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը բավարար չափով վստահության քվե ունի, բավականին ունակ մարդ է, որ իրավիճակը ճիշտ գնահատի»,- Aravot.am-ի
Շուտով հնարավոր կլինի գնահատել դպրոցների եւ բուհերի գործունեությունը
Այսօր ներկայացվեց «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ մշակված հանրակրթական բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանշավորման համակարգերի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նշվեց, որ «Վիվա Սել-ՄՏՍ»-ը 25 մլն դրամ է ներդրել ծրագրին աջակցելու նպատակով: Ծրագիրը վերաբերում է դպրոցների եւ բուհերի վարկանիշի ձեւավորմանը, ինչն այս պահին իրականացվում
Ստեփան Գրիգորյան. «Պետք չէ անընդհատ պատասխանատվությունը գցել Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա»
Այսօր «Սլաք» ակումբում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ամփոփելով 2012 թվականը, անդրադարձավ քաղաքական զարգացումներին: Խոսելով արտաքին քաղաքականության մասին, Գրիգորյանը նշեց, որ այս տարի եղան մի քանի կարեւոր իրադարձություններ, որոնք նպաստավոր էին Հայաստանի համար: «Հայաստանը շատ հաջող վարում է բազմավեկտորանոց քաղաքականություն: Մենք շատ միամիտ, բայց միեւնույն ժամանակ խելոք ազգ ենք»,-նշեց
«Արայ», «Տեխնոլայֆ» եւ «Վեգա» խանութներն էլ են քաղաքացիներին մոլորեցրել (Տեսանյութ)
«Շնորհավորում ենք, դուք ընտրվել եք որպես եզակի ակցիայի մասնակից։ Ներկայացրեք այս sms-ը ցանկացած «Արայ» վաճառասրահ եւ ստացեք մինչեւ 100 հազար դրամ զեղչ»,-բջջային կապի հարյուրավոր բաժանորդներին այս բովանդակությամբ հաղորդագրություն ուղարկելու եւ բաժանորդներին մոլորեցնելու համար Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը «Արայ» ընկերության նկատմամբ վարույթ է հարուցել: Հանձնաժողովը պարզել է, որ «Արայ»-ը այդ sms-ով գայթակղել եւ իր խանութներ է
Հովհաննես Սոֆոյան. «Օլիմպիական արծաթն ու բրոնզն արդեն ֆեդերացիայի աշխատանքի գնահատականն են»
Հայաստանի ըմբիշների համար 2012 թվականը պաշտոնապես ավարտվեց «Միկա» մարզահամալիրում կայացած ազատ ըմբշամարտի հանրապետության մեծահասակների առաջնության եզրափակիչներով, որից հետո «Առավոտը» Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սոֆոյանին խնդրեց ամփոփել տարին: – Պարոն Սոֆոյան, 2012 թվականն օլիմպիական տարի էր: Լոնդոնի օլիմպիական խաղերում մեր երկրի հաշվարկին գրանցված երեք մեդալներից երկուսը նվաճեցին ըմբիշները:
Մեր թատրոնները չեն կրկնօրինակելու Արեւմուտքը
Հայաստանյան թատրոններում, ընդառաջելով արհմիությունների առաջարկին, տոնածառային ամանորյա ներկայացումները սկիզբ դրվեցին 1970-ականներին: Որոշ թատրոններում արդեն տրվել է ամանորի մեկնարկը, իսկ վաղվանից կմիանան մյուս թատերական հիմնարկները՝ բացառությամբ 1-2-ի: «Առավոտը» դիմեց որոշ պետական թատրոնների ղեկավարներին՝ իմանալու, թե ինչ սկզբունքով են ընտրված ստեղծագործությունները եւ արդյոք իբրեւ փոքր պետություն, հնարավոր չէ՞ իբրեւ Ամանորի խորհրդանիշ, ընտրել լավագույն երկերից մեկը, այնպիսին, ինչպիսին,


















































